Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» Через Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»Как учесть голос диаспоры на выборах? Америабанк и АБР заключили договор на сумму 100 миллионов долларов США для расширения финансирования микро-, малых и средних предприятий и «зеленых» инвестиций в Армении
Политика

Ինչո՞ւ է հետևողականորեն ապակայունացնում իրավիճակը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ակնհայտ է, որ վերջին շրջանում երկրի ներսում իրավիճակի ապակայունացման, հասարակության տրամադրությունների սրման առանցքային դերակատարն ու, այսպես ասենք, «գեներատորը» Նիկոլ Փաշինյանն է: Վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը դա անում է իր անընդունելի (մեղմ ասած) ֆեյսբուքյան գրառումներով, դրանց բովանդակությունը իր ՔՊ խմբակցության ու կառավարության անդամների միջոցով տիրաժավորմամբ և ռեպրեսիվ մարմինների ինտենսիվ ներգրավմամբ՝ քաղաքական հետապնդումներով:

Տրամաբանական հարցեր են ծագում, որոնց պատասխանները թեպետ միանշանակ ու վերջնական չեն, բայց, այդուհանդերձ, արժանի են դիտարկման: Վերջիվերջո, հո չի՞ կարելի ամեն ինչ «բացատրել», կներեք, «խելահեղության կանխավարկածով»: Պե՞տք է, ի վերջո, այս ամենի հետ կապված ինչ-ինչ «ռացիոնալ հատիկներ» էլ լինեն:

Ի՞նչ է կատարվում, ըստ էության: Որքան էլ այս օրերին կատարվող խայտառակությունների, հակաժողովրդավարական դրսևորումների ֆոնին դժվար լինի, այնուամենայնիվ, փորձենք հնարավորինս առանց հույզերի, սառը գլխով ի մի բերել դիտարկումները:

Նիկոլ Փաշինյանը և նրա շուրջ խմբված ՔՊ-ն, մեծ հաշվով, հարձակվել են Հայ առաքելական եկեղեցու վրա: Առիթ ունեցել ենք հանգամանորեն դիտարկել դրա շարժառիթները, ուստի այստեղ հպանցիկ «թարմացնենք» նրա այդ հարձակման հնարավոր պատճառներն ու շարժառիթները: Հայ առաքելական եկեղեցին, որ միավորում է համայն հայությանը՝ ՀՀ բնակչության մեծ մասին ու դրանից էլ կրկնապատիկ մեծ թվով հայությանը՝ աշխարհով մեկ, մնում է միակ կառույցը, որը Փաշինյանը չի կարողացել գրավել կամ մտցնել իր ենթակայության տակ: Ու, դատելով դեպքերի ընթացքից, չի կարողանում, հուսանք՝ չի էլ կարողանա:

Ի լրումն, ՀԱԵ-ն ոչ միայն չի ենթարկվում Փաշինյանին ու նրա՝ ադրբեջանական ու թուրքական իշխանությունների համար խիստ դուրեկան քաղաքականությանը, այլև շարունակում է բարձրաձայնել Արցախի, Արցախի հայության դեմ իրականացված ցեղասպանական ոճրագործության, Արցախի հայության իրավունքների մասին: Ավելին, ՀԱԵ-ն այս պահին հանրային ընկալման տիրույթում ամենաբարձր վարկանիշն ու հեղինակությունը ունի, ըստ որում, բազմապատիկ բարձր, քան ունեն բոլոր քաղաքական ուժերը՝ միասին վերցրած: Դե, իսկ Փաշինյանի 8 տոկոսանոց (ամենաթարմ տվյալներով) ու գահավիժել շարունակող վարկանիշի մասին չենք էլ խոսում:

Եվ վերջապես. Հայաստանը վերջնականորեն ծնկի բերելու նպատակ հետապնդող թուրք-ադրբեջանական տանդեմը Հայ առաքելական եկեղեցին ու նաև ազգային այլ ուժերին դիտարկում են որպես «ռևանշիզմի», նույնն է թե՝ «դիմադրության օջախ»: Եվ իր «խաղաղության խաչմերուկի» իրագործման, իսկ ավելի ստույգ՝ իր պաշտոնը պահելու համար Փաշինյանը խնդիր ունի չեզոքացնել բոլոր «դիմադրության օջախները»:

Նույն շրջածիրում, կարծում ենք, տեղավորվում է նաև «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և նրա շուրջ երկու տասնյակ համախոհների դեմ իշխանության նախաձեռնած քաղաքական հետապնդումը՝ «հեղաշրջման» ժամկետանց «պլանով», օրինական լիցենզիայով որսորդական զենքերի, ճայթռուկների առևանգմամբ և, որոշ կարճ դադարից հետո, վերստին «քաղբանտարկյալների» ցանկ ձևավորելու երևույթներով հանդերձ: Ավելին, նախքան «Սրբազան պայքարին» հասնելը, Փաշինյանի իշխանությունը «ընկավ» մեծահարուստ, բարերար Սամվել Կարապետյանի հետևից: Իրավաբանները և փորձագետները ընդգծում են, որ Սամվել Կարապետյանն ընդամենը հայտարարություն էր արել՝ ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու: Եվ այն, որ ռեպրեսիաները սկսվեցին այդ հիմքով, էլ ավելի է ընդգծում հետապնդման քաղաքական բովանդակության ակներևությունը: Ավելին, Սամվել Կարապետյանի դեմ հետապնդումն ուղեկցվում է մասնավոր սեփականատիրության դեմ վարչահրամայական մեթոդներով խոչընդոտման, ունեցվածքի խլման բացահայտ էլեմենտներով: Դա էլ, ի լրումն, լրացուցիչ հարված է Հայաստանի վարկանիշին, այդ թվում՝ ներդրումային:

Եվ, ի վերջո, արդեն վերջին օրերին ուղիղ գծով Հայ առաքելական եկեղեցու՝ Մայր Աթոռի վրա խայտառակ հարձակումն է գալիս «ամփոփելու» Նիկոլ Փաշինյանի ծրագրերը, այն է՝ պայքարել այն ամենի և այն բոլորի դեմ, որոնց դեմ պայքարում են Թուրքիան ու Ադրբեջանը:

Որքան էլ տարբեր մեկնաբաններ փորձեն շրջանառել վերը ակնարկված «խելահեղության կանխավարկածը», պարզից էլ պարզ է, որ նման քայլեր նախաձեռնողը չի կարող չհասկանալ, որ դրանցով առնվազն կտրուկ ապակայունացնում է ներքին իրավիճակը: Երբ փորձում ենք մի փոքր «կողքից» դիտարկել այս ամենը, ապա աչքի է զարնում այն, որ Փաշինյանը, մեծ հաշվով, նպատակ ունի ոչ թե ինչ-որ «հանցավոր մտադրություններ» բացահայտել ու խափանել, այլ ճնշել ընդվզումը, ջարդել դիմադրողականությունը, տրորտակ տալ իրեն ընդդիմանալու բոլոր հնարավոր դրսևորումները: Այդ ամենը տիպիկ են արգահատելի բռնատիրություններին: Բայց փորձ է արվում իրականացնել մի իշխանախմբի կողմից, որը, գոնե առերևույթ, իշխանությունը փողոցով վերցրել էր ժողովրդավարական կարգախոսների «գործիքակազմով»:

Հատկանշական է, ի դեպ, որ չնայած ինչոր «կամավորականների» հավաքագրելու մասին անձամբ Փաշինյանի արած հայտարարությանը, նա Հայ առաքելական եկեղեցու վրա գրոհելու համար օգտագործեց ոստիկանական և ԱԱԾ ստորաբաժանումները:

Կա տեսակետ, որ Փաշինյանն այդպիսով ջանում է հիմքեր ապահովել իր իշխանությունը պահպանելու համար, քանի որ նրա ընկալման տեսանկյունից՝ պաշտոնը պահպանելը իր ու մերձավոր խմբի անվտանգության ապահովման միակ երաշխիքն է: Բայց, մյուս կողմից, վերարտադրվել ջանացող, այն էլ՝ ընտրությունների միջոցով վերարտադրվել ցանկացող որևէ իշխանություն իրեն այդպես չէր դրսևորի: Դա հակասում է ռացիոնալ ընկալմանն ու ողջամտությանը: Ընտրություններով վերարտադրվել ցանկացողը չի դիմում հարկային մամլիչի, չի խստացնում տուգանքներն ու տույժերը, չի ծավալում համատարած ագրեսիա, չի փորձում կտրուկ ապակայունացնել ներքին իրավիճակը: Շատերն են նկատում, որ Փաշինյանի այդ քայլերը կամ դրանց հնարավոր նպատակը ոչ միայն պարզապես իրավիճակի սրումն է, այլ ինչ-ինչ անկարգություններ հրահրելը (շատերը ավելի դաժան բառեր են գործածում): Բայց ի՞նչ կարող է տալ կամ ո՞ւմ է պետք երկրի ներսում նման հնարավոր խառնաշփոթը:

Շատերը նաև սրա պատասխանն են տալիս՝ իսկ եթե նպատակը հենց խառնաշփո՞թն է, քաոտիկ վիճակը: Այս տարբերակն էլ ունի կյանքի իրավունք: Սակայն հարցն այն է, որ դրանից, կարելի է չկասկածել, կշտապեն օգտվել մեր երկրի ու ժողովրդի թշնամիները: Իսկ օրվա իշխանությունն էլ, նույնպես կարելի է չկասկածել, այդ ամենի համար կսկսի մեղադրել ընդդիմադիրներին, ժողովրդին, «ահաբեկիչներին», «հեղաշրջումականներին»: Այսինքն, կփորձի իր իսկ հրահրած ցեխաջրից «չոր» դուրս գալ:

Դա, կարծում ենք, հասկանում են բոլոր հիմնական ուժերի, «դիմադրության օջախների» բոլոր ղեկավարները, ինչից ելնելով էլ՝ հնարավորինս խուսափում են կտրուկ ապակայունացման, թվում է թե՝ իշխանության կողմից «նվեր տրված» առիթներն օգտագործելուց: Այո, բայց «համբերության չիբուխը» մի օր կարող է և սպառվել: Ըստ որում, անկախ այն բանից, թե կողմերից յուրաքանչյուրն ինչ հաշվարկներ կամ մտորումներ ունի: Պարզ է մեկ բան. այդպես կարելի է միառժամանակ, մի ինչ-որ ժամանակահատված, կառչած մնալ իշխանական աթոռին: Բայց այդպես իշխանություն պահել, ավելին՝ ինչ-ինչ պայմանավորվածություններ իրագործել, այն էլ՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ կայացված և գաղտնի պահվող պայմանավորվածություններ, չի հաջողվի: Շատ բան այդ առումով, կարծում ենք, կախված է նաև նրանից, թե որքան արագ ու ճկուն կլինեն հանրային որոշակի վարկանիշ, նաև ռեսուրս ունեցող հիմնական քաղաքական ու ազգային ուժերը:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում