Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» Через Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»Как учесть голос диаспоры на выборах? Америабанк и АБР заключили договор на сумму 100 миллионов долларов США для расширения финансирования микро-, малых и средних предприятий и «зеленых» инвестиций в Армении
Политика

«Այն կենտրոնները, որոնք բերել են այս իշխանությանը, նրան դիտարկում են որպես իրենց խամաճիկային և կամակատար իշխանություն». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր երկրի արտաքին քաղաքական վեկտորը դեպի Եվրոպա փոխող Հայաստանի իշխանությունները բավականին սուր էին արձագանքում Ռուսաստանի հետ հարաբերություններին վերաբերող դիտարկումներին, չէին մասնակցում տարբեր համաժողովների և հանդիպումների: Հիմա շատերն են տարակուսում՝ ի՞նչ փոխվեց, որ Նիկոլ Փաշինյանը որոշեց մեկնել Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանն ընդգծում է՝ Հայաստանի իշխանություններն իրենց բերված օրվանից իրականացնում են դեպի Արևմուտք աշխարհաքաղաքական շրջադարձի քաղաքականություն:

«Հընթացս իրավիճակային լուծումներ են գտնում ծագող խնդիրների համար: Ինչ վերաբերում է ռուսական գերակայությամբ կառույցների շրջանակներում աշխատանքներին մասնակցությանը, ապա դա պետք է դիտարկել տվյալ շարժի իրավիճակից ելնելով՝ որպես Ռուսաստանի զգոնությունը որոշակիորեն թուլացնելու, ինչպես նաև տնտեսական հարվածները մեղմելուն ուղղված գործընթացներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Աղաջանյանը:

Իսկ Արևմուտքը այս ընթացքում ինչ-որ քայլերով ցույց տալի՞ս է, որ պատրաստ է մեզ գրկաբաց ընդունել: «Մեր հանրության համար այդ «գրկաբաց» ընդունելու ակնառու դրսևորումը պետք է լինի այսօր Ուկրաինայում իրավիճակը, խայտառակ վիճակը Մոլդովայում, Վրաստանի անցած ճանապարհը և նաև արևմտյան տարբեր կենտրոններից հստակ հնչող հայտարարությունները, որոնք խոստանում են մեզ ցուրտ ձմեռներ և դրա հետ զուգակցվող սոցիալական, տնտեսական, աշխարհաքաղաքական, գոյաբանական վտանգներ: Սա է այն, ինչ խոստանում է Արևմուտքը: Այս իշխանությունները բերվել են հստակ ծրագրով և ուղղակի այդ ծրագրից դուրս թռչելու հնարավորություն չունեն, որովհետև ոտքով-ձեռքով կախված և կապված են այդ կենտրոններին և այդ կենտրոններում իրենց վրա եղած ամենատարբեր ազդեցության գործոններից»,-նշում է մեր զրուցակիցը:

Ռուսական կողմի հետ շփումները, դեպի նրան ուղղված ռևերանսները կարո՞ղ են Արևմուտքի կողմից որոշակի պատժամիջոցների հանգեցնել նաև Հայաստանի նկատմամբ, ինչի ականատեսն ենք Վրաստանի պարագայում: «Նախ՝ Ռուսաստանի մասով որևէ ռևերանս չկա, կա ընդամենը իրավիճակային պահվածք, որը տիտանական մաշման և աստիճանական չեզոքացման գործընթացի մաս է կազմում: Եթե այսօր աշխարհաքաղաքական իրավիճակն այնպիսին չլիներ, ինչպիսին կա, իսկ դա գալիս է նրանից, որ նույն Արևմուտքի գծած ծրագրերը չեն ընթացել այն ծավալով, ձևերով, ինչպես նրանք կցանկանային տեսնել, ու ժամանակային այն կտրվածքով, ինչպես նախատեսում էին, ապա այսօր, երևի թե, այլևս չէինք ունենա Հայաստանի Հանրապետություն այն տեսքով ու ձևով, որ ունենք: Այստեղ արևմտյան հովանու ներքո կտեսնեինք թուրքական էական աճած ազդեցություն և ներկայություն ու դեպի «Արևմտյան Ադրբեջան» հստակ ուղենշի իրականացում»,-հավելում է նա:

Հայաստանի ներկայիս իշխանությունների կողմից վարվող այս արտաքին քաղաքականության արդյունքում Հայաստանը շարունակո՞ւմ է կայուն և վստահելի գործընկեր լինել այլ պետությունների համար: «Մինչև 2018 թվականը Հայաստանը հստակ ընկալվել է վստահելի ու կայուն գործընկեր և որպես հավատարիմ դաշնակից: Այս իշխանությունների գալուց հետո այդ վերաբերմունքը փոխվել է, քանի որ այն կենտրոնները, որոնք բերել են այս իշխանությանը, նրան դիտարկում են որպես իրենց խամաճիկային և կամակատար իշխանություն: Նմանատիպ մոտեցում, վերաբերմունք ունեցող երկրները չեն կարող լուրջ ընկալել մի իշխանության, որը բավարարում է իրենց ցանկացած քմահաճույք՝ սեփական ժողովրդի և պետության շահերը բացարձակորեն ոտնահարելով: Մեր ժողովրդի որևէ հատված՝ Հայաստանում, Արցախում և աշխարհասփյուռ հայության շրջանում, չէր կարող երբևէ իր վատագույն մղձավանջում անգամ ենթադրել, որ կարող է մեր երկրի իշխանության ղեկին հայտնվել մի խմբակ, որը սեփական ձեռքով սեփական հայրենիքի մի հատվածը նվիրաբերում է իր պատմական թշնամուն և մասնակից ու մեղսակից դառնում իր ժողովրդի ցեղասպանական գործողություններին, բայց դրա ականատեսը եղանք»,-ընդգծում է Արտակարգ և լիազոր դեսպանը:

Մի կողմից՝ Հայաստանի տարածքում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» գործարկման մասին է խոսվում, մյուս կողմից՝ մեր հարավային հարևանին՝ Իրանին փորձում են ներքաշել լայնածավալ պատերազմի մեջ: Երկու «սցենարների» կյանքի կոչման պարագայում էլ Հայաստանն իրական վտանգների առջև է կանգնելու: Մեր զրուցակիցը պատմական էքսկուրս է անում՝ բացատրելու գործողությունների տրամաբանական ընթացքը:

«Այս իշխանությունները բերվել են հստակ ծրագրով, դրա մաս էր կազմում նաև, այսպես ոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումը, որը ենթադրաբար պետք է իրականացվեր 44-օրյա պատերազմի շրջանակներում և դրա հանձնումը թշնամական կողմին ներկայացվեր որպես պատերազմական գործողությունների տապալման հետևանք: Սակայն մեր նվիրյալ զինվորների և ժողովրդի վարքագծի արդյունքում դա հնարավոր չեղավ իրականացնել, դրա համար հաջորդող զարգացումներում տեսանք արագացված տեմպերով, «բանավոր» համաձայնություններով և GPS-ներով սահմանագծումների անվան ներքո Հայաստանի տարածքների հանձնում և փաստացիորեն Արցախի գոյատևման համար ցանկացած պորտալարի աստիճանական վերացում, որի դրսևորումը եղավ Լաչինի միջանցքը Կոռնիձոր տեղափոխելը, հետո Հակարի կամրջի վրա անցակետի տեղադրումը, բայց փաստացիորեն Ադրբեջանի սահման գծելու համար Տեղ գյուղում հայաստանյան հատվածները հանձնելը, դրան նախորդեց ԱղավնոՇուշի հանձնումը և այսպես շարունակ: 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում այս իշխանության ղեկին նստած անձը, պետության իրավական համակարգը ոտնահարելով, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հակաիրավական հայտարարությունն արեց: Դրա մասին խոսեցին նաև եվրոչինովնիկներն ամենաբարձր մակարդակներում՝ հստակ նշելով, որ պատմության մեջ առաջին անգամ է, երբ Հայաստանի որևէ ղեկավար նման հայտարարություն է անում: Դրան հաջորդեց Արցախի լիակատար հանձնման և հայաթափման գործընթացը, շրջափակման և հերթական ագրեսիայի միջոցով էթնիկ զտման իրականացումը և Ադրբեջանի ցեղասպանական գործողություններին նպաստելը»,-ասում է Աղաջանյանը:

Շեշտում է՝ այս ծրագիրը Արևմուտքի աշխարհաքաղաքական հեգեմոնիան պահպանելու և շարունակելու նպատակ ունի: «Դրա համար նրանք կրիտիկական են համարում այս տարածաշրջանում իրենց ազդեցության միանշանակ հաստատումը: Դրա համար իրենց անհրաժեշտ է այստեղից դուրս բերել ռուսական ներկայությունը, որի քայլերն արվեցին Արցախի մասով, զուգահեռ՝ Հայաստանում հակառուսական տրամադրությունների գեներացման ալիքների պարբերական արձակմամբ: Հաջորդող քայլերի առումով դրա մաս պետք է կազմեն Իրանի հանդեպ գործողությունները: Իսրայելական հատվածում անցած տարվա հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած զարգացումները պատահական չէին: Այս իշխանություններն Ադրբեջանի նախագահի հետ պետք է հոկտեմբերի 5-ին Գրանադայում համապատասխան փաստաթուղթ ստորագրեին, որից Ադրբեջանը խուսափեց: Այդ ստորագրումից հետո նա հստակ գործողություններ պետք է իրականացներ Իրանի դեմ, որի համար արդեն վատթարացրել էր հարաբերությունները վերջինիս հետ՝ խզելով դիվանագիտական ներկայությունը և այլն: Ադրբեջանը, տեսնելով ռուս-ուկրաինական ճակատում արևմտյան թևի տապալումների ամբողջ շարքը և, բնականաբար, ներքին շատ ավելի խորը ինֆորմացիա ունենալով ռազմաքաղաքական կարողությունների և հզորությունների մասին, քանի որ իրենց մեծ եղբայր Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և ամբողջ տեղեկատվությանը լիակատար կերպով տիրապետում է, բնականաբար, ցանկություն չուներ սեփական պետությունը վտանգի ենթարկել այն պարագայում, երբ ստացել էր անգամ իր երազանքներից վեր ձեռքբերումներ»,-նշում է դեսպանը:

Նրա խոսքով, այս պարագայում Ադրբեջանը հստակ քաղաքականություն էր որդեգրել՝ հընթացս տարբեր պահանջներ ներկայացնելով: «Եթե պահանջները կատարվեն, ապա իր դիրքերը հերթական անգամ էլ ավելի են բարելավվում, եթե չկատարվեն, ապա բանակցային գործընթացի տապալման մեղքը հայկական կողմի վրա կբարդվի, և այս պարագայում ևս իրենց հանձնառություններից սպրդելու հնարավորություն կունենան: Այս վարքագիծը շարունակվեց, դրա պատճառով հայկական կողմն անընդհատ զիջումներ է անում, հանձնվեցին Տավուշի համապատասխան հատվածները՝ քանդելով և ոչնչացնելով մեր միակ անվտանգային համակարգը, հանձնվեցին տարածքներ, որոնք երբևէ չեն եղել Ադրբեջանական ԽՍՀ կազմում: Հղումներ են անում Ալմա-Աթայի հռչակագրին՝ առանց վերապահումների մասին նշելու, առանց նշելու, որ այն պահին, երբ Ադրբեջանը միացել է այդ փաստաթղթին, արդեն ո՛չ Արցախն է եղել Ադրբեջանի կազմում, ո՛չ էլ հարակից տարածքները:

Անընդհատ իրավախախտման և անօրինական գործողությունների արդյունքում փորձ է արվում իրենց գործողությունների համար արդարացման հիմքեր ստեղծել, որը նաև դրսևորվեց վերջերս ՍԴ-ի ապօրինի որոշման մեջ, որով փորձ է արվում չեզոքացնել Անկախության հռչակագիրն ու դրա ազդեցությունը մեր ամբողջ պետության և իրավական համակարգի վրա: Այս ամբողջ համատեքստը գործում է այն տրամաբանությամբ, որ այս տարածաշրջանում բացվի երկրորդ ճակատ թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի դեմ: Այդ ճակատի բացման համար կարևոր է, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Իրանը այստեղ ռազմական գործողությունների մեջ ներքաշվեն: Այդ ներքաշման համար միակ կիզակետը դառնում է Հայաստանը՝ մեր երկրի իշխանությունների վարած քաղաքականության և իրականացրած գործողությունների արդյունքում: Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման պարագայում Ռուսաստանը ստիպված է լինելու արձագանքել՝ ելնելով թե՛ ՀԱՊԿ-ի, թե՛ երկկողմանի ռազմաքաղաքական պայմանագրերի դրույթներից:

Եթե նա ներքաշվում է ռազմական գործողությունների մեջ, երկրորդ ճակատ է բացվում, եթե չի ներքաշվում, ապա արդարացված պատճառ է տալիս իշխանություններին՝ դուրս հրավիրելու Ռուսաստանին Հայաստանի տարածքից: Նույն հարձակումը կարող է սպառնալ նաև Իրանին ներքաշելու առումով: Եթե հարձակում է լինում Հայաստանի վրա, Իրանը ստիպված է լինում միջամտել՝ կանխելու սահմանային փոփոխությունները: Եթե Իրանը ներքաշվում է ռազմական գործողությունների մեջ, դրանով իսկ հիմնավոր պատճառ է տալիս Ադրբեջանին ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ՝ նրա համար երկրորդ ճակատ բացելով, ինչը նպաստելու է իսրայելական հատվածում գործողությունների իրականացմանը:

Հայաստանն իր իշխանությունների ձեռամբ դարձել է այն թատերաբեմը, որտեղ հաջորդ գործողությունների իրականացումը կարող է շատ «դրական արդյունքներ» տալ արևմտյան կենտրոնների ծրագրի իրականացման տեսակետից: Այդ ծրագրի բոլոր նրբությունները հասկանալով՝ թե՛ Ռուսաստանը, թե՛ Իրանը ամեն ինչ անում են, անգամ սեփական հեղինակությանը հարված ստանալու գնով, որպեսզի այս տարածաշրջանում թույլ չտան որևէ անկայունություն կամ ռազմական գործողություն, որին ստիպված լինեն արձագանքել: Սա է այն վտանգը, որը կախված է մեր պետության գլխին, և դրանից այս իշխանությունների գոյության պարագայում խուսափել չենք կարող, նրանք ոտքով-ձեռքով կախված են այդ կենտրոններից և ուղղակի հրաժարվելու հնարավորություն չունեն, քանի որ շատ լավ գիտեն՝ կարող են անգամ իրենց կյանքով հատուցել այդ հրաժարման համար»,-եզրափակում է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում