Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»
Досуг

Դեկտեմբերի 31 - ի ` այս տարվա վերջին աստղագուշակը

Խոյ

Այսօր ի զորու եք շատ բեռ վերցնել ձեր ուսերին: Դուք ուժի մեծ ներհոսք եք զգում: Բայց օրվա ընթացքում կլինեն պահեր, որ կընկնեք հիշողությունների գիրկը, կմտաբերեք անցնող տարվա ոչ այնքան հաճելի պահերը: Այնուամենայնիվ, դուք հույսով եք նայում ապագային և աշխատում եք ճանաչել ինքներդ ձեզ՝ ունեցած թերությունները վերացնելու նպատակով: Մտերիմների հետ հարաբերություններում հետևեք ձեր խոսքերին, որպեսզի չփչացնեք ձեզ շրջապատող մարդկանց տոնական տրամադրությունը: Չէ՞ որ, առանց այն էլ, այսօր մարդկանց տրամադրությունը անկայուն է: Լավ կլինի Ամանորը դիմավորել մերձավորների ընկերակցությամբ:

Ցուլ

Մի վախեցեք դժվարին խնդիներից, այսօր դուք կհաղթահարեք իներտությունը, ինչը սեփական ուժերի նկատմամբ վստահություն կներշնչի ձեզ և կօգնի կենտրոնանալ: Ամենատարբեր գնումները հաջող կլինեն, հատկապես՝ հագուստի և կոշիկի: Դուք գոհ կմնաք ձեռք բերածով: Անձնական կյանքում ամեն ինչ ներդաշնակ և հանգիստ է: Մտերիմները կընդունեն ձեր խորհուրդները և, եթե հարկ լինի, կհասնեն օգնության առաջին իսկ կանչով: Կենսական ներուժը չի լքի ձեզ ողջ օրվա ընթացքում:

Երկվորյակ

Լավ մտածեք և վերլուծեք անցած իրադարձությունները, հնարավոր է, գտնեք ձեզ հուզող հարցերի պատասխանները: Այսօր կարիք չկա ռիսկի դիմելու, դա կարող է հանգեցնել անսպասելի հետևանքների: Արեք միայն այն, ինչը հարյուր տոկոսով կհասցնեք տրամաբանական ավարտին և, բացի այդ, պատրաստ եք այդ գործում իրադարձությունների չնախատեսված ընթացքին: Հատուկ ուշադրություն հատկացրեք սիրելի մարդուն: Թեև ձեր միջև հնարավոր են փոքրիկ տարաձայնություններ, այնուամենայնիվ միասին անցկացրած երեկոն կօգնի, որ հետագայում ավելի լավ հասկանաք միմյանց: Այսօր ձեր էներգիան անսպառ է:

Խեցգետին

Ձեր հավակնոտությունն այսօր կարող է հետագա գործողությունների համար լավ պատճառաբանություն դառնալ: Դուք կկարողանաք պաշտպանել սեփական կարծիքը, կարևոր խոսակցություններ վարել ղեկավարների և գործընկերների հետ: Եթե այսօր փորձեն ձեզ հարկադրել անհապաղ որոշում կայացնել, մի համաձայնեք: Մինչև վերջնական պատասխան տալը, լավ ծանրութեթև արեք բոլոր մանրամասները: Այսօր մտերիմները լրացուցիչ միջոցների կարիք կունենան, ինչը կստիպի ձեզ լայն բացել քսակը: Դուք լավ կզգաք ձեզ, սակայն կենսական ներուժն այսօր մեծ չէ: Հնարավոր է անքնություն զգաք:

Առյուծ

Այսօր դժվար թե ձեզ հաջողվի շատ ծրագրեր իրականացնել, ինչը կարող է հանգեցնել հիասթափության, տարբեր ձգձգումների և նյարդային վիճակների: Ավելի լավ է քիչ գործ ձեռնարկել, բայց այդ ամենին ավելի մեծ ուշադրություն հատկացնել: Մի փորձեք միանգամից մի քանի խնդիր լուծել: Հաջող և օգտակար կլինեն այսօրվա բոլոր գնումները: Ձեր մտերիմների կամ բարեկամների մասին անսպասելի լուրն իր ազդեցությունը կթողնի ողջ օրվա վրա: Երեկոյան անհրաժեշտ է լավ հանգստանալ և լիցքաթափվել հարազատների շրջապատում:

Կույս

Հուզմունքն ու տարբեր ապրումներն այսօր հնարավոր են ամեն քայլափոխի: Դուք կզգաք, որ շատ բաներ, որոնց նախկինում հանգիստ եք վերաբերվել, ձեր մեջ հակասական զգացումներ են առաջացնում: Չի բացառվում՝ ցանկություն առաջանա Նոր տարին դիմավորել հարազատ տնից հեռու: Ձեր շատ ապրումներ պայմանավորված են անձնական կյանքով: Հնրավոր է՝ ձեզ պատի ուրիշի սերը նվաճելու կամ վերադարձնելու բուռն ցանկություն: Դուք այսօր չափից ավելի եք կենտրոնացած ձեր անձի վրա, ինչը դուր չի գալիս մտերիմներին:

Կշեռք

Այսօր շատ դյուրագրգիռ եք: Երբ ինչ-որ բան չի համապատասխանում «համաշխարհային» ստանդարտներին, ապա դա կարող է խիստ հիասթափեցնել ձեզ: Ձգտում եք շրջապատի մարդկանց զարմացնել ձեր ինքնատիպությամբ և անսովորությամբ: Ամենայն հավանականությամբ, դուք կհասնեք ձեր ուզածին, բայց դրա համար հարկ կլինի պապանել ինքնատիրապետումը: Անձնական կյանքում նույնպես ցանկանում եք ունենալ իդեալական հարաբերություններ, բայց այստեղ կարող են դժվարություններ ծագել: Ձեր ֆանտազիաները, ավաղ, հիմնականում կմնան չիրականացված, որովհետև սիրելիին վերադաստիարակելն այսօր անհնար կլինի:

Կարիճ

Թեև ձեր շուրջը տոնական տրամադրություններ են, այսօր կարելի է հաջողության հասնել հատկապես աշխատասիրության և ջանադրության շնորհիվ: Գնումներ կատարելիս զգույշ եղեք: Այսօրվա իրարանցման մեջ կարող եք կորցնել զգոնությունը և անազնիվ մարդկանց համար թիրախ դառնալ: Եթե ձեր անձնական կյանքում սպասվում են փոփոխություններ, ապա դրա համար ամենահարմար օրն է: Դուք կարող եք պատասխանատվության ավելորդ բեռն ու բացասական զգացումները թողնել անցնող տարում: Կտրեք ոչ հարկավոր կապերը, և հաջողությունը կժպտա ձեզ նոր տարում:

Աղեղնավոր

Բուռն գործունեությունն այսօր, ամենայն հավանականությամբ, լավ արդյունքների չի հանգեցնի: Հաջողության կհասնեն նշանի այն ներկայացուցիչները, ովքեր նախատոնական այս օրը կկարողանան կենտրոնանալ գործերի, այլ ոչ թե ունայնության վրա: Զերծ մնացեք կասկածելի արարքներից: Սիրելի մարդու հետ հարաբերություններում ամեն ինչ չէ, որ հարթ կընթանա: Հնարավոր են տարաձայնություններ և վեճեր: Ճիշտ չհասկացված բառերը կարող են բաժանման պատճառ դառնալ: Կենսական ներուժը մեծացնելու նպատակով խորհուրդ է տրվում զբոսնել մաքուր օդում:

Այծեղջյուր

Հնարավոր է գործերում անսպասելի հաջող ընթացք, նույնիսկ եթե այդպիսի հաջողության հույսեր չունեիք: Դուք այսօր միտված եք ոչ միայն ձեր հանդեպ ավելի մեծ ուշադրություն պահանջելու, այլև նվազեցնելու շրջապատող մարդկանց արժանիքները: Սակայն զգուշացեք նույն կերպ վերաբերվել այն մարդկանց, ումից կախված է ձեր կարիերան: Նախատոնական այս օրը արժե համարձակություն հանդես բերել անձնական կյանքում: Այդ դեպքում, հնարավոր է, դուք նոր տարին դիմավորեք նրա հետ, ում մասին երազում եք: Ավելին, այսօր դուք անտարբեր չեք թողնի հակառակ սեռի շատ ներկայացուցիչների:

Ջրհոս

Հարմար օր է սկսած գործերը ավարտին հասցնելու համար: Ջանք թափեք և ուշադրություն մի դարձրեք նախատոնական իրարանցմանը: Այդ դեպքում հաջողության կհասնեք աշխատանքում: Չէ՞ որ դուք ցանկանում եք նոր տարի մուտք գործել առանց ավելորդ հոգսերի և կախվածությունների: Անձնական կյանքում սպասվում է ներդաշնակություն, ինչի համար բավականին նպաստավոր պայմաններ կան: Եթե մտերիմներից որևէ մեկի հետ բարդ հարաբերությունների մեջ եք, ապա այսօր կկարողանաք հարթել ամեն ինչ: Ձեր կենսական ներուժն այսօր շատ մեծ է:

Ձկներ

Դուք այսօր կհամոզվեք, որ ձեր գործերում կայունություն չկա: Տոների նախօրյակին իրադարձությունների անսպասելի զարգացումները կարող են խախտել բոլոր ծրագրերը, ինչը կհիասթափեցնի ձեզ: Եթե այնուամենայնիվ որոշել եք բարդ խնդիրներ լուծել, ապա դա ծրագրեք առավոտյան ժամերին: Չարժե այսօր ռիսկի դիմել և չմտածված քայլեր կատարել: Մտերիմ մարդիկ այսօր կօգնեն ձեզ հաղթահարելու դժվարին խոչընդոտները, կհոգան ձեր մասին: Մի ծանրաբեռնեք ձեզ և ծանր ֆիզիկական աշխատանք մի ձեռնարկեք: Ավելի լավ է երեկոն անցկացնեք հանգիստ միջավայրում: