Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանդիպումն ընտրողների հետ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքումՄեր նկատմամբ արշավը չի դադարում, ԿԸՀ-ն պետք է պաշտպանի մեր շահերը. Էդմոն ՄարուքյանՓոփոխության ժամանակն է․ արի՛, քվեարկի՛ր, կատարի՛ր ճիշտ ընտրությունՈւժեղ Հայաստանը քարոզարշավ է իրականացնում Մարալիկում. Ուղիղ2 միլիոն դրամ` 4-րդ երեխայի համար. անվճար բնակարան` 5-րդ երեխայի համար. փոփոխությունը գալիս է. Գոհար ՂումաշյանՄի՛ թող, որ ուրիշները որոշեն քո փոխարեն․ հունիսի 7-ին ընտրի՛ր ուժեղ ՀայաստանըՎաղը ժամը 19:30-ին, բոլոր արցախցիները պետք է լինեն Արցախի Հանրապետության ներկայացուցչությունում. Ռոման ԵրիցյանԱրևային վահանակները կարող են անձրև առաջացնել. կլիմայական մոդելը ցույց է տվել խոշոր արևային ֆերմաների ազդեցությունը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Սպիտակում էՀայաստանն իրավունք չունի վատ հարաբերություն ունենա սփյուռքի չորս երկրների հետ. Նարեկ ԿարապետյանՈւՂԻՂ. ԿԸՀ–ն քննարկում է Դանիել Իոաննիսյանին հավատարմագրումից զրկելու ԼՀԿ–ի դիմում–բողոքը Համոզված եմ, որ միասին կարող ենք հասնել այն դրական փոփոխություններին, որոնց սպասում են մեր քաղաքացիները. Գագիկ ԾառուկյանԿլինենք հարևաններ, բայց չենք լինի ընկերներ, իսկ խաղաղությունն անխուսափելի է․ Կարապետյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի խոսքերի ծանր հետևանքները. կա՞ ապագաԲա դու ինչո՞վ պետք է զբաղվես, ռիլլ հանե՞ս. Կարապետյանը` ՊապոյանինՍյունիքի ճանապարհը չտվե՞ց, անգամ Մեղրիում հարցրել էին, ասել էր՝ չեմ տալու. ԿարապետյանՊետական դավաճանության մասին լինելու է բաց դատ, ժողովուրդը կիմանա, ժամանակը կգա. ԿարապետյանԽաղաղության պայմանագրից հետո Ադրբեջանի քաղաքացին իրավունք կունենա հող գնել ՀՀ-ում. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանցիները մշակել են կոնցեպտ, թե ինչպես են վերադառնալու ՀՀ. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) «Խաղաղությունն անխուսափելի է, բայց մենք չենք կարող լինել ընկերներ». Նարեկ Կարապետյան «Հակասաֆարովյան օրենք ենք ընդունելու». Կարապետյանը 300,000 ադրբեջանցիների բնակեցման սպառնալիքի մասինՆոր աշխարհակարգի չինական առանցքը և Հայաստանի խնդիրը. «Փաստ» «Նման խառնվածքով մարդիկ վտանգավոր են պետության ղեկին». «Փաստ» «Փակված թեմա՞», թե՞ ժողովրդի բաց վերք. Արցախի հարցի էութաբանական չափումը. «Փաստ» Մտածելու և «գլխի ընկնելու» համար մնաց մեկ շաբաթ. «Փաստ» Բա որ այդքան «թափանցիկ» է, ինչո՞ւ է այդքան գաղտնի. «Փաստ» Ռոբերտ Քոչարյանը կառավարության կազմն է քննարկում. «Փաստ» Ինչո՞ւ է այսպես շտապում ԱՄՆ-ը. «Փաստ» Թիմակիցներին էլ է սկսել «պատերին տալ». չի կարողանալու ստանալ բավարար քանակի քվեներ. «Փաստ» ԵԱՏՄ-ի վերջնագիրը․ Հայաստանը կանգնած է ընտրության առաջ Աբովյանը պետք է ապրի Երեւանի նման. Նարեկ Կարապետյան Նարեկ Կարապետյանի մամուլի ասուլիսը` Հայաստանում 300,000 ադրբեջանցիների բնակեցման սպառնալիքի թեմայով Ուժեղ Հայաստանը Աբովյանում. լուսանկարներ Աբովյանը պետք է ապրի Երևանի նման. Նարեկ ԿարապետյանՇատ կարևոր է Ձեր խոսքը․ Կարապետյանը մշակությի գործիչներինՄարդիկ կորցրել են իրականությունը․ ԿարապետյանԱրժանապատիվ կյանք եմ խոստանում բոլորիդ․ Սամվել ԿարապետյանԱբովյանս․ ես ձեր ցավը տանեմ․ Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Աբովյանցիների Ուժեղ ընդունելությունը. Նարեկ ԿարապետյանԹիմակիցների հետ ամփոփեցինք կատարված աշխատանքներն ու քննարկեցինք առաջիկա անելիքները․ Գագիկ ԾառուկյանԹբիլիսյան խճուղի-Զ. Քանաքեռցի փողոցի խաչմերուկում բшխվել են «Volkswagen»-ն ու «BMW»-նԴուք ևս ակտիվ պետք է լինեք որպիսզի հասնենք հաջողության․ ԿարապետյանԵվրասիական սերտ ինտեգրումը օգուտ է բերում ԵԱՏՄ յուրաքանչյուր մասնակցի. Պուտին Իշխանության համար ամեն գնով կռիվ տվող Նիկոլ Փաշինյանը, ցանկացած իրադարձություն վերածում է իր նախընտրական PR-ի. Արտակ Զաքարյան44-ամյա տղամարդու մոտ ապօրինի հրազեն են հայտնաբերել ԼՀԿ քարոզարշավը ՎանաձորումԵրևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին «Ford»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին Սենսացիա Արարատի վրա. իտալացի ազնվականի կողմից կազմված հին քարտեզը բացահայտել է Նոյյան տապանի ճշգրիտ հանգրվանըՍաուդյան Արաբիայի չեմպիոն դառնալուց հետո «Ալ-Նասրը» պաշտոնապես հայտարարել է գլխավոր մարզչի հեռանալու մասինՌուսաստանի ագրեuիվ պшտերազմը ևս մեկ կարմիր գիծ է անցել. Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ռումինիայում բնակելի շենքին ռուսական ԱԹՍ-ի hարվածի մասին
Քաղաքականություն

Չվախենալ բարոյական ընտրության առաջ դնելուց. Վահե Հովհաննիսյան

Ալիևը, ցմահ ազատազրկման դատավճիռների համար, օրացուցային բոլոր օրերից դիտմամբ ընտրեց «Զայեդի» ստացման հաջորդ օրը։ Մեկ պարզ պատճառով, որ ստորացնի հայ ժողովրդին։
 
Նախօրեին տեսախցիկների առաջ տեղի ունեցավ պատվիրակության ստորացման հրապարակային ակտը, երբ Հայաստանի պատվիրակությունը խոնարհման գնաց Ալիևին, որն անշարժ-անթարթ իշխում էր միջավայրում։
 
Ոչինչ չէր խանգարում Նիկոլին մրցանակը ստանալիս ասել. «շնորհակալություն, բայց ես չեմ կարող սա լիարժեքորեն ընդունել, որովհետև Բաքվի բանտերում պահվում են իմ հայրենակիցները»։ Ոչինչ չէր խանգարում ասել, որ սա լիարժեք խաղաղություն և լիարժեք մրցանակ չէ, քանի դեռ նույն պահին քանդվում են հայկական եկեղեցիները, քաղաքները, գյուղերը, քանի դեռ հարյուր հազարավոր հայեր զրկված են իրենց հարազատների գերեզմաններ այցելելու, իրենց տունը մտնելու իրավունքից։
 
Ո´չ միջազգային իրավունքն էր արգելում, ոչ՝ միջազգային էթիկետը։ «Արգելում էր» մեկ բան՝ Հայաստանում բարոյականության հոգեվարքը, Հայաստանում ներքին ճնշման բացակայությունը։
Առաջիկա ընտրություններին բարոյական բաղադրիչը պետք է գերիշխի։ Հանկարծ չմտածենք, թե միայն սոցիալական ու տնտեսական խոստումներով կարողանալու ենք հասարակական տրամադրություններում խոշոր բեկում մտցնել։
 
Պետք չէ վախենալ, պետք չէ խուսափել՝ հայ ընտրողին, բոլոր ընտրազանգվածներին բարոյական ընտրության առաջ դնելուց։ Ստիպենք վիրավորվել, ստիպենք նեղվել, ստիպենք չվախենալ՝ ընդունելուց, որ մեզ ստորացնում են։ Հենց այս՝ բարոյականության բաղադրիչով է հնարավոր բեկում մտցնել 60 տոկոս անտարբերների, չկողմնորոշվածների վճռորոշ ընտրազանգվածում։ Ավելին, նույնիսկ «680 հազարից» մնացած անորոշ ընտրազանգվածում է պետք դա անել։ Բագրատ Սրբազանն ասում է. տաճարը կհաղթի փողոցին, հոգևոր Հայաստանը կհաղթի իրական-կեղծ Հայաստանին։
 
Սա իրական Հայաստան չէ, ինչքան էլ անդադար հնչի լոզունգը։ Սա իսկական կեղծ Հայաստան է, որտեղ մեզ ստորացնում են՝ ցուցադրաբար, ցինիկորեն, իսկ մենք ձևացնում ենք, թե չենք տեսնում, չենք նկատում, չենք ստորանում։
 
Սոցիալական, տնտեսական ծրագրերով կարելի է փոխել սեգմենտար տրամադրություններ, բայց հանրային տրամադրությունների զանգվածային (բեկումնային) փոփոխություն հնարավոր է բացառապես ոչ նյութական գաղափարներով։ Գուցե ընտրողների որոշ մասն իրոք «ըստ սառնարանի պարունակության» է քվեարկում, բայց դա ընդդիմադիր քաղաքական-հանրային ուժերի համար արդարացում չէ։ Հակառակը, դա լավ մարտահրավեր է՝ դեպի հանրության բոլոր շերտեր գաղափարական այնպիսի միջանցքներ ստեղծելու, որոնք կարողանան նույնիսկ «սառնարանով ընտրողին» դուրս բերել այլ հարթություն։
 
Հետպատերազմյան խեղճությունը մեզ իրոք սազական չէ, իսկ դրա համար պետք է ցույց տալ խեղճության իրական աղբյուրը, որը սառնարաններից դուրս է։ Ընտրողի հանդեպ հարգանքը պիտի թելադրի՝ բարձրացնել ընտրողին մի քանի հորիզոնական ավելի վեր, որտեղից գործող իշխանությունները նրան անվերջ փորձում են ցած հրել՝ վերածելով «լավ ուտող-լավ ապրող» կաթնասունի։ Կարևոր է, որ հակաիշխանական համակարգերն ունենան այս ամենի խորքային ընկալումը։