Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» Через Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»Как учесть голос диаспоры на выборах? Америабанк и АБР заключили договор на сумму 100 миллионов долларов США для расширения финансирования микро-, малых и средних предприятий и «зеленых» инвестиций в Армении
Политика

«Այս փաստաթուղթն իրենից որևէ արժեք չի ներկայացնում, Թուրքիան և Ադրբեջանը փորձում են ուժեղացնել իրենց գործընկեր Նիկոլ Փաշինյանի ներքաղաքական դիրքերը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

««Թրամփի երթուղու» մասին օբյեկտիվ և համապարփակ կարծիք հայտնելու համար պետք է տեսնենք այն փաստաթուղթը, որը ստորագրվել է։ Այդտեղ շատ կարևոր հարց կա, որի պատասխանը մինչև այս պահը չունենք՝ այդ ճանապարհը, որը 99 տարով տրվում է երրորդ կողմի վերահսկողությանը, սկսվում և վերջանում է հայ սահմանապահո՞վ, Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող մաքսավորո՞վ։ Ավելի կոնկրետ՝ ադրբեջանցին և թուրքը կամ բեռները տեղափոխող մեքենաների վարորդներն առնչվելո՞ւ են Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչներին՝ սահմանապահներին, մաքսավորներին և սանիտարական ծառայության ներկայացուցիչներին, թե՞, ինչպես Ալիևն էր վերջերս ասում, «չենք ուզում տեսնել հայերի դեմքը»։ Սա ամենակարևոր հարցն է, դրանից կարող ենք եզրակացնել՝ սա նույն «Զանգեզուրի միջա՞նցքն» է, թե՞ թուրքերի և ադրբեջանցիների պատկերացմամբ՝ «Թրամփի երթուղին»»։ «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, երբ անդրադառնում ենք օրեր առաջ Վաշինգտոնում տեղի ունեցած եռակողմ՝ ՓաշինյանԹրամփ-Ալիև հանդիպմանը, նախաստորագրված պայմանագրին և ձեռք բերված պայմանավորվածություններին։

Մեր զրուցակիցը շեշտում է՝ Հայաստանի տարածքով անցնող երթուղու շուրջ բավականին երկչոտ և անորոշ պատասխաններ են տալիս մեր երկրի իշխանության ներկայացուցիչները։ «Կարող ենք ասել՝ Փաշինյանի ոճով «ցրողական» պատասխաններ են տալիս։ Փաշինյանին հարց ուղղեցին՝ եթե Հայաստանում արտակարգ դրություն լինի, այդ ճանապարհը ենթարկվելո՞ւ է այդ ռեժիմին։ Նա արձագանքեց՝ եթե այս հարցին պատասխանեմ, կհարցնեք՝ եթե ջրհեղեղ լինի և այլն։ Պարզ ասած՝ «ցրեց»։ Փաստ է, որ այսօր Հայաստանի սուվերեն տարածքը տրվում է երրորդ կողմին։ Նույն բանը կար նոյեմբերի 9-ի փաստաթղթում, ուղղակի այնտեղ ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ ուժերն էին վերահսկողություն իրականացնելու, իսկ հիմա, ըստ էության, վերահսկողն է փոխվել։ Այսօր փաստ է այն, որ Հայաստանի սուվերեն տարածքի մի հատված փաստացի չի լինելու Հայաստանի Հանրապետության վերահսկողության ներքո, այդ պատճառով էլ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում պարզ հարցերի պատասխանել, օրինակ՝ արտակարգ դրությունը տարածվելո՞ւ է այդ ճանապարհի վրա, մեր սահմանապահները, մաքսավորները և սանիտարական ծառայության ներկայացուցիչնե՞րն են դիմավորելու և ճանապարհելու այդ ճանապարհով երթևեկողներին։ Կան լեգիտիմ կասկածներ, որ գործ ունենք «Զանգեզուրի միջանցք» կոչվածի վերափոխված կամ այլ փաթեթավորմամբ ներկայացվող տարբերակի հետ»,-նշում է նա։

Վաշինգտոնյան հանդիպման ժամանակ կողմերը ստորագրեցին 17 կետանոց փաստաթուղթ։ Ըստ Հակոբյանի, այս պարագայում ոչ թե «Խաղաղության պայմանագրի» մասին է խոսքը, այլ ֆիքսվել է այն իրավիճակը, ուժային բալանսը, որը ձևավորվել է տարածաշրջանում, հայ-ադրբեջանական հարաբերություններում։ «Փաստաթղթում ամրագրվում է այն, ինչ իրականում գոյություն ունի 2020 թվականի պատերազմից հետո։ Դրանում չկան «Խաղաղության պայմանագրի» ռեալ երաշխավորներ ու երաշխիքներ, կան դեկլարատիվ խոստումներ, ստորագրություններ։ Այդ փաստաթուղթն էական գին չունի, քանի որ խաղաղության մասին ցանկացած փաստաթուղթ իրականում ուժերի բալանսի մասին փաստաթուղթ է։ Խաղաղություն կամ ստատուս-քվո չի հաստատվում ազնիվ խոսք ասելով, այն հիմնված է լինում ուժային իրական բալանսի վրա։ Պատերազմի նման արդյունքների պարագայում, ուժային բալանսի նման խախտման պայմաններում պարտադիր են երաշխավորները։ Տվյալ պարագայում չունենք երաշխավորներ, Վաշինգտոնում նախաստորագրված պայմանագրի դեպքում ամերիկյան կողմն ընդամենը վկա է՝ «հարսանիքի վկա»։ Իրենք ո՛չ միջնորդ են, ո՛չ երաշխավոր։ Սա փաստաթուղթ է, որն իրենից որևէ արժեք չի ներկայացնում։ Այն բացառապես ներքին օգտագործման համար է։ Արտաքին խաղացողները՝ հատկապես Թուրքիան և Ադրբեջանը, փորձում են ուժեղացնել իրենց շատ հարմար, կոմֆորտային, «չտեսնված» գործընկեր Նիկոլ Փաշինյանի ներքին քաղաքական դիրքերը առաջիկա նախընտրական զարգացումներից առաջ։ Իրեն մի փաստաթուղթ են տալիս, որով նա պետք է ուղեղներ լվանա Հայաստանում նախընտրական զարգացումների ժամանակ՝ ցույց տալով, թե՝ «ես խաղաղություն եմ խոստացել, հիմա դրան մոտ եմ, եթե ինձ ձայներ տաք և լեգիտիմ իրավունք ստորագրել ամեն ինչ, ապա կլինի խաղաղություն վերջնական փաստաթղթում»։ Իրենք ամրացնում են Փաշինյանի դիրքը, որպեսզի նա վերընտրվի, և իրենք պահպանեն իրենց գործընկերոջը։ Փաստն այն է, որ Հայաստանը ոչ մի էական բան չի ստանում այս փաստաթղթի ստորագրմամբ, բայց Նիկոլ Փաշինյանը փորձում է այս փաստաթղթի նախաստորագրմամբ և «Զանգեզուրի միջանցք» կամ «Թրամփի երթուղի» ծրագրով փոքր-ինչ բարելավել իր նախընտրական դիրքերը, որովհետև իր ռեյտինգները բավականին ցածր են և չեն ենթադրում, որ նա կարող է որևէ կերպ վերընտրվել։ Նիկոլ Փաշինյանը ենթադրում է, որ անձամբ ստացել է ինչ-որ քարտ բլանշ, որով կկարողանա հույս ունենալ, որ առաջիկա արտահերթ կամ հերթական ընտրություններում կարող է առհասարակ մրցունակ լինել։ Այս պահի դրությամբ իր վարկանիշով նա չի կարող հույս ունենալ, որ քիչ թե շատ լեգիտիմ ընտրությունների պարագայում կարող է վերարտադրել իր իշխանությունը»,-նշում է քաղտեխնոլոգը։

Իսկ երկրի ներսում այսօր ունենք մոտ երեք տասնյակ քաղբանտարկյալներ, կալանավորված սրբազաններ, շարունակում է կալանավորված մնալ գործարար Սամվել Կարապետյանը, քաղաքական ու հասարակական գործիչներ և ուղղակի քաղաքացիներ։ «Դժվարությամբ եմ հիշում, որ Հայաստանում միաժամանակ այսքան շատ քաղբանտարկյալներ եղած լինեն։ Քաղբանտարկյալների առկայությունը ցանկացած երկրում պայմանավորված է տվյալ երկրի քաղաքական համակարգով՝ ժողովրդավարական է, ավտորիտար, թե այլ տիպի երկիր է, և այն վախերով, որոնք միշտ ունենում է իշխանությունն ազատ խոսքի, այլընտրանքի հանդեպ և այլն։ Հայաստանում կա իշխանություն, որի վարկանիշը բավականին ցածր է։ Տեղական ընտրությունները ցույց են տվել, որ իշխանությունը մեծամասամբ չի կարողանում վերարտադրվել, չի ստանում անհրաժեշտ ձայներ իշխանությունը պահպանելու համար։ Եթե իշխանությունը չունի էլեկտորալ աջակցություն, ակնհայտորեն չունի փողոցի աջակցությունը, ապա նման պարագայում իրեն մնում է միայն գործի դնել ուժային գործոնը՝ ինչ-որ չափով այն համեմելով վարչական ռեսուրսով։ Երբ նա հույսը դնում է ուժային ռեսուրսի վրա, ամեն ինչ անում է, որպեսզի մինչև ընտրությունները տարբեր ռեպրեսիոն մեխանիզմներով լռեցնի բոլոր այն ուժերի ձայնը, որոնք այլախոհ են, ընդ որում՝ ոչ միայն քաղաքական, այլ խղճի այլախոհներ են, այսինքն՝ Եկեղեցու պաշտպաններ են։ Ի վերջո, նաև ձերբակալում կամ կալանավորում են այս մարդկանց։ Այս պայմաններում ուժային կառույցները դառնում են իշխանության «դռանը կապած շունը»։ Սա է հենց ցույց տալիս, որ իշխանությունների մոտ վախի և մտահոգության սինդրոմ կա։ Իր իշխանությունը վերարտադրելու համար նա այս ճանապարհն է տեսնում՝ ձերբակալել մարդկանց, քրեական տարբեր հոդվածներ մոգոնել, տարբեր հեղաշրջումներ հնարել, արգելել արտասահմանցի փաստաբանների մուտքը Հայաստան։ Կարծում եմ, որ սա արձանագրվում է միջազգային ատյանների կողմից։ Ուղղակի այս պահի դրությամբ միջազգային, մասնավորաբար՝ արևմտյան կառույցները դրա վրա աչք են փակում, որովհետև այն, ինչ այսօր արվում է Հայաստանի իշխանության կողմից, ուղղակիորեն ջուր է լցնում իրենց շահերի ջրաղացին։ Վաղը, երբ այս նույն մարդը, որը հիմա սպասարկում է օտարների շահերը, ցանկանա աջ, ձախ կամ հետ քայլ անել, նրան ամեն ինչ հիշեցնելու են, և հիմա մեր երկրում տեղի ունեցողը դառնալու է այս իշխանավորի նկատմամբ որոշակի պատժամիջոցներ կիրառելու առիթ։ Դա կլինի այն դեպքում, երբ այս ամենն իրենց այլևս դուր չգա, կամ էլ այս մարդն իր քաղաքականությամբ այլևս ակտուալ չլինի իրենց համար, այլ կերպ ասած՝ իր գոյությունը ժամկետանց լինի։ Կարծում եմ՝ այդ ժամանակը բավականին մոտ է, որովհետև որքան ավելի է երկրի այսօրվա ղեկավարը խորանում իր քաղաքականության, նախապատվությունների մեջ, այնքան անհետաքրքիր է դառնում գրեթե բոլորի համար։ Այսօր խոսում ենք քաղբանտարկյալների մասին և այն մասին, որ աչք են փակում տեղի ունեցողի վրա, բայց մի քանի օրվա մեջ սա կարող է գլխացավանք դառնալ իր համար։ Տեսնում ենք ռուս-ուկրաինական հարաբերություններում Միացյալ Նահանգների կամ եվրոպական որոշ երկրների դիրքերի էական փոփոխությունը, թե ինչ է կատարվում Ուկրաինայի շուրջ։ Ուկրաինային բոլորն անվերապահ աջակցում էին մի քանի ամիս առաջ, հիմա բավականին լուրջ ճնշումներ են գործի դրվում, որպեսզի Ուկրաինան և դրա այսօրվա ղեկավարը տեղավորվեն նոր իրողությունների մեջ»,-եզրափակում է Վիգեն Հակոբյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում