Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»Ucom представляет новый региональный пакет uMix 5000: 3 услуги всего за 5000 драмов в месяц В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря Ованаванк
Общество

Կրկին Հայ առաքելական եկեղեցու մասին. Հրանտ Բագրատյանի տեսակետները քննելիս. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է իրավաբանական գիտությունների դոկտոր, ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ Արթուր Վաղարշյանը

– Պարոն Վաղարշյան, Հրանտ Բագրատյանն ասում է, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցու դերը նպաստավոր չի եղել մեր պետականության ամրապնդման, ընդհանրապես պետության պահպանման հարցում: Դուք ինչպե՞ս եք մտածում:

– Նախ ասեմ, որ հեռուստատեսային հաղորդումները, որ տեղի էին ունում այդ հարցի շուրջ, խորքային ու գիտական չէին, ավելի շատ հրապարակախոսական ու մակերեսային բնույթի էին: Նման լուրջ հարցի վերաբերյալ այդպիսի մակերեսային՝ լրիվ դրական կամ լրիվ բացասական հայտարարություններով հենդես գալը ես ճիշտ չեմ համարում: Այնպես որ, չէի ցանկանա նման բանավեճի մեջ մտնել, որովհետև բանավեճի մեկնակետը ինքնին սխալ հիմքերի վրա է կառուցված:

Նախ, Բագրատյանն ամեն ինչ գնահատում էր փողի տեսակետից: Բայց ազգի գոյությունը չունի միայն տնտեսական՝ նյութական ու դրամական հիմքեր: Այն ունի նաև մշակութային, բարոյական և այլ բնույթի բազմաթիվ հիմքեր:

Օրինակ, 1918–ին հայ ժողովուրդը փողի մեջ չէր լողում, բայց կարողացավ ստեղծել ու 2,5 տարի պահել իր պետականությունը: Եվ հենց դա եղավ հետագա մեր պետականությունների հիմքը: Եվ ասել, թե առաջին հանրապետության հիմքերը նյութական կամ ֆինանսական էին, բացարձակապես աբսուրդ կլինի:

– Թեկուզ տնտեսական առումով. հե՛նց այդ մեկ տեսանկյունով նայենք հարցին. հիմք կա՞ այդ գնահատականի համար:

– Ցաք ու ցրիվ փաստեր ու ժամանակի կոնտեքստից կտրված իրադարձություններ ներկայացնելը՝ համարելով, որ վերջիններս են պատճառը բոլոր ազգային դժբախտությունների, գիտական մոտեցում չէ: Նաև եկեղեցու դերը գնահատել այնպես, որ այն բացասական է եղել մեր պատմության բոլոր ժամանակներում, կրկին հակագիտական մոտեցում է:

Հետևաբար ես չեմ ցանկանում այս թեմայով մտնել բանավեճի մեջ, որն անիմաստ է:

– Իսկ ընդհանրապես մենք մեր պատմության ընթացքում եկեղեցուն շատ գործառույթներ չե՞նք տվել: Ասենք՝ դատական ոլորտում: Կրթականն ու գիտականը հասկանալի է:

– Ազգը գոյություն ունի նաև իր մշակույթով: Այդ մշակույթի կրողը եղել է եկեղեցին: Եվ այն ժամանակների կրթված մարդիկ հոգևորականներն էին: Դե, թող, ինչպես պարոն Բագրատյանն է ասում, վաղ և միջին միջնադարի նախարարները կամ աշխարհիկ մեծահարուստները իրենք կրթեին այն սերնդին, որը հետագայում կգար ու եկեղեցուն կասեր՝ քեզ վրա մի վերցրու այսքան գործառույթներ:

Բանն այն է, որ քանի որ պետականություն չենք ունեցել, մշակույթի ստեղծման ու պահպանման գործը ստանձնել է եկեղեցին: Եվ երբ հիմա՝ 21–րդ դարում, ունենք պետություն, իսկ պետության հիմքը նաև մշակութային է, պետք է այս հարցում փնտրենք հենց եկեղեցու դերակատարությունը:

Մի բան էլ՝ 20–րդ հազարամյակի սկզբին շատ ժողովուրդներ կային, որոնք մեզանից մեծաքանակ էին, անգամ բազմամիլիոնանոց էին, բայց չկարողացան պետություն ունենալ: Ինչո՞ւ. Որովհետև չկարողացան իրենց տարանջատել մահմեդական աշխարհից: Հե՛նց նույն քրդերը, որ հիմա իրենց պետությունը ստեղծելու փորձեր են անում: Չէ՞ որ նրանք նույնը կարող էին անել 20–րդ դարի սկզբին:

Ընդհանրապես, պետություն ստեղծելու համար մի քանի գործոններ են անհրաժեշտ, իսկ տնտեսականը վերջին տեղում է դրանց մեջ: Տնտեսությունը կարևոր է եղել պետության առաջացման վաղնջական փուլում, ասենք՝ 5–6 հազար տարի առաջ: Հիմա այդպես չէ: Օրինակ, երբ ղարաբաղցիները հռչակեցին իրենց անկախությունը, տնտեսակա՞ն գործոնը նրանց մղեց դա անել, թե ազգայինը, բարոյականը, մշակութային և հոգևորը:

Եվ մի բան էլ պարզ է՝ մեր պատմության մեջ բոլոր ականավոր մարդիկ պետք է լինեին հոգևորականներ: Որովհետև դարաշրջանն էր այդպիսին. կրթությունն իրենք էին մատուցում: Թե չէ, ի՞նչ է՝ եկեղեցին արգելո՞ւմ էր հայ նախարարական տներին ակադեմիա հիմնել:

Մահմեդական գերիշխանության տարիներին անգամ եկեղեցին կարողացավ կրթական ու մշակութային գործն անել: Ի՞նչ. վրդովվել, թե ինչո՞ւ է արել…

Իսկ ես մի բան տեղեկացնեմ՝ 16–18–րդ դարերում, երբ մարդկությունը հայտնագործել էր արդեն տպագրությունը, խորհրդային կայսրության բոլոր ժողովուրդների մեջ տպագրված գրքերի քանակով երկրորդ տեղն ենք եղել ռուսներից հետո: Մոտավորապես հրատարակել ենք 3000 անուն գիրք:

Այս մշակույթն էր, որ նախադրյալ հանդիսացավ քո սեփական պետությունը հռչակելու և քեզ՝ այլոց ճանաչել տալու համար:

Անգամ եթե հարցը դիտարկենք ժողովրդագրական առումով, կրկին ոչինչ չի փոխվում: 1918 թվականին, երբ հռչակեցինք մեր պետականությունը, բոլորովին էլ հայերս մեծամասնություն չէինք մեր տարածքի վրա. բնակչության կեսը մահմեդական էր: Բայց դա չխանգարեց մեզ:

Կամ՝ թե Վրաստանում, թե Բաքվում մեծամասնություն չէինք, բնականաբար, սակայն մեր մշակութի շնորհիվ էր, որ նման ազդեցություն ունեինք ժամանակին: Անշուշտ, այստեղ տնտեսական գործոնն էլ էր դեր խաղում: Բայց մի բան ակնհայտ է, որ փողը միշտ էլ դավաճանել է հայ ժողովրդին: Եվ ես կարծում եմ, որ ապագայում ևս կրկին կդավաճանի:

Ազգային ֆինանսական ջոջերը միշտ էլ տզրուկի նման միջոցները ժողովրդից հավաքել և առել ու փախել են: Հազարամյակներ շարունակ այդպես է եղել: Որովհետև փողը սիրում է խաղաղություն: Հիմա էլ նույնը կլինի, եթե Աստված չանի, վիճակը վատացավ:

– Բագրատյանի գնահատմամբ եկեղեցին անհանդուրժող է եղել պավլիկյանների նկատմամբ, որոնք, ըստ էության, մեր բարեփոխիչներն էին: Եվ դրանով հետ են գցվել մեր ազգային զարթոնքն ու առաջընթացը:

– Պահանջել հայ ժողովրդից ու նրա եկեղեցուց այնպիսի բաներ, որոնք ենթադրում են շեղում համաշխարհային պատմական օրինաչափություններից, կարծում եմ աբսուրդ է: Մարդկությունը շարժվում է որոշակի օրինաչափությունների համաձայն: Այնպես որ, շատ բան մենք չէ, որ որոշում ենք: Եթե համաշխարհային պատմական զարգացումները հանգեցրեցին նրան, որ հաստատվեցին տոտալ կրոնական համակարգեր և Արևելքում, և Արևմուտքում, ի՞նչ է, մենք կարո՞ղ էինք վաղ միջնադարում հիմնել հավատի ազատությունների վրա կառուցված հասարակություն:

Ես հիմա հարց եմ տալիս նույն Հրանտ Բագրատյանին. երբ նա որոշում էր մեր երկրի տնտեսական քաղաքականությունը, ինչո՞ւ բոլոր ազգերի վրայից թռիչք չկատարեց ու չհայտարարեց, որ մենք կառուցում ենք ապագայի հասարակությունների կոնցեպտի վրա հիմնված նոր հասարակություն, օրինակ՝ ցիվիլիստական հասարակություն: Չասաց, որովհետև ցանկանալու դեպքում էլ նրան աշխարհի հզորները թույլ չէին տա:

Էլ ինչո՞ւ է մտածում, որ մեր եկեղեցին մի այնպիսի բացառիկ ֆենոմեն էր, որ պետք է շեղվեր համաշխարհային օրինաչափությունից ու չճնշեր աղանդավորներին: Անկախ նրանից, թե վերջիններս ինչ էին ասում:

Այնպես որ, ես չեմ ասում, թե մեր եկեղեցին բացառապես ամեն ինչում ճիշտ էր, բայց հարցերը պետք է քննարկել պատմականության կոնտեքստում: Արդի չափանիշների և նույնիսկ տերմինների հիման վրա դատողություններ անել անցյալի վերաբերյալ, նշանակում է արդիականացնել անցյալը: Բայց անցյալը արդիականություն չէ:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում