Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Кто такой Петер Мадьяр, победивший Виктора ОрбанаНарек Карапетян: Венгрия выбрала перемены, скоро и в Армении это произойдетПять военных самолетов с наибольшей дальностью полетаВ Израиле руководителем «Моссада» назначили генерал-майора Романа ГофманаСнова на те же грабли. «Паст»Очередной «пузырь» на политическом поле лопнул. «Паст»Когда сформируется новая власть? «Паст» Гуманитарная миссия «Евразии»: возвращение темы Арцаха в медиаповестку, несмотря на попытки её замалчивания. «Паст»Press TV: Иран пригрозил выйти из переговоров, если бомбардировки Ливана возобновятсяПрокуратура отклонила ходатайство об изменении меры пресечения в отношении Давида МинасянаСК Армении: По факту ДТП в селе Агин Ширакской области инициировано уголовное производствоГлавы МИД Армении и Эстонии подписали меморандум о взаимопонимании между двумя ведомствамиЧисло жертв израильских ударов по Ливану возросло до 303Апрельским бенефициаром инициативы Сила одного драма стала НПО Давидбековские игрыСуд признал, что Пентагон не исполнил решение о восстановлении доступа журналистовГлава МИД Эстонии в Ереване сделал выпад в адрес РоссииЦиклон, снег и резкое потепление: погодные качели в Армении2026 год в Армении ожидается водообильным: объемы весеннего половодья составят от 100% до 160% нормыUcom и Impact Hub Yerevan запускают третий этап программы поддержки зелёных инноваций Юнибанк запустил реферальную акцию «Приглашай друзей и получай бонусы»Team Holding: завершён второй этап размещения долларовых облигаций. Андеррайтер - Freedom Broker Armenia Минус $5,1 млрд за год, долг $14,5 млрд, 74% реэкспорта: арифметика катастрофы Армении«Другу» срочно нужны деньги! IDBank предупреждает об эксплуатации доверия в социальных сетях«Россия с вами» — помощь, которую ждутПустые дома, исчезнувшие субсидии. «Паст»Пашинян втягивает Армению в очень опасную «игру». «Паст»«Когда соответствующие органы годами закрывают на всё глаза» «Паст» Ужас на дорогах Армении. «Паст»Ucom представляет услугу виртуального облачного сервера VPSДжей Ди Вэнс рассказал, почему считает временное перемирие с Ираном «хрупким»IDBank представил инновационные решения для сектора МСП на региональной конференции Союза банков АрменииАрмения–Иран. Сильное партнёрство государств и общность ценностей народов. Арман ВарданянГенпрокурор РА и временный поверенный в делах США обсудили возврат средств от продажи особняка экс-министра финансовМинтруда Армении представило на общественное обсуждение проект жилищного обеспечения многодетных семейВ Армении повысят уровень защиты прав потребителей: Обсуждение законодательного пакетаАрмянский национальный конгресс: С усилением Ирана мир наступает и для АрменииЦены на газ в Европе упали на 18,5% на фоне временного перемирия между США и ИраномЖенщина сорвала джекпот в 1 млн. долларов, используя одну и ту же комбинацию чисел на протяжении многих летТрамп принял 10 требований Ирана перед двухнедельным перемириемДо 25% idcoin при покупке авиабилетов с премиальными картами IDBankNHK: негативное влияние ситуации в Персидском заливе на экономику сохранитсяАрмения приветствовала резолюцию ГА ООН о создании, реализации и пересмотре мандатовНа дороге Сисиан-Горис грузовик вылетел в кюветIDBank и Idram рядом с НПО «Матемик»IDBank — участник региональной конференции Союза банков АрменииЮнибанк примет участие в выставке Leasing Expo 2026Разве никто не знал закон,порядок и правила? «Паст»Почему не позволили выступать с произведениями Арама Хачатуряна? «Паст»В Азербайджане готовятся к горнодобывающему буму, а у нас?.. «Паст»Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю праздника Материнства и красоты
Политика

Արա Աբրահամյանը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին՝ Արցախի պատմամշակութային ժառանգության պաշտպանության նպատակով

Արա Աբրահամյանը նամակ է ուղարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուրեին՝ Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգությանը սպառնացող վտանգների և այնտեղ գտնվող հայկական քրիստոնեական հնագույն հուշարձանների պաշտպանության համար լուծումներ գտնելու վերաբերյալ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի բազմամյա դեսպանի կարծիքով՝ պատմամշակութային ժառանգության պահպանման (հնարավոր է՝ կոնսերվացիայի միջոցով) համար անհրաժեշտ է մի շարք հուշարձաններ ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, իսկ որոշներին՝ տալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ կարգավիճակ:

Նամակում մասնավորապես ասվում է.

 

«Հարգելի տիկին գլխավոր տնօրեն.

2003 թվականից հանդիսանալով ՅՈՒՆԵՍԿՕ-ի քաղաքակրթությունների միջև երկխոսության բարի կամքի դեսպան և պաշտպանելով շուրջ 80 տարի առաջ կազմակերպության հիմքում դրված սկզբունքները՝ դիմում եմ Ձեզ՝ անմիջականորեն ՅՈՒՆԵՍԿՕ-ին վերաբերվող առաջարկությամբ: Դա վերևաբերվում է Լեռնային Ղարաբաղում գտնվող մարդկությանը պատկանող համաշխարհային պատմամշակութային ժառանգության գլխին փաստացիորեն կախված վտանգին:

Լեռնային Ղարաբաղը հիրավի թանգարան է բաց երկնքի տակ՝ շնորհիվ իր տարածքում գտնվող ազգային և քրիստոնեական մշակույթի ուրույն հուշարձանների: Դրանք մոտ 500 ճարտարապետական հուշարձաններ են, այդ թվում՝ Գանձասարի(13-րդ դ.), և Դադիվանքի (9-13-րդ դդ.) վանքերն են, մ.թ.ա. 1-ին դարում հիմնված Տիգրանակերտ քաղաքատեղին և նրա տարածքում գտնվող Վանքասար եկեղեցին (7-րդ դար), Ծիծեռնավանքը (4-6-րդ դդ), Օխտը դռան (6-րդ դ.) և Գտչավանք (13-րդ դ.) եկեղեցիները, Ամարաս վանական համալիրը (4-րդ դ.), Ղազանչեցոց (19-րդ դ.) եկեղեցին և էլի շատերը:

Ավելի վաղ՝ 2020 թվականի հոկտեմբերին և 2022 թվականին, Ձեր անունով ուղարկված իմ նամակներում, նկարագրել եմ Լեռնային Ղարաբաղում ստեղծված ծայրահեղ իրավիճակը և խնդել ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ քայլեր ձեռնարկել: Այն ժամանակ Դուք պատրաստակամություն հայտնեցիք փորձագետներ ուղարկել Լեռնային Ղարաբաղ: Ցավոք՝ դա տեղի չունեցավ, որովհետև առաքելությանը խոչընդոտեցին Ադրբեջանի իշխանությունները:

Այն ժամանակից ի վեր, Ադրբեջանի կողմից ենթարկվելով 10 ամսյա շրջափակման, ֆիզիկական բնաջնջման սպառնալիքի տակ Լեռնային Ղարաբաղի 100 հազարից ավելի հայեր, մի քանի օրվա ընթացքում ստիպված էին լքել իրենց հայրենիքը, որտեղ դարեր ի վեր ապրել և արարել են նրանց նախնիները՝ թողնելով իրենց տները, եկեղեցիները և պատմական հուշարձանները, ծաղկուն այգիները, դպրոցներն ու թանգարանները, դամբարանադաշտերն ու նախնիների գերեզմանները: Դուք, անպատճառ, տեղյակ եք իրավիճակին՝ հաշվի առնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2023 թվականի հոկտեմբերի հայտարարությունը՝ ուսուցման ոլորտում և փախստականներին օժանդակելու նպատակով Հայաստան արտակարգ առաքելություն ուղարկելու մասին:

Հարգելի տիկին գլխավոր տնօրեն, իմանալով Ձեր դիրքորոշումը՝ որը հիմնված է Մշակութային արժեքների պաշտպանության վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 2347 բանաձևի վրա, ինչպես նաև համոզումը, որ «միջազգային հանրությունը պարտավոր է  պաշտպանել և պահպանել այդ ժառանգությունը գալիք սերունդների համար՝ անկախ ընթացիկ հակամարտություններից», ես կրկին դիմում եմ Ձեզ՝ Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային հուշարձանների վիճակի պատճառով՝ որն առաջացել է բնիկ ժողովրդի բռնի հեռացումից հետո:

Ցավոք սրտի, ո´չ նախագահ Ալիևը, ո´չ Ադրբեջանի մշակույթի նախարարը, չեն թաքցնում հայկական քրիստոնեական պատմամշակութային ժառանգությունը խաթարելու, ոչնչացնելու կամ յուրացնելու իրենց մտադրությունները: Նրանք հայտարարում են Լեռնային Ղարաբաղում հայկական կրոնական, պատմական և մշակութային հուշարձանների պատկանելությունը փոխելու նպատակով աշխատանքային խմբի ստեղծման մասին՝ իբր «ալբանական եկեղեցիները վերականգնելու» համար: Այսինքն, ալբանացնում են հայկական եկեղեցիները՝ նրանցից քերելով հայերեն արձանագրությունները: Դա, ըստ էության, պետական վանդալիզմ է և քաղաքակրթական մարտահրավեր՝ ուղղված համայն մարդկությանն ու միջազգային ինստիտուտներին, որոնք կոչված են պաշտպանել համաշխարհային մշակութային ժառանգությունը: Դա նաև մի շարք միջազգային փաստաթղթերի, այդ թվում՝ ՄԱԿ-ի միջազգային դատարանի 2021թ. դեկտեմբերի 7-ի որոշման պահանջների ոտնահարում է, որով Ադրբեջաին պարտավորեցվում է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու հայկական մշակութային ժառանգության դեմ իրականացվող վանդալիզմի բոլոր  երևույթները, և պատժել մեղավորներին:

Ավելին, նախագահ Ալիևը՝ այս տարվա հուվարի իր հեռուստահարցազրույցի ժամանակ, միջազգային իրավունքն անվանեց «թույլերի գործ», որին իր երկիրը, որպես «ամենահզորներից մեկը», պարտավոր չէ հետևել:

Ակնառու օրինակը, թե ինչպես է Բաքուն վարվում հայ ժողովրդի մշակութային ժառանգության հետ՝ իր պատմական տարածքներից նրա բռնի արտաքսումից հետո, հանդիսանում է Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը, որտեղ 2007 թվականին ամբողջովին ոչնչացվեց հայկական պատմամշակութային հետքը, որտեղ ոչ միայն բնակչության 75 տոկոսը կազմող հայերից ոչ ոք չմնաց, այլև ոչնչացվեցին հայկական եկեղեցիները, թանգարաններն ու գերեզմանները:

 Հարգելի տիկին  Ազուլե, Լեռնային Ղարաբաղում հայերի պատմամշակութային ժառանգության պահպանումը ոչ թե քաղաքական կամ աշխարհաքաղաքական հարց է, այլ՝ դա պահպանելու և գալիք սերունդներին համաշխարհային պատմության և մարդկության մշակութային կոդի փոխանցման  համամարդկային հիմնախնդիր, որը Կազմակերպությունն իրավունք չունի անտեսել: Խնդրում ենք հնարավորություն գտնել և ՅՈՒՆԵՍԿՕ-ի երկարաժամկետ առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ,որի նպատակը պետք է լինի արդեն հասցված վնասը, առկա վտանգները գնահատելը, ինչպես նաև պաշտպանել (հնարավոր է՝ կոնսերվացիայի միջոցով) և պահպանել Լեռնային Ղարաբաղի ուրույն պատմաճարտարապետական ժառանգությունը:

Ռազմական հակամարտությունների տարածքում հայտնված մշակութային արժեքների պաշտպանության միջազգային փորձը հաստատում է հետագա ավերումները կանխելու նպատակով իրականացվելիք երկարաժամկետ միջոցառումների անհրաժեշտությունը: Գտնում ենք, որ Լեռնային Ղարաբաղում գտնվող բոլոր քրիստոնեական մշակութային ժառանգության օբյեկտները, մյուս պատմական հուշարձանները և հուշահամալիրներն անհրաժեշտ է փրկել՝ դրանք ներառելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մեջ, իսկ մի շարք հուշարձանների՝ տալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ կարգավիճակ:

Հաշվի առնելով վերը շարադրվածը, ինչպես նաև ոչ միայն հայերի, այլև բոլոր նրանց բողոքներն ու ցանկությունները, ում անհանգստացնում է պատմական ժառանգությունը պահպանելու և սերունդներին փոխանցելու հիմնախնդիրը՝ խնդրում ենք, հնարավորինս շտապ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո հրավիրել համաժողով՝ միջազգային փորձագետների և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Դրա նպատակը պետք է լինի ստեղծված իրավիճակի դատապարտումը և Լեռնային Ղարաբաղի համաշխարհային նշանակություն ունեցող պատմամշակութային ժառանգոության պաշտպանության համար հնարավոր լուծումներ գտնելը:

Անձամբ պատրաստ եմ ՅՈՒՆԵՍԿՕ-ին ֆինանսական և կազմակերպչական աջակցություն ցուցաբերել՝ այդ կարևորագույն միջոցառման անցկացման համար, որին մեզ բոլորիս կոչում է ՄԱԿ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կանոնադրությունը: