Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team
Общество

Ո՞ր խմբերի առողջության ապահովագրական փաթեթի արժեքը կվճարվի պետության կողմից. օրենքի նախագիծ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ՀՀ առողջապահության նախարարության կողմից հրապարակվել է «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Iravaban.net–ը ուսումնասիրել և ներկայացնում է ներածական վերլուծություն օրենքի նպատակների, ծածկույթի ենթակա բնակչության խմբերի, ապահովագրական փաթեթի շրջանակի, ապահովագրավճարների մեխանիզմի և համակարգի փուլային ներդրման վերաբերյալ:

Օրենքի հիմնական նպատակը

Օրենքի նպատակն է ապահովել քաղաքացիների առողջության պահպանման սահմանադրական իրավունքի արդյունավետ իրականացումը, բարելավել առողջության ցուցանիշները, նվազեցնել հիվանդացության և մահացության ցուցանիշները, աջակցել սոցիալական համերաշխության միջավայրի ձևավորմանը, բարձրացնել բժշկական օգնության հասանելիությունը և որակը, ինչպես նաև ապահովել առողջապահական համակարգի կայունությունը:

Ապահովագրական փաթեթը և ծառայությունների շրջանակը

Ապահովագրական փաթեթն ընդգրկում է բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների լայն շրջանակ:

Ներառված ծառայությունները`

  • Կանխարգելիչ ծառայություններ– պարտադիր նախապայման է ապահովագրական փաթեթից օգտվելու համար (բացառությամբ շտապ և անհետաձգելի բժշկական օգնության);
  • Խորհրդատվական, ախտորոշիչ և բուժական ծառայություններ։
  • Հիվանդանոցային և արտահիվանդանոցային ծառայություններ։
  • Շտապ բժշկական օգնությունև տեղափոխում։
  • Քրոնիկ հիվանդությունների շարունակական հսկողություն։
  • Դեղեր և բժշկական պարագաներ։
  • Վերականգնողական բուժում։
  • Պրոթեզներ և մետաղական կոնստրուկցիաներ։

Ապահովագրական փաթեթում ներառվում են առավելապես այն հիվանդությունների և վիճակների կանխարգելման, բուժման և հսկողության ծառայությունները, որոնք Հայաստանի Հանրապետությունում հանդիսանում են հիվանդացության, մահացության կամ հաշմանդամության հիմնական պատճառներ:

Որոշ ծառայությունների համար կարող է սահմանվել համավճար, որը չի կարող գերազանցել ծառայության գնի 50%-ը:

Պետության կողմից ապահովագրվող խմբեր

Օրենքի նախագիծը սահմանում է բնակչության հետևյալ խմբերը, որոնց համար ապահովագրավճարն ամբողջությամբ վճարվում է պետական բյուջեից.

  • Մինչև 18 տարեկան երեխաներև առանց ծնողական խնամքի մնացած մինչև 26 տարեկան սովորողներ։
  • 65 և բարձր տարիքի անձինք։
  • Հաշմանդամություն ունեցող անձինք։
  • Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ։
  • Զինծառայողներ և նրանց հավասարեցված անձինք, նրանց ընտանիքների անդամներ, երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներ։
  • Մինչև երկու տարեկան երեխա խնամող մայրեր (որդեգրողներ)։
  • Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներև նրանց հավասարեցված անձինք, բռնադատվածներ
  • Ընտանիքի սոցիալական գնահատման և սոցիալական աջակցության համակարգում հաշվառված անձինք։

Ապահովագրավճարների մեխանիզմը

Ապահովագրավճարի դրույքաչափը տարեկան կարող է կազմել 120,000-164,400 ՀՀ դրամ (ամսական 10,000-13,700 ՀՀ դրամ) և յուրաքանչյուր տարվա համար հաստատվում է պետական բյուջեի մասին օրենքով:

Ապահովագրավճարի վճարման պարտավորություն ունեցող խմբեր՝

  • Վարձու աշխատողներ– ապահովագրավճարի 100% (գործատուն հանդիսանում է հարկային գործակալ)։
  • Անհատ ձեռնարկատերեր և նոտարներ– ապահովագրավճարի 100%։
  • Վարձակալական վճար, տոկոս, շահաբաժին, ռոյալթի ստացողներ, ՔՊ պայմանագրային աշխատողներ– ապահովագրավճարի 100%։
  • Գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվողներ– ապահովագրավճարի 80%։
  • Փոխկապակցված անձինք– ապահովագրավճարի 80%։

Ապահովագրական համակարգի փուլային ներդրումը

Օրենքի նախագիծը նախատեսում է համակարգի փուլային ներդրում, որը կախված է օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից:

Առաջին փուլ (պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տարվա հունվարի 1-ից, ըստ Կառավարության նիստում  ՀՀ ֆինանսների նախարարի հայտարարության նախատեսվում է սկսել 2026թ.-ից՝ Iravaban.net)՝

  • Պետության կողմից ապահովագրվող խմբերը (11-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերով սահմանված խմբեր)։
  • Բարձր եկամուտ ունեցող վարձու աշխատողներ (ամսական >200,000 դրամ ապահովագրավճարի հաշվարկման բազա ունեցողներ)։
  • Բարձր եկամուտ ունեցող անհատ ձեռնարկատերեր և այլ եկամուտ ստացողներ (տարեկան >2,400,000 դրամ ապահովագրավճարի հաշվարկման բազա ունեցողներ)։
  • Ազդակիր բնակավայրերի բնակիչներ։

Երկրորդ փուլ (պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երկրորդ տարվա հունվարի 1-ից)՝

  • Ցածր և միջին եկամուտ ունեցող վարձու աշխատողներ (ամսական ≤200,000 դրամ ապահովագրավճարի հաշվարկման բազա ունեցողներ)։
  • Ցածր և միջին եկամուտ ունեցող անհատ ձեռնարկատերեր և այլ եկամուտ ստացողներ (տարեկան ≤2,400,000 դրամ ապահովագրավճարի հաշվարկման բազա ունեցողներ)։

Երրորդ փուլ (պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երրորդ տարվա հունվարի 1-ից)՝

  • Մինչև երկու տարեկան երեխա խնամող մայրեր (11-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետ)։
  • Ընտանիքում 3+ անչափահաս երեխաներ ունեցող ծնողներից մեկը (11-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետ)։
  • Գյուղատնտեսական անհատական գործունեությամբ զբաղվողներ (11-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետ)։
  • Փոխկապակցված անձինք (11-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետ)։

Օրենքի նախագծի 47-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, բոնուսային համակարգը (առողջ ապրելակերպի խրախուսման նպատակով) կսկսի գործել 2029թ. հունվարի 1-ից: