Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Պետությունը սկսվում է անվտանգությունից. Մհեր Ավետիսյան Նիկոլի կուլակաթափությունը, ադրբեջանցիների հրճվանքը․ «Իմնեմնիմի» փոդքասթԵրբ անհեթեթությունը դառնում է քննարկման թեմա. Արմեն ՀովասափյանՎենդետտան թուլացնում է նախաապուշին․ քաղաքական վրեժի խարանը՝ իշխանության թուլության պատճառ․ Հրայր ԿամենդատյանՄասնագետի բացատրությունը. Որքա՞ն են արևային վահանակները ծառայում և ի՞նչ է պատահում, երբ դրանք սպառվում ենԵրևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից
uncategorized

Ո՞ր օրենքով է բյուջեն դարձել պաշտոնյայի կամ պատգամավորի փչացած ապրանքների երաշխավորը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պարզվում է, որ Հերմինե Նաղդալյանի հեռախոսային խոսակցությունների դիմաց բյուջեից վճարված 2 միլիոն դրամի իրական «մեղավորը» խափանված հեռախոսն է եղել: Հնարավոր է: Թե չէ ինչպես է հենց այնպես հեռախոսն այդքան հսկայական գումար կուլ տվել: Բայց մյուս կողմից նման պատճառաբանությունները այնքան մանկամիտ են թվում, քանի որ եթե իրականում այդքան գումարը հեռախոսի խափանումից առաջացած լիներ, ապա նա շատ հանգիստ կզանգահարեր իր բջջային կապը սպասարկող ընկերությանը, կխնդրեր ստուգել «գծերը» և շատ հեշտությամբ «կջրեր» այդ ահռելի գումարը: Բայց քանի որ նման հարց չի եղել, ապա չի բացառվում, որ պետական պաշտոնյաները կապի օպերատորներին, տարիների ընթացքում այնքան են «բարձել», որ հիմա էլ օգտագործած մեգաբայթերը ջրելու ո՛չ տեղ ունեն, ո՛չ էլ հնարավորություն:

Ու քանի որ կարկառուն Հանրապետականներն ընդամենը մի տաշտի չափ բյուջե ունեն, ու այդ տաշտի կողքը հավաքված ոնց ուզում՝ ծախսում են, այդ պատճառով էլ իրենց կարող են թույլ տալ, որ հեռախոսավարձն էլ, տան վարձն էլ փոխանցեն, ու ամենևին էլ օֆ չանեն…

Նորմալ իրավական պետությունում, նման դեպքում պաշտոնյայի գործողություններն ուսումնասիրող հանձնաժողով կկազմվեր, բյուջեից ծախսած բոլոր գումարների ուղղությունները կուսումնասիրվեր և հիմնավորում կպահանջվեր: Բայց, որքան էլ ծիծաղելի է, ԱԺ նախկին փոխնախագահ Նաղդալյանի խիղճը հանգիստ է, և այդ հանգիստ խղճով հայտարարում է, որ նման շռայլության պատճառը խափանված հեռախոսն է: Ու քանի որ մենք ո՛չ իրավական պետություն ենք, ո՛չ էլ կոռուպցիոն հարցերով ենք նորմալ կարողանում զբաղվել, կառավարությունն առանց հարց ու պատասխանի, ինչ գումար ասում են՝ խելոք փոխանցում է:

Ի դեպ, եթե խոսքը հեռախոսի անսարքությանն է վերաբերվում, ապա գիտեք չէ՞, թե նման «անսարքությունների» պատճառով բնակիչ–բաժանորդներին ինչքան վնասներ են պատճառել օպերատորները, հետո էլ այս կամ այն ձևով ստիպել են սեփական գրպանից վճարել չօգտագործած գազի, լույսի, հեռախոսի գումարները:

Հետաքրքրի է, թե այդ ժամանակ պետությունն ինչո՞ւ այդքան գթասիրտ չէր ու իր բյուջեից չէր փոխհատուցում նման անհայտ ծագում ունեցող միջազգային հեռախոսային խոսակցությունների վարձերը: Փոխարենը լուռ հետևում էր, թե ինչպես է կապի միակ օպերատորը դատարանով ու հարկադիրով մարդկանցից քերում իրենց չօգտագործած, բայց օդից գրված գումարները:

Հիմա ո՞ւմ է ուզում հիմարի տեղ դնել Նաղդալյանը, ասելով, որ իր հեռախոսն է փչացած եղել: Հետաքրքիր է, թե ինչու ժողովրդի փչացած հեռախոսների գումարն էլ պետ բյուջեից չի վճարվում, որովհետև նրանք պետական պաշտոն չեն զբաղեցնո՞ւմ, ու բնականաբար պետության վզին նստած չե՞ն:

Հիմա պարզ է, չէ՞, թե ինչի են իրականում մարդիկ իրենց ճղում, որ պաշտոն զբաղեցնեն, որ բյուջեն նաև նրանց փչացած ապրանքների երաշխավորը լինի ու ինչքան մտքներով անցնի՝ հեռախոս, մեքենա, գույք ու ապրանք փչացնեն, քանի որ ինչ էլ լինի, բյուջեն էլ կա, բյուջեից վճարողն էլ:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում