Կրակում էին, հիմա էլ լացում են՝ է չկրակեիք. սահմանին լարված է եղել, հակառակորդը լռեցվել է
Armtimes.com-ը գրում է.
Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի սահմանին՝ հատկապես Մարտունու պաշտպանական ուղղությամբ իրավիճակն անցած գիշերվանից սկսած մինչեւ այսօր կեսօր լարված է եղել: Այդ մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը, որն այնտեղ է՝ իր հեղինակային «Դիրքերում» հաղորդման շրջանակներում:
Վերջինս իր ֆեյսբուքյան էջում իրավիճակի վերաբերյալ հետեւյալ գրառումն էր արել. «Կրակում էին, հիմա էլ լացում են... է չկրակեիք)))»: Մեր զրույցում Զաքարյանն ասաց, որ տեղի ունեցածի մասին կա ՊԲ տարածած հաղորդագրությունում:
- Պարոն Զաքարյան, արդյոք ձեր գրածից կարելի՞ է ենթադրել, որ հակառակորդը զոհեր ունի:
- Դա ենթադրություն է, աչքովս չեմ տեսել, բայց պատկերացնում եմ, որ այդպես է, ելնելով իրենց վիճակից:
- Ի՞նչ նկատի ունեք:
- Այստեղից հեռախոսով շատ բան իրավունք չունեմ խոսելու:
Շարունակությունը` այստեղ