Դավիթ Քոչարյանը նախորդ տարի գնել ու վաճառել է 2 հողամաս և մեկ «Ուազ». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ԱԺ պատգամավոր Դավիթ Քոչարյանը նախորդ տարվա ընթացքում մի քանի անշարժ և շարժական գույք է գնել ու վաճառել: Ըստ Քոչարյանի 2015 թ. տարեկան հայտարարագրի՝ նա նախորդ տարվա սկզբին գնել է երկու հողամաս 3 և 8 միլիոն դրամ արժեքներով, սակայն նույն տարվա ընթացքում էլ վաճառել է դրանք, քանի որ ըստ հայտարարագրի՝ վերջիններս չկային իր գույքի հաշվեկշռում:
Սրա հետ միասին Քոչարյանը նախորդ տարվա ընթացքում գնել և այնուհետև վաճառել է 300 հազար դրամ արժողությամբ
«UAZ 3962» մակնիշի ավտոմեքենա: Այս ավտոմեքենան 90–ականներին նախկին խորհրդային երկրների գրեթե բոլոր հիվանդանոցներում և հոսպիտալներում օգտագործվում էր որպես հիմնական շտապօգնության մեքենա:
Քոչարյանի դրամական միջոցները նախորդ տարի հետևյալ պատկերն են ունեցել. տարվա սկզբում նա հայտարարագրել է 24 միլիոն դրամ և 101 հազար ԱՄՆ դոլար, իսկ արդեն տարեվերջին՝ 34 միլիոն դրամ և 101 հազար ԱՄՆ դոլար:
Պատգամավորի տարեկան եկամուտներն էլ գոյացել են 6 միլիոն 294 հազար դրամ աշխատավարձից և 11 միլիոն 300 հազար դրամ՝ վաճառված անշաժ և շարժական գույքից ստացված գումարից:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: