Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» Через Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»Как учесть голос диаспоры на выборах? Америабанк и АБР заключили договор на сумму 100 миллионов долларов США для расширения финансирования микро-, малых и средних предприятий и «зеленых» инвестиций в Армении
Политика

Փաստերի ստուգման կոչված հարթակում տեղ գտած մի խզբզոցի առիթով. Սամվել Ֆարմանյան

Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

Գաղտնիք չէ, որ հայաստանյան քաղաքական կյանքը շատ վաղուց աղմկոտ ու անորակ կրկես է հիշեցնում։ Որքան ժամանակն առաջ է գնում, որքան բազմապատկվում ու բարդանում են սպառնալիքներն ու անէանում հնարավոր ողջախոհ լուծումները, այդքան ավելի բարձր են աղմկում մեր քաղաքական կրկեսի հին ու նոր դերակատարները։ Այդքան ավելի բարձր հորիզոններ են նվաճում սուտը, կեղծիքն ու էժան մանիպուլյացիաները։ Ու ինքնակործան այս աղմուկի մեջ, դիրիժորությամբ գլխավոր աղմկարար Փաշինյանի, հետևողականորեն խլանում են ողջամտության կղզիացող ձայները։

Ու գալիս է մի պահ, որ անգամ դժվար է կշռել՝ իմաստ կա՞ արձագանքել համատարած այս աղմուկի մեջ պաշտոնական կրոն հռչակված հերթական ստին ու մանիպուլյացիային։ Իմաստ ունի՞ հազարերորդ անգամ կրկնել հայտնի ճշմարտություններ մեզանում ամենաշատը քննարկված թեմաների մասին։ Լռելը, մեկուսանալն ու չարձագանքելն էլ արդյունավետ չէ։

Լրիվ պատահաբար տեղեկացա, որ փաստերի ստուգման ինչ-որ նոր հարթակ կա։ Չգիտեի։ Սոցիալական ցանցերի ու ապատեղեկատվական ինտենսիվ հոսքերի մեր ժամանակներում, նման գործիքներն ու պլատֆորմները բացառիկ դեր ունեն՝ հակակշռելու նրանց, ովքեր ապատեղեկատվության տարածումն ու հանրային կարծիքի մանիպուլյացիան օգտագործում են իբրև նպատակին հասնելու գործիք։ Բայց, ցավալի է տեսնել, որ հայաստանյան կրկեսը, որպես վարակ, կլանում, վարկաբեկում ու ապականում է հնարավոր ու անհնար բոլոր լավ գաղափարներն ու ինստիտուտները։ Այս դեպքում նաև փաստերի ստուգման հարթակների գաղափարը։

Անդրադարձս նման մի հարթակում տեղ գտած կաղ ու փնթի մի հրապարակման առիթով է, որտեղ հերթական անգամ, բայց այս դեպքում արդեն ակնհայտորեն միջակից էլ ցածր ինտելեկտի տեր ինչ-որ անանուն մեկի գրիչով, փորձ է արվել հավասարության նշան դնել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման նախորդիվ փորձերի ու Նիկոլ Փաշինյանի թուրքական քաղաքականության միջև։

Ընտրովի փաստերի համադրման, դրանց կեղծման ու մանիպուլյացիայի եղանակով խզբզված այդ հոդվածում (հղումը՝ մեկնաբանությունում) պնդում կա, թե Փաշինյանը շարունակում է անել այն, ինչ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ արվում էր նախկինում՝ «ֆուտբոլային դիվանագիտության» շրջանում։

Մի կողմ դնենք ինքն իրեն փաստերի ստուգման առաքելություն վերագրած այս հարթակի կողմից չափազանց տրիվիալ ու հայտնի փաստերի չիմացության կամ դրանց բացահայտ կեղծման հանգամանքը․ Հայաստանի անկախացումից ի վեր Հայաստանի ու Թուրքիայի բոլոր առաջնորդները, կրկնում եմ ՝ բոլոր, միմյանց շնորհավորել են պաշտոնի ստանձնման, և ի գիտություն անանուն հոդվածի հեղինակի, երբեմն նաև ազգային տոների առիթով։ Ու դա առավել քան տրամաբանական է անգամ դիվանագիտական հարաբերություններ չունեցող կամայական երկու պետությունների պարագայում։ Ու այդ առումով Թուրքիայի նախագահ Գյուլի շնորհավորանքը Սերժ Սարգսյանին 2008 թ․ բացարձակապես առաջինը չէր, ինչպես ասվում է այդ խզբզոցում։

Նույն կերպ, Հայաստանի բոլոր առաջնորդները՝ Տեր-Պետրոսյանից մինչև Սարգսյան, օգտագործել են նաև թուրքական լրատվամիջոցներին հարցազրույցներ տալու միջոցը՝ հարաբերությունների կարգավորման իրենց տեսլականը թուրքական իշխանություններին ու թուրքական հասարակությանը փոխանցելու նպատակով, ինչը ևս առավել քան տրամաբանական է։ Ինքս եմ եղել Սերժ Սարգսյանի՝ թուրքական «Ռադիկալ» օրաթերթին տրված հարցազրույցի կազմակերպիչը, և պնդում եմ, որ դրանից առաջ և՛ Տեր-Պետրոսյանը և՛ Քոչարյանը թուրքական լրատվամիջոցներին հարցազրույցներ տվել էին ու իրենց հերթին ճիշտ էին վարվել։

Գալով խզբզոցի բուն բովանդակությանը։ Քաղաքական շահախնդրությունն անգամ անբավարար է, տգետ պիտի լինել՝ չհասկանալու համար, որ ֆուտբոլային դիվանագիտությունն իր էությամբ կանխարգելիչ դիվանագիտական նախաձեռնություն էր՝ մեր տարածաշրջանում արդեն ուրվագծվող աշխարհաքաղաքական նոր իրողություններում կանխելու Հայաստանի շուրջ աշխարհաքաղաքական նոր ու աղետալի հնարավոր կոմբինացիաների ձևումը։ Ու դա ստացվեց․ վկայությունը Հայաստանի Հանրապետության ու Արցախի արժանապատիվ, խաղաղ ու ապահով գոյությունն էր գործընթացին հաջորդած տարիներին։ Հակառակի ապացույցն էլ հենց Փաշինյանին իշխանության բերելն ու նրա ձեռամբ գրանցված ողբերգական արդյունքներն են։

Անգամ տգետ լինելն իր հերթին բավարար չէ, չհասկանալու համար, որ բացի Թուրքիայի հետ բնականոն հարաբերություններ հաստատելու հռչակված խնդիրը, մենք նպատակ ունեինք այդ կերպ հեռու պահելու Թուրքիային արցախյան ճակատում ընթացող դիվանագիտական ու ռազմական միջամտությունից, ինչին անթաքույց ձգտում էր այդ երկիրը տարիներ շարունակ: Սարգսյանի նախաձեռնության ու դրա արդյունքում ձևավորված միջազգային համախոհության ուժով է, որ Թուրքիային այդպես էլ չհաջողվեց տարիներ շարունակ ստանալ միջազգային հանրության համաձայնությունն ու շահերի համադրումը՝ ապահովելու իր դիվանագիտական և/կամ ռազմական ուղիղ ու կոշտ միջամտությունն արցախյան ճակատում։ Ի գիտություն այդ խզբզոցի անանուն հեղինակի ու հավանական պատվիրատուների, Փաշինյանի քաղաքականության և նրան իշխանության բերած ու ամուր պահած դերակատարների ցանկության արդյունքում է, որ տեղի ունեցավ ճիշտ հակառակը՝ հայության համար տեսանելի, շոշափելի ու աղետալի հետևանքներով։

Նաև դիլետանտ պիտի լինել, չհասկանալու համար, որ բոլոր հարևանների, այդ թվում և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, բնականոն հարաբերությունների հաստատումը եղել և մնում է մեր պետականության գոյության, նրա անվտանգության, հարատևության ու ինքնիշխանության երաշխավորման առանցքային խնդիրներից մեկը։ Մի նպատակ, որին ձգտել են հասնել Հայաստանի բոլոր իշխանությունները։ Բայց նրանցից միայն Փաշինյանին է «հաջողվել» գետնին տալ հայկական շահերը՝ չհասնելով որևէ արդյունքի ու կասկածի տակ առնելով նույնիսկ մեր պետությանը վերագրվող իմաստը։ Գրեթե չկա վաղ 90-ականներից ի վեր Թուրքիայի կողմից առաջ քաշված կամ ակնարկված որևէ նախապայման, որ Փաշինյանի իշխանությունն արդեն իսկ չի բավարարել ու գերակատարել։ Ու նման աղետալի արդյունքը փորձել համեմատության մեջ դնել 2010-ականների հետ՝ պարզ երեսպաշտություն է։

Հաջորդը։ Հայաստանի որևէ իշխանություն անկախության ընթացքում տարածքային պահանջներ չի ներկայացրել Թուրքիային՝ վիճարկելով Կարսի պայմանագրով ամրագրված և առկա միջպետական սահմանները։ Բոլորն էլ այդ հարցում ճիշտ են վարվել, քանի որ դա է պահանջում քաղաքական ողջամտությունը, պատասխանատվությունն ու Հայաստանի շահը։ Կասկած չունեմ, եթե վաղը իշխանություն լինի անգամ ՀՅԴ-ն, այն ևս որևէ տարածքային պահանջ չի ներկայացնելու Թուրքիային ու իր հերթին ճիշտ է վարվելու։ Կեղծելով այս իրողությունը՝ տպավորություն ստեղծել, թե Սարգսյանին նախորդած իշխանությունն, ահա, թուրը ձեռքին գրավում էր Թուրքիան ու հետ նվաճում Արևմտյան Հայաստանը, իսկ Սարգսյանն, այ, սխալ է արել, որ Արևմտյան Հայաստանը որակել է որպես պատմաաշխարհագրական բնութագրում, ոչ միայն հակատրամաբանական է, այլև ավելին չէ, քան նիկոլաբարո խաբեությունը։

Սարգսյանի դիվանագիտական նախաձեռնության ողջ ընթացքում չի եղել պաշտոնական որևէ հանդիպում, որևէ հայտարարություն կամ որևէ հարցազրույց, որտեղ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման համատեքստում հստակությամբ չի արձանագրվել, որ Հայաստանը հետամուտ է ցեղասպանության միջազգային ճանաչմանը, որ երբևէ չի կարող կասկածի տակ առնել այդ ողբերգական պատմական փաստն ու չի կարող այն դարձնել սակարկության առարկա, միևնույն ժամանակ, ինչպես նախորդ իշխանությունները, Թուրքիայի կողմից դրա ճանաչումը չդիտարկելով որպես բնականոն հարաբերությունների հաստատման նախապայման։ Ու քաղաքական այս տրամաբանությունն իր ճշգրիտ արտացոլումն է գտել ստորագրված ցյուրիխյան արձանագրություններում, որքան էլ թուրքական ու հայաստանյան քաղաքական որոշ շրջանակներ փորձեին ու դեռևս փորձեն ենթադրվող միջպետական հանձնաժողովի ենթահանձնաժողովներից մեկին վերագրել մատից ծծած ու բստրած, բայց իրականում գոյություն չունեցող այլ իմաստ։

Եթե փաստերի ստուգմամբ զբաղվող այդ հարթակի անանուն հեղինակն ինչ-որ զուգահեռներ է տեսնում Նիկոլ Փաշինյանի կողմից ցեղասպանության բացահայտ ուրացման քաղաքականության հետ, ուրեմն օգնության պիտի հասնեն արդեն հոգեբույժներն ու շամանները։ Պարզագույն տրամաբանություն է, եթե ստորագրված ցյուրիխյան արձանագրություններով Հայաստանը «կասկածի տակ էր դնում ցեղասպանությունը» և/կամ բավաարում Թուրքիայի մյուս ակնկալիքները, ապա ի՞նչն էր խանգարում այդ երկրին արագ վավերացնել այդ արձանագրություններն ու ուժի մեջ դնել դրանք։ Հայ ժողովրդի հանդեպ խղճահարությու՞նը։

Ոտքից գլուխ ստի, կեղծիքի ու դիլետանտության վրա կառուցված այդ խզբզանքը հազիվ թե պահանջում է շատ այլ առանցքային փաստարկների ու մանրամասների ներկայացում, որոնք կապացուցեին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Սարգսյանի ու Փաշինյանի քաղաքականությունների զռռացող հակադրությունը։ Ի վերջո, անհնար է փաստերով փոխել քարոզչությամբ ու կեղծիքի տարածմամբ իրենց հացը վաստակողների մտադրություններն ու ձեռագիրը։

Փոխարենը, մեծագույն սիրով թեմայով հետաքրքրվածներին, ըստ ցանկության, կուղարկեմ իմ հեղինակած ու հենց այդ թեմային նվիրված հուշագրության PDF տարբերակը, ինչը կօգնի առավել ամբողջական պատկերացում կազմել Հայաստան-Թուրքիա գործընթացից մեր երկրի ունեցած՝ բարձրաձայնված ու չբարձրաձայնված, իրական ակնկալիքների ու օրակարգի մասին։

Հ․Գ․ Խզբզոցի անանուն հեղինակի կամովի գաղտնազերծվելու ու ներկայանալու պարագայում, խոստանում եմ նրան նվիրել նույն գրքի մեկ ամբողջական օրինակ։