Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей среды
Общество

«Ամուսինս քնաբեր էր գցել բաժակիս մեջ, ինչ-որ մերկ տղամարդու հետ նկարել, հետո ստիպում էր հաճախորդների հետ ունենալ սեռական հարաբերություններ»

aravot.am-գրում է

Հարցազրույց թրաֆիքինգի զոհի հետ Բարետես արտաքինով, սպիտակի մեջ կուչ եկած կինը երկու մանկահասակ երեխաների մայր է:

Նա տուժող էր ճանաչվել մի քրեական գործով: Դատական նիստերը ընթացել են դռնփակ, կալանքի տակ գտնվող նախկին ամուսինը դատապարտվել է հինգ տարի վեց ամիս ժամկետով ազատազրկման: Կինը նախկինում զբաղվում էր սիրած աշխատանքով՝ լրագրությամբ: «Կհավատայի՞ք, որ կհայտնվեմ նման անպատվաբեր վիճակում, դուք չե՞ք մեղադրի ինձ, չէ՞»,

-ասում է նա, ու երբ պատասխանում եմ՝ կյանքում ամեն բան պատահում է, ինչու մեղադրել մեկին, որը հարկադրաբար է հայտնվել նման կարգավիճակում, խաղաղվում է, սրբում արցունքները ու սկսվում է մեր զրույցը: Պայմանավորվում եմ՝ չեմ նկարի իրեն, կձայնագրեմ եւ իր տվյալները՝ անունն ու ազգանունը դարձյալ չեմ հանրայնացնի: Կնոջ տեղեկացմամբ՝ իր մասին տեղյակ էր միայն «Հույս եւ օգնություն» կազմակերպությունը, որն ամիսներ շարունակ ապաստան էր տվել իրեն:

– Ինչպե՞ս սկսվեց, ինչի՞ց, չէ՞ որ Դուք յոթ տարվա ամուսիններ էիք:

– Շուրջ մեկ տարի էր՝ ամուսինս ստիպում էր ինձ, որպեսզի տղամարդկանց մերսումներ կատարեմ: Նա խաղամոլ էր, մեծ գումարներ էր տանուլ տվել: Չէր կարողացել վճարել: Բնականաբար, հրաժարվեցի, ասելով, թե չեմ կարող զբաղվել մերսումներով, քանի որ տեսական գիտելիքներից այն կողմ տեղյակ չեմ մերսման գաղտնիքներին: Նա ասաց, թե իրեն կսպանեն, եթե գումարը չկարողանա տալ: Նա զգաց, որ ես երբեք չեմ կատարի դա, որոշեց շանտաժի միջոցով հասնել դրան:

– Մինչ շանտաժի դիմելու մասին հարց տալս, ասա խնդրեմ՝ որքա՞ն էր կազմում այդ գումարը:

– Նա ասաց, թե հարյուր հիսուն հազար դոլար է տանուլ տրվել. խաղատան ապարատն էր կոտրել: – Իսկ ի՞նչ շանտաժի կարող էր դիմել:

– Ընկերոջ հետ եկավ տուն, ասաց՝ մարտի 8-ն է, նշենք: Նա քնաբեր դեղ էր գցել գարեջրի բաժակիս մեջ, որ ես քնեմ եւ ինչ-որ մերկ տղամարդու կողքին նկարել էր, եւ վիդեո արել: Նա ընկերոջ հետ մտել էր խոհանոց, բաժակով եկան սենյակ: Ես չեմ նկատել:

Ամուսինս երբեք նման փորձության չէր ենթարկել, չեմ էլ կասկածել, թե նման բան կարող է իրեն թույլ տալ: Ասում էր՝ ծնողական իրավունքներից կզրկեմ, ես էլ անտեղյակ էի օրենքից, չգիտեի, որ այդպես հեշտ չեն կարող զրկել, նույնիսկ մտքովս չէր անցել, թե կարելի է ուղղակի արյան անալիզ հանձնել, իմանալ, որ անգիտակցաբար եմ կատարել այդ ամենը:

– Երբ այդ նկարները, վիդեոն քեզ ցույց տվեց, դու ի՞նչ ասացիր, ո՞րն էր առաջին ռեակցիադ, չասացի՞ր, որ կբողոքես:

– Նախ՝ նա ինձ մի քանի օր փակի տակ պահեց: Մտածեցի, որ ոչ մի ձեւով չեմ կարող ապացուցել իմ անմեղությունը, եւ զոհ գնացի իր ասած պայմաններին…

– Ինչպե՞ս էր պատկերացնում այդ գործընթացը, որտե՞ղ էին լինելու մերսումները, ինչքա՞ն գումար էր ստանալու, ինչպե՞ս էր գտնելու հաճախորդներին: Ասա՞ց:

– Մերսումները լինելու էին մեր վարձակալած տանը: Հայտարարություն էր տվել համացանցով՝ «օդնոկլասնիկով»: Մեկ մերսումն արժեր տասը-տասներկու հազար դրամ: Երաժշտությունը նա միացնում էր համակարգչով, մերսումը կատարում էի առանձին սենյակում, տղամարդը պետք է լիներ ամբողջությամբ մերկ: Մերսումից հետո այդ գումարն անմիջապես հանձնում էի նրան:

– Հաճախորդը գիտե՞ր, որ մերսողը հայտարարությունը տվողի կինն է:

– Ոչ:

Նա թաքնվում էր խոհանոցում: Երեք սենյականոց բնակարան էր: Ի դեպ, ասեմ՝ այնտեղից նկարահանում էր: Խոհանոցի պատուհանը նայում էր ննջասենյակի պատուհանին: Վարագույրով քողարկված էր փոքրիկ տեսախցիկը: Ես չէի կարող բողոքել հաճախորդին, թե գիտես, ստիպված եմ կատարում այս մերսումը, ել, գնա: Այդպիսի բան չէի կարող անել, որովհետեւ նա ծեծում էր նաեւ ինձ: Եռման ջուր էր լցնում վրաս:

Աթոռին կապում, մինչեւ ասում էի՝ հա, կանեմ: Որոշ ժամանակ հետո փոխվեցին մերսման պայմանները. «ռելաքսի» դեպքում պետք է կատարեի նաեւ «էռո» մերսում: Իմ մարմնով…ես, իհարկե, չէի համաձայնի դրան, կփախչեի, բայց կար մի բայց. այդ կադրերը կարող էին գնալ նաեւ համացանց: Ամուսինս սպառնում էր, որ բացի մայրական իրավունքներից զրկելուց, այդ կադրերը կտեղադրվի «Յութուբում»:

– Դու հարազատներ ունեիր: Հեռախոսով չէի՞ր կարող տեղեկացնել քեզ հետ կատարվածի մասին: – Հեռախոս չունի. ինքն էր պատասխանում հեռախոսի զանգերին: Ինձնից վերցրել էր կապի բոլոր միջոցները, նաեւ տան՝ քաղաքային հեռախոսը:

– Քո մանկահասակ երեխաներին ո՞վ էր տանում մանկապարտեզ, եւ այդ ժամանակահատվածում մի՞թե հնարավոր չէր բարձրաձայնել քո վիճակի մասին որեւէ մեկին:

– Նա էր երեխաներիս տանում մանկապարտեզ: Ինձ վրա փակում էր դուռը, այդ ընթացքում տեղի էր ունենում մերսումը: Որեւէ մեկի հետ շփում չենք ունեցել, հարկն էլ բարձր հարկ էր: Անհարմար էր նաեւ անծանոթ մարդկանց դիմելը…մանավանդ որ՝ շփում չեմ ունեցել որեւէ մեկի հետ: Հավանաբար ամուսինս շեղումներ ուներ. որովհետեւ կնոջը նման բաների չեն դրդում:

– Համատեղ տարիներին որեւէ շեղում նկատե՞լ ես:

– Ասես կոնտուզիա ունենար, մորը հարցնում էի, ասում էր նման բան չկա…սիրուհիներ էր պահում, հաճախ տուն էր բերում. նորմալ մարդը երկու երեխաների օջախ սիրուհի չի բերի: Ելքը փախչելն էր: Ստիպված մեկ տարի կատարել եմ այդ գործը:

– Որքա՞ն հաճախորդ ես այդ ընթացքում ընդունել:

– Մի հարյուր հոգի կլիներ: Նա ինձ տրված գումարը վերցնում էր: Հետո իրեն համոզեցի, որ հոգնում եմ, երկրորդ մերսող էլ թող բերի: Խորամանկեցի: Համացանցով գտավ մեկին՝ հայտարարության միջոցով: Մերսուհին աշխատել էր գործող մերսման սրահներից մեկում: Եվ քանի որ այնտեղ քիչ էին նրան վարձատրել, բարձր աշխատավարձի ակնկալիքով եկավ մեր…տուն:

– Որքա՞ն էր վարձատրվել:

-Նրան 50-50 էին վճարել, իսկ մեզ մոտ՝ 12 հազարի 60%-ը: Վազելով եկավ մեր տուն, չիմանալով, թե դա տուն է: Արգելված էր այդ աղջկան ասել, թե կինն եմ: Բայց քանի որ տանը օրորոցներ, երեխաների հագուստ կային, նա հասկացավ, որ ես երեխա ունեմ, հետագայում ամուսինս նրան ասել էր, թե իր սիրուհին եմ, իսկ հետո այդ կինն այնքան էր մտերմացել ամուսնուս հետ, որ իմացավ՝ կինն եմ: – Ինչպե՞ս հաջողվեց քեզ փախչել:

– Որոշեցի որեւէ մեկի օգնությանը չդիմել: Նա մի օր դուռը միամտաբար բաց էր թողել, երեխաներին ներսում թողնելով՝ միանգամից գնացի ոստիկանություն: Երեխաներին թողել էի տանը, որ որեւէ բան չկասկածի: Ոստիկանությունում հարցրին, թե կա՞ ապացույց, որ ճիշտ ես պատմում, ասացի՝ տանը համակարգիչ կա, դրանով ենք գտել հաճախորդներին: Երբ նրանք եկել էին ամուսնուս կալանելու, գտել էին համակարգիչը, բայց ներսի տվյալները նա ջնջել էր, բայց չէր ջնջել…պահոցինը: Նա թաքնվել էր բազմոցի տակ: Գտել էին նաեւ մեր գործով վկա անցած մերսողին: Ի դեպ, այս վկան ցուցմունք էր տվել, որ զրուցակցիս ամուսինը ցույց է տվել համակարգչով, թե ինչպես է նա սեռական հարաբերություն ունենում հաճախորդների հետ, օրը չորսից-հինգ անգամ: «Փորձեցի հասկանալ, թե ո՞րն է նկարահանման շարժառիթը, ամբաստանյալը պատասխանեց՝ նպատակ ունի զրկել մայրական իրավունքներից»,-ասել է վկան:

Հարցազրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am