Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Юнибанк прошел международную сертификацию в области защиты клиентов Гимнаст Артур Аветисян завоевал полный комплект наград Кубка мира«Армения – земля потомков Ноя»: французское изданиеWSJ: Трамп собирается возобновить удары по Ирану после провала мирных переговоровКто такой Петер Мадьяр, победивший Виктора ОрбанаНарек Карапетян: Венгрия выбрала перемены, скоро и в Армении это произойдетПять военных самолетов с наибольшей дальностью полетаВ Израиле руководителем «Моссада» назначили генерал-майора Романа ГофманаСнова на те же грабли. «Паст»Очередной «пузырь» на политическом поле лопнул. «Паст»Когда сформируется новая власть? «Паст» Гуманитарная миссия «Евразии»: возвращение темы Арцаха в медиаповестку, несмотря на попытки её замалчивания. «Паст»Press TV: Иран пригрозил выйти из переговоров, если бомбардировки Ливана возобновятсяПрокуратура отклонила ходатайство об изменении меры пресечения в отношении Давида МинасянаСК Армении: По факту ДТП в селе Агин Ширакской области инициировано уголовное производствоГлавы МИД Армении и Эстонии подписали меморандум о взаимопонимании между двумя ведомствамиЧисло жертв израильских ударов по Ливану возросло до 303Апрельским бенефициаром инициативы Сила одного драма стала НПО Давидбековские игрыСуд признал, что Пентагон не исполнил решение о восстановлении доступа журналистовГлава МИД Эстонии в Ереване сделал выпад в адрес РоссииЦиклон, снег и резкое потепление: погодные качели в Армении2026 год в Армении ожидается водообильным: объемы весеннего половодья составят от 100% до 160% нормыUcom и Impact Hub Yerevan запускают третий этап программы поддержки зелёных инноваций Юнибанк запустил реферальную акцию «Приглашай друзей и получай бонусы»Team Holding: завершён второй этап размещения долларовых облигаций. Андеррайтер - Freedom Broker Armenia Минус $5,1 млрд за год, долг $14,5 млрд, 74% реэкспорта: арифметика катастрофы Армении«Другу» срочно нужны деньги! IDBank предупреждает об эксплуатации доверия в социальных сетях«Россия с вами» — помощь, которую ждутПустые дома, исчезнувшие субсидии. «Паст»Пашинян втягивает Армению в очень опасную «игру». «Паст»«Когда соответствующие органы годами закрывают на всё глаза» «Паст» Ужас на дорогах Армении. «Паст»Ucom представляет услугу виртуального облачного сервера VPSДжей Ди Вэнс рассказал, почему считает временное перемирие с Ираном «хрупким»IDBank представил инновационные решения для сектора МСП на региональной конференции Союза банков АрменииАрмения–Иран. Сильное партнёрство государств и общность ценностей народов. Арман ВарданянГенпрокурор РА и временный поверенный в делах США обсудили возврат средств от продажи особняка экс-министра финансовМинтруда Армении представило на общественное обсуждение проект жилищного обеспечения многодетных семейВ Армении повысят уровень защиты прав потребителей: Обсуждение законодательного пакетаАрмянский национальный конгресс: С усилением Ирана мир наступает и для АрменииЦены на газ в Европе упали на 18,5% на фоне временного перемирия между США и ИраномЖенщина сорвала джекпот в 1 млн. долларов, используя одну и ту же комбинацию чисел на протяжении многих летТрамп принял 10 требований Ирана перед двухнедельным перемириемДо 25% idcoin при покупке авиабилетов с премиальными картами IDBankNHK: негативное влияние ситуации в Персидском заливе на экономику сохранитсяАрмения приветствовала резолюцию ГА ООН о создании, реализации и пересмотре мандатовНа дороге Сисиан-Горис грузовик вылетел в кюветIDBank и Idram рядом с НПО «Матемик»IDBank — участник региональной конференции Союза банков АрменииЮнибанк примет участие в выставке Leasing Expo 2026
Политика

Արցախից չհրաժարվելու հրամայականը

Թեեւ հայ հանրության մեջ 2023 թ․սեպտեմբերի ողբերգական իրադարձություններից հետո լայնորեն տարածվել է այն մտայնությունը, որ Արցախի Հանրապետությունը կորսված է, այն շարունակում է պահպանել իր դե յուրե գոյությունը։ Արցախի Հանրապետությունը ներկա տեսքով ստեղծվել է իր ժողովրդի կամարտահայտության հիման վրա. նրա հիմնադիր փաստաթուղթը 1991թ․դեկտեմբերի 10-ի հանրաքվեով կայացված որոշումն է, եւ որեւէ առանձին վերցված պաշտոնյա իրավասու չէ չեղարկել այն։ Մասնավորապես, Արցախի Հանրապետության նախագահի հրամանագիրը նրա գոյության դադարեցման մասին առոչինչ է, հատկապես հաշվի առնելով, որ այն ստորագրվել է ժողովրդի ֆիզիկական բնաջնջման սպառնալիքի ներքո, ինչի մասին նաեւ նշված է նույն հրամանագրում։ Այն պահին, երբ գրվում էին այս տողերը, Արցախի գործող նախագահը եւս բացահայտ հայտարարեց այդ մասին, ուստի ակնհայտ է, որ թեեւ Արցախի Հանրապետության տարածքն այսօր օկուպացված է Ադրբեջանի կողմից, նրան չի հաջողվել վերջնականորեն կազմալուծել նրա գործունեությունը։

Ավելին, Արցախի Հանրապետությունը, որպես հայկական պետական կազմավորում, արդեն առնվազն 105 տարվա պատմություն ունի, ստեղծվել է դեռեւս 1918 թ․ Լեռնային Ղարաբաղի հայության 1-ին համագումարի կողմից, 1919 թ․ պայմանագրային հարաբերությունների մեջ է մտել Ադրբեջանի Հանրապետության հետ եւ ճանաչվել վիճելի տարածք, Ադրբեջանի եւ Հայաստանի Հանրապետությունների խորհրդայնացումից հետո կարճ ժամանակ ճանաչվել է Հայաստանի կազմում, ապա բռնակցվելով Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը՝ նրա կազմում հանդիսացել է ինքնավար մարզ, իսկ 1991-2023 թթ․ փաստացի անկախ է եղել, մինչեւ Ադրբեջանի կողմից վերջին օկուպացիան։ Նույնիսկ օկուպացիայի պայմաններում Ադրբեջանը չի կարողացել վերջնականապես վերացնել Արցախի Հանրապետությունը, քանզի նրա պետական մարմիններն այսօր էլ շարունակում են իրենց գործունեությունը։

Հայաստանի Հանրապետությունը, որն իր Անկախության հռչակագրով ստանձնել է Արցախի Հանրապետության հետ վերամիավորման հանձնառությունը, եւ փաստացի հանդիսացել է նրա անվտանգության հիմնական երաշխավորը, այս պայմաններում առնվազն  պարտավոր է ընդունել Արցախի Հանրապետության դե յուրե գոյության փաստը եւ հայտարարել, որ Արցախն Ադրբեջանի կողմից բռնազավթված է։ Ավելին, անթույլատրելի է, որ Հայաստանի Հանրապետության անունից Ադրբեջանի հետ ներկա պայմաններում ստորագրվի որեւէ փաստաթուղթ, որն ավտոմատ կճանաչի Արցախը ցեղասպան Ադրբեջանի կազմում՝ դրանով Հայաստանի Հանրապետությանը Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանության հանցակիցը դարձնելով։ Հայաստանի Հանրապետության վերոնշյալ դիրքորոշումն ամրագրելը նաեւ անհրաժեշտ է, որպեսզի պահպանվեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավական հիմքերը եւ օգտագործվեն հետագա բանակցային գործընթացում՝ մասնավորապես արցախահայերին իրենց հայրենիք վերադառնալու եւ այնտեղ անվտանգ եւ արժանապատիվ կյանքով ապրելու հնարավորություն ընձեռելու համար։

Եթե նույնիսկ Հայաստանի Հանրապետությունը ապագայում ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դա իմաստավորված կլինի միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը փոխադարձ ճանաչի ոչ միայն Հայաստանի տարածքային ամբողջականությունը, այլեւ Արցախի սուբյեկտայնությունը, եւ պատրաստ  լինի այնպիսի բանակցային լուծման, որը ենթադրում է կայուն եւ արդար խաղաղություն՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման վրա։ Հակառակը նշանակում է ուժի պարտադրանքի տակ հրաժարում հայկական հայրենիքից, արցախահայության անքակտելի անհատական եւ կոլեկտիվ իրավունքներից, եւ ճանապարհ է բացում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության անխուսափելի կորստի համար, քանզի Արցախի Հանրապետության այսօրինակ վերացումը ոչ միայն ջլատում է Հայաստանի Հանրապետության եւ ողջ հայ ազգի դիմադրողականությունը, այլեւ Ադրբեջանի համար հնարավորություն է ստեղծում Հայաստանի Հանրապետության նկատմամբ նորանոր պահանջների, ներառյալ պատերազմական ռեպարացիաների, ադրբեջանցիներին Հայաստանի տարածքում բնակեցնելու,  հայկական բանակը զինաթափելու, եւ այլնի ներկայացման համար։

Պնդումները, թե Արցախից այսօր պետք է հրաժարվել, քանզի Հայաստանի Հանրապետությունը, մնալով միայնակ եւ առանց դաշնակցի, չի կարող այլեւս նրա անվտանգության երաշխավորը լինել, իրենց էությամբ եւս կեղծ են։ Նախ, Հայաստանի Հանրապետությունը զգալի չափով մնացել է առանց դաշնակցի, որովհետեւ հրաժարվել է Արցախի պաշտպանությունից, եւ դա կտրուկ նվազեցրել է նրա աշխարհաքաղաքական արժեքը ուժային բոլոր կենտրոնների համար։ Երկրորդը, գործող իշխանության օրոք Հայաստանի Հանրապետության պաշտպանական ներուժը հետեւողականորեն փոշիացվել է, իսկ բնակչությանը ներարկվել է անզորության զգացում, եւ յուրաքանչյուր միակողմանի զիջում այն միայն խորացնում է։ Նույնիսկ այդ պայմաններում, բնակչության ակտիվ եւ գիտակից հատվածը պատրաստվում է ինքնապաշպանության, իսկ Արցախի ՊԲ վերջին հերոսական դիմադրությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի մարտական կարողություններն անսպառ չեն, եւ արդյունավետ կազմակերպված դիմադրության դեպքում առնվազն Հայաստանի Հանրապետության տարածքը հնարավոր է պաշտպանել, եւ կամ էլ թշնամուն հասցնել այնպիսի կորուստներ, որ պատերազմի հետագա վարումը նրա համար քաղաքականապես խնդրահարույց դառնա։

Ավելին, Ադրբեջանի կողմից Արցախի բռնի հայաթափումը փաստացի ստեղծել է մի իրավիճակ, երբ միջազգային հասարակական կարծիքը, իր մեծամասնության մեջ, սկսել է շրջվել Ադրբեջանի դեմ։ Եթե նախկինում Ադրբեջանը վարպետորեն շահարկում էր սեփական տարածքների «ազատագրման» եւ պատերազմի արդյունքում տեղահանված բնակչության վերադարձի թեման՝ դրանով հիմնավորելով իր ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ, այսօր արդեն մենք տեղերով փոխվել ենք՝ հիմա Արցախի հայկական բնակչությունն է իր ամբողջության մեջ տեղահանված, ունեզրկված եւ իրավազրկված, ինչը տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից հետեւողականորեն պլանավորված եւ իրականացված էթնիկ զտումների հետեւանքով, ներառյալ 9-ամսյա բլոկադան, չպատճառաբանված ռազմական հարձակումը, եւ խաղաղ բնակչության դեմ գործած բազմաթիվ ռազմական հանցագործությունները։  Սա նոր իրավիճակ է ստեղծել, որը հնարավոր է դարձրել դիվանագիտական եւ միջազգային իրավունքի դաշտում զգալի ճնշում ձեւավորել Ադրբեջանի դեմ՝ որպես բռնապետական, հայատյաց եւ մարդատյաց պետական կազմավորման, որն ընդգծված կերպով ոտնահարում է միջազգային իրավունքի համընդհանուր նորմերը։

Այս համատեքստում, այսօր նաեւ առավել հրատապ ու արդիական է դառնում ամռանը մեկնարկած «ՀայաՔվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության հաջող ընթացքն ու նրա որդեգրած նպատակի իրականացումը, այն է՝ քրեորեն պատժելի արարք որակել Հայաստանի Հանրապետության անունից Արցախը որեւէ այլ պետության կազմում ճանաչելն ու Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելը։ Հաշվի առնելով թուրք-ադրբեջանական տանդեմի ճնշումները, որը ձգտում է օր առաջ Հայաստանի նոր կապիտուլյացիա պարտադրել, «ՀայաՔվե» նախաձեռնության կողմից ԱԺ ներկայացված օրենքի նախագիծը դառնում է կարեւոր կռվան, որով այդ ճնշմանը հակադրվում է Հայաստանի բնակչության հավաքական կամքը։ Իրապես, մեր երկրի առնվազն 58 000 քաղաքացիներ, բաց ժողովրդավարական կամարտահայտությամբ միանալով այս նախաձեռնությանը, դրանով հստակ դիրքորոշում են հայտնել առ այն, որ դեմ են Արցախի հանձմանը Ադրբեջանին եւ դրա միջոցով հայ ժողովրդի ցեղասպանության փաստացի շարունակությանը, եւ այդ հավաքական կամքը պետք է որպես գործոն հայտնվի բանակցային սեղանին, եւ ոչ թե մերժվի ԱԺ մեծամասնության կողմից՝ հերթական անգամ թուլացնելու մեր բանակցային դիրքերը եւ նպաստելու թուրք-ադրբեջանական օրակարգի անարգել ամրագրմանը։

Ավելին, այսօր մեզ պարտադրվող «խաղաղության» պայմանագիրն ակնհայտորեն հակասում է մեր երկարաժամկետ ազգային շահերին, ուստի պետք է հնարավոր բոլոր միջոցներով հետաձգել նրա ստորագրումը, փոխարենը դիվանագիտական, միջազգային իրավական եւ պաշտպանական հարթություններում ձեռնարկել խելամիտ եւ փոխկապակցված գործողություններ՝ գոնե մասամբ չեզոքացնելու ուժի պարտադրանքի ներքո թշնամու ձեռք բերած առավելությունները, եւ խաղաղության պայմանագրի բովանդակությունը ձեւավորել իրապես փոխզիջումային, եւ ոչ թե Հայաստանի միակողմանի զիջումների տրամաբանությամբ։ Մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոխդասավորությունը չի կարող հավերժ մնալ ի վնաս հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետությունը հավերժ չի ղեկավարվելու հանձնվողական ուժերի կողմից,  ուստի չի կարելի այսօր հրաժարվել Արցախի ազատության եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման համար պայքարից՝ այն անժամկետ ազգային նպատակներից, որոնք ամրագրված են Հայաստանի Հանրապետության անկախության եւ սահմանադրաիրավական հիմքերում։

Ի վերջո, եթե նույնիսկ այսօր մենք գտնվում ենք մեր նորագույն պատմության առավել ողբերգական եւ ծանր կետում, չի կարելի թղթի վրա ամրագրել հենց այդ կետը՝ այն համարժեք է դառնալու նոր Կարսի պայմանագրի, որի ողբերգական հետեւանքները մենք մեր վրա զգում ենք մինչեւ հիմա, եւ որի կապանքներից չենք կարողանում դուրս գալ։ Ուստի Արցախի իշխանության մարմինների վերագործարկման, «Հայաքվե»-ի օրենսդրական նախաձեռնության ընդունման, նախաձեռնող դիվանագիտության, երկրի ինքնապաշպանության արդյունավետ կազմակերպման եւ այլ հասու օրինական միջոցներով՝ Ադրբեջանի ուժային ճնշմանն այսօր անհրաժեշտ է հակադրել մեր ժողովրդի հավաքական կամքը՝ պաշտպանելու սեփական հայրենիքը, ինքնիշխանությունը եւ սահմանադրական կարգն ու մեր անժամկետ ազգային նպատակները, եւ դրանով դուրս գալ այն փակուղուց, որում մենք հայտնվել ենք վերջին տարիների հանձնողական քաղաքականության արդյունքում։

Ավետիք Չալաբյանը «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիրն է: