Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» Через Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»Как учесть голос диаспоры на выборах? Америабанк и АБР заключили договор на сумму 100 миллионов долларов США для расширения финансирования микро-, малых и средних предприятий и «зеленых» инвестиций в Армении
Политика

«Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի իշխանությունները ստրատեգիական նշանակության հողերի հանձնման էլեմենտար գործընթացը ներկայացնում են որպես իբր բնականոն՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի սկիզբ: Եվ, իբր, նաև Հայաստանի իշխանությունների ցանկությամբ է, որ այդ գործընթացը սկսվում է Տավուշից»:

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է նման կարծիք հայտնում, երբ անդրադառնում ենք Տավուշի գյուղերի հանձնման գործընթացին: «Սա ներկայացվում է որպես մեծ հաղթանակ, իբր նստել են սեղանի շուրջ ու առաջին անգամ պայմանավորվել: Հայաստանի իշխանությունները մեր հասարակության ու բոլոր դաշտերի դիմադրողականությունն այն աստիճանի ցածր մակարդակի են հասցրել, որ եթե առանց կրակոցի ենք հողերը հանձնում, դա արդեն մեծ նվաճում է համարվում: Իրենք ոչ թե սեղանի շուրջ, այլ սեղանի տակ էին նստած, իսկ Հայաստանի Հանրապետությունը սեղանի վրա է դրված: Հայաստանի իշխանությունները որևէ մեկի հետ չեն կարող հավասար կողմ լինել, որովհետև իրենց պահվածքը, ստատուսը և իրենց, ցավոք, նաև Հայաստանի Հանրապետության և ժողովրդի նկատմամբ վերաբերմունքը հիմա այդպիսին է: Երբ ունես իշխանություն, որի կրեդոն է՝ «ամեն ինչ հանձնենք, միայն հանգիստ ապրենք, ամեն ինչ հանձնենք, միայն թե իշխանությունը պահպանենք», համապատասխան վերաբերմունք է ձևավորվում ուժային կենտրոնների և քո թշնամիների կողմից, որոնք ուժային կենտրոն չեն կարող համարվել, բայց թշնամի լինելով՝ տեսնում են քո վարքագիծը: Ցավոք, հասարակությունն էլ առանձնապես ադեկվատ չի վերաբերվում տեղի ունեցածին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղտեխնոլոգը:

Կարծում է՝ 2021 թ.-ի ԱԺ ընտրությունները ճակատագրական նշանակություն ունեին նախ և առաջ քաղաքական և աշխարհաքաղաքական տեսակետից: «Դրանց արդյունքներն աշխարհին մեսիջ ուղարկեցին, որ Հայաստանի Հանրապետության հասարակությունը, քաղաքական դաշտն անտարբեր են իրենց երկրի ճակատագրի նկատմամբ, անպատասխանատու վերաբերմունք ունեն երկրի, անկախության նկատմամբ և իշխանության են բերել հակաանկախական ուժերի, որոնք երկիրը դարձնում են այլ երկրների վիլայեթ: Դրսում շատ լավ հասկանում են քո իշխանության վարքագիծը, քո հասարակության ադեկվատության աստիճանը, այդ պատճառով որևէ մեկը Հայաստանի իշխանությունների հետ հավասարը հավասարի հետ չի նստելու և խոսի: Բլեֆ է դելիմիտացիան և դեմարկացիան: Պահանջ է դրվել, որ սա պետք է հանձնես, հետո էլ հանձնելու ես Տավուշի մյուս չորս գյուղերը, հաջորդիվ լինելու են միջանցքի ու Սյունիքի, հետո «ադրբեջանցի փախստականների վերադարձի» հարցերը, այդ թվում՝ նաև Երևան: Ադրբեջանա-թուրքական տեսակետից շատ բնական է, որ Տավուշն են ուզում: Փորձագետները բազմիցս նշել են, որ դա մեր ամենաուժեղ շրջանն է պաշտպանվածության տեսանկյունից, և դա ուզում են քանդել, մնացած տեղերում իրենց ավելի ազատ են զգում»,-նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ ներկայում երկու մեծ բլեֆ կա: «Առաջին՝ որ սա դելիմիտացիայի և դեմարկացիայի արդյունք է: Ժամանակին առանց դեմարկացիայի և դելիմիտացիայի թշնամուն հանձնվեց Գորիս-Կապան 21 կիլոմետրանոց ճանապարհը: Նիկոլ Փաշինյանը հնչեցրեց ադրբեջանական ինչ-որ գյուղերի անուններ, հիմա նույն մեթոդը կիրառում է Տավուշում՝ սեղանի տակ գտնվելով, առանց դեմարկացիայի և դելիմիտացիայի, Հայաստանը դնելով սեղանի վրա, թույլ է տալիս, որ թշնամին, որի հետևում կանգնած են աշխարհաքաղաքական շահագրգիռ ուժային կենտրոններ, այս ամենն անի:Երկրորդ ամենամեծ բլեֆն այն է, որ սա որոշվել է սեղանի շուրջ: 2020 թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթի առաջնային տարբերակում ևս այս հարցերը եղել են: Որպեսզի իբր Նիկոլ Փաշինյանը դեմքը պահպանի, այն ժամանակ իրեն թույլ տվեցին այդ կետը փաստաթղթից հանել: Բայց դա էլ եղել է բանավոր պայմանավորվածությունների մեջ, մասնավորաբար՝ Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ հատվածի, «անկլավների», Տավուշի շրջանի ութ գյուղի հանձնումը, «Զանգեզուրի միջանցքի» հարցը, զորքերի հետքաշումը: Թշնամուն տրված որոշ խոստումներ Նիկոլ Փաշինյանը կատարեց, ռուսներին տված խոստումը չի կատարել, այն է՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթով այդ ճանապարհը պետք է վերահսկեն ռուսական զորքերը»,-հավելում է Հակոբյանը:

Թերևս ներքին վախերից դրդված՝ իշխանության որոշ ներկայացուցիչներ փորձում են պառակտում մտցնել հասարակության շրջանում, թիրախավորում են եկեղեցին, այս պարագայում՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանին: Իշխանությունը կորցնելու վա՞խ կա: «Չեմ կարծում, թե իշխանության բոլոր էլեմենտներն են այս իրավիճակում ինքնամոռաց պաշտպանում այս մարդկանց: Շատերն են հասկանում, թե ինչ է կատարվել, ինչ է արել այս իշխանությունը, ինչ հետևանքներ է սա ունենալու նաև իրենց համար հետագայում: Ոչ մի իշխանություն հավերժ չէ: Կան գործիչներ, որոնք, տարբեր պատճառներից ելնելով, ամբողջությամբ մեղսակից են այս հակասահմանադրական, հակապետական, հակաանկախական գործողություններին, երկրի թրքացման գործընթացին:

Կորցնելու բան չունեն և «առաջ են ընկնում»՝ շատ լավ հասկանալով, որ հետագայում իրենց ճակատագիրը մեղմացնելը դժվար է լինելու: Մատների վրա կարելի է հաշվել գործիչների, որոնք այս գործընթացներում մեծ ակտիվություն են ցուցաբերում: Կան մարդիկ, որոնք դեպքերի բերումով են հայտնվել սրա մեջ, ուղեղ են ունեցել և ինչ-որ փուլում հետ են քաշվել: Շատերը բավականին զուսպ են և հասկանում են, որ առհասարակ պետք չէ կամուրջներն այրել ապագայի հետ: Մշտապես նշել եմ, որ այս իշխանությունների կյանքի երկարաձգման պատճառը թույլ ընդդիմությունն է, նրա կողմից պատասխանատվություն չստանձնելու մոտիվացիան: Այս իշխանությունը մեր բոլոր իշխանությունների շրջանում ամենաթույլ ռեսուրսային բազան ունի, ամենացածր վարկանիշը, բացի կարմիր, մի քիչ էլ՝ սև բերետավորներից, այլ հենարան չունի:

Ուժային մյուս կառույցները հենարան չեն: Ժողովրդական զանգված չունեն, քաղաքի ընտրությունները ցույց տվեցին, որ նաև ընտրազանգված չունեն: Ունեն ուժային որոշակի ռեսուրս, որին պարբերաբար «կերակրում» են բյուջեի, մեր հարկատուների հաշվին, որոնց էլ նրանք ջարդում ու ծեծում են: Խնդիրն իշխանության ուժը չէ, այլ ընդդիմության ցանկությունը՝ վերցնել իշխանությունը և պատասխանատվություն ստանձնել երկրի համար: Այս ընդդիմությունը Հայաստանի Հանրապետության պատմության մեջ ամենառեսուրսային ընդդիմությունն է բոլոր առումներով: Խնդիրը կամքն է, օրակարգ ձևավորելու ցանկությունը և ունակությունը: Հենց ընդդիմությունը կարողանա «խաղաղության օրակարգի» մոնոպոլիան Նիկոլ Փաշինյանի ձեռքից վերցնել ու ցանկություն ունենա հետագայում իշխանության պատասխանատվություն ստանձնել, կարծում եմ՝ այս կամ այն ձևով իշխանությունը հրաժեշտ կտա իր աթոռներին: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության շուրջ աշխարհաքաղաքական կոնսենսուս վաղուց գոյություն չունի: Առնվազն մեկ-երկու աշխարհաքաղաքական-ռեգիոնալ կենտրոն դեմ չեն լինի, որ Հայաստանում ներքին ուժերն իրականացնեն իշխանափոխություն»,-ասում է մեր զրուցակիցը:

Անդրադառնալով եկեղեցու և հոգևորականների դեմ արշավին՝ նախ ընդգծում է՝ Հայ առաքելական եկեղեցին մեր մնայուն ինստիտուտն է: «Այլ համապատասխան ինստիտուտներ չունենք, որոնք կարողանում են բոլոր տիպի արհավիրքների ժամանակ մնալ իրենց դիրքերում: Մեր պատմությունը ցույց է տալիս, որ Հայաստանը կորցնում է իր պետականությունը, եկեղեցին միակ ինստիտուտն է, որը հայապահպան և պետականապահպան գործով է զբաղվում: 2020 թ.-ից հետո Հայաստանում պետականության, սուվերենության մակարդակը պատմական ամենացածր կետում է, երկիրն աշխարհաքաղաքական մի քանի կենտրոնների կառավարման տակ է, իշխանությունն էլ այս կամ այն աշխարհաքաղաքական կամ ռեգիոնալ կենտրոնի օպերատորն է, Հայ առաքելական եկեղեցին, կրկին մնալով միակ հայապահպան, ազգային ինստիտուտը, իր վրա վերցնում է պետությունը պահպանելու գործառույթը: Որպես այդպիսին՝ պետություն չունենք:

Դասական քաղաքագիտական առումով մեր պետությունը կոչվում է «failed state»՝ չկայացած պետություն: Սահմանվում է, որ եթե պետությունը չի կարողանում պահպանել իր երկրի սահմանները, տնտեսական շահը, անվտանգությունը, պետություն չի համարվում, տապալված պետություն է: Հայ առաքելական եկեղեցին պատմության մեջ հերթական անգամ ստանձնել է բոլոր առումներով հայապահպանության առաքելությունը: Պարզ է, որ այն ուժերը, որոնք կործանեցին պետությունը, սկզբում՝ Արցախի Հանրապետությունը, հիմա էլ կործանում են Հայաստանի Հանրապետությունը, եկեղեցու ինստիտուտի դեմ կատաղի պայքար են մղում, առավել ևս, որ նրանք կատարում են դրսի պատվերը: Սա ակնհայտ եղավ այն պահին, երբ փորձեցին Սահմանադրություն փոխել Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով: Բոլորը հասկանում են, որ այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է:

Բոլորը հասկանում են, որ սա շատ հեշտ զոհաբերվող ֆիգուր է լինելու: Բրյուսել յան հանդիպման ժամանակ սիմվոլիկ թվերը դա էին նշանակում: Եթե ինչ-որ մեկը հույս է կապում մեկի հետ, որ նա երկար «խաղալու» է, նրա դեմքը պահպանելու, սեփական ժողովրդի մոտ միավորներ հավաքելու համար ինչ-որ բաներ է տալիս: Բայց դա չեն արել: Տրամադրվելիք գումարը տալու են չորս տարվա ընթացքում, որովհետև առավելագույնը մեկ տարվա կտրվածքով են սրա հետ գործ բռնում: Դրա համար էլ Հայ առաքելական եկեղեցու դեմ կատաղի կռիվ է, քանի որ այն բացառիկ ազգային ինստիտուտներից է, որը չեն կարողացել արմատախիլ անել: Բանակը, էլիտան, հումանիտար ոլորտները կարողացան անել: Եկեղեցու դեմ տարիներ շարունակ պայքարում են, բայց ոչինչ չի ստացվում, որովհետև այդ ինստիտուտը շատ ավելի ծանր բաներ է տեսել ու դիմացել է: Ի դեմս Հայ առաքելական եկեղեցու, բավականին լուրջ մրցակից են տեսնում: Ոչ միայն հոգևոր, այլև ենթադրում են, որ կարող է նաև քաղաքական մրցակից լինել»,-եզրափակում է Վիգեն Հակոբյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում