Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» Через Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»Как учесть голос диаспоры на выборах? Америабанк и АБР заключили договор на сумму 100 миллионов долларов США для расширения финансирования микро-, малых и средних предприятий и «зеленых» инвестиций в Армении
Общество

«Նշված իրողությունների համատեքստում` ՀՀ իշխանությունների կողմից աղետալի իրավիճակի առերևույթ բարելավմանն ուղղված քայլերի ակնկալիքը դառնում է վերացական և առարկայազուրկ». ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանն ամեն գնով ձգտում է ավարտին հասցնել Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ իրագործվող բացահայտ ցեղասպան և միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր սկզբունքների և համամարդկային արժեքների հետ խորը հակասության մեջ գտնվող պետական քաղաքականությունը։

Ադրբեջանի կողմից իրականացվող էթնոցիդի քաղաքականության արդյունքում Արցախում ստեղծված աղետալի վիճակը օրեցօր ավելի է ահագնանում. հազարավոր արցախահայեր կյանքին սպառնացող իրական վտանգի ներքո հարկադրաբար թողնում են իրենց հազարամյա տունն ու հայրենիքը:

Ադրբեջանի հանցավոր իշխանությունը, օգտվելով ձևավորված աշխարհաքաղաքական՝ իր համար բարենպաստ իրավիճակից, աշխարհի գրեթե բոլոր պետությունների լռելյայն համաձայնությամբ կամ հրապարակային աջակցությամբ, կոպտորեն խախտելով ՄԱԿ-ի կանոնադրության հիմնադրույթները, մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, արհամարհելով Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները, Արցախում հետևողականորեն իրականացնում է էթնիկ զտման և ցեղասպանության քաղաքականություն։

Այս միջազգային նշանակության հանցագործությունն ընթանում է ռասսայական խտրականության, հայատյացության, քսենոֆոբիայի բացահայտ դրսևորումներով, հոգևոր և մշակութային ժառանգության անթաքույց ոչնչացմամբ կամ յուրացմամբ: Հատկանշական է, որ էթնիկ զտման և ցեղասպանության հատկանիշներ պարունակող գործողություններն Ադրբեջանն իրականացնում է Արցախի 10 ամսից ավելի տևող ամբողջական շրջափակման միջոցով, որը ս.թ. սեպտեմբերի 19-ին վերաճեց ռազմական ագրեսիայի՝ ուղեկցելով խաղաղ բնակչության, այդ թվում մանկահասակ երեխաների, ծերերի դաժան սպանություններով, առևանգումներով, խոշտանգումներով և մարդկության դեմ ուղղված այլ հանցագործություններով:

Ցավոք, միջազգային հանրությունը, առաջնահերթ համարելով ադրբեջանական ծագում ունեցող էներգետիկ աղբյուրների շահը, այս ամենը դիտարկում է իբրև տվյալ երկրի ներքին խնդիր՝ անտեսելով, որ անգամ այդ դեպքում դրանց լուծումները ևս կանոնակարգված են մարդու իրավունքների միջազգային նորմերով։

Միաժամանակ, անհրաժեշտ ենք համարում արձանագրել, որ խաղաղապահ առաքելություն ստանձնած Ռուսաստանի Դաշնությունը տարաբնույթ, հաճախ ոչ ընկալելի և անհիմն պատճառաբանություններով, որոնց թվում հարկ է նշել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու համատեքստում «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս համարելու» առնչությամբ Հայաստանի բարձրագույն իշխանության, որևէ իրավական արժեք ու ուժ չունեցող, զուտ քաղաքական հարթության վրա արված հայտարությունը իբրև հիմք ընդունելով, հավուր պատշաճի չի կատարում իր նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Արցախի ժողովրդի առջև ստանձնած առաքելությունը։

Ներկա պահին լրջորեն վտանգված է ոչ միայն Արցախի Հանրապետության, այլև Հայաստանի Հանրապետության պետական ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու բնակչության կյանքի իրավունքը։

Սրա մասին է վկայում նաև այն, որ Ադրբեջանի իշխանության կողմից ընդունված նորմատիվ իրավական փաստաթղթերում արդեն անթաքույց ամրագրված է Հայաստանի Հանրապետության պետական ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված ռազմավարական ծրագրերն ու ռազմական պլանավորումները: Նշված իրավական փաստաթղթերում «Հայաստանի Հանրապետություն» եզրույթը փոխարինվել է «Արևմտյան Ադրբեջան» եզրույթով, ինչը սկզբունքային հակասության մեջ է գտնվում ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային-իրավական այլ փաստաթղթերում ամրագրված սկզբունքների և արժեքների հետ:

Խորը տագնապով և անհանգստությամբ արձանագրում ենք նաև այս իրողությունների վերաբերյալ Հայաստանի իշխանությունների ոչ համարժեք, ազգային և պետական շահերի հետ աղերս չունեցող արձագանքները, ձեռնարկվող անհրաժեշտ քայլերի բացակայությունը, որոնք ոչ միայն չեն նվազեցնում Հայաստանի և Հայ ժողովրդի վրա կախված գոյութենական սպառնալիքը, այլև ստեղծում են նոր վտանգներ և սպառնալիքներ:

Անվիճելի է, որ ստեղծված վիճակը հետևանք է առաջին հերթին ազգային շահերից չբխող, Հայաստանի իշխանությունների՝ ՀՀ Սահմանադրության և ՀՀ անկախության հռչակագրի հիմնարար սկզունքների և հիմնադրույթների դեմ գործելու քաղաքականության, դիտավորությամբ կամ անհրաժեշտ չափով չհաշվարկված ու չհիմնավորված հայտարարությունների և գործողությունների, ինչի արդյունքում այսօր ՀՀ-ն հայտնվել է միջազգային մեկուսացված վիճակում, զրկվել է որևէ իրական ու գործուն դաշնակիցներից,, մնացել է միայնակ իր դարավոր թշնամիների դեմ:

Բոլոր հիմքերն ունենք պնդելու, որ նշված իրողությունների համատեքստում` ՀՀ իշխանությունների կողմից աղետալի իրավիճակի առերևույթ բարելավմանն ուղղված քայլերի ակնկալիքը դառնում է վերացական և առարկայազուրկ։

Կարևոր ենք համարում հիշեցնել, որ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անունից միջազգային պայմանագրեր կնքելու, իրավունքներ և պարտավորություններ ստանձնելու ողջ գործընթացում անհրաժեշտ է խստորեն պահպանել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների Սահմանադրությունների և դրանց հիման վրա ընդունված օրենսդրության պահանջների ամբողջական իրացումը:

Այս համատեքստում պետք է նշել, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանն առնչվող ցանկացած միջազգային պայմանագիր ենթակա է վավերացման բացառապես ՀԱՆՐԱՔՎԵԻ միջոցով, որը պետք է արտահայտի Հայաստանի ողջ ժողովրդի կամքը:

Պահանջում ենք նաև, որ Հայաստանի բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք ձեռնպահ մնան Հայաստանի և Արցախի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված բոլոր տեսակի, այդ թվում՝ Հայաստանի պատմական տարածքները անհարկի ադրբեջանական կամ թուրքական համարելու կեղծ, անհիմն և հակահայկական հայտարարություններից և ձևակերպումներից` թշնամական պետությունների կողմից իրենց ցեղասպան գործողություններն արդարացնելու հնարավորություն չընձեռելու նպատակով:

Առաջնահերթ և հրատապ ենք համարում Արցախի ժողովրդի իր պատմական հայրենիքում ապրելու իրավունքի ամրագրումն ու դրա ապահովման ու երաշխավորման գործուն մեխանիզմների ներդրման նշանակությունն ու կարևորությունը, ինչպես նաև իրենց հայրենիքը հարկադրաբար լքած Արցախի մեր հայրենակիցների արժանապատիվ կենսագործունեության ապահովումը Մայր Հայաստանում:

Հայաստանի իշխանության ուղիղ պարտավորությունն է ապահովել և երաշխավորել Արցախի և Հայաստանի բնակչության անվտանգությունը, այդ թվում՝ էթնիկ զտումներից, խոշտանգումներից, ցեղասպանության այլ դրսևորումներից պաշտպանվելու, կյանքի իրավունքի, ազատ տեղաշարժի իրավունքի պաշտպանությունը՝ համակարգված և ոչ տարերային քաղաքականությամբ։

Հայաստանի և Արցախի ժողովրդի առջև Արցախի մարտահրավերներին դիմագրավելու հարցում հանրության ներուժը համախմբելու ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համատեքստում, ՀՀ իշխանություններից պահանջում ենք արմատապես կանխարգելել ներքին ատելություն հրահրելուն հանգեցնող և մարդու սահմանադրական իրավունքների ոտնահարմամբ ուղեկցվող ուժային կառույցների և իրավապահ ու դատական համակարգի ապօրինի գործողությունները, իսկ վերջիններիս հորդորում ենք հավատարիմ մնալ իրավունքի գերակայության, օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքներին, բացառել քաղաքական դրդապատճառներով որոշումների կայացումը, ինչպես նաև ազգային և պետական շահին հակասող՝ քաղաքական ընդդիմախոսների հետապնդման գործիք դառնալը: Դա ստորացուցիչ, իրավաբանին և արժանապատիվ Հային ոչ վայել վարքագիծ է, ինչին այսօր ամեն քայլափոխի ականատես ենք լինում Հայաստանի Հանրապետությունում:

Ողջ հայ ժողովրդի համար ստեղծված այս օրհասական վիճակում պահանջում ենք ՀՀ իշխանություններից՝ անհապաղ ձեռնամուխ լինել Սահմանադրությամբ և օրենքներով իրենց վերապահված գործառույթների անշեղ իրականացմանը՝ ապահովելով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության անվտանգությունը և իրենց պատմական հայրենիքում անվտանգ ու բարեկեցիկ ապրելու հայ ժողովրդի անքակտելի իրավունքը:

Նշված հիմնավոր պահանջները կատարելու ցանկության բացակայության կամ անկարողության պարագայում առաջարկում ենք դրսևորել անհրաժեշտ կամք և պատասխանատվություն` հանուն Հայաստանի և Արցախի ժողովրդի ապագայի, հրաժարվելու իշխանությունից` բացառելով մեր երկրի համար կործանարար սոցիալ-քաղաքական ցնցումները։

Կոչ ենք անում աշխարհի բոլոր պետություններին, միջազգային բոլոր կազմակերպությունների, գիտակրթական հաստատություններին ու կառույցներին այսուհետ զերծ մնալ ձևական կոչերից ու հորդորներից և իրական ջանքեր գործադրել ճանաչելու իր պատմական տարածքում բնակվող հայ ազգաբնակչության ինքնորոշման իրավունքը և դադարեցնելու Արցախում տեղի ունեցող ողբերգությունը:

 

Գագիկ Ղազինյան       իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

Գևորգ Դանիելյան    իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Արա Գաբուզյան          իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Վահե Հովհաննիսյան          իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Վոլոդյա Հովհաննիսյան իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Վահրամ Ավետիսյան իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Սերգեյ Առաքելյան իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Նորիկ Այվազյան       իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Տարոն Սիմոնյան       իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Վահե Գևորգյան          իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Նարինե Դավթյան       իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Ալվարդ Ալեքսանյան          իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Տաթևիկ Դավթյան       իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Արսեն Թավադյան       իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Արփինե Հովհաննիսյան    իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Սիմոն Ֆարմանյան    իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Արտակ Ասատրյան       իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Արթուր Ղազինյան    իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Քնարիկ Վարդանյան իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Արման Թաթոյան          իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Վարդան Այվազյան    իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Հասմիկ Ենգոյան       իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Սայադ Բադալյան       իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Օլիմպիա Գեղամյան իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Տիգրան Խաչիկյան    իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Վարդ Եսայան                իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Արսեն Հովհաննիսյան       իրավաբանական գիտությունների թեկնածու

Շուշանիկ Ղուկասյան       իրավաբանական գիտությունների թեկնածու

Աշխեն Սողոմոնյան իրավաբանական գիտությունների թեկնածու

Ռուբինա Պետրոսյան          իրավաբանական գիտությունների թեկնածու

Կարեն Հակոբյան       իրավաբանական գիտությունների թեկնածու

Տիգրան Նաղդալյան իրավաբանական գիտությունների թեկնածու

Ռոզա Աբաջյան             իրավաբանական գիտությունների թեկնածու

Գևորգ Վիրաբյան       իրավաբանական գիտությունների թեկնածու

Աշոտ Պետրոսյան       ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի արհբյուրոյի նախագահ

Գոհար Ավագյան          ասպիրանտ, գիտական խորհրդի անդամ

Դավիթ Թովմասյան    ասպիրանտ, գիտական խորհրդի անդամ

Էլիդա Գրիգորյան    ուսանող, գիտական խորհրդի անդամ

Մանե Խաչատրյան       ուսանող, գիտական խորհրդի անդամ

Մարիամ Նիկոյան       ուսանող, գիտական խորհրդի անդամ

Մարիա Հովհաննիսյան       ուսանող, գիտական խորհրդի անդամ

Լիաննա Սերոպյան    ուսանող, գիտական խորհրդի անդամ

Թամարա Ղազարյան    ուսանող, գիտական խորհրդի անդամ