Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»
Политика

«Քայլիստները հիանում են նրանով, որ Նիկոլին չեն հայհոյել, «սյունյաց ողջույններ» չեն տվել, մինչդեռ քաղաքի կենտրոնը պարալիզացրել էին, մասովկաների միջոցով էին դիմավորում նրան, սա՞ են համարում ջերմ ընդունելություն». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հանգստյան օրերին Նիկոլ Փաշինյանը Գյումրիում էր: Զբոսանք քաղաքում, ելույթ իր թիմակիցների առջև, իշխանական թևի ներկայացուցիչների հավաստիացումներ այն մասին, որ իրենց առաջնորդը ջերմ ընդունելության է արժանացել: Քաղաքագետ Գագիկ Համբարյանը բնակվում է Գյումրիում, նրա հետ զրույցը սկսում ենք հետևյալ առաջարկով՝ մեկնաբանել՝ արդյո՞ք այդքան ջերմ էր Փաշինյանի ընդունելությունը: «Տարրական կեղծիք է և սուտ: Նիկոլ Փաշինյանի այցից առաջ իմ մեքենայով Տերյան-Սունդուկյան խաչմերուկից հասել եմ մինչև Նժդեհի հրապարակ: Դա 500-ից 550 մետր է: Այդ ամբողջ ընթացքում բոլոր խաչմերուկների վրա ամենաքիչը երկուսից երեք ոստիկան էր կանգնած: Այդ 550 մետրի վրա իննից տասը պարեկային մեքենա արագընթացք գնում-գալիս էր: Դա ընդամենը Գյումրիի կենտրոնական փողոցներից մեկի մի փոքրիկ մասն է եղել: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ իրավիճակ է եղել, օրինակ՝ Երևանյան խճուղում: Էլ չասեմ, որ բազմաթիվ ֆեյսբուքյան օգտատերեր Երևան-Գյումրի մայրուղուց հրապարակում էին տեսանյութեր, թե ինչպես է Նիկոլը 200 մետրը մեկ մի ոստիկանի կանգնեցրել ու նույն պարեկային մեքենաները աննկարագրելի արագությամբ գնացել-եկել են: Դա մինչև Նիկոլի գալն էր։ Նիկոլի գալուց հետո փակել էին ամբողջ կենտրոնը, այդ թվում՝ ամենաբանուկ Հաղթանակի պողոտան, որի հետևանքով ամբողջությամբ կաթվածահար էր եղել քաղաքի կենտրոնի երթևեկությունը: Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը լուսանկարներ է հրապարակել, որտեղ փորձում է ներկայացնել, թե Գյումրիում Նիկոլն ազատ քայլել է մարդկանց մեջ: Նազելի Բաղդասարյանը գյումրեցի աղջիկ է։ Նա կյանքում տեսե՞լ է, որ հայտնի Ռիժկով-Կիրովի ճեմափողոցում մարդ չլինի: Երբ համապատասխան ռակուրսից նկարում էին, գոնե այդ նկարը չդներ, որպեսզի չերևար, թե ինչ դատարկություն է Նիկոլի հետևում այդ փողոցում: Մարդ չկա, նման բան նույնիսկ կորոնավիրուսի համավարակի ժամանակ չի եղել: Ամբողջությամբ փակել էին փողոցները: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչքան են դիվահարված, վախեցած: Կամ Քըրք Քըրքորյանի փողոցի սկզբնամասում «պատահաբար» հայտնվում և Նիկոլին բարևում է Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանը: Լավ, հետո՞: Բոլորս այս քաղաքում ենք ապրում, և իմիտացիա անել, որ Նիկոլն այդքան մատչելի, հասանելի է բոլորի համար, ուղղակի ծիծաղելի է: Շիրազի և Ռուսթավելի փողոցների վրա Նիկոլի կողքին, բացի մի քանի փոքրիկ երեխաներից կամ զառամյալ մի երկու ծերերից, ուրիշ մարդ տեսե՞լ եք: Սա գյումրեցիների մեջ դուրս գա՞լ է: Գյումրեցի ակտիվիստներից մեկը նկարահանել էր, թե ինչպես է Նիկոլը Գայի փողոցից ժամանում Տեխնոպարկ: Դատարկություն, ոչ մի մեքենա չկա: Եթե քայլիստները հիանում են նրանով, որ Նիկոլին չեն հայհոյել, «սյունյաց ողջույններ» չեն տվել, բայց իրենք ամբողջ քաղաքի կենտրոնը պարալիզացրել էին, փակել, մասովկաների միջոցով էին դիմավորում նրան և այլն, և այլն, եթե սա ուզում են ներկայացնել որպես ջերմ ընդունելություն, թող ներկայացնեն, ի՞նչ ասեմ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետը:

Գյումրիում Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել և կրկին խոսել «թալանը վերադարձնելու» մասին, անցած յոթ տարվա ընթացքում չենք էլ կարող հաշվել, թե արդեն որերորդ անգամ: Այս խոսույթը շարունակո՞ւմ է տպավորել մարդկանց, երբ ամենատարրական հարցերում որևէ առաջընթաց չկա: Աղքատության ցուցանիշը ոչ միայն չի կրճատվում, այլ հակառակը՝ աճում է, և այսպես շարունակ: «Եթե այս ելույթներին հավատացող կա, դա արդեն այդ հավատացողների խնդիրն է: Նկատեցի՞ք, որ Նիկոլ Փաշինյանը, կրկին ընդդիմադիրի կոստյումը հագած, սկսեց հիստերիկ ճղճղոցներ, ասաց՝ «բրաբուս առ բրաբուս, յաշիկ առ յաշիկ հետ է բերելու»: Այս յոթ տարվա ընթացքում, ինչ ինքը վարչապետ է և Հայաստանում ձևավորել է լիբերալ ֆաշիզմ՝ բառի բուն իմաստով, ամբողջ իրավապահ համակարգը ծալել, տակն է մտցրել, էլ չասեմ դատաիրավական համակարգը, ո՞վ էր իրեն խանգարում, որ ինչոր բան հետ բերեր: Ոչ ոք: Գյումրեցիներն այս յոթ տարվա մեջ իրենց կյանքում գրեթե ոչ մի դրական բան չեն տեսել, իսկ այն, ինչ էլ որ եղել է դրական, բացարձակ կապ չունի այս իշխանությունների հետ, ասենք՝ ռուսների ակտիվ ներհոսքը Հայաստան, այդ թվում՝ նաև Գյումրի, որը հիմնականում պայմանավորված է եղել 2022 թ. փետրվարին սկսված ռուս-ուկրաինական պատերազմով, մարդիկ իրենց 30-40 հազար դրամանոց տները 100-ից 200 հազար դրամով վարձակալության էին տալիս, բայց դա էլ վերջացավ: Այս տարիների ընթացքում Գյումրիում մեծ քանակությամբ աշխատատեղեր բացվե՞լ են, ոչ: Թե ինչ է բացվել, շատ լավ գիտենք, նաև շատ լավ գիտենք, թե որքան աշխատատեղեր են փակվել հարկային տեռորի արդյունքում։ Այսքանից հետո գյումրեցին հավատալո՞ւ է Նիկոլին: Նիկոլի ելույթը բացահայտ ծաղր էր: Նա այնքան չի հարգում գյումրեցիներին, այնքան ցածրակարգ է համարում գյումրեցիներին, որ անգամ չներկայացրեց, թե իրենց Սարիկն ի՞նչ ծրագրով է հանդես գալու ՏԻՄ ընտրությունների ժամանակ: Ավելին՝ յոթ ու կես տարի առաջվա նույն «պլաստինկան» կրկին միացրեց: Նախկինի «քյաբաբ առ քյաբաբ» և նման մակարդակի հայտարարություններից հետո հիմա սկսել է բրաբուսներից և այլ մեքենաների հետբերումից խոսել: Ինչ-որ թվեր է ասում՝ կրկին ժողովրդին խաբելով, որ դրանք հետ է բերելու: Նիկոլ Փաշինյանը ոչ մի բան չի կարողանալու հետ բերել օրինական մեթոդներով, որովհետև իրավական առումով բոլորը ժամկետները սպառված են: Նիկոլ Փաշինյանը բացահայտ նշեց, որ փորձում է, իր պաշտոնը օգտագործելով, բացահայտ ռեյդերային խլում կազմակերպել Բալասանյանների ընտանիքից, փորձում է նրանցից ստանալ «Սև բերդ» ամրոցը, որը նրանք գնել են անհատից, որին ժամանակին այն պետությունն է վաճառել: Բալասանյանների ընտանիքն աշխարհի ամենամեծ ավերակ արտաքնոց համարվող «Սև բերդը» դարձրել է այն, ինչ հիմա կա: Այն այժմ իր կողմն է գրավում հազարավոր զբոսաշրջիկների, որոնք անվճար գալիս և տեսնում են նրա տարածքը, այցելում այդ տարածքում գոյություն ունեցող թանգարանը: Նիկոլի ելույթը բացահայտ ծաղր էր գյումրեցիների նկատմամբ, Նիկոլն այնքան ցածրակարգ, անուղեղ է համարում գյումրեցիներին, որ մտածում է՝ ի՞նչ ծրագիր ներկայացնեմ, կգնամ, էլի նույն դեմագոգիայիս ալբոմը կմիացնեմ, կրկին կասեմ՝ հետ եմ բերելու, ձայները կստանամ, հետո էլ թող ինչ ուզում է, լինի, միևնույնն է, չեն հասկանում, որ իրավական բոլոր նորմերը, ժամկետները սպառված են, որ նա կարողանա ինչ-որ մեկից ինչ-որ բան ստանալ»,-նշում է մեր զրուցակիցը:

Ամփոփում ենք զրույցը հետևյալ հարցադրմամբ՝ իշխանությունը շանս ունի՞ Գյումրիում հաղթելու։ «Պատահական չէ, որ իշխանությունը 99 հոգի մարդ է ընդգրկել իր նախընտրական ցուցակում: Սրանով իշխանությունները շանս են տվել այն մարդկանց, որոնք տառապում են կարիերայի աճով, փորձում են այս իշխանություններին քծնել, լավամարդ ձևանալ կամ իրոք հավատում են: Նրանց ընդգրկել են, որպեսզի վերջիններս իրենց շրջապատին, բարեկամներին, հարազատներին, ընկերներին, ծանոթներին խնդրեն, որպեսզի ընտրություններին ձայն տան ՔՊ-ին: Այդպիսի մի երկու օրինակ գիտեմ մեր թաղից: Երկրորդ՝ չի բացառվում, որ այս իշխանություններն օգտագործեն նաև ընտրակեղծիքների հայտնի մեխանիզմը, որը Շիրակի մարզում միշտ է կիրառվել նախկինների օրոք, երբ Շիրակի մարզի և, ընդհանրապես, Հայաստանի Հանրապետության հետ որևէ առնչություն չունեցող հազարավոր ջավախքցիների բերում, գրանցում էին Գյումրիում, համապետական ընտրությունների ժամանակ նաև գրանցում էին Շիրակի մարզի գրեթե դատարկ Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանի գյուղերում: Հազարավոր ջավախքցիների բերում, այդտեղ էին գրանցում և ոչ պակաս մի քանի հազար ջավախքցու գրանցում էին Գյումրու՝ դռները փակ տներում կամ գոյություն չունեցող հասցեների շենքերում, որոնք կան երկրաշարժից հետո Գյումրիում, հատկապես Շիրակացի փողոցի սկզբնամասում այդպիսի շենքերի հասցեներ կան: Գրանցում են և փորձում են այդ կեղծ, բայց օրինականացված ոչ գյումրեցի ընտրողների միջոցով ձայն ապահովել: Անպայման կկիրառեն ամբողջ վարչական ռեսուրսը՝ քաղաքապետարանի, մանկապարտեզների, սպորտդպրոցների, երաժշտական դպրոցների աշխատողներ և այլն, և այլն: Եթե այս ամբողջ մեխանիզմն էլ Սարիկն օգտագործի, միևնույնն է, 50 տոկոս գումարած մեկ ձայն չի ստանալու: Օբյեկտիվն եմ ասում, կապ չունի, որ ընդդիմադիր եմ, չեմ ընդունում Նիկոլին և այլն, այս պահի դրությամբ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Սարիկից մի փոքր առաջ է: Սա՝ իմ կարծիքով, իմ վերլուծությունների արդյունքում: Պատահական չէ, որ Նիկոլի հիստերիկ ելույթն ուղղված էր նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Եթե իրենք իրենց հարցումների արդյունքում ճշտեն, որ Ղուկասյանը մեծ խնդիր է իրենց համար ներկայացնում, չի բացառվում, որ նրան կալանավորեն: Նիկոլի լիբերալ ֆաշիզմն իր գագաթնակետին է հասել»,-եզրափակում է Գագիկ Համբարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում