Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Երբ անհեթեթությունը դառնում է քննարկման թեմա. Արմեն ՀովասափյանՎենդետտան թուլացնում է նախաապուշին․ քաղաքական վրեժի խարանը՝ իշխանության թուլության պատճառ․ Հրայր ԿամենդատյանՄասնագետի բացատրությունը. Որքա՞ն են արևային վահանակները ծառայում և ի՞նչ է պատահում, երբ դրանք սպառվում ենԵրևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա Սողոմոնյան
uncategorized

Սամվել Խուդոյան. «Ծխելու դեմ պայքարում ամենահզոր միջոցն ինքնագնահատականին դիպչելն է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ ՀՀ առողջապահության նախարարությունը շրջանառության մեջ դրեց նոր օրենքի նախագիծ, որով նախատեսվում է արգելված վայրերում ծխելու համար խոշոր տուգանքներ սահմանել։ Նպատակը՝ նվազեցնել ծխախոտային արտադրատեսակների օգտագործումն ու դրանց բացասական ազդեցությունը:

Հոգեբան Սամվել Խուդոյանի կարծիքով՝ սահմանափակումների և տուգանքների կիրառման դեպքերը կնպաստեն ծխելու դեմ պայքարին:

«Ինչքան բացասական երևույթներ կապվեն ծխելու հետ, մարդիկ այնքան ավելի հեշտ կթողնեն այն: Շատերը տատանվում են՝ թողնե՞լ ծխելը, թե չթողնել. այս բոլորը լրացուցիչ խթան կհանդիսանան: Հատուկ սահմանափակումների կամ տուգանքների համար ծխախոտը չեն թողնի, բայց եթե առողջական խնդիրներ ունեն, մի կողմից էլ տուգանքները կգումարվեն իրար և որևէ օգուտ կտան»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց հոգեբանը:

Նրա խոսքով՝ ծխելու դեմ պայքարում ամենամեծ ազդեցությունը թողնում է մարդկանց ինքնագնահատականի վրա ազդելը: Հոգեբանը նմանատիպ դեպքի Լոնդոնում է ականատես եղել:

«Պրոպագանդել, որ ծխելը բնորոշ է ցածրակարգ մարդկանց: Օրինակ՝ Եվրոպայում այսպիսի մի արտահայտություն կա՝ ասում են, որտե՞ղ կարելի է ծխել, պատասխանում են՝ երրորդ երկրից այստեղ մարդ կա՞»,– պատմեց մեր զրուցակիցը:

Սամվել Խուդոյանը հետազոտություններ է վկայակոչում՝ փաստելով, որ ծխելը մարդիկ թողնում են, երբ նրանց մոտ մահացու հիվանդություն է ախտորոշվում:

«Մարդիկ այդ դեպքում թողնում են ծխելը և ոչ մի ցանկություն հետագայում չեն ունենում: Ես այդպիսի մարդկանց հետ շատ եմ շփվել: Ազդեցություն ունի նաև գինը: Եվրոպայում ծխախոտը շատ թանկ է, որոշ մարդիկ այն թողնում են»,– շեշտեց մասնագետը:

Նա համարում է, որ ծխելու դեմ պետք է պայքար սկսել հենց դպրոցից: Դեռահասին բացատրել, որ ծխելը ոչ թե տղամարդկության նշան է, այլ՝ անմակարդակություն: «Ինքնագնահատականին պետք է կպչել: Դա ամենահզոր ազդեցության միջոցն է: Բոլոր հակամիջոցառումները միանալով իրար վերջնական արդյունք են տալիս: Էլի ծխողներ կլինեն, բայց թիվը կկրճատվի»,– կարևորեց հոգեբանը:

Նախագծով սահմանված են բարձր չափի տուգանքներ՝ չթույլատրված վայրերում ծխելու համար՝ 50000–700000 դրամ: Մասնավորապես, ծխախոտ գովազդելու համար տուգանքը կլինի 500–700 հազար դրամ, մեքենայում ծխելու դեպքում տուգանքը նախատեսվում է սահմանել 50 հազար դրամ:

Հարցին՝ արդյոք արդյունավետ կլինի խոշոր տուգանքներով պայքար մղել ծխելու դեմ, Խուդոյանը նկատեց. «Հարցը տուգանքների վճարման ռեալ և ոչ ռեալ տարբերակն է: Այնպիսի տուգանքներ են, որ մարդը երբեք չի տա: Եթե տուգանքի չափն ավելի փոքր լիներ` 5000–10000 դրամ, մեկ–երկու անգամ կտուժեին ու կհասկանային, որ ավելի լավ է օրենքը չխախտել, բայց մեծ թվերը ռեալ չեն: Ոչ ադեկվատ տուգանքներ են: Մեզ մոտ ոչ մի օրենք չի կիրառվում, հետևաբար, սա ևս այդ ցանկում կլինի: Հենց սկզբից այսպիսի մեծ թվեր դնելն ապուշություն է»:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ ոչ միայն արգելքներն ու սահմանափակումները, այլև, օրինակ, ծխելու հետևանքների մասին բացատրական աշխատանքներն աչքի են ընկնում ցածր արդյունավետությամբ և բերում են հակառակ արդյունքի:

«Ծխախոտատուփի վրա երբ վտանգավոր նկարներ ու գրառումներ են կատարում` չի ազդում, այլ՝ ավելի գրավիչ է դարձնում»,– մատնանշեց նա:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում