Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» Через Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»Как учесть голос диаспоры на выборах? Америабанк и АБР заключили договор на сумму 100 миллионов долларов США для расширения финансирования микро-, малых и средних предприятий и «зеленых» инвестиций в Армении
Политика

«Հայ մարդուն, հայ ժողովրդին որպես թշնամի են ընկալում, քանի որ վերջինս հավակնում է իրենց իշխանազրկել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հունիսի 12-ին Երևանում քաղաքացիների նկատմամբ կիրառված անհամաչաձ ուժը, հաջորդած ձերբակալություններն ու կալանավորումները հաստատեցին՝ Նիկոլ Փաշինյանն ուղղակի հրաժարական չի տա: Հետագա բռնություններից խուսափելու համար «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտարարեց մարտավարության փոփոխության մասին: Միջազգայնագետ, պատմաբան, էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվել յանն ընդգծում է՝ հույս կար, որ հնարավոր էր այս հարցը շատ արագ լուծել, բայց պարզ դարձավ, որ հնարավոր չէ:

«Գործող քաղաքական ռեժիմը նպատակ ունի ամեն գնով պահել իր իշխանությունը: Արյունն իրենց համար խնդիր չէ, պատրաստ են դիմել արյան, զորք ու զենք կիրառել ընդդեմ հայ ժողովրդի՝ իրենց իշխանությունը պահելու համար: Խոսքն այն մարդկանց մասին է, որոնք առանց մեկ կրակոցի Հայաստանի Հանրապետությունից ահռելի տարածքներ են զիջել ու պատրաստ են էլի զիջել, բայց նույն այդ մարդիկ հանուն իրենց իշխանության պատրաստ են հայի արյուն թափել: Հայրենիքի համար չեն ցանկանում կռվել, բայց իրենց իշխանությունը պահելու համար պատրաստ են բոլորին կոտորել, սպանել, արյուն թափել, ինչն արդեն արել են: Ունենք հարյուրից ավելի պաշտոնապես հաստատված վիրավոր, բայց քանի որ այդ ամենին ականատես եմ եղել, կարող եմ պնդել, որ իրականում վիրավորների թիվը կրկնակի ավելի էր, ուղղակի մեծ մասը թեթև վիրավորումներ էին ստացել, նրանք չդիմեցին բժշկական օգնության: Սա է այս մարդկանց արժեհամակարգը

: Հանուն հայրենիքի ոչինչ չեն անի, բայց հանուն իշխանության պատրաստ են դիմացինի արյունը թափել, իրենք ադրբեջանցուն թշնամի չեն ընկալում, բայց հայ մարդուն, հայ ժողովրդին որպես թշնամի են ընկալում, քանի որ վերջինս հավակնում է իրենց իշխանազրկել: Այս պայմաններում շարժումը վերակազմավորման, վերափոխման կարիք ունի: Ինչ-որ առումով պետք է խոր արմատներ դնել, փորձել մարդկանց հետ աշխատել և շարժումն ավելի հիմնավոր դարձնել՝ միավորվելով ու հանդիպելով բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք այս պահին աջակցում են Սրբազանին: Շարժումն ավելի խորքային, ուժեղ և կազմակերպված դարձնելու կարիք կա, որի շուրջ որոշակի գործընթացներ արդեն ընթանում են»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մանվելյանը:

Մինչ երկրի ներսում պահանջում են իշխանությունների հեռացումը, վերջինս հերթական անհասկանալի իրավիճակում է դնում պետությանը: Խոսքը վերջին օրերին Բելառուսի հետ հարաբերությունների լարման մասին է: «Ընկերներիցս մեկը գրել էր՝ գործ ունենք խուլիգանապետության հետ: Դասական խուլիգանապետություն է: Այս անձը, որ, ցավոք, մեր երկիրն է ներկայացնում, այդ խուլիգանապետության ներկայացուցիչն է, որն իր անձնական դիտարկումների, նեղացածության պատճառով կարող է մի ամբողջ միջպետական հարաբերություններ քանդել, ոչնչացնել, ինչ է թե Բելառուսն աջակցել է Ադրբեջանին: Պարզ է, որ Լուկաշենկոն ամենահաճելի անձնավորությունը չէր, որի հետ պետք է գործ ունենալ, բայց մյուս կողմից էլ՝ հիշենք, որ նույն Փաշինյանը բառացիորեն մեկ տարի առաջ գնացել էր Անկարա՝ մասնակցելու Էրդողանի երդմնակալության արարողությանը, այն մարդու, որն ուղղակիորեն ներգրավված է եղել, աջակցել է Ադրբեջանին Արցախյան պատերազմում:

Եթե գնում, Էրդողանի կողքին կանգնում ես, ողորմելի ու խղճալի դեմքով նկարվում, նույնիսկ քեզ թույլ չեն տալիս նրա կողքին կանգնել, երկրորդ ֆոնին ես կանգնում, Ալիևի հետ ողորմելի ժպտադեմ նկարվում ես, նրանք մարդիկ են, որոնք ուղղակիորեն հայկական ցեղասպանություն և պատերազմ են բերել, ապա այլևս իրավունք չունես ինչ-որ մեկին ինչ-որ բանի մեջ մեղադրել, առավել ևս պահանջել ներողություն խնդրել: Այս մարդիկ չգիտեն, թե ինչ ասել է պետություն, պետության ու ժողովրդի շահ, դրա համար այս անվտանգային վակուումի մեջ ենք: Զրկվել ենք մեր ավանդական դաշնակիցներից սրանց ապօրինի քաղաքականության հետևանքով, այդ խուլիգանապետության, անօրինականության հետևանքով զրկվել ենք նաև արևմտյան պետությունների հետ նորմալ հարաբերություններ կառուցելու հնարավորությունից: Միֆ է այն, որ իբր Արևմուտքի հետ կարողանում ենք հարաբերություններ կառուցել: Ցավոք, սրանց քաղաքականության արևմտյան վեկտորը բերել է նրան, որ մեզ ուղղակի օգտագործում են Արևմուտքի հակառուսական քաղաքականության մեջ, երբ պետք էր ամեն կերպ խուսափել Ռուսաստան-Արևմուտք առճակատման արանքը մտնելուց: Բայց այսօր այդ մարդկանց թեթև ձեռքով այդ առճակատումը Երևանի միջով է անցնում, սրա հետևանքները շատ ծանր են լինելու ոչ միայն ռեժիմի համար, առաջին հերթին ծանր են լինելու Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար»,-նշում է մեր զրուցակիցը:

Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ դիվերսիֆիկացնում է Հայաստանի անվտանգային, տնտեսական համակարգը մեկ կենտրոնից կախվածությունը նվազեցնելու նպատակով: Իրականության մեջ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության կախվածությունը Ռուսաստանից 60 տոկոսի միջակայքում է, էներգետիկ կախվածության մեջ ենք Ռուսաստանից, Լարսը շարունակում է մեր տնտեսությունը աշխարհին կապող կարևորագույն «երակը» մնալ: Դիվերսիֆիկացիա՞ն էլ էր հերթական միֆը:

«Չնայած սրանց, այսպես կոչված, հակառուսական բոլոր հայտարարություններին, իրականության մեջ խորքային կախվածության մեջ ենք հայտնվել ՌԴ-ից: Եթե նախկինում մեր առևտրաշրջանառության 35 տոկոսն էր ռուսական ուղղությամբ, ապա հիմա այդ ցուցանիշը կրկնակի է: Ահռելի կախվածության մեջ են Ռուսաստանից, ռուսական շուկայից, հրաժարվել այդ շուկայից՝ ուղղակի չենք կարող, որովհետև Հայաստանի տնտեսությունը կանգ կառնի: Իրենց այս հակառուսական կեղծ հայտարարությունների ֆոնին մեր կախվածությունը Ռուսաստանից ավելի է մեծացել, նույնիսկ դարձել է կրիտիկական: Էներգետիկ անվտանգության մասին: Իրականությունն այս ուղղությամբ էլ ավելի ողբերգալի է:

Այն բոլոր պայմանավորվածությունները էներգետիկ համակարգի զարգացման մասով, որոնք կնքվել էին մինչև սրանց իշխանության գալը, սրանք տապալել են: Արցախը նվիրել են Ադրբեջանին, իսկ Արցախից մեծ թվով էլեկտրաէներգիա էինք ստանում, հատկապես Քարվաճառի ուղղությամբ և այլն: Տապալել են մեր էներգետիկ հարաբերություններն Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Մինչև 2019 թ.-ը պետք է կառուցած և ավարտած լինեինք դեպի Իրան գնացող երրորդ բարձրավոլտ համակարգը, որն այդպես էլ չի արվել: Նմանատիպ բարձրավոլտ պետք է կառուցեինք դեպի Վրաստան, որի շուրջ նախկինում կային բանակցություններ, բայց երբ սրանք եկան իշխանության, այդ ամենը մոռացվեց և նույնիսկ թղթի վրա չհայտնվեց: Պետք է փորձեինք դառնալ Ռուսաստան-Վրաստան-Իրան՝ Հայաստանով անցնող բարձրավոլտ էլեկտրաէներգիայի համակարգի փոխանցող երկիրը: Սա շատ մեծ հեռանկար էր և պետք է մաս կազմեր Հյուսիս-Հարավ միջանցքին, որը նույնպես ամբողջությամբ ձախողված է:

Ատոմակայանի շուրջ ինչ-որ անհասկանալի գործընթացներ են տեղի ունենում, ինչոր պետություններ են հայտնվում, ամերիկացիներն են գալիս, ասում, թե իբր մեզ մոդուլային ատոմակայան կտան և այլն: Այդ ամենը սուտ է ու կեղծ, մոդուլային կայանները չունեն լիցենզիաներ, նույն ԱՄՆ-ի տարածքում մոդուլային ատոմակայանների կառուցումն արգելված է: Չգիտես ինչու՝ ուզում են Հայաստանում կառուցել: Քաոս է տիրում այս համակարգում, սա վաղ թե ուշ բերելու է խորքային կոլապսի: Գազի շուրջ անհասկանալի զարգացումներ են: Եթե սրանց հաջողվի Տավուշի «անկլավն» էլ նվիրել Ադրբեջանին, նրանք կգան ու կնստեն մեր գազամուղի վրա: Լաչինի պարագայում սկզբում գազամուղը պայթեցրեցին, հետո փական դրեցին, այդպես էլ մենք ենք հայտնվելու կախման մեջ: Երկրում էներգետիկ քաոսի նախօրեին ենք, շատ վատ վիճակ է: Իրենց դիլետանտիզմը հանգեցրել է բոլոր, այդ թվում՝ էներգետիկ առումներով լրջագույն խնդիրների»,-հավելում է էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետը:

Մեր հասարակության լայն շերտերը գիտակցո՞ւմ են, թե ինչ անվտանգային, տնտեսական վտանգների առջև է կանգնած Հայաստանը: «Այսօր բնակչության 60-65 տոկոսը բավականին դժգոհ է գործող քաղաքական ռեժիմից, սրանք սոցհարցման արդյունքներ են: Բայց այս ռեժիմը բավականին լուրջ աջակցության բազա ունի, ինչը հիմնվում է ամենօրյա ռեժիմով իրենց կողմից իրականացվող պրոպագանդայի վրա: Գեբելսյան պրոպագանդա են իրականացնում, մարդիկ, հատկապես շրջաններում, տեղյակ չեն, թե ինչ է կատարվում, նրանք միայն Հանրային են դիտում: Մարդկանց ուղեղները լվանում են, իսկ 21-րդ դարում դա շատ հեշտ պրոցես է: Մարդիկ պատրաստ չեն ինֆորմացիոն այն աղբին, որ տասնյակ հազարներով գալիս է, և սկսում են հավատալ դրան: Այն, որ որոշ գյուղերում մարդիկ ուրախ-ուրախ դիմավորում են նրանց, հետևանքն է այն ստի ու կեղծիքի, որն ամենօրյա ռեժիմով այդ մարդիկ տարածում են: Սա հետևանք է ատելության, որը սրանք սերմանել են:

Նման դոզավորված ատելություն հայի հանդեպ երբեք չի եղել, հայաստանցի-ղարաբաղցի նման բաժանում, ինչը սրանք են քարոզում, երբեք չի եղել: Ատելությունը բավականին լուրջ խորքային պրոբլեմներ է ստեղծում մարդկանց համար՝ հասկանալ այն ամենը, ինչ կատարվում է: Շատերը պրոպագանդայի զոհ են դառնում: Միակ բանը, որ կարողանում են գրագետ անել, ատելություն սերմանելն է, հայ ժողովրդին պառակտելը, որպեսզի իրենց իշխանությունը պահպանեն: Դժգոհող մարդկանց թիվը որոշակիորեն աճել է, բայց չեմ կարող ասել, որ դա հասել է կրիտիկական մակարդակի: Տարբեր վախեր են սրանք սերմանել՝ «նախկիններ-ներկաներ» և այլն, ցավոք, դրանք դեռ աշխատում են: Այդ առումով պետք է աշխատանք տանեն լրատվամիջոցները, որպեսզի իրականությունը հեռավոր գյուղերի մարդկանց էլ հասնի»,-եզրափակում է Արմեն Մանվելյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում