Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team
Экономика

Վարդան Ջհանյան. ԶՊՄԿ-ին համարժեք երկու-երեք հանքարդյունաբերական նախագծեր կարող են արմատապես փոխել Հայաստանի տնտեսական իրավիճակը

Հանքագործների և մետալուրգների միության նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը վստահ է, որ հզորությամբ ԶՊՄԿ-ին համարժեք երկու-երեք հանքարդյունաբերական նախագծեր կարող են արմատապես փոխել տնտեսական իրավիճակը Հայաստանում: Այդ մասին նա հայտարարել է ԱրմԻնֆո-ին' գործակալության խնդրանքով մեկնաբանելով Զանգեզուրի կոմբինատի բարձր ցուցանիշները, որը չորրորդ տարին անընդմեջ գլխավորում է երկրի 1000 խոշորագույն հարկատուների ցուցակը:

Սակայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այսօր գտնվում է ոլորտի մյուս ընկերություններից մեծ խզման մեջ, որոնք աշխարհաքաղաքական մի շարք օբյեկտիվ խնդիրների առնչությամբ (Սոթքի հանք), երբեմն էլ անհիմն սուբյեկտիվ պատճառներով չեն հայտնվել անգամ 20 խոշորագույնների մեջ: Նրանց թվում, ում "արգելակում են" և ում թույլ չեն տալիս առայժմ աշխատել, գտնվում է նաև "Լիդիան" ընկերությունը, որն արդեն 250 մլն դոլարից ավելի ներդրում կատարելով, չի կարողանում ձեռնամուխ լինել Ամուլսարի ոսկու խոշոր հանքավայրի շահագործմանը: Ընկերությունը սպասում է կառավարության որոշմանը, որն անհասկանալի պատճառներով ձգձգում է երաշխիքների տրամադրման գործընթացը, չնայած այն հանգամանքին, որ այդ երաշխիքները երաշխավորվել են բաժնետոմսերի մի մասը կառավարությանը հանձնելու պայմանագրով:

ԱրմԻնֆո-ն Վարդան Ջհանյանին խնդրել է հակիրճ մեկնաբանել իրավիճակը ճյուղում՝ Հայաստանի համար հանքարդյունաբերության հասարակական, հարկային, ի վերջո, տնտեսական կարևորության տեսանկյունից:

-Պարոն Ջհանյան, այսօր Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է "խոշորագույնների ցանկը"։ Կրկին ԶՊՄԿ-ը բոլորից առաջ է։ Ասացեք, ինչի՞ հաշվին է այդպիսի հաջողությունը: Չէ որ դեռ մի քանի տարի առաջ կոմբինատը թեև մնում էր խոշոր հարկատուների շարքում, բայց առաջինը չէր։ Որոշ փորձագետներ կարծում են, որ հարցն առնչվում է մետաղների գների բարձրացմանը։

-ԶՊՄԿ-ն չորրորդ տարին անընդմեջ խոշորագույն հարկատուն է։ Դուք իրավացի եք, մինչ այդ նախորդ 6 տարիների ընթացքում ընկերությունը միայն մեկ անգամ է առաջին տեղը զբաղեցրել։ Ավելին, վերջին տարիներին հարկային վճարումները կրկնապատկվել են, երբեմն ՝ եռապատկվել։ Մետաղների գները, իհարկե, կարեւոր է, որպես, ըստ էության, նաեւ կարգավորող փոփոխություն հարկային ոլորտում: Այսպիսով, 2023 թվականին պետության կողմից ավելացվեցին հարկային վճարումները, որոնք այնուհետև չեղարկվեցին ։ Բայց այս ամենի հետ մեկտեղ նաև պետք չէ թերագնահատել ընկերության ներսում վարչարարության մակարդակը։ Կարևոր են տարբեր բաղադրիչները, որոնք կարող են ազդել հարկային հատկացումների վրա՝ ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմից:

Կարևոր է նաև իմանալ, որ հանքարդյունաբերությունը ցիկլային ճյուղ է, տարեկան շրջանառությունը կարող է կախված լինել տվյալ ժամանակահատվածում հանքաքարում մետաղի պարունակությունից, միջազգային շուկայում տիրող իրավիճակից և այլ հանգամանքներից: Ուստի, պետք չէ հետեւություններ անել այս կամ այն ընկերության կամ, ընդհանուր առմամբ, ճյուղի տնտեսական ներուժի վերաբերյալ՝ յուրաքանչյուր եռամսյակային կամ, նույնիսկ, տարեկան հաշվետվության հիման վրա:

Ցանկացած հանքարդյունաբերական ձեռնարկության տնտեսական արդյունավետությունը պետք է գնահատել երկարաժամկետ կտրվածքով՝ բազմամյա ցիկլի շրջանակում։ Բայց մենք, անշուշտ, կարող ենք համարձակորեն արձանագրել այն փաստը, որ ԶՊՄԿ-ը հենց իր նոր ղեկավարության օրոք է հայտնվել առաջատար հարկատուների շարքում և կայուն կերպով պահպանում է այդ առաջին դիրքը: Մինչ այդ ընկերությանը բնորոշ էր "հարկային թռիչքաձևությունը"։ Արդյո՞ք պատահական է: Կարծում եմ՝ մասնագիտական համայնքը կարող է պատասխանել այս հարցին:

-Այսինքն, կոմբինատը, ի՞նչ եք կարծում, երկա՞ր ժամանակով է ամրագրել պետական գանձարանը "համալրողի" առաջատար դիրքը:

- Դեռ վաղ է խոսել ապագայի մասին, բայց, կարծում եմ, դրա համար բոլոր նախադրյալները կան։ Ամեն դեպքում, ինչպես արդեն ասել եմ, մեր բնագավառում, որտեղ երկարաժամկետ ներդրումների առկայությունն ու աշխատանքի կազմակերպումը կարևորագույն դեր ունեն, մի քանի ամսվա կամ, նույնիսկ, մեկ տարվա արդյունքները չեն կարող ամբողջությամբ արտացոլել իրական դինամիկան։ Համեմատությունները և կանխատեսումները պետք է իրականացվեն մի քանի տարվա հիման վրա: Ամեն դեպքում, չեմ կասկածում, ԶՊՄԿ-ը կպահպանի իր զգալի կշիռը տնտեսության մեջ։

-Կասկած չկա, որ հանքարդյունաբերության ճյուղը երկրի տնտեսության համար բազային է։ Սա այն իրական ռեսուրսային հատվածն է, որի հաջողությունն ընկած է պետության երկարաժամկետ տնտեսական ռազմավարության հիմքում։ Բայց այդ դեպքում ինչու՞ են ճյուղի մյուս ձեռնարկությունները որոշ չափով հետ մնում: Թեև, իհարկե, կան օբյեկտիվ աշխարհաքաղաքական պատճառներ, ինչպես, օրինակ, աշխարհաքաղաքական "ծուղակում" հայտնված Սոթքի հանքի դեպքում։ Արդյո՞ք սա նշանակում է, որ հանքարդյունաբերությունը թերագնահատվում է երկրում, թե՞ դրա արդյունավետությունը հարցականի տակ է ։

-Ոչ, ես այլ կերպ կձևակերպեի: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ հակառակ երկար տարիներ տարածվող միֆերի, մետաղական հանքարդյունաբերությունը Հայաստանում սահմանափակված է 5-6 խոշոր ձեռնարկություններով: Բայց, օրինակ, Թեղուտի ու Սոթքի հանքավայրերը վերջին տարիներին տարբեր հայտնի խնդիրների են բախվել, իսկ Ամուլսարն այդպես էլ չի սկսել աշխատանքը։ Ուստի, սա արդյունավետության խնդիր չէ, այլ, ավելի շուտ ցույց է տալիս, որ հանքարդյունաբերությունը Հայաստանում այնքան սահմանափակ է, որ եթե ոլորտում մեկ-երկու ընկերություն խնդիր է ունենում, ապա ոլորտն ամբողջությամբ, իսկ տնտեսությունը մասամբ մնում է միայն խոշորագույն Զանգեզուրի կոմբինատի «ուսերին»: Ուստի, ես չեմ դադարի կրկնել, որ ԶՊՄԿ-ին համարժեք երկու-երեք հանքարդյունաբերական նախագիծ ի զորու են արմատապես փոխել երկրի տնտեսական վիճակը։ Այդ առումով՝ այո, ես կարծում եմ, որ Ամուլսարի նախագծի շուտափույթ գործարկումը  շատ կարևոր է երկրի տնտեսության համար։