Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Երբ անհեթեթությունը դառնում է քննարկման թեմա. Արմեն ՀովասափյանՎենդետտան թուլացնում է նախաապուշին․ քաղաքական վրեժի խարանը՝ իշխանության թուլության պատճառ․ Հրայր ԿամենդատյանՄասնագետի բացատրությունը. Որքա՞ն են արևային վահանակները ծառայում և ի՞նչ է պատահում, երբ դրանք սպառվում ենԵրևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա Սողոմոնյան
uncategorized

Օպտիմալացո՞ւմ, թե մամուլի քարտուղարների ազդեցության աճ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ավելի քան մեկ ամիս առաջ՝ հունվարի 18–ին կառավարությունը կողմ քվեարկեց «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին, որից հետևում է պետական կառույցների մամուլի քարտուղարների՝ միաժամանակ հասարակայնության հետ կապերի ստորաբաժանումների ղեկավար լինելը։

Բացահայտ նպատակը օպտիմալացումն է՝ հաստիքների և ծախսերի կրճատումը։ Սակայն արդյունքում տուժում են քաղծառայողները, շահում՝ մամուլի քարտուղարները։

Ինչպես հայտնի է՝ մամուլի խոսնակ դառնալու համար մրցույթի մասնակցել պետք չէ, նրանց նշանակում են պետական գերատեսչության ղեկավարները։ Մամուլի քարտուղարի աշխատանքը կապված է իր ղեկավարի հանձնարարությունների հետ։ Ի տարբերություն նրանց, հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման ղեկավարը կամ ստորաբաժանման աշխատակիցները քաղաքացիական ծառայողներ են, որ աշխատանքի են ընդունվում մրցութային կարգով:

Մամուլի քարտուղարը հայեցողական պաշտոն է, որի հիմնական գործառույթներն ուղղված են նախարարի՝ որպես քաղաքական գործչի աշխատանքների լուսաբանմանը և զանգվածային լրատվական միջոցների հետ կապված հարաբերությունների կարգավորմանը, իսկ հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման ղեկավարը քաղաքացիական ծառայող է, որն ունի տվյալ մարմնի կանոնադրությամբ սահմանված հստակ գործառույթներ, որոնք ուղղված են տվյալ գործադիր մարմնի աշխատանքների լուսաբանմանը և հասարակայնության հետ կապերի կանոնակարգմանը:

Հասարակայնության հետ կապերի բաժիններում աշխատողները քաղծառայության քննություն են հանձնում և ժամանակ առ ժամանակ պետական բյուջեի հաշվին վերապատրաստումների են մասնակցում: Կառավարության կողմից նշված փոփոխությունների ընդունման դեպքում քաղծառայողներին կփոխարինեն այնպիսի մասնագետներ, ովքեր նման վերապատրաստումների չեն մասնակցել և նույն փորձն ու հմտությունները չունեն։

Նախագծի ճիշտ կամ սխալ լինելու կապակցությամբ կասկածներ ունեն նաև որոշ նախարարություններ, այդ թվում ՀՀ մշակույթի, գյուղատնտեսության, բնապահպանության նախարարությունները, որոնք նշված որոշմանը բացասական եզրակացություն են տվել։ Մշակույթի նախարարությունում՝ օրինակ՝ չգիտեն, թե հասարակայնության հետ կապերի բաժինների ղեկավարներն օրենքի ընդունումից հետո համարվելու են քաղաքացիական ծառայողնե՞ր, թե զբաղեցնելու են հայեցողական պաշտոններ: Բնապահպանության նախարարության եզրակացության մեջ էլ նշված է, որ փոփոխության հետևանքով շահերի բախում կառաջանա:

Ըստ ԲՆ եզրակացության՝ հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման և մամուլի քարտուղարի հաստիքների մեկտեղումն աննախադեպ մեծացնում է այն ստանձնող պաշտոնյայի ծանրաբեռնվածությունը և՛ ժամանակի, և՛ աշխատանքների ծավալի առումով, ինչն անխուսափելիորեն կազդի աշխատանքների որակի վրա: Նախարարությունից շեշտում են, որ այդ երկու հաստիքները փոխլրացնող են, իսկ դրանք զբաղեցնող պաշտոնյաների համագործակցված աշխատանքը միայն նպաստում է կառույցի առջև դրված համապատասխան խնդրի արդյունավետ լուծմանը։

Ի դեպ նշենք, որ փոփոխությունների ընդունման դեպքում, մամուլի քարտուղարի պաշտոն կարող են զբաղեցնել միայն նրանք, ովքեր բոլորել են 30 տարեկանը։

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում