Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Արտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան ԶՊՄԿ-ի մշտական այցելուների թվում են ՀՊՏՀ-ի ուսանողներն ու դասախոսները Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ հուլիսի 14-ին կվերսկսվի Իրանի ծովային շրջափակումըSpaceX-ը կառուցելու է արևային վահանակների հսկայական գործարան՝ տարեկան հզորությունը 10 ԳՎտ Ձախողված կառավարության ղեկավարն ու՞նի արդյոք սպասվող նոր տուրբուլենտությանը դիմակայելու մասին նվազագույն պատկերացում. Արտակ ԶաքարյանՌուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ» «Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ» Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ» Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ» Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ» Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ» Ներկայացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության վերականգնման նոր հայեցակարգը․ Հրայր ԿամենդատյանՆերկայիս հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը քաղաքական խնդիր չէ. Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանի գործը փորձություն կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ԵՄ-ի համար․ եվրապատգամավոր Հաճախորդների շնորհակալության օր Վանաձորում․ IDBankՓոքր բնակավայրերում դպրոցների փակման ծրագիրը բերելու է երեխաների կրթության որակի անկման. Ատոմ Մխիթարյան74.5% անկում. Հայկական գյուղմթերքի արտահանման ճգնաժամի համակարգային պատճառները․ Տիգրան ԴումիկյանԸնտրությունների արդյունքների պահպանման «միակ ձևը» զանգվածային ձերբակալություններն են. Արմեն ՄանվելյանՄուլտի Գրանդ հյուրանոցի աշխատակիցները պահանջում են բացել հյուրանոցը. ուղիղ Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել Պետության կողմից ստեղծվել է արհեստական աղմուկ Ավետիք Չալաբյանի անունը արատավորելու համար. Անահիտ ԱդամյանՓաշինյանին և իր իշխանությանը միայն ընտրություններով հնարավոր չէ հաղթել. Արամ ՊետրոսյանԱնկարայի ռազմատեխնիկական փակուղին. Արտակ Զաքարյան Ամերիաբանկը համախմբել էր «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ն իրավապահները փակել են. աշխատակիցների ակցիան` ուղիղ Վիեննական երեկո Կապանում դիմակահանդես և վալս Գևորգ Գորգիսյանն ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Այդ, ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի տակ, ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը. Կարապետյան Հայկ Կազազյանը՝ Մադեյրայի դասական նվագախմբի 2025/2026 համերգաշրջանի փակման համերգի մենակատարՏարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին Բախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ Մեր հավատքի ուրացումն ու ադրբեջանցիների՝ Հայաստան գալը վտանգավոր են բոլորիս համար. Լիլիթ ԱրզումանյանԱրաբկիրում վիճաբանnւթյան ժամանակ հնչել են կրակnցներ․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկnւճներ, գնդակ, վնաuված ավտոմեքենաներ Արտահանողների համար լոգիստիկան այսօր կենսական նշանակություն ունի. Հրայր ԿամենդատյանՄենք պետք է մեզ պաշտպանենք. եկեք ստորագրահավաքին, այն ընթացքի մեջ է․ Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը պատրաստ է մեր ինքնության ցանկացած բաղադրիչ զոհաբերել իր և իր վարչախմբի իշխանությունը երկարաձգելու համար․ Ավետիք ՉալաբյանԿապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում Մոսկվայում հայ համայնքը միասնական աղոթքի կհավաքվի՝ ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՓաշինյանի վիճակը խախուտ է, իր նպատակին չի հասել, ահաբեկում է, որ Բաքվի ծրագիրն իրականացնի․ Մանվելյան Երևանում տաքսու գները՝ վերահսկողությունից դուրս. ո՞վ է պատասխանատու․ Հրայր ԿամենդատյանՀայաքվեն և երիտասարդը. Հրայր ԿամենդատյանՓոքր լողավազան փակող և խրտվիլակ բռնագրավող, արի քեզ ենք սպասում. Հրայր Կամենդատյան Վանաձորում պատարագի են մասնակցել «Համահայկական ճակատ»-ի անդամներն ու «Մեծ Հայք» քարտեզների նախաձեռնության հիմնադիրըԻնչո՞ւ է Փաշինյանն ինձ դատի տվել. հիմա շատ հարցերի ինքը պետք է պատասխանի. Էդմոն Մարուքյան Թափանցիկ արևային վահանակներ, որոնք կարող են ամրացվել ապակե դռներինՍԴ որոշմամբ ապօրինությունները չհաղթահարվեցին, իսկ քաղբանտարկյալների թիվը պատմական ռեկորդի մոտեցավ. Արամ ՎարդևանյանԳույքագրում ենք Սիս համայնքի խնդիրները. Նարեկ ԿարապետյանԳագիկ Ծառուկյանի պաշտպանական կողմը հրապարակել է իրանական դատարանի վճիռն ու պարտավորագիրըՆախընտրական շրջանում քաղաքական պայքարը քրեական բարքերի տիրույթում էր. Արեգ Սավգուլյան
Տնտեսություն

Արդյունաբերության ոլորտի տատանվող հիմքերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի արդյունաբերության ոլորտում վերջին ամիսներին արձանագրված փոփոխությունները վկայում են մի իրավիճակի մասին, որտեղ հստակ նկատվում է աճի տեմպերի արագացում, սակայն այդ աճի հիմքում ընկած գործոնները շարունակում են մնալ անկայուն և կարճաժամկետ ազդեցությունների դաշտում։

Սրա մասին է վկայում նաև «Լույս» հիմնադրամի կատարած վերլուծությունը։ Այսպես, 2025 թվականի հոկտեմբերին արդյունաբերության ոլորտում արձանագրված 17,9 տոկոս աճը, որը նախորդ ամսվա համեմատ արագացել է 7,8 տոկոսային կետով, առաջին հայացքից կարող է հույս ներշնչող թվալ, սակայն երբ խորությամբ դիտարկում ենք ամբողջ տարվա կուտակային տվյալները, ինչպես նաև տարբեր ենթաոլորտների ներսում արձանագրված տատանումները, ակնհայտ է դառնում, որ արդյունաբերական աճի այս փուլը դեռևս խոցելի է և ենթակա է արագ փոփոխությունների։ Հատկանշական է, որ հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում արդյունաբերության ոլորտում կուտակային անկումը դեռևս մնում է բացասական՝ կազմելով -3 տոկոս, թեև այդ անկման տեմպը զգալիորեն մեղմվել է նախորդ ամսվա համեմատ, ինչը հուշում է որոշակի վերականգնողական ընթացքի մասին, սակայն նաև վկայում է, որ ոլորտի կառուցվածքային խնդիրները և արտաքին ազդեցությունների ներգործությունը շարունակում են մնալ առանցքային։

Արդյունաբերության ոլորտում արձանագրված այս տատանումների հիմնական պատճառներից է արտադրական ենթաճյուղերի ոչ համաչափ զարգացումը։ Վերջին ամիսների ընթացքում աճի և անկման տեմպերը էականորեն տարբեր են եղել մի շարք ենթաոլորտներում, ինչի արդյունքում ընդհանուր արդյունաբերական պատկերը դառնում է ոչ միայն տատանողական, այլ նաև ռազմավարական պլանավորման համար դժվար կանխատեսելի։ Մասնավորապես, արդյունաբերության կուտակային անկումը 2025 թվականի առաջին ինն ամսվա ընթացքում հիմնականում պայմանավորված է մշակող արդյունաբերության ոլորտի 10,2 տոկոս անկմամբ, որի նպաստումն ընդհանուր արդյունաբերության անկմանը կազմել է 7,2 տոկոսային կետ։ Սա մտահոգիչ միտում է, քանի որ մշակող արդյունաբերությունը համարվում է ոլորտի աճի հիմնական շարժիչ ուժը, և դրա անկումը կարող է երկարաժամկետ բացասական հետևանքներ ունենալ ինչպես տնտեսական աճի, այնպես էլ զբաղվածության և արտահանման ոլորտներում։

Այս համատեքստում հատկապես ուշագրավ է մշակող արդյունաբերության ենթաոլորտներում արձանագրված հակադիր միտումները։ Չնայած կուտակային անկմանը, վերջին ամսվա ընթացքում որոշ ենթաոլորտներում արձանագրվել են բավականին բարձր աճի տեմպեր, ինչն արտահայտվել է հատկապես սննդամթերքի արտադրության, ծխախոտային արտադրատեսակների և հիմնական մետաղների արտադրության ոլորտներում։ Սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, մշակող արդյունաբերության աճը կազմել է 12,1 տոկոս՝ զգալիորեն արագանալով օգոստոսի ցուցանիշի համեմատ։ Այս աճը հիմնականում պայմանավորված է եղել հենց նշված երեք ենթաոլորտի դրական դինամիկայով. մասնավորաբար, սննդամթերքի արտադրության աճը կազմել է 20,4 տոկոս, այն դեպքում, երբ դեռ օգոստոսին այդ ոլորտում արձանագրվել էր 4,8 տոկոս անկում։ Ծխախոտի արտադրության աճի տեմպը ևս զգալիորեն արագացել է՝ օգոստոսի 17,1 տոկոսից սեպտեմբերին հասնելով 32,4 տոկոսի։

Բարձր աճի տեմպերը շատ հաճախ պայմանավորված են լինում ոչ թե կառուցվածքային բարեփոխումներով կամ երկարաժամկետ ներդրումային քաղաքականությամբ, այլ մեկանգամյա, ժամանակավոր ազդեցություններով։ Օրինակ՝ սննդամթերքի արտադրության ոլորտում նման աճը կարող է պայմանավորված լինել ինչպես սեզոնային գործոններով, այնպես էլ որոշակի ապրանքների արտահանման հնարավորությունների ընդլայնմամբ, ներմուծման սահմանափակումներով կամ ներքին շուկայի պահանջարկի կտրուկ փոփոխություններով։ Ծխախոտի արտադրության աճը կարող է պայմանավորված լինել արտահանման նոր շուկաների ձեռքբերմամբ կամ տեղական հարկային քաղաքականության փոփոխություններով, մինչդեռ մետաղների արտադրության տատանումները հիմնականում կախված են միջազգային շուկայի գների դինամիկայից, արտահանման պայմաններից և հումքի մատակարարման անխափանությունից։

Այս հանգամանքները վկայում են, որ արդյունաբերության ոլորտի կայուն աճի ապահովման համար անհրաժեշտ են կառուցվածքային բարեփոխումներ, տեխնոլոգիական արդիականացում, նորարարության խթանում, նոր նախաձեռնությունների իրականացում և շուկաների դիվերսիֆիկացում, այլապես բարձր աճի պոռթկումները կարող են նույնքան արագ փոխարինվել անկման փուլերով։

Հատկանշական է նաև, որ արդյունաբերության ոլորտի ներկա կառուցվածքը Հայաստանում դեռևս մեծապես կախված է մի քանի ենթաոլորտից, ինչը ստեղծում է համակարգային խոցելիություն։ Եթե վերլուծենք արդյունաբերության կառուցվածքային պատկերը, կտեսնենք, որ հատկապես մեծ նշանակություն ունեն հանքարդյունաբերությունը, մետաղների արտադրությունը, սննդամթերքի և ծխախոտի արտադրությունը։

Միևնույն ժամանակ, արդյունաբերության մյուս կարևոր ճյուղերը՝ քիմիական արտադրությունը, մեքենաշինությունը, էլեկտրոնիկայի արտադրությունը, դեռևս չեն հասել այն մակարդակին, որը կնպաստեր ոլորտի դիվերսիֆիկացմանը և կայունացմանը։ Սա հատկապես ակնառու է համաշխարհային տնտեսական ցնցումների, էներգակիրների գների տատանումների, միջազգային շուկաների անկայունության պայմաններում, երբ մեկ ռիսկի գործոնը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ողջ արդյունաբերության համար։

Նկատելի է նաև, որ Հայաստանի արդյունաբերական ոլորտը մեծապես կախված է հումքի ներմուծումից, էներգակիրների գներից, արտահանման շուկաների հասանելիությունից և միջազգային համագործակցության հնարավորություններից։ Վերջին տարիների աշխարհաքաղաքական և տնտեսական անկայունությունը, լոգիստիկ շղթաների խափանումները, փոխարժեքների տատանումները, ինչպես նաև ներմուծման և արտահանման սահմանափակումները զգալիորեն ազդում են արդյունաբերական աճի տեմպերի վրա։

Այս ոլորտում կայուն աճ ապահովելու համար պետությունն ու մասնավոր հատվածը պետք է մշտապես գնահատեն արտաքին ռիսկերը, մշակեն ճկուն ռազմավարություններ և արագ արձագանքեն շուկայի պահանջներին։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում