Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ռուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըԱվետիք Չալաբյանին 2 ամսով կալանավորել են և զրկել իր անչափահաս երեխայի հետ շփվելու հնարավորությունից. Էդգար ՂազարյանԱվետիք Չալաբյանին զրկել են նաև ընտանիքին տեսնելու իրավունքից․ Մենուա ՍողոմոնյանՀրդեհի ահազանգ Երևանի Անաստաս Միկոյան փողոցում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ. Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն ՄանվելյանԿինը` հանքարդյունաբերության ոլորտում․ ինչ է պատմում ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Գայանե Իվանյանը Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ ՄխիթարյանԳագիկ Ծառուկյանի դեմ գործողությունները ուղղված են ոչ միայն անձամբ նրա, այլև Հայաստանի ողջ տնտեսության դեմ․ Արծվիկ Մինասյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ ՎարդևանյանԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ ՎարդևանյանԱսում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք. ՎարդեւանյանՈղջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբանՆարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Գագիկ Ծառուկյանը հստակ ասաց՝ շինծու գործ է և կատարվում է միակողմանի քննություն. փաստաբան Հաղթանակած մարդը սենց բա՞ն է անում. Նարեկ Կարապետյանի հանդեպ արածը վախի արդյունք է. Էդգար Ղազարյան «Որոշեցին ինձ՝ որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան, հեռացնել վարույթից». Երեմ ՍարգսյանԱյնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնայինԸնդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ ԱսրյանՄեկամսյա դադարից հետո 18 արդարների գործով դատական նիստերը վերսկսվում ենՀունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. Նարեկ Կարապետյան Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ․ Աբրահամյան Ի՞նչ է անհրաժեշտ 2027-ի և ապագա տնտեսական մոդելի համար. Հրայր ԿամենդատյանԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՔաղաքական հետապնդումները շարունակվում են. Գոհար ՄելոյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ին«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԼավ լուր․ Վրույր Այվազյան«Լևիտանի ձայնով` իմ մասին քրեական հերթական կլիպը դիտելուց հետո»․ Մամիկոն ԱսլանյանԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըԻրավունքը պետք է գերակայի, ոչ թե հուսահատությունը․ Արամ ՎարդևանյանՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՍամվել Կարապետյանը լուծում է Ստեփանավանի և հարակից գյուղերի բերքահավաքի գլխավոր խնդիրըՎթար է․ վաղը մինչև կեսօր ջուր չի լինելուԿողբում 48-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ ենՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող ներգաղթյալներինՀայ ըմբիշները կմեկնեն ԲաքուՈւժեղ Հայաստան-ը միշտ գնում է իր խոսքի ետևից. մենք կոտրում ենք քաղաքական կարծրատիպերը․ Գառնիկ ԴավթյանԹուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի խողովակաշարային ցանցի՝ 27 միլիարդ եվրոյի արդիականացումը
Քաղաքականություն

Հարցն այսքան չէր սրվի, եթե Վիգեն Սարգսյանն իր «ծառայության» տարիները մանրահատակի վրա մաշած չլիներ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ամեն հարց ծայրահեղացնելն ու դրա շուրջ աղմուկ բարձրացնելը մի տեսակ նմանվել է հիվանդության: Եվ անկեղծ ասած հասկանալի չէ, թե ինչու են ուսանողներն անպայման ցանկանում, որ գիտությամբ զբաղվողները ստանան տարկետման իրավունք: Գիտությունից չզրկվելու համա՞ր: Շատ լավ, բայց հետաքրքիր է, թե վերջին 20 տարիներին այդ արտոնությունից օգտվող ու այսպես ասած գիտության ճանապարհով գնացած երիտասարդ գիտնականները քանի դարակազմիկ գիտական հայտնագործություն են կատարել, հանրությանը հուզող քանի՞ հարցի պատասխան են գտել, որը պատերազմող երկրի հոգսը կթեթևացներ:

Ցավոք, նման վիճակագրություն չկա: Այսինքն, փաստացի հնարավոր չէ կոնկրետ թվերով ու փաստերով ցույց տալ տարկետման իրավունքից օգտվողների կողմից պետությանը տված օգուտի չափը: Փոխարենը կարելի է անվերջ թվարկել այն անձանց անունները, ովքեր վերջում կա՛մ հայտնվել են կառավարության սպասարկման «ոլորտում» , կա՛մ երկիրն են լքել, քանի որ նորմալ գիտնականներն այլ երկրներում բավականին արժանապատիվ աշխատավարձ են ստանում, քան Հայաստանում:

Ստացվում է, որ երկու դեպքում էլ, տարկետման իրավունքը ծառայեցվում է ոչ թե երկրի շահերի, այլ անձի կարիերայի համար: Այսինքն, այն բացի սեփական անձին ծառայեցնելուց ու սեփական գրպանից, որևէ լուրջ օգուտ չի բերում ոչ երկրին, ոչ էլ երկրի գիտությանը: Սա փաստ է, սրա մասին գիտեն բոլորը, բայց մյուս կողմից հարցն այսքան հնչեղություն չէր ստանա, եթե Վիգեն Սարգսյանն իր «ծառայության» տարիները մաշած լիներ ոչ թե մանրահատակի վրա, այլ առաջնագծի խրամատներում:

Այն, որ բոլորը պետք է հավասար լինեն պետության հանդեպ և իրենց պարտքը կատարեն՝ երկու կարծիք լինել չի կարող, բայց հանուն անկեղծության նշենք, որ նրանք, ովքեր ժամանակին կարողացել են վարպետորեն օգտվել այդ օրենքից ու հիմա այլ շեշտադրումներով են նույն խնդրին մոտենում ու այն ներկայացնում, մի տեսակ ազնիվ չէ:

Ազնիվ կլիներ, որ թե օրինակ գիտությանը «մատուցած» ծառայություններն ավարտելուց ու կուսակցական աստիճանավանդակի օգնությամբ ու շնորհիվ բավականին հաջող կարիերա իրականցնելուց հետո ներկայի պետական գործիչները վայր դնեին իրենց մանդատներն ու պաշտոնները և հայտարարեին, որ հայրենիքի հանդեպ չկատարած իրենց պարտքը վերադարձնելու համար երկու տարով դադարեցնում են կարիերան, մեկնում են առաջնագիծ՝ երկրի սահմանները պաշտպանելու:

Համոզված եմ, որ այդ դեպքում ո՛չ ուսանողները կբողոքեն, ո՛չ էլ այն մարդիկ, ովքեր պատրաստ են ամենաանհավանական ձևերով իրենց երեխաներին «փրկել» բանակում ծառայելուց: Այդ դեպքում բոլորն իսկապես կհամոզվեին, որ երկիրը ոչ թե մսխելու, այլ պաշտպանելու համար է, իսկ պոպուլիզմով զբաղվելը՝ ամոթալի արարք:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում