Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ընտրություններին մասնակցելով եկեք անցյալում թողնենք` պառակտումը․ գալիս է միասնականության դարաշրջանը․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն փակում է Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանցիներ․ Փաշինյանը՝ լավագույնը, ինչ պատահել է քոչվոր ժողովրդինՄեզ մեկ Սաֆարովից չկարողացան պաշտպանել, իսկ 300.000 ադրբեջանցուց ինչպե՞ս են պաշտպանելու․ «Ուժեղ Հայաստան»Լարսում կանգնած է ոչ թե բեռնատարը, այլ Հայաստանի տնտեսությունը. արտահանողները մնացել են մենակ. Էդմոն ՄարուքյանԼՀԿ քարոզարշավը Սյունիքում«Նարեկ»-ը՝ որպես օրհնություն. Նարեկ ԿարապետյանՈւժեղ Հայաստան դաշինքը Ավան վարչական շրջանում էՄենք փոփոխություն կբերենք մեր երեխաների ապագայի համար․ «Ուժեղ Հայաստան»Սամվել Կարապետյանի հյուրերից մեկը նրան դիմեց Պարոն Վարչապետ-ովՍամվել Կարապետյանի հյուրերից մեկը նրան դիմեց Պարոն Վարչապետ-ովՆախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Արմավիրում է․ ԲՀԿՄեզ պետք է մարզի բնակիչների օգնությունը իմանալու համար ցանկացած մարզի խնդիրները․ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավը շարունակում է ԱվանումԶոհվածների ընտանիքները և արցախահայությունը լինելու է մեր ուշադրության կենտրոնում․ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության քայլերթըՄենք ամեն ինչ անելու ենք մարդկանց համար, ոչ թե մեր գրպանների․ Սամվել ԿարապետյանՆոր Նորքում «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել․ ոստիկաններն ունեն կասկածներ, որ այն միտումնավոր հրկիզել ենՇատ մեծ տնտեսական գոտի Հրազդանում․ ԿարապետյանՊակիստանում երկաթգծերի պայթեցման հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվելԿոտայքի մարզում մոտ 27% բնակչության աղքատ են․ Սամվել ԿարապետյանՆախընտրական հանդիպումները շարունակվում են՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը այցելել է ԷջմիածինԵս Իրանի հետ գործարքի չէի գնա, եթե դա Իսրայելին ձեռնտու չլիներ․ Թրամփ Աբովյանում ծննդատան նախկին տնօրենը մարմնի տարբեր հատվածներում ստացած ծակած վերքերnվ տեղափոխվել է հիվանդանոցՎարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան Ֆիլիպ Կիրկորովը արձագանքել է Լյուսի Չեբոտինայի և Լյուբա Ուսպենսկայայի միջև կոնֆլիկտինՌուսաստանը պատրաստվում է «Օրեշնիկ»-ով hարվածել Ուկրաինային. Զելենսկի Մայիսի 24-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը գալիս է Ավան վարչական շրջանԻրանի հետ գործարքի հնարավորությունը 50/50 է․ Թրամփ Ձեր սիրո լեզուն՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի Սամվել Կարապետյանը Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է բոլորի կյանքը բարելավելու ծրագրերը Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. Էդմոն Մարուքյան ԱՄՆ-ը թույլ չի տա, որ Իրանը պատանդ պահի համաշխարհային էներգետիկ շուկան. Ռուբիո Հանսի Ֆլիկը խոսել է «Բարսելոնա»-ի գլխավոր նպատակների մասին Զելենսկին Երևան գալուց առաջ Բաքվում էր, բայց պրովոկացիոն հակառուսական հայտարարություններ այնտեղ չարեց․ Վահե Հովհաննիսյան Իրանը և ԱՄՆ-ը միաժամանակ շատ հեռու և շատ մոտ են հնարավոր համաձայնությանը․ Իրանի ԱԳՆ խոսնակԲանակի վերազինումից հետո ծառայության ժամկետը աստիճանաբար կրճատվելու է մինչև 1 տարի․ «Ուժեղ Հայաստան»Ժամանակն է անկարողներին փոխել ուժեղով․ Լիլիա ՇուշանյանԱյն ինչ կարելի է քպ-ականներին, չի կարելի ընդդիմադիրներին. Գոհար ՂումաշյանՌԴ-ում արգելվել է շուրջ 37 մլն շիշ «Ջերմուկ»-ի վաճառքը Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի սիրելի հայրենակիցներ ջան, չհավատա՛ք ստերին ու կեղծիքներին. «Ուժեղ Հայաստան»Կապիտուլյացիոն իշխանության նոր միթոսը․ հայկական ապրանքների արտահանում առանց շուկայիՉինաստանի իշխանությունները պլանավորում են արգելել արևային վահանակների սարքավորումների առաքումը ԱՄՆ Որտեղի՞ց են Գուրգեն Սիմոնյանի ֆինանսներըՊետք է ձևավորել բազմաուժ խորհրդարան և բացառել մեկ ուժի իշխանությունը․ Էդմոն Մարուքյան Հունիսի 7-ին ՔՊ-ին ընտրելը նշանակում է նոր զիջումներ40000 դրամ զինծառայողի ընտանիքին և անվճար բուհական կրթություն զինծառայողին․ Հրայր Կամենդատյան Նախընտրական հանդիպում և քայլերթ Արաբկիր վարչական շրջանում․ ԲՀԿԱջակցության և փոփոխությունների ուղերձը՝ Էջմիածին․ «Ուժեղ Հայաստանը» ներկայացրեց ապագայի երեք առանցքային ծրագիրըՄհեր Ավետիսյանը Ռուսաստանի դեսպանատան առջև ծաղկեպսակ է տեղադրել՝ ի հարգանք Լուգանսկի ուսանողական քոլեջին հասցված հարվածի հետևանքով նահատակված ռուս երեխաների հիշատակին
uncategorized

25 միլիոն դրամ ՃՈ–ի ավտոմեքենաների սարքավորումները փոխելու համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ճանապարհային ոստիկանության ավտոմեքենաների վրա տեղադրված էլեկտրասարքավորումների վերանորոգման ծառայությունները բյուջեի վրա արժեցել են ավելի քան 25 միլիոն դրամ: Այս մասին տեղեկանում ենք կառավարության՝ Մեկ անձից կատարվող գնումներ բաժնից:

Մասնավորապես, Ոստիկանությունը, ի դեմս պետի տեղակալ, ոստիկանության գեներալ–մայոր Անուբախ Համբարյանի և «Ալիկանտե» ՍՊԸ–ն, ի դեմս ընկերության տնօրեն Ա. Բաբինյանի, պայմանագիր են կնքել:

Ընկերությունը ստանձնել է ՃՈ ավտոմեքենաների վրա տեղադրված էլեկտրական սարքավորումների վերանորոգման ծառայություններ մատուցել: Պայմանագրի ժամկետի ավարտ է սահմանվել դեկտեմբերի 20–ը, մինչ այդ ոստիկանությունը այս ընկերությանը պիտի վճարի 25 միլիոն 3 հազար 900 դրամ:

Ըստ պայմանագրի՝ գնման առարկա է հանդիսանում Ճանապարհային ոստիկանությանը պատկանող պարեկային ծառայություն և հատուկ ուղեկցումներ իրականացնող, ինչպես նաև ծառայողական և հետաքննչական ավտոմոբիլների վրա տեղադրված TBD–GA տիպի լուսաձայնային սարքավորումների, Քենվուդ TK2306–7106, Motorola GM340 ռադիոկայանների տեխնիկական սպասարկման և վերանորոգման ծառայությունների մատուցումը: Պայմանագրի պարտադիր պայման է հանդիսանում այն, որ օգտագործվող պահեստամասերը պետք է լինեն համապատասխան ֆիրմայի արտադրության կամ համարժեք տիպի անպայմանորեն չօգտագործված:

Ըստ պայմանագրի՝ կգնվի թվով 25 լուսաձայնային ազդանշանային սարք, որից յուրաքանչյուրի արժեքը 390 հազար դրամ, իսկ ամբողջ գումարը կկազմի 9 միլիոն 750 հազար դրամ:

Սարքերը կկշռեն 13 կգ, իսկ դրանց համար տրված երաշխիքն էլ կլինի մեկ տարի: Բացի այս, սարքի տեխնիկական բնութագրում նշված է, որ այն կունենա երկկողմանի լուսարձակում՝ առջևից և հետևից, լուսային ռեժիմի կառավարումը հեռակառավարվող վահանակի օգնությամբ կկատարվի՝ ձայնաազդանշանային համակարգի միջոցով:

Պայմանագրի պայմաններից է նաև այն, որ վերանորոգումն իրականացնող ընկերությունը պետք է ունենա անհրաժեշտ աշխատանքային ռեսուրսներ՝ առնվազն երեք մասնագետ աշխատողներ տեխնիկական կրթությամբ, առնվազն կայանատեղով տարածք կամ ավտոտնակ, համապատասխան սարքեր՝ լյուքսմետր, օսցիլոգրաֆ, աղմկաչափ, մուլտիմետր, հաճախականաչափ, ռադիոալիքների վերլուծիչ, որոնք ստուգաչափված լինեն Չափագիտական ազգային ինստիտուտի կողմից:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում