Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении»«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран» Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась конкурсом Mini CTFДень благодарности клиентам - на этот раз в филиале IDBank «Эребуни»Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак КарапетянПодведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга «Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак Карапетян
uncategorized

Սահմռկեցուցիչ սպանությունից այսքան ամիս հետո. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մի քանի ամիս առաջ տեղի ունեցած սահմռկեցուցիչ դեպքը ցնցեց մեր հանրությանը: Երիտասարդը արտակարգ դաժանությամբ սպանեց գիտնական, ԱՅԳ հոգեբանական ծառայությունների խորհրդատու մասնագետ Ռուբեն Պողոսյանին:

Ապա հանցագործը դատահոգեբուժական փորձաքննությամբ ճանաչվեց անմեղսունակ:

Սակայն սրա հետ համաձայն չեն ոչ միայն հոգեբանի հարազատները, նաև կոլեգաները, ովքեր դատաբժշկի եզրակացության մեջ բազմաթիվ հակասություններ են տեսնում:

Ահա ԱՅԳ հոգեբանական ծառայությունների հիմնադիր նախագահ Վարուժան Մելքոնյանի տեսակետը:

«Դատահոգեբանական փորձաքննության արդյունքների մասին շատ բացասական կարծիք կա մասնագիտական շրջանակներում: Եթե անգրագիտություն չանվանեմ, ապա ասեմ, որ պարունակում է բազմաթիվ թերություններ: Մենք միանշանակ ժխտում ենք, որ հանցագործը անմեղսունակ է և չի գիտակցել իր արարքը: Եվ ժխտում ենք՝ հենվելով մի քանի փաստարկների վրա:

Նախ՝ Ռուբեն Պողոսյանը ՀՀ–ում խորհրդատվություն իրականացնող ամենափորձառու և սեփական պրոֆեսիոնալ որակները անընդհատ կատարելագործող մասնագետն է եղել: Նա եղել է թիվ մեկը բոլորի մեջ: Փաստորեն նա էր մեր երկրում հոգեբանական խորհրդատվության հիմնադիրը: Այսինքն՝ նա չէր կարող սխալվել:

Իսկ հոգեբանի աշխատանքում շատ ընդունված է հետևյալ պրակտիկան. երբ անձի մոտ լինում է սահմանային վիճակ, հոգեբանը նրա մոտ նկատում է հոգեկան խնդիրների հետքեր, ուղարկում է հոգեբույժի մոտ: Կամ շարունակում է հոգեբույժի հետ զուգահեռ աշխատել, կամ հոգեբույժն աշխատում ու բերում–հասցնում է մի վիճակի, երբ արդեն նրա միտքն ու ուղեղը կարող են մասնակցել գործընթացին, նոր արդեն սկսվում է հոգեբանի աշխատանքը:

Այնպես որ, ըստ անհրաժեշտի, հոգեբանն ու հոգեբույժը միաժամանակ աշխատում են տվյալ անձի հետ՝ միմյանց հետ անմիջական կապ պահպանելով:

Նման դեպքեր բազում անգամ ունեցել ենք. դրանք նորություններ չեն: Ուստիև հոգեբաններն ունեն իրենց հոգեբույժ գործընկերները, որոնց հետ համագործակցում են մշտապես:

Հիմա անդրադառնանք տվյալ դեպքին: Եթե այդ անձնավորության մոտ լինեին հոգեկան խնդիրներ, ապա անպայման կնկատեր փորձառու Ռուբեն Պողոսյանը և նրան կուղղորդեր հոգեբույժի մոտ: Պողոսյանը չէր կարող դա չնկատել, բացառվում է:

Հաջորդը՝ այդ երիտասարդը, պարբերական ընդհատումներով, մոտ երկու տարի եղել է մեր կենտրոնի անձնակազմի ուշադրության դաշտում: Ես ինքս էլ եմ մի քանի անգամ հանդիպել: Նրան կարելի է նկարագրել որպես խիստ կիրթ պահվածքով, էթիկայի նորմերին հավատարիմ անձնավորություն: Մարդկանց հետ հարաբերվելու ձևը, նրանց հետ խոսելու ոճը, բառապաշարը բնութագրում են որպես կրթված, տրամաբանող, նորմալ մարդ:

Նա բազմաթիվ քննարկումներ է ունեցել մեզ հետ. դրսևորել է անալիտիկ միտք, ընդգծվել է նրա խոսքի տրամաբանված բնույթը, երևույթների պատճառահետևանքային կապի գիտակցումը:

Լա՛վ, այնպես որ, եթե անգամ ենթադրենք, թե այս մարդու մոտ հոգեկան խնդիրներ են եղել և դրանք չի նկատել պարոն Պողոսյանը, ապա գոնե մյուս հոգեբանները, որոնք շփվել են նրա հետ, վերջինիս վարքագծում ինչ–որ կասկածելի բաներ կնկատեին: Սակայն նման կասկած որևէ մեկի մոտ չի առաջացել:

Մեր մյուս փաստարկը, որ այս մարդը չէր կարող անմեղսունակ լինել: Դիտարկենք տվյալ օրվա՝ այդ երիտասարդի գործողությունների հերթագայությունը՝ ամեն ինչ տրամաբանված, նախօրոք պլանավորած:

Նախապես զանգել է, ճշտել, թե Պողոսյանը երբ է աշխատանքի գալու: Չնայած նա այդ օրը Պողոսյանի հետ հանդիպման ժամ ուներ, բայց գրասենյակ էր եկել ավելի վաղ: Ու նստել–սպասել է Պողոսյանին: Համբերատար սպասել է այնքան ժամանակ, երբ Պողոսյանն աշխատակազմի տեսադաշտից հեռացել է, մտել է իր աշխատասենյակ, ու սա հետևից գնացել է և իր արածն արել:

Այնպես որ, չկա որևէ, այսպես ասած, պահի տակ առաջացած աֆեկտիվ գործողություն: Ինչն ասում են դատահոգեբանական փորձագետները:

Եվ ամենակարևորը: Դատահոգեբանական փորձաքննությունն իր եզրակացության մեջ հիմնվել է այդ տղայի ներկայացրած գործողությունների նկարագրության վրա: Նա է ասել՝ ա՛յս եմ արել, ա՛յն եմ արել… Եվ բոլորը՝ տրամաբանված, առողջ պատճառահետևանքային կապով գործողություններ:

Եվ արդյունքում, փաստորեն, իրենց եզրակացության համար հիմք են ընդունել ընդամենը մեկ մարդու ասածները, որին նույն իրենք անվանում են անմեղսունակ: Սա պարադոքսալ վիճակ է: Քանզի եթե նա անմեղսունակ է, ապա նրա ասածները հավաստի չեն կարող լինել:

Դատապաշտպանն այս եզրակացությունը բողոքարկել է, բայց մերժվել է բողոքարկումը և չի նշանակվել լրացուցիչ փորձաքննություն»:

Իսկ թե այնուամենայնիվ ո՞րն էր սպանության շարժառիթը, Վարուժան Մելքոնյանն այսպես պատասխանեց.

–Դա մեզ համար առեղծված է, հանելուկային հարց է պարզապես: Այս ամիսների ընթացքում կենտրոնի հոգեբաններով միմյանց հետ զրուցում ենք, ձգտում ենք հիշել մի դետալ, մի խոսք, որն ինչ–որ բան կհուշի, չենք գտնում:

Անգամ Ռուբեն Պողոսյանի սեղանն ենք ուսումնասիրել՝ մտածելով, որ կարող է ինչ–որ գրառում արած լինի, դա էլ չկա: Բանն այն է, որ նա հատուկ դեպքերի վերաբերյալ գրառումներ էր անում իր գիտական աշխատանքների համար: Բայց այս թեմայով կրկին ոչինչ չկար:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում