Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»Ucom представляет новый региональный пакет uMix 5000: 3 услуги всего за 5000 драмов в месяц В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря Ованаванк
uncategorized

Ժամանակակից աշխարհում կրոնները երկրորդական են դարձնում թե՛ դասակարգերը, թե՛ կուսակցությունները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է աստվածաբան, կրոնագետ Վարդան Խաչատրյանը

– Պարոն Խաչատրյան, կարելի՞ է ասել, որ Իսլամական պետությունն արդեն պարտվում է, նրա դիրքերը տեղի են տվել:

– Պատերազմական գործողությունները շարունակվում են, և դա չի խոսում այն մասին, որ Իսլամական պետությունը ջախջախված է: Անգամ եթե այն ջախջախված լինի, նրա անթեղած վտանգը դրանից մեծանալու է: Շատ–շատերին թվում է, թե դրանով ավարտվում են զարգացումները, բայց իրականությունն այդպիսին չէ:

Բանն այն է, որ հարյուրամյակներ շարունակ ճզմված իսլամական զսպանակը բացվում է: Իսլամի հետևորդները սովոր են համարել, որ իրենք աշխարհակալ են: Քանզի, իսլամի ծննդից սկսյալ, նվաճել են աներևակայելի տարածքներ: Սակայն մոտ 300 տարի առաջ զարգացած արևմուտքի կողմից սկսվեց նրանց գաղութացումը: Պարզ դարձավ, որ իսլամական բանակներն այլևս ունակ չեն դիմադրելու, և իսլամական պետությունները օժտված չեն ռեգեներատիվ հատկանիշներով: Այսինքն` չունեն վերականգնողական մեծ ռեսուրս:

Նրանց դրոշակակիր Թուրքիայի դեմ Իտալիան ընդամենը երկու ամսում տարավ փայլուն հաղթանակ: Մեկ տարի հետո էլ նույն Թուրքիայի դեմ Բուլղարիայի և Սերբիայի միացյալ բանակների կողմից իրականացվեցին պատերազմական գործողություններ. կրկին Թուրքիան ջախջախվեց: Այսինքն` իսլամական ռեսուրսը բավարար չէր, որպեսզի 19–րդ դարի վերջին և 20–րդ դարի սկզբին մնար համաշխարհային քաղաքականության ջրի մակերևույթին:

Եվ այդ ժամանակներից սկսվեց իսլամական աշխարհի գաղութացումը: Իսկ գաղութացումը մշտապես դեմ է այն ժողովուրդների էությանը, որոնք գաղութացվում են:

Իսկ Իսլամական պետության ստեղծումով իսլամը ստացել է ուժերի մեկտեղման դրական փորձ: Այն որոշ ժամանակ հաջող քաղաքականություն է վարել, այն է` վերացրել է Իրաքի ու Սիրիայի ամբողջականությունը, ստեղծել է արդյունաբերություն, իրենց հավաստմամբ` նաև գիտություն,և այլն, և այլն: Այսինքն` ստեղծվեց մոդել, որը պատմության թատերաբեմից ինչ–որ չափով հետ գնացած իսլամական ժողովուրդներին տվեց կրկին առաջ գալու հնարավորություն:

Հիմա, եթե ջախջախվեց Իսլամական պետությունը, այդ մարդիկ, որոնք անցել են այդ պատերազմի բովով, ի դեմս որոնց սինթեզվել է պայթյունավտանգ մարդկային նյութ, ո՞ւր են գնալու: Բնականաբար, ամենաքիչը գնալու են իրենց հայրենիքները: Կամ այնպիսի երկրներ, որտեղ կան դրական պայմաններ իրենց ԴԱԻՇ–ը վերականգնելու համար:

Այսինքն` մենք, ամենայն հավանականությամբ, գործ կունենանք այս երևույթի տարաձգական դրսևորումների հետ: Եվ դրանով սկիզբ են դնելու նոր զարգացումների:

– Իսկ աշխարհի մեծերի խաղը միանշանա՞կ էր ԴԱԻՇ–ի դեմ պայքարում:

– Աշխարհիս մեծերը սովոր են գոյություն ունեցող բոլոր ռեսուրսները դիտարկել իրենց շահերի շրջանակներում: Այն է` չկան հավերժական դաշնակիցներ, գոյություն ունեն շահեր: Հենց այդ շահերի տեսակետից էլ նրանք փորձել են օգտագործել ինչպես ԴԱԻՇ–ը, այնպես էլ քրդական զինված միավորումները:

– Լա՛վ, այդ դեպքում ի՞նչ է սպասվում աշխարհին:

– Ես անձամբ եմ ականատես եղել Ղազախստանում. պատերազմական ռազմադաշտից նոր վերադարձած անձինք, ովքեր ընդամենը 20–21 տարեկան երիտասարդներ էին, իրավունք ունեին կանոնավորելու իսլամական կյանքը: Այն դեպքում, երբ մարդիկ, բնականաբար, մոլլաների մոտ պետք է գնային ու մզկիթներում աղոթեին, բայց գալիս էին այս երիտասարդների տները: Որովհետև այս տղաներն ուներին Կահիրեի իսլամական բարձրագույն համալսարանի կողմից տրված փաստաթղթեր: Իսկ այդ փաստաթղթերը միարժեք են ողջ սյունիական աշխարհում:

Այսինքն` սա վտանգ է ներկայացնում անգամ ավանդական սյունիզմի համար:

– Իսկ կրոնակա՞ն աշխարհն ինչպես տեսնենք վաղը:

– Մեր երիտասարդ տարիներին համոզված էինք, որ գլխավորը դասակարգերը և կուսակցություններն են: Բայց այսօր դասակարգերը և նրանց շահերը ներկայացնող կուսակցությունները ծանրագույն պարտություններ են կրում կրոններից ու հատկապես` նոր շարժումներից, որոնք հնարավոր է անգամ քաղաքական երևացող կնիք չունենան:

Այնպես որ, կրոններն արդեն երկրորդայնացնում են դասակարգերը և կուսակցությունները: Եվ մենք այլևս չենք կարող խուսափել այն փաստից, որ կրոնական ընթացքն իր հետ կարող է բերել քաղաքակրթական բախում:

Իսկ այս տեսակետից քրիստոնեությունը արդեն պայթեցված է հնարավոր բոլոր հարթությունների վրա: Որովհետև հումանիզմի ծագման եվրոպական հողի վրա սկսվեց քրիստոնեության ներքին քննադատությունը, որն այդպես էլ կանգ չառավ:

Եվ այսօր փաստորեն գործ ունենք, վերցնենք, օրինակ, ԱՄՆ–ը, մի կողմից մեկ տոկոսով յուրաքանչյուր տարի պակասող քրիստոնեական համայնքի հետ, և մյուս կողմից` աներևակայելի ձևով վերելք ապրող իսլամական համայնքի հետ, որը, կենդանի կրակով խանձված, հնարավոր բոլոր զարգացումները համարում է իր պայքարի ուղղությունները: Օրինակ` ԴԱԻՇ–ը համարում է, որ իսլամադավանների քանակական աճը հաղթանակ է եվրոպայի հանդեպ:

Հիմա, եթե խոսում ենք վաղվա աշխարհից, ապա ե՛ս հարցը տամ` 2019 թվականին աֆրոամերիկյան ծագում ունեցող սևամորթ երեխաների քանակը ԱՄՆ երեխաների մեջ դառնալու է մեծամասնություն: Իսկ 2042 թվականին ընդհանրապես սևամորթների քանակությունը լինելու է գերակա: Արդյոք դա կփոփոխի՞ աշխարհը: Կարծում եմ, որ ինչ–որ չափով կփոփոխի. թեկուզ` արժեհամակարգի տեսակետից:

– Եվ ի՞նչ կմնա քրիստոնյաների ձեռքում. գիտությո՞ւնը, տեխնիկական և տեխնոլոգիական զարգացո՞ւմը:

– Այսօր անգամ կարողացել են գիտությունը հակադրել կրոնին: Եվ հակադրողները եվրոպական հողի վրա գործող ճնշումային խմբերն են. թե՞ դրանք մասոններն են, թե՞ իլյումինատներն են, թե՞ լատենտ այլ կազմակերպություններն են, կամ «300–ի կոմիտեն» է իր գործունեությունը ծավալում այդ ուղղությամբ, դժվար է ասել: Բայց այն, ինչ եվրոպական հողի վրա տեղի է ունենում, որ դրական չէ քրիստոնեության համար, հաստատ է:

Այսօր խոսվում է այն մասին, որ եվրոպական մայրաքաղաքներում եկեղեցիները վաճառվում են, որպեսզի մզկիթներ դարձվեն: Նաև վերջին 20 տարիներին 10 հազար մզկիթ է կառուցվել, օրինակ, Անգլիայում: Կամ Շվեյցարիայի պառլամենտում քննարկվում է այն հարցը, թե դրոշի վրայից հանե՞ն խաչը, թե` չէ: Որովհետև այդ երկրի իսլամադավան քաղաքացիները համարում են իրենց համար ստորացուցիչ, երբ պատիվ են ցույց տալիս երկրի դրոշին:

Ավելացրած այն, որ գոյություն ունեցող հակասությունները մտել են զարգացման շատ վտանգավոր փուլ: Եվ այդ հակասությունները մի քանի դաշտերի մեջ են:

– Դուք, որպես աստվածաբան, ի՞նչ եք կարծում` հնարավո՞ր է այս երկու կրոնների մերձեցումը. այն կարո՞ղ է ժամանակի մեջ տեղի ունենալ:

– Իհարկե, ոչ: Համակերպվել իրար, ապրել իրար հետ ինչ–որ օրենքների գերակայության դաշտում, կարող են այնքան ժամանակ, քանի դեռ մեկ կողմի, այս դեպքում արդեն` իսլամական ֆանատիզմը, գլուխ չի բարձրացրել: Երբ բարձրացրեց, սկսվում է բախումը: Բախումն էլ հանգեցնում է պատերազմների, երբ ուղղակի իրար կտրատում են:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում