Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Поздравление лидера движения «Всеармянский фронт» генерал-майора Аршака Карапетяна с ПасхойIDBank предоставит стипендии на сумму 35 миллионов драмов 103 арцахским студентам Ереванского государственного университета ВТБ (Армения) упростил процесс автокредитования на первичном рынке Геополитическое балансирование — на «нитке». «Паст»Одним из главных рисков выборов является распыление голосов. «Паст»С кем же на самом деле встретился Никол Пашинян? «Паст»Власти уже «цепляются за соломинку». «Паст»А где же человечность? «Паст»Жители Тигранашена не имеют права собственности и живут в постоянном ощущении угрозы (Видео)Арман Царукян сделал громкое заявление насчет своего будущегоАрмия Ирана пригрозила отбросить военных США в период до каменного векаЮнибанк присоединился к Партнерству по финансовому учету углеродных выбросов (PCAF) NYT: Франция, РФ и Китай сорвали решение в Совбезе ООН по войне против ИранаБезопасная среда - ровные возможностиРазъяснение: Почему 18-летнего арестованного Давида Минасяна перевезли из УИУ «Армавир» в УИУ «Абовян»?Юнибанк присоединился к Партнерству по финансовому учету углеродных выбросов (PCAF)Келлог назвал союзников США по НАТО трусами и призвал создать новый альянсАмериканский сенатор заявил, что США проигрывают кампанию против ИранаШеф Пентагона уволил еще двух высокопоставленных военачальников армии СШАТигранашен на грани опустения: жители приграничного села живут в тревоге и неопределённости Арестовать весь армянский народ не получится: «Паст»IDBank получил награду Commerzbank STP Excellence Award 2025«В Армении идёт тенденция к ухудшению обстановки» Аршак Карапетян Геворг Геворкян не имеет никакого отношения к партии «Всеармянский фронт»: «Паст»Почему меморандум о союзе с «Сильной Арменией» подписал руководитель инициативы «Армения-это я»? «Паст»Армяне Москвы встретили Пашиняна акцией «Мы с Эчмиадзином»: «Паст»Десантные операции и сценарии возможного захвата иранских островов в персидском заливе Emirates: Гражданам Ирана запрещён въезд и транзит через ОАЭОАЭ сообщили о гибели человека в результате падения обломков беспилотникаВступило в силу постановление правительства о порядке расчета налога исходя из мощности двигателя электромобиляМарко Рубио: США придётся пересмотреть свои отношения с НАТО после завершения конфликта с ИраномЕреван и Армения вошли в топ стран с худшим воздухомНапряженная ситуация сложилась в ереванском детском саду: родители требуют отставки директора«Мы уйдем очень скоро»: Трамп анонсировал окончание войны независимо от того, будет ли сделка с ИраномВ Армению через Азербайджан сегодня будет отправлено 5 вагонов зернаЗатопили плакатами «с сердечками»: «Паст»Снова активизируют сквернословие, злобу и ненависть: «Паст»Существует желание не допустить, чтобы «Арарат-Армения» стала чемпионом: «Паст»Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»IDBank представил специальное предложение на TOON EXPO 2026Международная конференция FINTECH360 соберет в Ереване 500 участниковАрмянский самбист Карен Саргсян завоевал золото «Кубка основоположников самбо 2026» в МосквеЕАЭС хочет, чтобы Армения активнее участвовала в кооперации с другими странами ЕАЭС – ОверчукПредставители омбудсмена встретились с задержанными после инцидента в ЕреванеВ Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес АйвазянПри поддержке Ucom в Вагаршапате состоялся региональный молодежный форум «ДемАрДем: Диалог поколений»МИД Ирана: Зеленский пытается обобрать страны Ближнего Востока The Hill: свыше ста миллионов американцев уверены, что застанут апокалипсисИран грозит ударами по университетам США и Израиля в регионеReuters: Турция, Египет и Саудовская Аравия хотят создать консорциум по нефти
Культура

Կյանքից հեռացել է ակադեմիկոս Լևոն Թավադյանը

ՀՀ ԳԱԱ նախագահությունը խորը վշտով տեղեկացնում է, որ սույն թվականի հունվարի 7-ին 73 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լևոն Աղասիի Թավադյանը։

Ակադեմիկոս Թավադյանի գիտական գործունեությունը նվիրված է քիմիական կինետիկա, ազատ-ռադիկալային ռեակցիաներ, հեղուկաֆազ օքսիդացման ռեակցիաների կատալիզ և ֆոտոկատալիզ, հակաօքսիդիչ ազդեցության քիմիական մեխանիզմ, բազմափուլ քիմիական ռեակցիաների թվային մոդելավորում ուղղություններին: Նրա կողմից ստեղծվել է «Բազմափուլ քիմիական ռեակցիաների թվային արժեքային վերլուծություն» նոր գիտական ուղղությունը։ Նա հեղինակ է «Բազմակենտրոն շղթայական պրոցեսների ընտրողական ինհիբացում» ԽՍՀՄ գիտական հայտնագործության:

Լևոն Թավադյանը հեղինակ է ավելի քան 200 գիտական աշխատության, 3 մենագրության, որից երկուսը տպագրվել է ԱՄՆ-ում:

Լևոն Թավադյանը ծնվել է 1951 թվականի հունիսի 9-ին՝ Երևանում։ 1973 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետը։ 1974 թվականին Մոսկվայում ընդունվել է ԽՍՀՄ ԳԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտ, որտեղ 1978 թվականին ստացել է քիմիական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Նույն տարում Երևանում աշխատանքի է անցել Հայկական ԽՍՀ ԳԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում: 1980-1981 թվականներին որպես հրավիրված հետազոտող աշխատել է Հունգարիայի ԳԱ քիմիայի կենտրոնական ինստիտուտի միջազգային լաբորատորիայում: 1987 թվականին Մոսկվայում` ԽՍՀՄ ԳԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում,  ստացել է քիմիական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 1985-2006 թվականներին աշխատել է որպես ՀՀ ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտության գծով փոխտնօրեն և միաժամանակ ղեկավարել լաբորատորիա, որը ստեղծվել էր ինստիտուտում կոնդենսացված միջավայրում ազատ ռադիկալային ռեակցիաների` նոր գիտական ուղղության զարգացման նպատակով: 2006-2019 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն։ 1990 թվականից ակտիվորեն մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գիտության և կրթության զարգացմանը նվիրված ծրագրերին՝ ունենալով մեծ ներդրում Ստեփանակերտում քիմիական էկոլոգիայի լաբորատորիայի հիմնադրման գործում: Լևոն Թավադյանը դասավանդել է Երևանի պետական համալսարանի քիմիայի և կենսաբանության ֆակուլտետներում, Հայ-ռուսական (Սլավոնական), Հայկական պետական մանկավարժական համալսարաններում:

Լևոն Թավադյանը եղել է ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի բնագիտության խորհրդի նախագահ, ՀՀ ռազմաարդյունաբերական հանձնաժողովին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդի անդամ, քիմիա-կենսաբանության ենթահանձնաժողովի նախագահ, Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հանձնաժողովի անդամ, Ամերիկյան քիմիական ընկերության, Մոսկվայի պետական համալսարանի և ՌԴ Գիտությունների ակադեմիայի Սեմյոնովի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի համատեղ գիտակրթական կենտրոնի գիտխորհրդի անդամ:

2011 թվականին Լևոն Թավադյանն ընտրվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, 2014 թվականին՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։ 2011 թվականից՝ ՀՀ ԳԱԱ քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ։

2014 թվականից եղել է «Mediterranean journal of chemistry», 2015 թվականից՝ «Горение и взрыв», 2016 թվականից՝ «Вода и экология» ամսագրերի խմբագրական կոլեգիայի անդամ:

2011 թվականին Լևոն Թավադյանին շնորհվել է ՀՀ գիտության պետական կոմիտեի «Ոսկե մեդալ», «Ակադեմիկոս Ն.Մ. Էմանուելի  հիշատակի» շքանշան, 2012 թվականին դարձել է ՌԴ Գիտությունների ակադեմիայի և Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մրցույթի դափնեկիր: 2013 թվականին պարգևատրվել է ՀՀ պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ» մեդալով, 2014 թվականին նրան շնորհվել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում։

ՀՀ ԳԱԱ նախագահությունը ցավակցում է Լևոն Թավադյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և գործընկերներին։ Ակադեմիկոս Թավադյանի հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում, իսկ նրա գիտական ժառանգությունը կուղղորդի սերունդներին։

Լևոն Թավադյանի  հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 10-ին՝ ժամը 18:00-20:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը՝ հունվարի 11-ին՝ ժամը 13:00-ին, նույն վայրից: