Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Bernama: в Малайзии из-за наводнений эвакуировали более 15 тыс. человекПерсидский залив окрасился цветом крови, как в библейском пророчествеС азербайджанской железнодорожной станции Беюк-Кясик отправлен состав с топливом для АрменииUcom и SunChild реализуют программу «Умное наблюдение за птицами» Макрон заявил, что Европа должна быть готова к прямым переговорам с РоссиейПоведение властей Армении демонстрирует, что Пашинян вышел за рамки закона: Роберт АмстердамНапряжная ситуация во дворе церквиВпервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»Кампания абсолютного меньшинства против Армянской Церкви: «Паст»Тегеран-Москва-Ереван: формирующаяся новая ось в Евразии: «Паст»Визит Оверчука в Ереван։ новые импульсы Москвы: «Паст»Европейская помощь или вмешательство? Спешные шаги Калласа: «Паст»Президент Мексики призвала ООН «выполнить свою роль» и избежать кровопролития в ВенесуэлеАнтикоррупционный суд продлил срок ареста мэра Гюмри Вардана Гукасяна еще на 3 месяц"Миссия Добро": Волонтеры из РФ помогают армянским детям с особенностями развития Путин: Такой армии, как у России, нет ни у одной страны в миреДобро пожаловать на ID павильон: Big Christmas MarketЛиванский судья допросит в Болгарии судовладельца, объявленного в розыск в связи со взрывом в порту БейрутаКомиссия по регулированию общественных услуг одобрила инвестиционную программу «Газпром Армения» на пять летЕзидская община празднует Святую Пасху. представитель общины, член партии «Всеармянский фронт» Зита ХалитовФрида Кало побила рекорд: Ее автопортрет продан за $54,7 млн, став самой дорогой картиной женщины-художницы Избранный президент Чили намерен жить в историческом президентском дворцеТысячи словаков по всей стране вышли на протесты против правительства ФицоЗавершено следствие по делу об убийстве трехлетнего ТигранаИсторик: Армяно-китайские отношения претерпели качественную трансформацию Венгрия заблокировала ежегодное заявление ЕС о расширении, касающееся Украины«Путешествие к каменным памятникам и древним винам»Эдмонд Худоян и Андрей Пегливанян – призеры чемпионата мира по боксу в ДубаеЕвропейцам нечего здесь шуметь: Лукашенко заявил, что мир в Украине зависит от Трампа и СШАЕвразийский выбор Армении Самое широкое покрытие 5G, запуск Uplay и внедрение Cerillion: Ucom подводит итоги 2025 года Обещают «сожрать» право граждан Армении на свободный выбор: «Паст»Превращение Армении в часть мегапроектов должно стать задачей будущих национальных властей: «Паст»«Дорожная карта» отстранения Пашиняна, по словам Эдмона Марукяна: «Паст»Самвела Шахраманяна снова вызвали на допросТреугольник Тегеран–Москва–Ереван: новая интеграции в Евразии Ливанские армяне строят в Ереване «ливанскую деревню»Армянские фильмы среди номинантов на «Золотой глобус»Армянские шахматисты победили на Kazakhstan Chess Cup 2025 в АлматыИтальянский городок в Тоскане платит $30 000 за переезд — с одним условиемПашинян: Новый Свод церковных правил должен содержать правила добропорядочности для священнослужителей Состоялся закрытый показ фильма «13 секунд»Российский агроэкспорт в ЕАЭС превысил $6 млрд, Армения замыкает списокАдвокат: Ваагн Чахалян содержится в нечеловеческих условияхКонсерватор Каст одержал победу на выборах президента ЧилиКитай стремится к лидерству на рынке золота, приобретя бразильские месторожденияОт реальности не убежишь: «Паст»Цена «дружбы» ЕС: санкции против России, или экономические потери для Армении? «Паст»Сегодня - премьер-министр, завтра - бывший, а Церковь вечна: «Паст»The Telegraph: Министр войны США отстранил командующего армией от переговоров по Украине
Право

Սպանության կասկածելի թվացող դրվագների մասին քննչական մարմինը առայժմ լռում է

Օրեր առաջ արդեն մամուլին հայտնի էր դարձել, որ Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության մեջ մեղադրվող մահացածի կնոջը՝ Ռուզաննա Մկրտչյանին դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննության են ենթարկելու, որի նպատակով տեղափոխելու են «Նուբարաշենի» հոգեբուժական կենտրոն: Լուրը հաստատեց նաև ՀՀ Քննչական կոմիտեն, տեղեկացնելով նաև, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: Այսինքն, շարունակում է շրջանառության մեջ մնալ վարկածը, թե Արմավիրի մարզպետն այնուամենայնիվ սպանվել է իր կնոջ կողմից, ում էլ մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Ի դեպ, մահացածի եղբայրը ավելի վաղ լրատվամիջոցներից մեկին հայտնել էր, որ ինքը չի հավատում, որ Ռուզաննան է սպանությունը կատարել: Ավելին, ասել էր, որ ինքը իր վարկածն ապացուցող փաստեր ունի, ինչն անհրաժեշտության դեպքում կներկայացնի իրավապահ մարմիններին: Սակայն այս լուրը, ինչքան աննկատ մտավ շրջանառության մեջ, նույնքան էլ աննկատ դուրս եկավ շրջանառությունից, հավանաբար այն պատճառով, որ եղբոր հայտարարությունը կարող է փոխել դեպքի ողջ ընթացքն ու տրամաբանությունը: Այնուամենայնիվ հասարակությանը ցնցած այս աղմկահարույց դեպքի մանրամասներն այնքան բուռն էին, որ որևէ մեկը, անգամ դեպքի մասին առաջնային տեղեկություն տարածողները, չանդրադարձան հարցին, թե ինչպես է փոքրամարմին կինը կարողացել իր մեջ այնքան ուժ գտնել, որ մահացած ամուսնու գլխին կացնով այնպես հարվածել, սպանել, հետո էլ դին կարողանա տեղափոխել մեքենայի մեջ ու տանել, նշված վայրում նետել: Համաձայնեք, որ նույնիսկ աժդահա, ուժեղ, տղամարդը չի կարող վստահ լինել, որ մահացածի նման՝ բարձրահասակ ու մարմնեղ տղամարդու դին կկարողանա միայնակ կամ ասենք 20 տարեկան նվազ կազմվածքով մի երիտասարդի հետ տեղաշարժել, կամ առհասարակ հանել տանից: Հետաքրքիր է, թե այս մասով ինչ են պարզել քննիչները, կամ ստուգե՞լ են արդյոք, թե մահացածի կինը նման ծանրություն կարո՞ղ է արդյոք տեղից շարժել, թե՝ ոչ: Էլ չենք ասում դին տոպրակի մեջ դնելու, հետո մեքենայում տեղավորելու ու դեպքի բայրից այլ տեղ տեղափոխելու մասին: Ե՛վ սա, և՛ մահացածի եղբոր կողմից մամուլին հայտնած տեղեկությունները շրջանցելը բավականին կասկածելի են թվում և տպավորություն ստեղծում, որ, այնուամենայնիվ, փորձ է արվում գործը շեղել տուժածի կնոջ վրա՝ տպավորություն ստեղծելով, թե նա խելագարվել է: Ու եթե մինչև հիմա նա դեռ չի խելագարվել, ապա չի բացառվում, որ նման քայլերի պատճառով խելագարության չի հասնի, բայց որտե՞ղ է եղբոր խոստացած ձայնագրությունը, որի մասին լռում է քննչական մարմինը:

Հիշեցնենք, որ 1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դիակը հայտնաբերվել էր 2017 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում՝ փաթաթված և կապկպված սավանով, պոլիէթիլենային տոպրակներով և մուգ գույնի պարաններով։ Զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են կտրված և ջնջխված վերքեր, իսկ հագին եղել է վարտիք և շապիկ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռ դատավճռով:

Արմինե Գրիգորյան, past.am