Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» Через Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»Как учесть голос диаспоры на выборах? Америабанк и АБР заключили договор на сумму 100 миллионов долларов США для расширения финансирования микро-, малых и средних предприятий и «зеленых» инвестиций в Армении
Досуг

«Գյուղական կյանքի և ավանդույթների» ամենամյա 4-րդ փառատոնը

Երևանի Անգլիական այգում արդեն 4-րդ անգամ մեկնարկել է «Գյուղական կյանքի և ավանդույթների» ամենամյա փառատոնը, որը կազմակերպվել է «Կանաչ արահետ» ՀԿ-ի կողմից՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Հայաստանի ֆերմերներն ու գյուղացիները հնարավորություն են ունեցել ներկայացնելու իրենց արտադրած գյուղմթերքն ինչպես մայրաքաղաքի բնակիչներին, այնպես էլ բազմաթիվ զբոսաշրջիկների:
Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը, «Կանաչ արահետ» ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանը, ինչպես նաև տարբեր երկրների դեսպանությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Երևանի քաղաքապետի անունից ողջունելով բոլոր ներկաներին՝ քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես աջակցելու է Հայաստանում գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերին:
«Մենք արդեն երկար ժամանակ համագործակցում ենք ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ և համատեղ ուժերով տարբեր ծրագրեր ենք իրականացրել: Մասնավորապես բերքահավաքի ընթացքում մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում կազմակերպում ենք արդեն ավանդական դարձած գյուղատնտեսական շուկաները, որտեղ գյուղացիներն իրենց արտադրանքը վաճառում են միանգամից սպառողին, իսկ մայրաքաղաքի բնակիչները հնարավորություն են ունենում համեմատաբար ցածր գներով ձեռք բերելու թարմ գյուղմթերք»,- նշել է Դավիթ Օհանյանը:
Շնորհակալություն հայտնելով բոլոր աջակիցներին փառատոնի կազմակերպման գործում ներդրում ունենալու համար՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը կարևորել է նմանատիպ միջոցառումների կարևորությունը գյուղատնտեսության զարգացման համար:
«Այս փառատոնի ընթացքում ֆերմերներն ու գյուղացիները հնարավորություն են ունենում ներկայացնելու, թե ինչ արդյունքներ են գրանցել վերջին տարվա ընթացքում, ինչ հաջողությունների են հասել: Այստեղ կա նաև արտադրանք, որն առայժմ հնարավոր չէ գտնել մայրաքաղաքի առևտրային կետերում»,- ասել է Իգնատի Առաքելյանը:
Փառատոնում ֆերմերներն ու գյուղացիները ներկայացել են գյուղմթերքի մեծ տեսականիով՝ մրգեր, բանջարեղեն, կաթնամթերք, մեղր և այլն: Ներկաները հնարավորություն են ունեցել համտեսելու մթերքները, ինչպես նաև դրանք շուկայականից էժան գներով գնելու:
Այս տարի «Գյուղական կյանքի և ավանդույթների» ամենամյա փառատոնն ընդլայնել է իր աշխարհագրությունը: Հետաքրքիր տաղավարներով ներկայացել էին նաև հարևան Վրաստանի և Իրանի ներկայացուցիչներ, մեծացել էր ցուցահանդես այցելած զբոսաշրջիկների թիվը:
«Երևանի քաղաքապետարանը մեծ ուշադրություն է դարձնում միջոցառումային զբոսաշրջության զարգացմանը, և այս փառատոնը նաև այս տեսանկյունից մեծ կարևորություն ունի: Այդ իսկ պատճառով միջոցառումային զբոսաշրջության օրացույցում այն արդեն իր ուրույն տեղն է գրավում»,- նշել է Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը:
Փառատոնի կազմակերպիչները մեծ ուշադրություն էին հատկացրել նաև օրգանական գյուղատնտեսությանը, որը Հայաստանում զարգացման մեծ հեռանկար ունի:
«Գյուղական կյանքի և ավանդույթների» փառատոնի ամբողջ ընթացքն ուղեկցվել է հետաքրքիր համերգային ծրագրով և մանկական զվարճալի խաղերով:
Միջոցառումը կշարունակվի միչև երեկո:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի վարչություն