Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» Через Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»Как учесть голос диаспоры на выборах? Америабанк и АБР заключили договор на сумму 100 миллионов долларов США для расширения финансирования микро-, малых и средних предприятий и «зеленых» инвестиций в Армении
Политика

«Պարտված իշխանությունից ակնկալիքներ չունեմ, նրանք նոր պարտություններ են բերելու, խնդիրն այլ է՝ ինչո՞ւ են այլ ինստիտուտներ պատրաստ նրան ծառայություն մատուցել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանի հետ «Փաստի» վերջին զրույցը մոտ մեկ ամիս առաջ էր։ Այն ժամանակ քննարկում էինք նաև Նիկոլ Փաշինյանի սոցցանցային գրառումներն՝ ուղղված Հայ առաքելական եկեղեցու և հոգևոր դասի դեմ։ Խոսքը գործի վերածեց իշխանությունը։ Հունիսի 27-ին ականատես եղանք ուժայինների գրոհին Վեհարանի վրա։ Այժմ կալանավորված են Բագրատ և Միքայել Սրբազանները, Հրայր Սարկավագը, «Սրբազան շարժման» աջակիցներ։ Մեղադրանք է հարուցվել քաղաքացիների նկատմամբ, որոնք հունիսի 27-ին Էջմիածնում էին՝ թույլ չտալու ուժային համակարգի ներկայացուցիչների գործողություններն այնտեղ։ Ինչո՞ւ իշխանությունն այս հարցում էլ հատեց բոլոր կարմիր գծերը, սեփական վախերի՞ դրսևորումն է։ Պողոսյանն ունի իր կարծիքը՝ թշնամու պարտադրանքն է, կատարում են։

«Վախերից ենք խոսում։ Վախն իր մոտ ամեն ինչի հանդեպ է, այն ամենի, ինչը կարող է պրոբլեմ ստեղծել երկրի ներսում իշխանությունը պահելու համար։ Երկու վախը մեկ մահ է։ Հիմա երկու անգամ վախեցած են։ Հայկական ամեն ինչն իրենց մեջ վաղուց վերացել է, մահացել։ Դրանից հետո իրենց ամեն գործողություն հենվում է պարզ պարտադրանքների վրա։ Ո՞ւմ դեմ են Ալիևն ու Էրդողանը միշտ խոսում։ Իրենց ձևակերպմամբ՝ «ռևանշիստների»։ Իսկ ովքե՞ր են նրանք։ Հայերը, որոնք միշտ հիշում են։ Ո՞րն է այն ինստիտուտը, որն ունի հիշողություն, ո՞րն է այն ինստիտուտը, որը պահպանել է հայության ինքնությունը 1915 թվականից հետո ոչ միայն Հայաստանում, այլ նաև Սփյուռքում։ Այդ ինստիտուտը եղել է Եկեղեցին։ Յոթ միլիոն հայությանը պահպանողը, այս ձևակերպումը տանք, եղել է Եկեղեցին։ Դրա համար Եկեղեցու դեմ գործողությունների պարտադրանք է դրված»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը։

Հետաքրքիր զուգահեռներ է տանում Փաշինյանի գրառումների բովանդակության և գործողությունների միջև։ «Ամուսնացյալ քահանաներին եղբայր է կոչում, փորձում է ինչ-որ քայլեր անել։ Բայց չէ՞ որ դու ինքդ ամուսնացած չես։ Ինչո՞ւ նրանց օրինակին չես հետևել, եթե նրանք քո եղբայրներն են։ Ասում է՝ այս հոտի հետևորդն եմ և այլն, և այլն։ Ինձ համար ամեն ինչ պարզ է։ Ես պարտված իշխանությունից ակնկալիքներ չունեմ, նրանք նոր պարտություններ են բերելու։ Այստեղ այլ խնդիր կա, թե ինչո՞ւ են այլ ինստիտուտներ պատրաստ նրան ծառայություն մատուցել։ Լուսանկարներ տեսա՝ ոստիկանների ձեռքերին խաչեր կային դաջված։ Դաջվածքը պետք է քո ինքնության մի փոքրիկ նկարագիրը լինի։ Եթե ձեռքիդ վրա խաչ ես դաջել կամ մեքենայումդ խաչ ես կախել, ուրեմն դա քո ինքնության մի մասնիկն է։ Այդ դեպքում ինչպե՞ս կարող ես գնալ և Խաչի վրա ձեռք բարձրացնել։ Հիշեք Արցախյան մեր առաջին պատերազմը։ Մարդիկ զենքով եկեղեցի չէին մտնում, զենքը թողնում էին եկեղեցու դռան մոտ, նոր ներս էին մտնում։ Հիմա ասում են՝ ոստիկաններն ամաչել են, նկարներ են հրապարակում, բայց գնացել էին, չէ՞, Խաչի դեմ։ Սա որևէ սահմանների մեջ չի տեղավորվում։ Ճիշտ չեմ համարում իշխանության օրակարգերը սպասարկելու համար իրենց մասին խոսելը»,-նշում է մեր զրուցակիցը և այժմ սթափվելու կոչ է անում բոլոր այն մարդկանց, որոնք հօգուտ այս իշխանության են աշխատում։

Երբեմն մեր հասարակության հասցեին նույնպես մեղադրանքներ են հնչում, թե կարծես հարմարվել են ստեղծված իրավիճակին։ Հասարակության ներսում այն մտայնությունը կա նաև, որ եթե այսօր կալանավորվում են Եկեղեցու հոգևոր սպասավորներ, գործարարներ, մարդիկ, որոնք և՛ հեղինակություն ունեն հասարակության մեջ, և՛ մարդկային ու ֆինանսական լծակների են տիրապետում, ապա դրանից չի կարող խուսափել որևէ մի քաղաքացի, որը բողոքի ձայն կբարձրացնի։ Պողոսյանն ասում է՝ յուրաքանչյուրը պետք է առաջնորդվի իր արժեքներով, հայացք գցի իր անցած ճանապարհին, ինքն իրեն հարց տա՝ ես մարդ եմ, որ վախկոտների կողքին է ապրե՞լ, թե՞ մարդ եմ, որը մտածում է՝ ես իմ սեփական արժեքն ունեմ։ ««Սրբազան շարժման» ժամանակ խոսվում էր այն գաղափարի մասին, որ տեղի ունեցող գործընթացները պետք է ավելի մաքրեն ու ազնիվ դարձնեն յուրաքանչյուր մարդու։ Ամեն մեկն իր արժեքներով պետք է ապրի, ուրիշներին չպետք է նայի։ Դու քո ճանապարհն անցիր, կողքինդ էլ նույն կերպ կվարվի, այն մյուսն էլ, և այդպես շարունակ։ Ի վերջո, քանի՞ հոգի կլինի, որոնց կարելի է ճնշել։ Օրինակ՝ հինգ հարյուր հազար մարդո՞ւ։ Այդքան տեղ ունե՞նք կալանավայրերում, թե՞ գուցե ստադիոնն են վաղը կալանավայրի վերածելու, այնտեղ են մարդկանց տանելու։ Ես մի բան գիտեմ՝ եթե մարդու հոգին չջարդեն, որևէ բան հնարավոր չէ անել։ Կարևոր է հավատը հոգու հզորության հանդեպ։ Այսօրվա դրությամբ Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանին կալանավորել են։ Ինձ համար նա պարզապես Դավիթն է, որը եղել ու մնում է իմ ընկերը։ Եվ ես ուրախ էի կարդալ օրերս հրապարակված իր նամակը, որ իրեն չեն «ջարդի»։ Ես այդ տեսակ Դավիթի ընկերն եմ, որին հնարավոր չէ «ջարդել»։ Այսօր չունեմ լուծում, թե ինչպես պաշտպանեմ Դավիթին, բայց տեսնում եմ իր ամրությունը, հասկանում եմ՝ ես էլ նույն կերպ չպետք է «ջարդվեմ»։ Հիմա այսքան մարդկանց են կալանավորել, նրանք ասում են՝ մենք չենք «ջարդվելու», եթե նրանցից յուրաքանչյուրի կողքին կանգնող ընկերն ինքն էլ չկոտրվի, որևէ խնդիր չի լինելու։ Ամեն մեկս մեր ճանապարհը պետք է անցնենք»,-ընդգծում է նա։

Վեհարանի վրա «հարձակման» օրը Պողոսյանը մի գրառում էր կատարել, որում նաև նշել էր. «2021-ի հունիսին տանը մնացած և ընտրության չգնացած մոտ մեկ միլիոն ՀՀ քաղաքացիներ, ձեզ ո՞նց եք այսօր զգում: Հարցս փոխեմ՝ հասկանո՞ւմ եք՝ ինչ հետևանքներ ստացաք այսօր այն ժամանակվա ձեր չգործողությամբ։ Իսկ գործողությունը շատ պարզ էր՝ պետք էր որևէ մեկին տայիք ձեր ձայնը, բացի մեկից։ Բայց... ասողին լսող էր պետք։ Մենք ինքներս հասցրինք այսօրվան»։ Մեր զրուցակիցը վստահ է՝ ամենօրյա կյանքը աշխատանք է պահանջում։ «2021 թվականի ընտրությունից օրեր առաջ շատ պարզ բաներ էի առաջարկում մարդկանց։ Ինքս մի պարզ բան գիտեմ՝ մի մեծությունը X է, մյուսը՝ Y: Ե՞րբ Y-ն ունի պոտենցիալ X-ից մեծ լինելու։ Եթե Y-ին գումարեն մեկ։ Եթե ես դա չեմ անում, ապա Y-ը հնարավորություն չի ստանում X-ից մեծ լինելու։ Պարզ ձևակերպմամբ՝ իրար պետք է օգնեք, ոչ թե բաժանումներ անեք։ Էլ չեմ ասում, որ մանրամասն նկարագրել եմ, որ իմ պատգամավոր եղած ժամանակ վեց խմբակցություն էր հինգ տոկոսանոց շեմը հաղթահարել, ինչը նշանակում էր, որ վեց քաղաքական միավոր 60 հազար ձայն էր ստացել։ Իսկ 2021 թվականին 20-ից ավելի քաղաքական միավոր մասնակցեց, և ընդամենը երկուսը կարողացան հաղթահարել անցողիկ շեմը։ Հասկացե՞լ ենք, թե ինչպես ենք փոշիացնում ձայները։

Երբ քեզ ինչ-որ բան բարկացնում է, և փորձում ես որոշում կայացնել ոչ թե սառը գլխով ու դատողությամբ, հետևանքներն էլ այսպիսին են լինում։ Վստահ եմ՝ 2021 թվականին մարդիկ ընտրության էին գնում ոչ թե սառը դատողությամբ, այլ էմոցիոնալ վիճակում։ «Նախկիններ», «սևեր ու սպիտակներ» պայքարն էր ընթանում։ Նրանք չէին հասկանում, թե իրենց որոշում կայացնելու դրդապատճառներն ինչ հետևանքներ կարող են ունենալ։ Ի վերջո, զայրույթի մեջ կատարված ընտրությունը չի կարող չեղարկվել։ Ես հասկանում եմ, որ տանը մնալով՝ քաղաքացիներն ասացին, որ չեն ընտրում գործող իշխանություններին, բայց դա ունեցավ հետևանք։ Ինչ-ինչ պատճառներով չընտրելով ուրիշներին՝ ընտրեցին այսօրվա գործողներին։ Եթե նույնիսկ մարդիկ ցանկանում էին այլ բան ասել, ստացան այլ արդյունք։ Բոլոր նրանք, ովքեր գնացել են ընտրության, իրենք ավելի քիչ են տուժել, քան նրանք, ովքեր առհասարակ չեն գնացել ընտրության»,-եզրափակում է Թևան Պողոսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում