Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Союзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Юнибанк выпустил долларовые облигации с доходностью 5,6% Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Idram и IDBank — среди участников Career City Fest 2026Сегодня — последний год памяти Геноцида армян. СуренянцМалхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаВТБ (Армения) расширяет возможности оплаты для туристов из России Китай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыУтверждается, что Оник Гаспарян во время войны действовал под давлением приказов Пашиняна и в атмосфере страха․ Арам Габрелянов,,Сильная Армения с Россией ". Партия СКП судя по всему выдвигается на парламентские выборы Прямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияГрант Акопян назначен Генеральным исполнительным директором и Председателем Директората Конверс Банка Самолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против России Путешествуйте с комфортом с картой Mastercard World “Travel” от Юнибанка Чем грозит ссора с Москвой? Грубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»При поддержке Ucom сообщество ArmDrone проводит бесплатные курсы по FPV-дронам Тяжелые последствия «авантюризма»: разве мы представляем себе такое «будущее»? «Паст»
Общество

Հուլիսի վերջին պարզ կդառնա, թե ինչպիսի վիճակ կտիրի հայ–ադրբեջանական սահմանին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է Արցախի հերոս, գեներալ–մայոր Արկադի Տեր–Թադևոսյանը` Կոմանդոսը

– Պարոն Տեր–Թադևոսյան, Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Արիֆ Հաջիլին դիմել է Թուրքիայի նախագահ Էրդողանին` խնդրելով հրաման արձակել և, թուրքական զորքերը մտցնելով Ղարաբաղ, ազատագրել այն:

Դրանով ինչ–որ բա՞ն են ցանկանում ասել մեզ կամ միջազգային հանրությանը:

– Քանի որ ընդդիմադիր կուսակցությունն է դիմողը, կարելի է ասել այդպես է արել, որովհետև չի վստահում իրենց երկրի նախագահին` Ալիևին: Ուստի դիմել է Էրդողանին: Նաև դրանով իր դիրքորոշումն է արտահայտել երկրի ղեկավարի նկատմամբ: Սրանով բարձրաձայնում են իրենց ներքաղաքական հարցերը:

– Դուք նոր եք վերադարձել Արցախից, ինչպիսի՞ն է վիճակն այնտեղ: Ինչպե՞ս է մարդկանց տրամադրությունը:

– Մարդկանց տրամադրությունները մարտական են: Ընդամենը մի քիչ լարվածություն առաջացավ վերջին դեպքերի առնչությամբ: Իրավիճակը սրվեց ու կրակեցին Հարավային թևի ուղղությամբ: Սակայն, ընդհանուր առմամբ, ամեն ինչ նորմալ է, և արտառոց որևէ բան չկա ժողովրդի և՛ տրամադրության, և՛ ընկալումների մեջ:

Ավելին ասեմ` զինվորականները հոգեպես ավելի պինդ են, քան մենք և դուք, այստեղ` Երևանում գտնվող մարդիկ: Որովհետև դիրքերում կանգնած մեր տղաներն ավելի լավ են պատկերացնում իրավիճակը, ավելի լավ գիտեն, թե ինչն ինչոց է:

Պարզապես վերջին դեպքերի առնչությամբ հետևյալը պետք է ասեմ` ինչպես միշտ, այս անգամ էլ էր այդպես `մենք սպասում ենք, որ մեզ նեղացնեն, նոր պատասխանենք նրանց: Ճիշտ է` լա՛վ ենք պատասխանում: Բայցև միշտ հարցը մնում է` ե՞րբ են նորից հարձակվելու, որ մենք էլ նորից պատասխանը տանք: Այսպիսի շրջանակ է ստեղծվել:

– Իսկ խուճապային տրամադրություն գոյություն չո՞ւնի մարդկանց մոտ:

– Ոչ մի խուճապ: Խուճապն այստեղ` Երևանում ենք մենք ապրում: Արցախում շատ հանգիստ են, աշխատում ու ապրում են մարդիկ: Այն էլ ասեմ, որ հենց դա էլ հակառակորդի նպատակն է` Ալիևի տակտիկան նաև մեր ժողովրդին խուճապի մեջ գցելն է: Իսկ մենք դա պետք է հասկանանք ու այնպես անենք, որ ժողովուրդը խուճապի մեջ չընկնի: Եվ բանն այն է, որ ո՛չ միայն մեզ, նա ձգտում է խուճապի մեջ գցել նաև ի՛ր ժողովրդին, ի՛ր հասարակությանը:

– Իսկ այդ բնակիչների` տատ ու թոռան զոհվելուց հետո կա՞ փոփոխություն սահմանի վրա:

– Որևէ փոփոխություն չկա: Բայց, դե, գիտեք, թե ինչքան ուժեղ է ադրբեջանական պրոպագանդան ընդհանրապես: Նրանք այս փաստերը դարձրեցին մատի փաթաթան: Հասան նրան, որ այդ դեպքերին արձագանքեցին ամերիկյան պետական դեպարտամենտը, ՄԱԿ–ը: Սակայն արձագանքը հասցեական չէր, ընդհանուր անդրադարձ էր սահմանային իրավիճակին ու կոչ էր արվում, որպեսզի թուլացնեն իրավիճակը ու ձեռնպահ մնան ուժի կիրառումից:

Անշուշտ ցավալի էր այն, ինչ եղավ: Ի վերջո երեխա մահացավ, բայց այդ խնդրին այլ կերպ պետք է նայել և` այլ կոնտեքստում:

– Իսկ աշխարհը ընկալե՞ց, որ խաղաղ բնակչության մեջ եղած զոհերը Ադրբեջանի մեղքով էին, որովհետև հակառակորդը բնակավայրերում է կենտրոնացնում իր ռազմական տեխնիկան և այնտեղից հրետակոծում հայկական դիրքերը:

– Անշուշտ, բոլորն էլ հասկացել են ադրբեջանական գործողությունների իմաստը: Որ նրանք իրենց ռազմական տեխնիկան միտումնավոր են տեղակայում բնակավայրերում` բանակչության կողքին:

Սակայն, այս ամենով հանդերձ, մի բան պարզ է` եթե այսպես շարունակվի, իրավիճակն առավել կթեժանա: Իրենք էլ գյուղերի վրա կկրակեն, մենք էլ գյուղերի վրա կրակենք: Բայց դա ո՞ւր կհասցնի, ի վերջո:

– Իսկ մենք ո՞նց կարող ենք խուսափել այս վիճակից:

– Այդ հարցին զինվորական մեր ղեկավարությունը կարող է պատասխանել: Բայց բոլոր դեպքերում Մինսկի խումբը ևս զբաղվում է այդ հարցով:

– Հնարավո՞ր է նոր էսկալացիա. ակտիվանան ռազմական գործողությունները:

– Հստակ պատասխանել չեմ կարող: Պարզապես մի բան կարող եմ ասել, որ հուլիս ամիսն այդ առումով կլինի դժվար ամիս: Ամսվա վերջին նոր կարող ենք ինչ–որ բան պատկերացնել: Իսկ առայժմ անորոշ է ամեն ինչ:

– Ինչո՞ւ` հուլիսի վերջին:

– Որովհետև արդեն մի քանի ամիս է, ինչ ընթանում են զորավարժություններ: Իսկ զորավարժություններն իրենց նպատակն են ունենում: Այս զորավարժությունների նպատակները դեռևս պարզ չեն:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում