Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBank
Право

«Ինչպես անասունին կմորթեն, հետևից դանակով կտրել է վիզս…». փողի համար կտրել է տաքսիստի պարանոցը

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ ավարտվել է Արման Հակոբյանի գործի դատական քննությունը:

20-ամյա Արման Հակոբյանին մեղադրանք էր առաջադրվել շահադիտական դրդումներով, ավազակությամբ զուգորդված սպանության փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով:

Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի նոյեմբերի 20-ին, ժամը 21-ի սահմաններում Արման Հակոբյանը Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում բնակվող ընկերոջից՝ Տարոնից պարտքով գումար վերցնելու նպատակով իր անչափահաս ընկերներ Աշոտի ու Սուրենի հետ Երևանի Արցախի փողոցում նստել է Ս. Հակոբյանի վարած «Մերսեդես» մակնիշի տաքսին և ուղևորվել է Ձորաղբյուր գյուղ:

Հասնելով գյուղի ամառանոցային թաղամասի սկզբնամաս՝ վարորդի հետևի նստատեղին նստած Արմանը իր մոտ գումար չունենալով՝ վարորդին ասել է, թե մոտը 20 հազարանոց է միայն: Վարորդի պատասխանից հասկանալով, որ նրա մոտ գումար կա, Արմանը ավազակային հարձակմամբ գումար հափշտակելու նպատակով գրպանից հանել է ծալովի դանակը, հարձակվել է վարորդի վրա՝ թիկունքից ձախ ձեռքով բռնել է վարորդի ճակատից, նրան քաշել է դեպի իրեն ու հենել է նստատեղի թիկնակին: Այնուհետև 20-ամյա Արմանը, ըստ մեղադրանքի, կյանքից զրկելու դիտավորությամբ դանակով ձախից աջ շարժումով կտրել է վարորդի պարանոցը, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված՝ վարորդը դիմադրել է, ու Արմանի ձեռքի դանակն ընկել է մեքենայի մեջ: Արմանը փախել է, փախել են նաև նրա ընկերները: Տաքսու վարորդը որոշ տեղ կարողացել է մեքենան վարել, օգնություն խնդրել առաջին իսկ պատահած մարդկանցից:

Ս. Հակոբյանին տեղափոխել են հիվանդանոց, նրա կյանքը փրկվել է:

Արման Հակոբյանն իրեն մեղավոր է ճանաչել միայն ավազակային հարձակման համար: Նա հայտնել է, թե դեպքի օրը Երևանում հանդիպել է իր ընկերներ Աշոտին ու Սուրենին, առաջարկել է տաքսիով միասին գնալ Ձորաղբյուր՝ իրենց մյուս ընկերոջ տուն՝ պարտքով գումար վերցնելու:

Պատահական տաքսիով ուղևորվել են Ձորաղբյուր: Ինքը նստել է վարորդի հետևի նստատեղին, Սուրենը՝ իր կողքին, իսկ Աշոտը՝ վարորդի կողքին:

Երբ հասել են Ձորաղբյուր՝ ինքը վարորդին հարցրել է՝ 20 հազարանոցի մանր կունենա՞:

Վարորդն ասել է, որ ունի:

Այդ պատասխանից հասկանալով, որ վարորդի մոտ գումար կա, որոշել է վախեցնել նրան ու գումարը վերցնել: Այդ նպատակով իր մոտի դանակի շեղբը դրել է վարորդի պարանոցին՝ ձախ ականջի տակ, և գումար է պահանջել: Վարորդի առողջությանը թեթև վնաս է պատճառել: Ինքը նախկինում ինքնավնասումներ էր արել, գիտեր՝ ինչպես բռնի դանակը, որ մարդու առողջությանը ծանր վնաս չպատճառի:

Աջ ձեռքով բռնել է դանակը, ձախ ձեռքով՝ վարորդի գլուխը, մինչև վնասվածք պատճառելը վարորդը ոչ մի շարժում չի արել: Նա շարժվել է միայն վնասվածք ստանալուց հետո: Եթե վնասվածք պատճառելուց առաջ վարորդը շարժվեր, այլ վնասվածք կստանար:

Իր հետի երկու ընկերներից ոչ մեկը չի իմացել իր մտադրության մասին: Վարորդին վնասելը վայրկյաններ է տևել: Նրան վնասելուց հետո ինքը վախեցել ու շտապօգնություն չի կանչել: Ինքը տեղյակ է, որ մարդու պարանոցը կտրելու դեպքում հնարավոր է, որ նա մահանա, բայց ինքն այնպես չի կտրել, որ այդպիսի բան լինի, ինքը միայն թեթև վնաս է պատճառել:

Տուժող Ս. Հակոբյանը հայտնել է, թե դեպքի օրը իր մեքենայով կանգնած է եղել Արցախի փողոցում, իրեն են մոտեցել երեք երիտասարդներ, հարցրել են՝ մինչև Ձորաղբյուր ինչքա՞ն կկազմի ուղեվարձը: Ինքն ասել է գումարը: Այդ տղաներն առանձնացել են, ինչ-որ բան են խոսել, կարծես՝ պայմանավորվել են, ապա նստել են իր մեքենան:

Ուղեվարձի չափը հարցնող տղան նստել է իր կողքին, մյուս երկուսը՝ իր հետևի նստատեղին: Ճանապարհին իր կողքի տղան գլխարկը գլխին քաշած՝ խաղ է խաղացել ու չի խոսել: Երբ հասել են Ջրվեժ գյուղ, հետևի նստատեղին նստած տղաներից մեկն ասել է կոնկրետ հասցե՝ ամառանոցում: Ինքը բարկացել է, եթե նախապես իմանար, որ ամառանոց են գնալու, չէր համաձայնի:

Զգացել է, որ այդ տղաները չեն կողմնորոշվում՝ որտեղ է իրենց ուզած տունը: Ցանկացել է մեքենան կանգնեցնել ու պատահական անցորդներից հարցնել: Բայց տղաները թույլ չեն տվել կանգնել՝ ասել են, թե ճիշտ են գնում:

Реклама 30
Մի պահ իր սիրտը կասկած է ընկել, տղաներին առաջարկել է իջնել ու ոտքով փնտրել իրենց հարկավոր ամառանոցը: Երբ ոտքը դրել է արգելակին, հետևին նստած տղան հարցրել է՝ կարո՞ղ է 20 հազարանոց մանրել: Եվ այդ ժամանակ նա միանգամից ձախ ձեռքով բռնել է իր ճակատը ու դանակով, ինչպես անասունին կմորթեն, կտրել է իր վիզը: Ինքը դիմադրելու նպատակով մի փոքր առաջ է գնացել, ձեռքը տարել է դեպի կոկորդը: Իր վիզը կտրած տղան փախել ե: Իր կողքին նստած տղան ու հետևի նստատեղին նստած երկրորդ տղան նույնպես դիմել են փախուստի: Ինքը դուրս է եկել մեքենայից, հանել է բանալին՝ կարծելով, թե նրանք ուզում են մեքենան գողանալ, բայց տեսել է, որ փախած տղաները հետ չեն գալիս: Նստել է մեքենան ու շարժվել է: Ճանապարհին մարդկանց է տեսել, մեքենան կանգնեցրել ու ասել է, որ իր կոկորդը կտրել են: Անծանոթները ցանկացել են շտապօգնություն կանչել, բայց տեսել են, որ արյունը թափվում է իր կոկորդից, նրանցից մեկը նստել է իր մեքենայի ղեկին, մեքենան արագ վարելով՝ իրեն տեղափոխել է հիվանդանոց:

Տուժողը կարծիք է հայտնել, որ երեք տղաները նախապես ծրագրել էին անելիքը, նրանց համար միևնույն է եղել՝ ում վրա կհարձակվեն, ինքն է հանդիպել նրանց ճանապարհին:

Տուժողը համոզմունք է հայտնել, որ Արման Հակոբյանի պատճառաբանությունը, թե վնասվածքը պատճառվել է իր դիմադրության պատճառով, չի համապատասխանում իրականությանը, քանի որ ինքը ոչ մի կտրուկ շարժում չի արել: Իրենց միջև վեճ չի եղել: Երբ Արման Հակոբյանը հարցրել է քսան հազարանոց մանրելու մասին, ինքը չի հասցրել պատասխանել, այդ ամենը մի ակնթարթ է տևել, նա հարցրել ու դրան զուգահեռ կտրել է իր վիզը: Իրեն ցանկացել են սպանել, նրանց մտադրությունը չի իրականացել, որովհետև ինքը պարզապես չի մահացել, ողջ է մնացել:

Նախաքննական ցուցմունքում տուժողն ասել է, թե հետևի նստատեղին նստած երիտասարդը հարցրել է իրեն՝ քսան հազարանոցի մանր ունի՞: Ինքն էլ ասել է՝ մի բան կանեմ, այդ պահին երիտասարդը բռնել է իր ճակատը, գլուխը սեղմել է մեքենայի նստատեղի թիկնակին, աջ ձեռքով գրկել է իր պարանոցի ձախ հատվածը ու ձախից աջ է քաշել: Ինքը սուր ծակոց ու ցավ է զգացել, հետո փորձել է պտտվել, բայց իր վիզը կտրած տղան դիմել է փախուստի: Փախել են նաև մյուս երկուսը:

Տուժողը դատարանում պնդել է, որ ամբաստանյալի հարցին՝ փողը մանրելու վերաբերյալ, ինքը չի հասցրել պատասխանել, ամեն բան ակնթարթորեն է եղել…

Վկա Վարդան Թ.-ն հայտնել է, որ 2015 թվականի նոյեմբերի 20-ին ընկերների հետ է եղել: Ժամը 21-22-ի սահմաններում տեսել են տուժողին՝ կանաչ «Մերսեդեսով»: Տուժողը ձեռքը պարանոցին էր դրել, նրա ձեռքի շորը արյունոտ էր: Նա հազիվ լսելի ձայնով ասել է. «Լակոտները վիզս կտրել, մորթել են»: Նա շոկի մեջ էր, իր ընկեր Արմենը նստել է մեքենայի ղեկին ու այդ մարդուն տարել է Մասիվի հիվանդանոց: Իրենք գնացել են նրա մեքենայի հետևից: Հիվանդանոցում տուժողի հարազատներից ինչ-որ 20 հազար դրամի մասին խոսակցություն է լսել, չի հասկացել: Մի քանի ամիս հետո հանդիպել է տուժողին ու նրա հարազատներին, ովքեր շնորհակալություն են հայտնել:

Անչափահաս վկա Աշոտը հայտնել է, որ դեպքի օրը Սուրենի հետ դուրս է եկել կրթահամալիրից ու հանդիպել է հրազդանցի Արմանին: Զբոսնել են, Արմանն ասել է, թե իրեն շտապ պարտքով փող է պետք: Որոշել են գնալ Ձորաղբյուր՝ Տարոնի տուն՝ պարտքով գումար վերցնելու: Պատահական տաքսի են կանգնեցրել, պայմանավորվել են, որ 3 հազար դրամով Ձորաղբյուր կտանի:

Երբ տեսել է՝ ինչպես է Արմանը դանակը դրել վարորդի պարանոցին, ինչպես է արյուն եկել, վախեցել ու փախել է:

Աշոտը պնդել է, որ իրենք նախապես չէին ծրագրել, որ վարորդին սպանելու են:

Նա հայտնել է, որ սկզբում փախել են տարբեր ուղղություններով, հետո նորից միացել են: Արմանին հարցրել են՝ ինչո՞ւ արեց: Նա պատասխանել է, թե իրեն գումար էր պետք, դանակը պահել է վարորդի պարանոցին ու ցանկացել է գումար պահանջել, բայց դանակն ընկել է, այդ պատճառով դիմել է փախուստի: Ինքն ու Սուրենը զայրացել են Արմանի վրա, պատահական տաքսիով վերադարձել են Երևան…

Ընդհանուր իրավասության դատարանը Արման Հակոբյանին մեղավոր է ճանաչել ավազակությամբ զուգորդված սպանության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, և դատապարտել է 12 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2015 թվականի դեկտեմբերի 2-ից: