Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBank
Право

1966 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Հայաստանաբնակ ադրբեջանցին եղբոր ու մոր հետ սպանել է կնոջը և նրա մահը ներկայացրել որպես ինքնասպանություն

1in.am\ 1966 թվականի մայիսի 3-ին շրջդատախազությունում տեղեկություն ստացվեց, որ Ջերմուկի մերձակա գյուղերից մեկում ապրող ադրբեջանցիների ընտանիքում դժբախտություն է տեղի ունեցել՝ ընտանեկան վեճի ժամանակ ամուսինն ապտակել է կնոջը, վերջինս զայրացած դուրս է եկել տանից, նետվել է տան կողքով հոսող գետն ու խեղդամահ է եղել:

Կնոջ դիակը հայտնաբերվել էր առավոտյան:

Ընտանեկան վեճի պատճառով ինքնասպան եղած կնոջ մահվան հանգամանքները մակերեսորեն դիտարկելով՝ նախաքննական մարմինը կատարվածի մեջ հանցակազմ չտեսավ:

Դեպքից 20 օր անց Անթիգա Ջալիլովայի ինքնասպանության փաստի առիթով հարուցված քրեական գործի վարույթը կարճվեց՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Անթիգան 27 տարեկան էր, 2 մանկահասակ երեխաների մայր: Նրա դիակը հայտնաբերվել էր տանից 800 մետր հեռավորության վրա և՝ շատ կասկածելի հանգամանքներում: Դիակն ամբողջովին մերկ էր, մեջքով հենված էր ուռենու կոճղին, իսկ հագուստները դրված էին մեջքի տակ…

Դատաբժշկական փորձաքննությունը կատարվել էր նույնքան մակերեսորեն, որքան՝ գործով հավաքված նյութերի քննությունը:

Ըստ այդ փորձաքննության եզրակացության՝ կինը ջրահեղձ էր եղել, իսկ մարմնին առկա վնասվածքներն առաջացել էին մարմինը գետի հոսանքի ուղղությամբ բավական տարածություն քշվելու, այսուայնտեղ խփվելու հետևանքով:

Այնուամենայնիվ, ադրբեջանուհու «ինքնասպանության» գործի վերահսկողությունն իրականացնող դատախազությունում մի շարք անպատասխան հարցեր գտան:

Ինչո՞ւ պիտի երիտասարդ կինը մերկանար ու նոր ինքնասպանություն գործեր: Եվ ինչպե՞ս էր կարողացել ջրահեղձը գետի հոսանքով «տանել» նաև իր հագուստները ու վերջին հանգրվանում այդ շորերը դնել մեջքի տակ:

Ինչո՞ւ պիտի երկու մանկահասակ երեխաների մայրը ամուսնու մեկ ապտակի պատճառով ինքնասպան լիներ:

Ինչո՞ւ ամուսինը կամ նրա հարազատները, որ ներկա էին վիճաբանությանը, չէին գնացել կնոջ հետևից, չէին փորձել վերադարձնել նրան, ավելին՝ հենց գիշերով չէին ահազանգել, սպասել էին մինչև առավոտ: Ի՞նչ էին արել նրանք գիշերը, եթե չէին փնտրել տնից հեռացած կնոջը:

Անթիգայի ամուսնու եղբայր Մեհմանը հայտնել էր, թե դեպքի օրն ինքը նույնիսկ գյուղում չի եղել, իրեն ամրակցված բեռնատարով գնացել է Արազդայան կայարան՝ սովխոզի համար քարաղ բերելու, գյուղ է վերադարձել դեպքի հաջորդ առավոտյան, երբ արդեն հայտնաբերել էին Անթիգայի դիակը: Մեհմանը քննիչին էր ներկայացրել իր կատարած ուղևորության բոլոր փաստաթղթերը, մինչև անգամ՝ քարաղի ստացման անդորրագիրը:

Այդ բոլոր փաստաթղթերի առկայությունը հակառակ տպավորությունն էր ստեղծում, ոչ թե Մեհմանի այլուրեքությունն էր հաստատում, այլ կասկածի տակ էր դնում այլուրեքությունը:

Վերահսկող դատախազությունն ուշադրություն դարձրեց, որ քննիչը, գործի վարույթը կարճելու շուտափույթ որոշում կայացնելով, անգամ չէր հարցաքննել Անթիգայի ընտանիքի հարևաններին, Անթիգայի հարազատներին, ովքեր այլ բնակավայրում էին ապրում:

Երբ մեկ անգամ ևս տեղազննություն կատարվեց, պարզվեց, որ Անթիգային «ջրահեղձ արած» գետը պարզապես գետակ էր՝ Սյունիք տանող խճուղու հարևանությամբ հոսող: Այդ գետակը սակավաջուր էր, հունը ոլորապտույտ էր, դժվար թե նման գետակը կարողանար հասուն կնոջ մարմինը քշել 800 մետր: Գետակի մեջ նաև հաստաբուն ուռենիներ կային, մեծ-մեծ քարեր, մարդկանց կողմից գետակը նետված կենցաղային աղբ ու հին իրեր՝ սկսած մահճակալներից, վերջացրած՝ հին բեռնատարի խցիկով ու անվադողերով: Այդ բոլոր առարկաները կարգելակեին դիակի տեղաշարժը:

Դիակը հայտնաբերվել էր ուռենու կոճղին մեջքով հենված վիճակում:

Այդ վայրը նորից տեղազննելով՝ կոճղից մոտ երկու մետր հեռավորության վրա հայտնաբերվեցին կանացի հասարակ երկու գուլպա և մի կրկնակոշիկ, որը խրված էր ցեխի մեջ: Շատ հավանական էր, որ կնոջ շորերը հանվել էին հենց այդ վայրում…

Հարևանությամբ ճանշինի տեղամասի մեխանիզացիայի պարկն էր, որտեղ պահակ գոյություն ուներ: Մի՞թե այդ պահակը ոչինչ չէր տեսել ու չէր լսել:

Անթիգան և ամուսինը՝ Քյամրանը, իրենց երկու երեխաների հետ ապրում էին պետական միհարկանի, երկու բնակարանանոց շենքի բնակարաններից մեկում: Նրանց պատին կից ապրում էին մայր ու դուստր՝ Ռոզան ու Կլարան՝ տեղական դպրոցի ռուսերենի ուսուցչուհիները: Հարևան նույնանման շենքում ապրում էր Քյամրանի եղբայր Մեհմանը կնոջ, երեխաների ու մոր հետ:

Հարցաքննվեցին ռուսերենի ուսուցչուհիները, ովքեր հայտնեցին, որ դեպքի օրվա երեկոյան Անթիգայենց տանը երկար ժամանակ աղմուկ է եղել, ծեծկռտոց՝ ամուսինը, ըստ հարևանների, ծեծում էր Անթիգային: Այդ պահին նրանց տանն էին նաև Մեհմանը, նրա կին Բաստին, Անթիգայի սկեսուրը, ինչպես նաև երկու մանկահասակ երեխաները:

Ըստ հարևանուհիների՝ այդ գիշեր՝ մինչև լույս, բակում կանգնած էր Մեհմանի բեռնատարը…

Հարցաքննվեց ճանշինի պարկի պահակ Հազարապետը՝ կարճահասակ ու վախկոտ մի մարդ: Նա հենց սկզբից ասաց. «Գիտեմ, որ կանչել եք Անթիգայի սպանության գործով, բայց ես ոչնչից տեղյակ չեմ, ինձ շառի մեջ չգցեք: Թող սպանողները պատասխն տան, ես երեխաների տեր եմ»:

Ի վերջո, Հազարապետը խոստովանեց, որ տեսել է, թե ինչպես է սպանվել Անթիգան: Գիշերվա ժամը երեքի սահմաններում պահակը տեսել է մի բեռնատար: Մտածել է՝ եկել են պարկից գողություն կատարելու: Նա թաքնվել է ճամփեզրին ու հետևել է: Տեսել է, որ մեքենայից իջան Քյամրանն ու Մեհմանը, նրանց մայրն ու Մեհմանի կին Բաստին, նաև՝ Ջալիլովների քեռի Հյուսեինն ու Բաստիի եղբայր Հասանը:

Տղամարդիկ բեռնատարի թափքից իջեցրել են շորով փաթաթված ինչ-որ բան, տարել են դեպի գետակ: Ջալիլովների մայրը շտապեցրել է, ասել է՝ մարդ-մուրդ կգա, շուտ արեք…

Մոտ քսան րոպե անց նրանք նստել են բեռնատարն ու առանց մեքենայի լույսերը միացնելու՝ շարժվել են դեպի գյուղ:

Հազարապետն ասել է, որ այդ ամենը տեսնելով՝ սաստիկ վախեցել է, բաց աչքով լուսացրել, իսկ վաղ առավոտյան մոտեցել է գետակին ու տեսել է, որ գետակի մեջ՝ ուռենու կոճղին հենված, կնոջ դիակ կա: Քիչ անց Մեհմանի բեռնատարն է հայտնվել, Մեհմանը առանց մեքենայից իջնելու՝ գլուխը խցիկից հանած, նայել է գետակի ուղղությամբ ու հեռացել է: Հավանաբար ստուգել է՝ դիակը տեղո՞ւմ է, որպեսզի որոշեն՝ ինչպես ներկայացնել կատարվածը…

Հազարապետը դատախազությունում ասել է, թե վախենում է Ջալիլովների մեծ ու դաժան ընտանիքից…

Մի շարք առերեսումների արդյունքում Մեհմանը, որ մինչ այդ հերքում էր ամեն բան, տվեց խոստովանական ցուցմունքներ: Նա հայտնեց, որ իրենց կրտսեր եղբայրը սովորում է Բաքվում: Նա մայիսմեկյան տոնին մեկ օրով գյուղ էր եկել՝ հարազատներին տեսնելու: Նրան ճանապարհելու օրը հարազատներից յուրաքանչյուրը իր հնարավորության սահմաններում նվեր կամ ուտելիք էր մատուցել: Սկեսուրը Անթիգայից պահանջել էր, որ նա մորթի ու տղայի հետ դնի հնդուհավը: Անթիգան հրաժարվել էր՝ ասելով, թե ամեն անգամ ինքն է հնդուհավ մորթում, այս անգամ էլ թող Մեհմանի կին Բաստին հնդուհավ մորթի…

Սկեսուրը զայրացել ու Անթիգայի հանդգնության մասին պատմել էր տղային՝ Անթիգայի ամուսնուն:

Քյամրանը հարձակվել էր կնոջ վրա, նրան գետնին էր տապալել ու դաժան ծեծի էր ենթարկել՝ կինը կորցրել էր գիտակցությունը:

Քյամրանն ու հարազատները, տեսնելով, որ Անթիգան մահամերձ է, խորհրդակցել ու որոշել էին նրան գետը գցել և ներկայացնել, իբր՝ կինն ինքնասպանություն է գործել: Կատարվածը տեսել էին Անթիգայի երեխաները՝ 6 տարեկան աղջիկն ու 4 տարեկան տղան:

Պարզվեց նաև, որ դիակի հայտնաբերման վայրում եղած գուլպաներն ու կրկնակոշիկը Անթիգայինն էին…

Երկար ժամանակ Քյամրանը չէր խոստովանում, նա հարցաքննողներին մեղադրում էր ազգային խտրականություն դնելու համար, սպառնում էր բողոքել Մոսկվա՝ Կրեմլին ու Լենինի դամբարանին…

Առերեսումների արդյունքում ի վերջո իրենց մեղքը խոստովանեցին Քյամրանն ու նրա մայրը, ինչպես նաև մյուս հանցակից հարազատները:

Անթիգայի մարմնի արտաշիրմում կատարվեց: Նոր դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությամբ՝ երիտասարդ կնոջ մահը ոչ թե ջրահեղձության, այլ խեղդամահ անելու արդյունքում էր վրա հասել: Տնից տեղափոխելու ժամանակ Անթիգան դեռ ողջ էր՝ ուշագնաց վիճակում էին նրան փաթաթել կարպետի մեջ ու դրել բեռնատարը… Գետակի մոտ Անթիգայի շորերը հանել էին, նրան խեղադամահ էին արել ու հենել ուռենու կոճղին՝ շորերը դնելով մեջքի տակ…

Կնոջ մահվան համար մեղավոր խումբը դատվեց. Քյամրանը դատապարտվեց 10 տարի, Մեհմանը՝ 6 տարի, Հասանն ու Հյուսեինը՝ 5-ական տարի, Քյամրանի մայրը՝ 3 տարի ազատազրկման: Ազատազրկման ձևով պատիժ չստացավ միայն Մեհմանի կին Բաստին, ով հղի էր, նրա խնամքին թողնվեցին իր 2 և Անթիգայի 2 երեխաները…