Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» Через Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»Как учесть голос диаспоры на выборах? Америабанк и АБР заключили договор на сумму 100 миллионов долларов США для расширения финансирования микро-, малых и средних предприятий и «зеленых» инвестиций в Армении
Общество

Մոլորվելով կոռուպցիայի լաբիրինթոսում։ Հանրության ընկալումն է հավաստի, թե՞ կոռուպցիայի դեմ պայքարի մասին զեկույցի հեղինակների

Aravot.am- ը գրում է․

Հունվար ամսվա վերջին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյանը շտապեց ասուլիսի ձեւաչափով «ավետել» այն մասին, թե Հայաստանը կոռուպցիայի ընկալման ինդեքսի համատեքստում բարելավել է իր դիրքը։ Վերջինս ներկայացրեց տարբեր ցուցանիշներ, հաշվարկներ, համեմատականներ տարածաշրջանի այլ երկրների հետ՝ հիմնվելով իրենց իսկ կառույցի կողմից հրապարակված զեկույցի վրա, սակայն որքան էլ փորձ կատարվեց նախորդ տարվա կտրվածքով Հայաստանում կոռուպցիայի դեմ ընթացող պայքարը ներկայացնել դրական լույսի ներքո, անգամ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ»-ը չկարողացավ լռել, որ վերջին շրջանում պայքարի առաջընթացն իրականում կանգ է առել առաջին հերթին բարեփոխումների սահմանափակ ծավալների պատճառով՝ ի տարբերություն 2018թ.-ին հաջորդած երկու տարիների, երբ Հայաստանն ականատես եղավ «ժողովրդավարական եւ հակակոռուպցիոն զգալի բարեփոխումների». այս ձեւակերպումը վերցված է հենց Հոկտանյանի ասուլիսից, նույն ձեւակերպումը հնարավոր է տեսնել նաեւ «Կոռուպցիայի ընկալման ինդեքս – 2023» հրապարակված զեկույցում։

Փաստացի «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ»-ի զեկույցն արձանագրում է, որ Հայաստանի 2023թ. կոռուպցիայի ընկալման ինդեքսը 1 միավորով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշին (100-միավորանոց համակարգում մեր երկիրն ունի 47 միավոր), ինչպես նաեւ 1 հորիզոնականով բարելավվել է Հայաստանի դիրքը համաշխարհային վարկանիշային աղյուսակում (2023թ.-ին Հայաստանը 62-րդ տեղում է), սակայն թվային պատկերների առաջընթացներին զուգահեռ խոսվում է կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացի հետընթացի մասին, ինչն արդեն իսկ տարակուսանք եւ անվստահություն է առաջացնում հրապարակված զեկույցի հանդեպ։ Եթե զեկույցի տրամաբանությամբ Հայաստանում վերջին մեկ տարվա ընթացքում կոռուպցիայի ընկալման ասպարեզում, թեկուզ փոքր, բայց որոշակի առաջընթաց է գրանցվել, ապա ինչո՞ւ է հենց «Թրանսփարենսի Ինթերնեյշնլի» զեկույցում խոսվում այն մասին, որ Հայաստանի կոռուպցիայի ընկալման ինդեքսի այս աճը վիճակագրորեն նշանակալի չէ կամ գտնվում է վիճակագրական սխալի սահմաններում, քանի որ ինդեքսի հաշվարկման համար կիրառվող վիճակագրական մեթոդներով ստացված բավական մեծ ստանդարտ սխալի պատճառով անցանկալի մեծ է ստացվել նաեւ վստահության միջակայքը:

Հայաստանի կոռուպցիայի ընկալման ինդեքսը հաշվարկվել է որպես 6 արտաքին աղբյուրների տվյալներով հաշվարկված ենթաինդեքսների միջին թվաբանական։ Կոռուպցիայի ընկալման ինդեքսի հաշվարկի համար կիրառված վեց ենթաինդեքսներից երկուսը աճել են։ Դրանցից առաջինը (Բերթելսմանի հիմնադրամի տրանսֆորմացիոն համաթիվը) նախորդ տարվա համեմատ աճել է 4 միավորով։ Այն հաշվարկվում է հետեւյալ երկու հարցերի վերաբերյալ փորձագետների գնահատականների միջինի հիման վրա.

1.Որքանո՞վ են պատասխանատվության ենթարկվում կամ պատժվում իրենց պաշտոնը չարաշահած պետական պաշտոնատար անձինք։


2.Որքանո՞վ է հաջողված կառավարության հակակոռուպցիոն պայքարը:

Անհասկանալի է, թե Հայաստանի դեպքում այս համաթիվն ինչպե՞ս կարող էր աճել (այն էլ միանգամից 4 միավորով) այն պարագայում, երբ հենց «Թրանսփարենսի Ինթերնեյշնլի» զեկույցի մեջ է նշված, որ Հայաստանում 2018թ.-ին հաջորդած առաջին երկու տարիներին «ժողովրդավարական եւ հակակոռուպցիոն բարեփոխումների ասպարեզում արձանագրված զգալի առաջընթացը հետագա տարիներին կանգ է առել»։ Այս հայտարարությունից, ընդհակառակը, կարելի էր առնվազն ակնկալել, որ այս համաթիվը լավագույն դեպքում նույնն է մնացել, սակայն իրականում նվազումն ավելի սպասելի կլիներ։

Աճ ապահոված հաջորդ ենթաինդեքսը (Համաշխարհային տնտեսական ֆորումի Ընկերությունների գործադիր տնօրենների կարծիքի ամենամյա հարցման ենթաինդեքս) աճել է ընդամենը 1 միավորով՝ այն դեպքում, երբ նախորդ տարի այն բավական կտրուկ՝ 13 միավորով նվազել էր։ Հաշվի առնելով վերոհիշյալ հանգամանքները՝ կարելի էր ենթադրել, որ Հայաստանի 2023թ. կոռուպցիայի ընկալման ինդեքսը չպետք է աճ ունենար։ Ավելին, նկատի ունենալով «Թրանսփարենսի Ինթերնեյշնլի» փաստումն այն մասին, որ Հայաստանի դեպքում մեծ ստանդարտ սխալի պատճառով վստահության միջակայքն անցանկալի «լայն» է ստացվել՝ նույնիսկ չէր կարելի բացառել կոռուպցիայի ընկալման ասպարեզում Հայաստանի վիճակի վատթարացումը։

Ինդեքսի հաշվարկման հիմքում կիրառված մնացած չորս ենթաինդեքսների արժեքները նախորդ տարվա համեմատ չեն փոխվել։

Նույնիսկ Հայաստանի համար հաշվարկված կոռուպցիայի ընկալման 47 միավորը չվիճարկելու պարագայում ստացվում է, որ, չնայած կոռուպցիայի նկատմամբ «զրո հանդուրժողականության» մասին հայաստանյան գործող իշխանությունների մշտապես արվող հայտարարություններին, վերջին երեք տարիներին վիճակի էական բարելավում չի արձանագրվել: Ավելին, իշխանության տարբեր ատյաններից հնչող բարձրագոչ արտահայտությունները՝ «կոռուպցիայի վերացում», «կոռուպցիայի ոչնչացում» եւ այլն, տարակուսանքով են ընդունվում նույնիսկ հենց «Թրանսփարենսի Ինթերնեյշնլի» ներկայացուցիչների կողմից։ Ի դեպ, լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Թրանսփարենսի Ինթերնեյշնլի» հայաստանյան հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վ. Հոկտանյանն ինքն է նշել, որ միայն օրենքների ընդունումը բավական չէ՝ դրանք պետք է կյանքի կոչել, իսկ դրա համար անհրաժեշտ են ռեսուրսներ եւ քաղաքական կամք։

«Խնդիրն այն է, որ կարող են լավ օրենքներ ընդունել, բայց պետք է քաղաքական կամք, որ այդ օրենքները կյանքի կոչվեն։ Կամք եւ ռեսուրներ են պետք, ինչպես նաեւ ռեսուրսները տեղաբաշխել այնպես, որ արդյունք լինի։ Մինչեւ չարվեն լրջագույն քաղաքական, տնտեսական, սոցիալական բարեփոխումներ, մենք կոռուպցիայի դեմ պայքարում իրավիճակի լավացում չենք գրանցի»։

Վարուժան Հոկտանյանը լրագրողի հարցին, թե վարչապետը կառավարության նիստերից մեկում հայտարարեց՝ որտեղ պատահի կաշառք են վերցնում, ապա սլաքներն ուղղեց դատաիրավական համակարգին, ո՞վ է մեղավոր՝ իսկապե՞ս դատաիրավական համակարգը, թե՞ քաղաքական իշխանությունը, Հոկտանյանը պատասխանեց, որ եթե քաղաքական թիմն իր տեղում լինի, ապա այդ խնդիրը կչեզոքացնի, միայն մեղադրել համակարգին ճիշտ չէ, մեղավոր է նաեւ քաղաքական իշխանությունը։

«Եթե ասվում է, որ յուրաքանչյուր քայլի կաշառք են վերցնում, ապա որոշակի խմբերի դա շահավետ է։ Եվ մեղավոր է դրանում նաեւ կառավարող քաղաքական թիմը։ Հասարակությունը եւ ընդդիմությունն, իրենց հերթին, պետք է հետեւեն, թե ինչպես են իրականացվում բոլոր բարեփոխումները»։

Շատ լավ, եկե’ք խոսենք քաղաքական կամքի մասին։ Ներքին գործերի նախարարությունը 2023 թվականն ամփոփելիս նշել էր, որ նախորդ տարվա 12 ամիսների ընթացքում հայտնաբերվել է 1404 կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպք, որից 574-ը կաշառակերության դեպքեր են: Բոլորս էլ հասկանում ենք, որ սրանք շատ մանր դեպքեր են։ Իսկ ի՞նչ պատկեր ենք ունեցել նախորդ տարի խոշոր կոռուպցիոն գործարքների ու պաշտոնական դիրքերի չարաշահումների համատեքստում։

Թերեւս անցած տարվա կտրվածքով միայն մտաբերում ենք մեկ աղմկոտ դեպք, երբ ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնը զբաղեցնող Գեւորգ Ալթունյանին եւ եւս 4 անձի մեղադրանք առաջադրվեց՝ ՊՆ կարիքների համար գնման ընթացակարգերի շրջանակում խարդախությամբ 106,3 մլն դրամ հափշտակվելու գործով։ Սակայն նախորդ տարվա ընթացքում լրատվական ու սոցիալական հարթակներում լուրջ քննարկման առարկա էր դարձել, օրինակ, ՀՀ առողջապահության նախարարության մի բարձրաստիճան պաշտոնյա, ով հետաքրքրված է սրտի անոթների ստենտների ներկրմամբ, եւ առկա էր հիմնավոր կասկած, որ սույն պաշտոնյան շատ հաջող «համատեղում» է քաղաքացիական ծառայողի իր պաշտոնը ստենտների ներկրման բիզնես գործունեության հետ: Խոսքը պետական առողջապահական գործակալության (ՊԱԳ) պետի տեղակալ Կարեն Միքայելյանի մասին է, ում նշանակել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ինչպես նաեւ ներգրավել պետական պատվերի տեղադրման հանձնաժողովի կազմում։ Համացանցում եւ լրատվական հարթակներում հայտնվել էր ինֆորմացիա, որ վերջինս աշխատանքային ժամին առանձին ՍՊԸ-ի միջոցով իրականացնում է բժշկական սարքավորումների ներկրում, առկա էին նաեւ էլ. փոստից արված հաշիվ-ապրանքագրի լուսանկարներ, սակայն իրավապահ մարմիններն այդպես էլ որեւէ քայլ չձեռնարկեցին, անգամ Անահիտ Ավանեսյանը, լինելով իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչ, հանդես չեկավ որեւէ մեկնաբանությամբ այս դեպքի վերաբերյալ, երբ իրապես առկա է կոռուպցիոն լրջագույն ռիսկ, քանի որ Հայաստանի խոշոր բժշկական կենտրոններում ստենտավորման դեպքերի մի մասն իրականացվում է պետպատվերի շրջանակներում, ինչը ենթադրում է անմիջական պայմանագրային հարաբերություններ եւ կախվածություն առողջապահության նախարարությունից եւ պետական պատվերի տեղադրման հանձնաժողովից։ Էլ չենք խոսում ամբողջ նախորդ տարվա ընթացքում Կառավարության որոշումներով մեկ անձից ու առանց մրցույթի իրականացված գնումների մասին, իշխանության ներկայացուցիչների բնակարանների, տների, հողամասերի խոշոր գնումների մասին։ Նմանօրինակ դեպքերը կարելի է դեռ երկար թվարկել, եւ դրանք գաղտնի չեն մնում հայաստանյան հանրությունից։ Բացի այդ, փաստացի Հայաստանում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգերն անկախ չեն գործում՝ դրանց ղեկավարները նշանակվում են իշխող քաղաքական ուժի կողմից՝ լինի Կառավարությունը կամ Ազգային ժողովի իշխող մեծամասնությունը։ Եվ տրամաբանական հարց է առաջանում՝ կա՞ արդյոք քաղաքական կամք իրապես պայքարելու կոռուպցիայի դեմ։ Ընդհանուր պատկերի վերլուծությունը տպավորություն է ստեղծում, որ իշխող քաղաքական ուժն առավել հակված է աչք փակել բոլոր կոռուպցիոն դրսեւորումների վրա, ինչու ոչ՝ դրանցից անձնական շահույթ քաղել, իսկ հրապարակային բացահայտումներն ու քրեական հետապնդումները պահել այն ժամանակվա համար, երբ կարիք կա այս կամ այն թիմակցին «սանձելու» կամ հանրության ուշադրությունը ընթացող շատ ավելի կարեւոր՝ մասնավորապես անվտանգային մարտահրավերներից շեղելու։

Ընդունված է համարել, որ այն երկրներում, որտեղ կոռուպցիայի ընկալման ինդեքսը 50 միավորից ցածր է, ինչպես Հայաստանի դեպքում, կոռուպցիան լուրջ հիմնահարց է։ Մեր երկրի դեպքում այս պնդումն առավել քան իրավացի է, քանի որ այն ոչ վաղ անցյալում անցել է պատերազմով (ավելին՝ դրա կրկնման սպառնալիքը օրեցօր ավելի իրատեսական է դառնում), նշանավորվում է աղքատության բարձր մակարդակով եւ պետության նկատմամբ բնակչության ցածր վստահությամբ։ Այս պարագայում, կոռուպցիայի ծաղկումը կանխելու նպատակով իշխանության առաջնահերթ անելիքը պետք է լիներ երկրի ընդհանուր բարեկեցության աճին, արդարադատության համակարգի էական բարեփոխումների իրականացմանը, կառավարման բոլոր օղակներում թափանցիկության ու հաշվետվողականության իրական մեխանիզմների ներդրմանը միտված արդյունավետ քայլերի իրականացումը։ Մինչդեռ ոչ միայն այս ուղղությամբ տարվող բարեփոխումների ասպարեզում առաջընթացը կանգ է առել, այլեւ կա ակնհայտ կասկած, որ իշխանությունները հենց իրենք են թաթախված կոռուպցիոն դրսեւորումների մեջ, ու այս պարագայում կոռուպցիայի ընկալման ինդեքսի աճի արձանագրումը ոչ միայն հանրության կողմից ընկալվում է որպես հաշվարկային կամ մեթոբանական սխալ, այլ բառացի «աչքփակոցի»։ Իշխանության ներկայացուցիչների կյանքի որակի սրընթաց բարելավումը ժողովրդի աչքից զեկույցներով քողարկելն այդքան էլ հեշտ չէ։ Դրա հետ միաժամանակ մեղմ ձեւակերպումներով առկա խնդիրների մասին խոսելը միտված է գոյություն չունեցող, մտացածին իմիջ ստեղծելուն ոչ միայն Հայաստանի, այնպես էլ միջազգային հանրության շրջանակներում։ Կարծում ենք կարիք չկա հիշեցնելու, թե մինչեւ 2018թ.-ն այս նույն զեկույցներում ինչպիսի կոշտ ձեւակերպումներ էին տեղ գտնում՝ ի տարբերություն ներկա ժամանակահատվածի։

Վան Արշակունի