Իրանցի երգչուհի Գուգուշը 35 տարի անց Երեւանում հանդիպեց նրան, ով իրեն տվել է այդ անունը
Armtimes.com-ը գրում է.
Իրանցի հայտնի երգչուհի, դերասանուհի Գուգուշը՝ Ֆաիգե Աթեշին, հետաքրքիր հանդիպում ունեցավ Երեւանում: 35 տարի անց նա հանդիպեց հոր հայազգի ընկերոջ՝ Թեհրանում ճանաչված երգիչ Գուգուշ (Գուրգեն) Վանաքիին, որն իրեն մանուկ ժամանակ տվել էր Գուգուշ անունը: Հանդիպումը կայացավ այսօր՝ օգոստոսի 30-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նրա փորձից հետո:

Գուգուշը Երեւանում հանդես է գալու համերգային ծրագրով: Վաղը՝ օգոստոսի 31-ին, ելույթ է ունենալու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: 1979 թվականից նրա ելույթներն Իրանում արգելված են եղել: 2000 թվականից ապրում եւ իր գործունեությունն է ծավալում ԱՄՆ-ում: Նշում է, որ շատ ուրախ է, որ կարողացավ իրականացնել այս տարածաշրջանում երգելու իր վաղուցվա նպատակը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում