Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank
Политика

Եվրոպան երես է տվել Բաքվին ու հիմա քաղում է իր ցանածի պտուղները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում Ադրբեջանն արտգործնախարարի և այլ պաշտոնյաների միջոցով հոխորտանքներ է հնչեցնում Եվրոպայի, այդ թվում՝ մասնավորաբար Ֆրանսիայի հասցեին։ Ադրբեջանը չի վարանում դատապարտել Բորելի և ԵՄ այլ պաշտոնյաների՝ Հայաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու վերաբերյալ հայտարարությունները։ Միաժամանակ Բաքուն ազդարարում է, թե Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակի վրա: Իսկ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության գործունեությունը մեկ տարով կասեցնելուց հետո Ջեյհուն Բայրամովն արդեն ընդգծում է, որ «տարբեր հարթակներում իրենց երկրի դեմ համակարգային աշխատանքի հիմքում ընկած գլխավոր երկիրը Ֆրանսիան է»:

Բաքուն տարբեր հայտարարությունների միջոցով փորձում է նշել, որ Եվրոպան իրենց հետ չի կարող այնպես վարվել, ինչպես որ հիմա է վարվում՝ սպառնալով, թե կդադարեցնի Եվրոպայի հետ համագործակցությունը։ Փաստացի Ադրբեջանը հրապարակայնորեն հակադարձում է Եվրոպային ու «հաթաթա» տալիս: Եթե հաշվի առնենք ԵՄ-ի ու Ֆրանսիայի աշխարհաքաղաքական մեծ կշիռը, որի միջոցով իրենք կարողանում են տարբեր տարածաշրջաններում մեծ ներգործություն ունենալ, ապա կարող է զարմանալի թվալ, թե ինչպես է իրենից ոչինչ չներկայացնող Ադրբեջանը այս աստիճան լկտի պահվածք դրսևորում և սպառնում Բրյուսելին ու Փարիզին։ Ճիշտ է, Ադրբեջանն իր թիկունքում ունի Թուրքիայի աջակցությունը, և պաշտոնական Բաքվից հնչող հռետորաբանության տոնայնությունը նման է և ինչ-որ տեղ նաև գերազանցում է Անկարայից հնչող հայտարարություններին, բայց նույնիսկ այս հանգամանքը հազիվ թե հիմք լինի Ադրբեջանի այդքան սանձարձակ պահվածքի։

Իրականում Բաքվի լկտի պահվածքի առաջին պատճառն այն է, որ հենց Եվրոպան է դրա համար անհրաժեշտ ու բարենպաստ պայմաններ ստեղծել ու հիմա քաղում է իր ցանածի պտուղները: Եվրոպան լուռ էր, երբ 2020 թվականին Ադրբեջանը ագրեսիվ պատերազմ նախաձեռնեց Արցախի դեմ ու տարբեր հանցագործություններ իրագործեց խաղաղ բնակչության դեմ։ Նույն կերպ էլ եվրոպական համայնքը որևէ կոշտ քայլեր չձեռնարկեց այն ժամանակ, երբ Ադրբեջանը ներխուժեց Հայաստանի տարածք, իսկ Արցախի շրջափակումն ու հայաթափումը սահուն «մարսեց»։ Անդեմ հայտարարություններից ու կոչերից բացի եվրոպական երկրներն ու կառույցները ոչինչ չարեցին։ Ինչո՞ւ: Շատ պարզ պատճառով: Ըստ էության, եվրոպական համայնքի կողմից ավելի շատ արժևորվեց ադրբեջանական գազն ու նավթը, քան իր կողմից հռչակված մարդու իրավունքների պաշտպանության արժեհամակարգը։ Ավելին, ԵՄ անդամ պետություններում գրկաբաց ընդունում են Ալիևին, հռչակում որպես վստահելի գործընկեր, ընդգծում, որ Ադրբեջանն իրենց մեծապես օգնում է ռուսական էներգակիրներից Եվրոպայի կախվածությունը նվազեցնելու տեսանկյունից։

Ահաբեկչության դեմ պայքարի հարցում կոշտ դիրքորոշում որդեգրող եվրոպական երկրները նույնիսկ չեն էլ հիշում, որ Ադրբեջանն ու Թուրքիան Արցախի դեմ իրենց ագրեսիայի ընթացքում վարձկան ահաբեկիչների էին բերել Սիրիայից ու Լիբիայից։ Ու բացառված չէ, որ մի օր էլ արդեն Թուրքիան նման վարձկան ահաբեկիչների ներմուծի Եվրոպայի տարածքում անկայունություն հրահրելու համար։ Իսկ հիմա, երբ արդեն Ալիևն է երես դարձնում Եվրոպայից՝ հրաժարվելով ԵՄ միջնորդությամբ եռակողմ կամ այլ ֆորմատով հանդիպումներից, եվրոպական կառույցներն ու Ֆրանսիան հազիվ սկսել են տեղից շարժվել, այն էլ՝ առավելապես միայն կիսաքայլերի միջոցով։ Անընդհատ նշվում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների սահմանման մասին, բայց այդպես էլ գործուն քայլեր չեն ձեռնարկվում, որոնք կոնկրետ տնտեսական ազդեցություն կունենան Ադրբեջանի վրա։ Եթե ժամանակին կոնկրետ գործողություններ ձեռնարկվեին, Ադրբեջանն այսքան լկտի ու սանձարձակ չէր դառնա: Իսկ երբ Եվրոպան անընդհատ փաղաքշում է, երես է տալիս Ադրբեջանին, ապա Բաքուն դրանից ավելի է ոգևորվում ու առիթավորվում։ Գուցե հիմա՞ եվրոպական պետությունները վերջապես հասկանան, թե ինչ հանցագործ երկրի հետ գործ ունեն, ու սկսեն առարկայական քայլերի դիմել:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում