Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» Через Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»Как учесть голос диаспоры на выборах? Америабанк и АБР заключили договор на сумму 100 миллионов долларов США для расширения финансирования микро-, малых и средних предприятий и «зеленых» инвестиций в Армении ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Азербайджанцы: Пашинян – лучшее, что случилось с кочевым народом
Досуг

Հունվարի 7-ի աստղագուշակ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Խոյ: Թեև օրվա ընթացքում մի շարք դժվարություններ կլինեն, այնուամնենայնիվ, հաճելի պահերը ևս չեն բացառվում: Որոշ ջանքեր գործադրելու դեպքում՝ անպայման հաջողության կհասնեք: Մասնագիտական ոլորտում կարող եք, սովորական դարձած խնդիրներին նոր լուծումներ գտնել: Գործընկերների հետ հնարավոր են տարաձայնություններ, սակայն, փոխզիջումների շնորհիվ, լուրջ կոնֆլիկտներ չեն ծագի: Այսօր օգտակար կլինեն պրոֆելակտիկ, առողջարարական պրոցեդուրաները: Նրանք, ովքեր սպորտով են զբաղվում, ցանկալի է ուշադրություն դարձնեն սրտանոթային համակարգին ուղղված վարժություններին:

Ցուլ: Շատ ջանքեր չեն պահանջվի հաջողության հասնելու համար:Այսօր աստղերը բոլոր հարցերում ձեր կողմից են: Հրաշալի օր է գործնական բանակցությունների, նաև նոր համագործակցություններ սկսելու համար: Նոր ծանոթների վրա կհաջողվի լավ տպավորություն թողնել: Չարժե որևէ մեկի հետ անձնական հարցեր քննարկել: Հարազատների հետ հարաբերություններին վերաբերող հարցերում ցանկացած որոշում փորձեք ինքնուրույն կայացնել: Միայն այդ դեպքում դրանք ճիշտ կլինեն և հետագայում ստիված չեք լինի զղջալ:

Երկվորյակ: Լուրջ փոփոխությունները քիչ հավանական են: Կարևոր հարցերում կայունությունը կուրախացնի ձեզ : Օյսօր առավել շատ կխորհեք, քան որևէ իրական գործով կզբաղվեք, ինչը լավ է, քանզի ապագայի ծրագրերում բոլոր հանգամանքները հաշվի կառնեք, ուշադրություն կդարձնեք, շրջապատի կողմից անտեսված մանրուքներին: Այսօր մտերիմների հետ լավ ժամանակ կանցկացնեք: Տարբեր ծրագրեր կքննարկեք: Անձնական հարաբերություններին վերաբերող հարցերում կայացրած որոշումները՝ շատ շուտով կիրագործվեն:

Խեցգետին: Նախքան որևէ նոր գործ ձեռնարկելը՝ համոզվեք, որ կկարողանաք ինքնուրույն գլուխ հանել: Անգամ, եթե աջակցություն առաջարկեն, միևնույն է, բոլոր բարդ խնդիրները ստիպված կլինեք ինքներդ լուծել: Ղեկավարության, գործընկերների հետ հնարավոր են տարաձայնություններ: Վեճեր կծագեն նաև հարազատների հետ: Անբարենպաս օր է ֆինանսական հարցեր լուծելու համար: Փորձեք խուսափել խոշոր գումարների հետ գործ ունենալուց: Երեկոյան հնարավոր է հաճելի հանդիպում այն մարդու հետ, ում երկար ժամանակ է, ինչ սիրում եք:

Առյուծ: Այսօր, հնարավորինս, խուսափեք մրցակցային պայքարի մեջ ներքաշվելուց, առավել ևս, եթե դրա անհրաժեշտությունը չկա: Կենտրոնացեք ձեր մասնագիտական դիրքերն ամրապնդելու վրա: Կարող եք հիասթափվել այն մարդուց, ով ձեզ վրա միշտ լավ տպավորություն է թողել: Հարմար օր է ինքնուրույն աշխատելու, անսպառ երևակայություն պահանջող, ստեղծագործական գործունեություն ծավալելու համար: Ձեր որոշումներն ինքնատիպ են, վարքը՝ ոչ սովորական: Այսօր հրաշալի տեսք ունեք, և չի բացառվում, ամեն քայլափոխի արժանանաք հակառակ սեռի ներկայացուցիչների հաճոյախոսություններին:

Կույս: Առավել համարձակ եղեք և նոր, մեծամասշտաբ գործեր ձեռնարկեք: Ճիշտ է որոշ դժվարություններ կծագեն, սակայն, միևնույն է, ձեզ մոտ ամեն բան հրաշալի կստացվի: Հարմար օր է ցանկացած բնույթի հարաբերություններ սկսելու համար:Կարող եք հանդիպել մարդկանց, ովքեր հետագայում ձեզ դաշնակից և անմգամ հովանավոր կդառնան: Հնարավորություն կունենաք ընտանեկան որոշ հարցեր լուծել: Մտերիմների շրջանում ձեր հեղինակությունը կբարձրանա: Կարող եք վերականգնել ընդհատված հարաբերությունները, կրկին գրավել այն մարդու ուշադրությունը, ով կորցրել է ձեր հանդեպ հետաքրքրությունը:

Կշեռք: Ցանկացած նոր գործ զգուշություն է պահանջում: Ճշտապահությունը, զգոնությունն ու մանրուքների հանդեպ ուշադրությունը՝ կօգնեն խուսափել մի շարք դժվարություններից: Հետևեք այն անձանց խորհուրդներին, ում հաջողությունը հեշտ չի տրվել: Այսօր նման մարդկանց խոսքերը կարող են շատ վճռորոշ լինել: Ուշադրություն դարձրեք առողջությանը: Փորձեք նվազագույնի հասցնել ծանրաբեռնվածությունը: Այսօր շռայլություններ թույլ տալ չարժե:Նշանի այն ներկայացուցիչները, ովքեր տառապում են ոսկրային, հոդային քրոնիկ հիվանդություններով, պետք է զերծ մնան ֆիզիկական աշխատանք կատարելուց:

Կարիճ: Օրվա առաջին կեսը դժվար թե բարեհաջող դասավորվի: Զգացմունքային դաշտն անկայուն է, տրամադրությունը՝ փոփոխական: Քչերին կհաջողվի լեզու գտնել ձեզ հետ: Մի շարք տարաձայնություններ կծագեն: Կհաջողվի խաղաղություն պահպանել միայն այն դեպքում, եթե զերծ մնաք սուր մեկնաբանություններից և վիրավորական հայտարարություններից: Օրվա երկրորդ կեսն առավել արդյունավետ կդասավորվի: Նոր, հետաքրքիր զբաղմունքներ կգտնեք: Հնարավորություն կունենաք շփվելու ինքնատիպ և ազդեցիկ մարդկանց հետ: Փոքրիկներին վերաբերող լուրերը կուրախացնեն:

Աղեղնավոր: Բարեհաջող օր է սպասվում: Ձեր անսպառ հմայքը և մարդկանց ճանաչելու ունակությունը, գործնական տեսանկյունից, օգտակար կլինեն: Ազդեցիկ մարդկանց հետ շփումներում վրիպումներ թույլ չեք տա: Փորձեք ձեռք բերել նոր համախոհներ և գործընկերներ, քանզի այսօր կարող է շատ ամուր դաշինք կնքվել: Անձանական հարաբերություններում ևս դրական միտումների ազդեցությունը մեծ է: Կարող եք հրաշալի ժամանակ անցկացնել սիրելիի հետ: Նոր ծագող սիրային հարաբերությունները հաջող զարգացում կունենան:

Այծեղջյուր: Հեշտությամբ եք կորցնում հոգեկան հավասարակշռությունը, իսկ մանրուքները՝ սրտին մոտ ընդունում, ինչը շատ հարցերում խանգարում է ձեզ: Հիշեք՝ այսօր ծագած խնդիրներն, այնքան էլ լուրջ չեն, որքան թվում են, դրանցից շատերը ժամանակի ընթացքում իրենց լուծումը կգտնեն: Հնարավոր են նվերներ, որոշակի գումարային շահույթ: Ծախսերը շատ չեն լինի, եթե ձեզ որոշ գնումներ թույլ տաք: Այսօր ձեռք բերված իրերի համար՝ հետագայում չեք զղջա: Ուղևորությունները հրաշալի կդասավորվեն: Ընկերների հետ շփումը, ակտիվ հանգիստը տրամադրություն կբարձրացնի: Իմիջի հետ կապված փոփոխությունները, սակայն, ցանկալի է հետաձգել:

Ջրհոս: Այսօր չարժե ռիսկի դիմել: Բացասական միտումների ազդեցությունը նվազագույնի կհասցնեք, եթե ձեր քայլերում առավել շրջահայաց և խելամիտ լինեք:Վտահեք միայն նրանց, ովքեր բազմիցս ապացուցել են իրենց նվիրվածությունը: Չզարմանաք, եթե իրադարձությունները զարգանան ոչ այնպես, ինչպես ակնկալում էիք: Խուսափեք խոշոր գնումներ կատարելուց: Այսօր թանկարժեք և ոչ գործածական իրեր ձեռք բերելու գայթակղությունը մեծ է: Ստեղծագործական գործունեություն ծավալելու ցանկություն կունենաք: Զբաղվեք այն ամենով, ինչը հոգեհարազատ է:

Ձկներ: Հնարավոր են լուրջ տարաձայնություններ այն մարդկանց հետ, ովքեր, սովորաբար, կես խոսքից հասկացել են ձեզ: Այսօր չափազանց եսասեր եք, շրջապատից կպահանջեք ձեր ցանկությունների անհապաղ իրագործում: Զիջումների չեք գնա: Ամեն կերպ կցուցադրեք ձեր դժգոհությունը: Այսօր, նշանի շատ ներկայացուցիչներ կհասկանան, որ իրենց ցանկություններն անիրագործելի են: Զարմանալի չէ , որ նրանցից շատերը մեծ հիասթափություն կապրեն, կկորցնեն լավատեսությունը, ինչը, բարեբախտաբար, տևական չի լինի: Արդեն օրվա երկրորդ կեսին, ի հայտ կգան նոր նպատակներ ու ծրագրեր, կյանքը նորից կվերականգնի իր վառ գույները: