Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Էստոնիան Ռուսաստանի հետ սահմանին տեղադրել է առաջին սարքերը, որոնք հայտնաբերում և հետևում են անօդաչու թռչող սարքերին«Մոլդովական սցենարը» Հայաստանը տանելու է «վիլայեթացման». Հրաչյա ՌոստոմյանՖրեդի Մերկուրիի չհրապարակված լուսանկարները իր «գաղտնի դստեր» հետ վերջ կտան վեճերին Թրամփը երրորդ անգամ դավաճանեց դիվանագիտությունը․ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից Կրակnց՝ Ծաղկունք գյուղում․ պարտքի պատճառով ազգականը uպանել է ազգականին Ուժեղ Հայաստան դաշինքը Գյումրիում է«Հայաստան» դաշինքն ու Ռոբերտ Քոչարյանը հրավիրում են հանրահավաքիՊետք է այնպես անենք, որ 50 տարի հետո մի հատ ծառի, մի հատ թփի համար կոնֆլիկտը չվերաբորբոքվի. ՓաշինյանՄայիսի 30-ին «Յունիսպորտը» կպայքարի Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար «Բարսելոնան» հայտարարել է Էնթոնի Գորդոնի տրանսֆերի մասին․ պաշտոնական «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը ԳյումրիումԵթե թաքցնելու բան չունեք, ներկայացրե՛ք նոր Սահմանադրության նախագիծը. Ավետիք Չալաբյան Ընտրությունների նախօրեին Փաշինյանը կրկին ավելացնում է պետական պարտքըՀայաստանին ժամանակ են տվել մինչև դեկտեմբեր Նախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Ալավերդիում էՆարեկ Կարապետյանի հետ խոսում ենք երկրից հեռացող մեր հայրենակիցների, առկա խնդիրների ու տրվող լուծումների մասին. Ռուբեն ՄխիթարյանՃակատագրական պահերին մի կողմ քաշվողներին, «քաղաքականությամբ չզբաղվողներին» ու անտարբերներին կյանքն առաջինն է հարվшծում․ Արտակ Զաքարյան Ռուբեն Մխիթարյանի սենսացիոն հայտարարությունը Արթիկում Արա Այվազյանի ասուլիսն` ուղիղ«Ուժեղ Հայաստան» դաշինքը Շիրակի մարզի Փանիկ համայնքում էԽաղաղությունը երաշխավորված է, երբ իշխանությունն առաջնորդվում է հայկական շահով. Գոհար ՄելոյանԻնքնակամ կառույցները պետք է սեփականաշնորհվեն․ Արեգ ՍավգուլյանԿամ դու կգաս ընտրության, կամ կգան ադրբեջանցիները. Ուժեղ ՀայաստանԶրուցում ենք կրթության մասին. Թովմաս ԱռաքելյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան (ՀՀՄԱ) պաշտոնապես դարձել է Հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհրդի (ICMM) անդամՍիրելի արցախցիներ, հունիսի 7-ի ընտրական ցանկերում ընդգրկվելու դիմումները կարող եք ներկայացնել նաև առցանց. Աննա Կոստանյան«Ուժեղ Հայաստանի» քայլերթը Շիրակի մարզի Արթիկ քաղաքումՉկա ընդդիմադիր որևէ ուժ, որը չի ենթարկվել հետապնդման այս վարչախմբի կողմից․ Աննա ԿոստանյանԻ՞նչ է ստանալու ԱՄՆ-ը Հայաստանի ընդերքը յուրացնելու համար Ուժեղ Հայաստանի թիմը Արթիկում է. տեսանյութԻշխանության «հարամության» սցենարները. Սուրեն ՍուրենյանցՆախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Ստեփանավանում է«Ուժեղ Հայաստանը» շարունակում է քարոզարշավը Շիրակի մարզում«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանդիպումն ընտրողների հետ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքումՄեր նկատմամբ արշավը չի դադարում, ԿԸՀ-ն պետք է պաշտպանի մեր շահերը. Էդմոն ՄարուքյանՓոփոխության ժամանակն է․ արի՛, քվեարկի՛ր, կատարի՛ր ճիշտ ընտրությունՈւժեղ Հայաստանը քարոզարշավ է իրականացնում Մարալիկում. Ուղիղ2 միլիոն դրամ` 4-րդ երեխայի համար. անվճար բնակարան` 5-րդ երեխայի համար. փոփոխությունը գալիս է. Գոհար ՂումաշյանՄի՛ թող, որ ուրիշները որոշեն քո փոխարեն․ հունիսի 7-ին ընտրի՛ր ուժեղ ՀայաստանըՎաղը ժամը 19:30-ին, բոլոր արցախցիները պետք է լինեն Արցախի Հանրապետության ներկայացուցչությունում. Ռոման ԵրիցյանԱրևային վահանակները կարող են անձրև առաջացնել. կլիմայական մոդելը ցույց է տվել խոշոր արևային ֆերմաների ազդեցությունը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Սպիտակում էՀայաստանն իրավունք չունի վատ հարաբերություն ունենա սփյուռքի չորս երկրների հետ. Նարեկ ԿարապետյանՈւՂԻՂ. ԿԸՀ–ն քննարկում է Դանիել Իոաննիսյանին հավատարմագրումից զրկելու ԼՀԿ–ի դիմում–բողոքը Համոզված եմ, որ միասին կարող ենք հասնել այն դրական փոփոխություններին, որոնց սպասում են մեր քաղաքացիները. Գագիկ ԾառուկյանԿլինենք հարևաններ, բայց չենք լինի ընկերներ, իսկ խաղաղությունն անխուսափելի է․ Կարապետյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի խոսքերի ծանր հետևանքները. կա՞ ապագաԲա դու ինչո՞վ պետք է զբաղվես, ռիլլ հանե՞ս. Կարապետյանը` ՊապոյանինՍյունիքի ճանապարհը չտվե՞ց, անգամ Մեղրիում հարցրել էին, ասել էր՝ չեմ տալու. Կարապետյան
Քաղաքականություն

Իշխանությունը Գյումրիում փորձում է «ուղղել սխալը». ահազանգ Հայաստանի ողջ ընդդիմությանը

Գյումրին դարձավ այն վայրը, որտեղ իշխանությունը փորձեց արտահայտել իր «ձեռքով կառավարման» ամբողջ մեխանիկան՝ պատժելով ոչ միայն ընտրված ղեկավարին, այլև ժողովրդին, որն այս իշխանության համար սխալ է ընտրել։ Վարչապետ Փաշինյանի խոսքն ավելի քան թափանցիկ էր․ նա հայտարարեց, որ պետք է «ուղղել սխալը», իսկ այդ «սխալը» Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է։ Եվ ահա՝ այդ հայտարարությունից անմիջապես հետո սկսվեցին ձերբակալությունները։ Այսպիսի համընկնումը իրավական պետությունում պարզապես անհնար է պատկերացնել։

Քրեական գործերը ընդդեմ Ղուկասյանի սկսվել էին դեռ վարչապետի այս բարձրաձայն ակնարկից առաջ, սակայն գլխավոր հարվածը տրվում է հենց հիմա։ Ղուկասյանին դատական որոշմամբ կալանավորեցին երկու ամսով։ Բայց իշխանության ուղերձը հասցեագրված էր ոչ միայն նրան․ Գյումրիում այդ օրը շուրջ բազմաթիվ քաղաքացիներ բերման ենթարկվեցին, այդ թվում՝ «Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը, որը փորձել էր կանխել ոստիկանական ուժերի և քաղաքացիների միջև բախումը։

«Մեր ձևով» շարժման տարածած հայտարարությունում նշվում է, որ Մխիթարյանի ձերբակալությունը ոչ թե իրավական գործողություն է, այլ վախի մեխանիզմ, որով իշխանությունը փորձում է պատժել ցանկացածին, ով ազնիվ կերպով կանգնում է քաղաքացիների կողքին։

Այս ամենը ուղիղ ուղերձ է ողջ ընդդիմությանը․ եթե համարձակվեք պայքարել, ձեզ կսպասեն քրեական գործեր։ Եթե պայքարի արդյունքում հաղթեք, ձեր հաղթանակը կբացատարվի որպես «սխալ», որը պետք է իշխանության ձեռքով «ուղղվի»։ Սա միայն Գյումրիի մասին չէ․ սա նախազգուշացում է բոլոր հակակշիռներին և հատկապես՝ Էջմիածնի թեկնածուներին, որոնց ակնարկվում է՝ հաղթանակի դեպքում կկրկնեն Ղուկասյանի ճակատագիրը։

Արդյունքում, իշխանությունն այսօր ոչ միայն պայքարում է ընդդիմության դեմ, այլ ձևավորում նոր քաղաքական արգելք. «Մի պայքարեք, որովհետև պայքարի արդյունքը կվերացնենք քրեական մեղադրանքով»։

Սակայն այս ամենի ֆոնին ամենակարևոր հարցը մնում է անպատասխան․ եթե ժողովուրդն է ընտրել իր ղեկավարին, ո՞վ է իշխանությանը իրավունք տվել այդ ընտրությունը «ուղղելու», այն էլ՝ քրեական գործերով, ճնշումներով և քաղաքական հաշվեհարդարով։

Գյումրին այսօր փորձադաշտ է, սակայն թիրախը ողջ երկիրն է։ Եթե մարդիկ չկանգնեն իրենց ընտրության և արժանապատվության պաշտպանությանը, վաղը «սխալ» կհայտարարվի բոլորը՝ անկախ քաղաքի, համայնքի կամ կուսակցական պատկանելությունից։

Այսօր Գյումրիի շուրջ տեղի ունեցողը մարտահրավեր է ոչ միայն տեղական ինքնակառավարման համակարգին, այլ հայաստանցու իրավունքին՝ ինքնուրույն որոշում կայացնելու, առանց վախի կանգնելու իր ընտրության հետևում։ Իսկ եթե ժողովուրդը լռի, վաղվա պայքարը այլևս չի լինելու քաղաքապետի, այլ սեփական իրավունքի գոյության համար։