Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Единство против разрушения Церкви: «Паст»Артур Даниелян – бронзовый призер «Кубка Сильнейших» в МинскеКартина «Почтальон» Карена Геворкяна удостоилась специального упоминания на фестивале документального кино в КрасноярскеГенсер: Рубен и другие армянские христианские заключённые находятся в тюрьме за защиту права народа Нагорного КарабахаBernama: в Малайзии из-за наводнений эвакуировали более 15 тыс. человекПерсидский залив окрасился цветом крови, как в библейском пророчествеС азербайджанской железнодорожной станции Беюк-Кясик отправлен состав с топливом для АрменииUcom и SunChild реализуют программу «Умное наблюдение за птицами» Макрон заявил, что Европа должна быть готова к прямым переговорам с РоссиейПоведение властей Армении демонстрирует, что Пашинян вышел за рамки закона: Роберт АмстердамНапряжная ситуация во дворе церквиВпервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»Кампания абсолютного меньшинства против Армянской Церкви: «Паст»Тегеран-Москва-Ереван: формирующаяся новая ось в Евразии: «Паст»Визит Оверчука в Ереван։ новые импульсы Москвы: «Паст»Европейская помощь или вмешательство? Спешные шаги Калласа: «Паст»Президент Мексики призвала ООН «выполнить свою роль» и избежать кровопролития в ВенесуэлеАнтикоррупционный суд продлил срок ареста мэра Гюмри Вардана Гукасяна еще на 3 месяц"Миссия Добро": Волонтеры из РФ помогают армянским детям с особенностями развития Путин: Такой армии, как у России, нет ни у одной страны в миреДобро пожаловать на ID павильон: Big Christmas MarketЛиванский судья допросит в Болгарии судовладельца, объявленного в розыск в связи со взрывом в порту БейрутаКомиссия по регулированию общественных услуг одобрила инвестиционную программу «Газпром Армения» на пять летЕзидская община празднует Святую Пасху. представитель общины, член партии «Всеармянский фронт» Зита ХалитовФрида Кало побила рекорд: Ее автопортрет продан за $54,7 млн, став самой дорогой картиной женщины-художницы Избранный президент Чили намерен жить в историческом президентском дворцеТысячи словаков по всей стране вышли на протесты против правительства ФицоЗавершено следствие по делу об убийстве трехлетнего ТигранаИсторик: Армяно-китайские отношения претерпели качественную трансформацию Венгрия заблокировала ежегодное заявление ЕС о расширении, касающееся Украины«Путешествие к каменным памятникам и древним винам»Эдмонд Худоян и Андрей Пегливанян – призеры чемпионата мира по боксу в ДубаеЕвропейцам нечего здесь шуметь: Лукашенко заявил, что мир в Украине зависит от Трампа и СШАЕвразийский выбор Армении Самое широкое покрытие 5G, запуск Uplay и внедрение Cerillion: Ucom подводит итоги 2025 года Обещают «сожрать» право граждан Армении на свободный выбор: «Паст»Превращение Армении в часть мегапроектов должно стать задачей будущих национальных властей: «Паст»«Дорожная карта» отстранения Пашиняна, по словам Эдмона Марукяна: «Паст»Самвела Шахраманяна снова вызвали на допросТреугольник Тегеран–Москва–Ереван: новая интеграции в Евразии Ливанские армяне строят в Ереване «ливанскую деревню»Армянские фильмы среди номинантов на «Золотой глобус»Армянские шахматисты победили на Kazakhstan Chess Cup 2025 в АлматыИтальянский городок в Тоскане платит $30 000 за переезд — с одним условиемПашинян: Новый Свод церковных правил должен содержать правила добропорядочности для священнослужителей Состоялся закрытый показ фильма «13 секунд»Российский агроэкспорт в ЕАЭС превысил $6 млрд, Армения замыкает списокАдвокат: Ваагн Чахалян содержится в нечеловеческих условияхКонсерватор Каст одержал победу на выборах президента ЧилиКитай стремится к лидерству на рынке золота, приобретя бразильские месторождения
Общество

ՖՈՏՈ. «Օրենքով գողերից» ում բաժին կհասնի Դեդ Հասանի ժառանգությունը

1in.am-ը գրում է

Օրերս ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց, որ Չելյաբինսկի բանտից դուրս եկած 48-ամյա «օրենքով գող» Էդուարդ Ասատրյանը կամ «Օսետրինա-ավագը» լեգենդար Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) ժառանգությունը ստանալու պլաններ ունի։ Հաղորդվում է, որ մինչ 2012 թվականը Ասատրյանը համարվել է Ուսոյանի աջ ձեռքը, իսկ դա նշանակում է՝ նրա հավակնությունները հիմնավորված են։ Եթե նույնիսկ դա այդպես է, ապա դրանք կյանքի կոչելը հեշտ չի լինի։ Lenta.ru-ն փորձել է պարզաբանել իրավիճակը և պարզել՝ իսկապես՞ ռուսական քրեական էլիտային մեծ ցնցումներ են սպասվում։

Էդուարդ Ասատրյանը 3 տարի պատժաժամկետ է կրել թմրանյութերի պահման համար։ Այժմ նրան լուրջ հարցերի կարգավորում է սպասվում։ Մինչդեռ նա բանտում էր, օրենքով գողերը թագազրկել են նրա որդուն՝ Սերգեյ Ասատրյանին (Սերյոժա Բենթլիի)։

«Նա լիովին կրել է պատիժը։ Ասում են՝ թռել է Դաղստան՝ նոր անձնագրի հետևից»,-ասել է աղբյուրը։ Ura.ru-ն նշում է, որ քրեական աշխարհն առանձնահատուկ ուշադրությամբ հետևում է, թե ինչով է զբաղվում Էդիկ Թբիլիսկին։

Գողական թագավորի հակառակորդը

«Փրայմ քրայմ» պորտալի խմբագիր Վիկտորյա Գեֆտերի խոսքով՝ չնայած ԶԼՄ-ների տարածած տեղեկությանը, իրականում Ասատրյանը Դեդ Հասանի շրջապատում երբեք չի եղել։Հակառակը՝ նա եղել է այն սակավաթիվերից մեկը, ովքեր որոշել էին բացեիբաց դիմակայել Ասլան Ուսոյանի քաղաքականությանը։ Մասնավորապես, Ասատրյանը դեմ է հանդես եկել այնպիսի օրենքով գողերին թագից զրկելու մասին հեռակա որոշումնրին, ինչպիսիք են Տարիել Օնիանին (Տարո), Մերաբ Ջանգվելաձեն (Մերաբ Սուխումսկի) և Բադրի Կոգուաշվիլին (Բադրի Քութայիսկի)։

Փորձագետը հայտնում է, որ Դեդ Հասանի սպանությունից հետո Օսետրինա-ավագը, որպես գողական ընդդիմության առաջնորդներից մեկը, ով այդ ժամանակ գտնվել է Ռուսաստանում ազատության մեջ, փորձել է օգտվել հակառակորդի շարքերի շփոթմունքից և վերցնել նախաձեռնությունն իր ձեռքը՝ իշխանությունից հեռացնելու Դեդ Հասանի մերձավորների թվից նրա հնարավոր իրավահաջորդներրին։ Խոսքը Յուրի Պիչուգինի (Պիչուգա), Վասիլի Խրիստոֆորովի (Վոսկրես) և Դմիտրի Չանտուրիայի (Միրոն) մասին է։ Նա պատրաստվել է մասնավորապես հավակնություններ հայտնել Վոսկրեսին։

Ձախողված հեղաշրջում

2014 թվականի ապրիլի 2-ին Ասատրյանը հանդիպում է նշանակել Վոսկրեսի հետ։ Դրա համար ընտրվել է խորհրդանշական վայր՝ «Հին ֆայտոն» ռեստորանը, որը երկար տարիներ ծառայել է որպես Դեդ Հասանի մշտական նստավայր։ Հենց այնտեղ էլ նա սպանվել էր դիպուկահարի կողմից 2013-ի հունվարի 16-ին։

Վոսկրեսի հետ ռեստորան են մտել ռուս ոստիկանները և Քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները։ Հանդիպմանը Օստերիա-ավագից բացի ներկա էին 7 օրենքով գողեր, որոնցից 3-ի մոտից առանձնապես խոշոր չափաբաժիններով հերոին է հայտնաբերվել։ Արդյունքում Օսետրինա- ավագը վարկաբեկվեց, քանի որ չէր կարողացել ապահովել հանդիպման մասնակիցների անվտանգությունը։ 4 ամիս անց Էդուարդ Ասատրյանը ձերբակալվեց Մոսկվայում կոկաինով և դատապարտվեց 3 տարվա ազատազրկման։

Մինչ նա ազատազրկման մեջ էր, Ռուսաստան է վերադարձել Զախարի Քալաշովը (Շաքրո Մոլոդոյը) և մինչ Ռոչդելի փողոցում տեղի ունեցած փոխհրձագությունը առաջատար դիրք է զբաղեցրել գողական աշխահում։

Գեֆտերի կարծիքով՝ Շաքրոյի դիրքերն այնքան ուժեղ էին, որ Օստերինա-ավագը չէր կարող նրա հետ մրցակցել, նույնիսկ եթե ազատության մեջ լիներ, սակայն հիմա Շաքրոն նստած է, և նրա հեռանկարները մշուշոտ են։

Թշնամիների շրջանում

Փորձագետը նշում է, որ մի քանի տարի առաջ Ասատրյանը հնարավորություն է ունեցել պայքարել Դեդ Հասանի ժառանգության համար, սակայն հիմա ռուսական «թիվ մեկ գողի» տեղը թափուր չէ։ Գողական գահին ամուր հիմնավորվել է Վլադիմ Տյուրինը (Տյուրիկ)։ Օսետրինա-ավագը նոր է ազատվել բանտից, նա պետք է հարմարվի, որդին թագից զրկվել է, բացի այդ, այժմ նա ավելի շատ թշնամիներ ունի, քան ընկերներ։