Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»Ucom представляет новый региональный пакет uMix 5000: 3 услуги всего за 5000 драмов в месяц
Право

«Փրկե՜ք, սպանում ա». արթնանալով մերկ երիտասարդի կողքին, աղջիկը դանակի հարվածներով փորձել է սպանել նրան՝ կարծելով, թե զրկվել է կուսությունից

1in.am\ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մարինե Մելքոնյանի նախագահությամբ ավարտվեց Սոնյա Ա.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը:

Նախաքննական մարմինը 21-ամյա Սոնյային մեղադրանք էր առաջադրել սպանության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ 2016 թվականի դեկտեմբերի 12-ի առավոտյան՝ ժամը 8-ի սահմաններում, արթնանալով Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում գտնվող «Պալոմա» հյուրանոցային համալիրի թիվ 8 սենյակում ու տեսնելով, որ մերկ վիճակում պառկած է Երվանդ Չ.-ի (անունը փոխված է) հետ նույն անկողնում, մտածելով, որ վերջինիս հետ լինելով կես օրվա ծանոթներ, հայտնվել է նույն անկողնում, նա իրեն զրկել է կուսությունից, Սոնյա Ա.-ն ցանկացել է երիտասարդին զրկել կյանքից, ինչի համար դանակով հարվածել է մեջքի վրա պառկած Երվանդի կրծքավանդակի ձախ կեսին՝ պատճառելով թափանցող վնասվածք:

Սուր ցավից արթնանալով ու նկատելով, որ Սոնյան նորից հարվածում է դանակով՝ Երվանդը ձախ ձեռքով բռնել է դանակի շեղբից, պաշտպանվել ու չի թողել, որ դանակը դիպչի մարմնին՝ նա վնասվածք է ստացել ձեռքի ափի շրջանում:

Երվանդը, ազատվելով Սոնյայից, վազել է մուտքի դռան մոտ, օգնություն է կանչել, բայց չի հասցրել դուռն ամբողջությամբ բացել: Սոնյան հասել է նրան ու սպանելու դիտավորությամբ դանակով հարվածել է Երվանդի ձախ ուսագոտու շրջանին, ցանկացել է նորից հարվածել, բայց Երվանդը բռնել է նրա ձեռքերից:

Սենյակ են մտել հյուրանոցի աշխատողները, Սոնյայի ձեռքից վերցրել են դանակը, և նա իր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված՝ չի կարողացել իր հանցավոր մտադրությունը ավարտին հասցնել:

Սոնյայի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Երկու օր անց՝ դեկտեմբերի 14-ին, Սոնյան երևանամերձ գյուղերից մեկի իրենց տան հյուրասենյակում մոր հետ զրուցելու ժամանակ հարձակվել է վերջինիս վրա, բռնել է ձեռքերը, հրելով գցել է հատակին, ձեռքերով հարվածել է մոր գլխին ու դեմքին` պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:

Դեկտեմբերի 15-ին Սոնյա Ա.-ին տեղափոխել են հոգեբուժական կլինիկա, որոշում է կայացվել նրա նկատմամբ դատահոգեբուժական-դատահոգեբանական ստացիոնար համալիր փորձաքննություն նշանակելու մասին:

Փորձաքննության եզրակացությամբ՝ Սոնյա Ա.-ն տառապում է «Զառանցական խանգարում» հոգեկան հիվանդությամբ, նա ճանաչվել է անմեղսունակ:

Ըստ եզրակացության՝ Սոնյա Ա.-ն սոցիալապես վտանգավոր է իր ու շրջապատի համար, կարիք ունի մշտական խնամքի, մեկուսացման ու հարկադիր բուժման՝ հոգեբուժական բաժանմունքի պայմաններում:

Սոնյա Ա.-ն որպես մեղադրյալ հարցաքննությունների ժամանակ չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, բայց ընդունել է, որ ինքն է դանակով հարվածել Երվանդ Չ.-ին:

Տուժող Երվանդ Չ.-ն հայտնել է, որ 2016 թվականի դեկտեմբերի 11-ին, ժամը 21-ի սահմաններում Երևանի Սարյան-Ամիրյան խաչմերուկում գտնվող աստիճանների մոտ տեսել է մի անծանոթ աղջկա: Հավանել է նրան, մոտեցել ու առաջարկել է ծանոթանալ ու մեքենայով շրջել քաղաքում:

Սոնյան չի մերժել իր առաջարկը: Միասին նստել են իր մեքենան, շրջել են Երևանում:

Աղջիկն ինքնամփոփ է եղել, իր հարցերին կարճ է պատասխանել, ասել է, թե շատ խնդիրներ ունի, չի ուզում տուն գնալ: Նա շատ հուզված էր: Ասում էր, թե ապրում է Մասիվում:

Ինքը մեքենան վարել է Նորքի 2-րդ զանգված, բայց Սոնյան ասել է, թե իրականում Երևանում չի ապրում, հեռու է ապրում, ինքը չի կարող նրան տուն տանել:

Ի վերջո ինքն իմացել է, որ Սոնյան ապրում է երևանամերձ մարզում, զանգել է իր ընկեր Վ.-ին, որ միասին աղջկան տուն տանեն, հետո ինքը մենակ չվերադառնա: Հանդիպել են Վ.-ին, նա նստել է իր մեքենան, գնացել են աղջկա ասած բնակավայրը: Ճանապարհին Սոնյան համարյա չի խոսել, իրենց հարցերին չի պատասխանել:

Բնակավայրում աղջիկը հրաժարվել է մեքենայից իջնել ու տուն գնալ: Իրենք շատ են պնդել, համոզել են, նա վերջապես իջել է մեքենայից, բայց ասել է, թե տուն չի գնալու:

Ինքն իջել է նրա հետևից: Մի քանի րոպե զբոսնել են, պայմանավորվել են միասին վերադառնալ Երևան, միասին էլ գիշերել հյուրանոցում:

Նորից նստել են մեքենա: Ինքը զանգահարել է «Պալոմա» հյուրանոց ու սենյակ է պատվիրել: Վ.-ին իջեցրել է մեքենայից, ինքն ու Սոնյան գնացել են «Պալոմա» հյուրանոց:

Գիշերվա ժամը 2-ի սահմաններում հասել են հյուրանոց, տեղավորվել են սենյակում, հաց են կերել, զրուցել են: Սոնյան լողացել է: Ինքը համբուրել է նրան, նրա հետ անկողին է մտել, ցանկացել է սեռական հարաբերություն ունենալ, բայց նա ասել է, որ նախկինում տղայի հետ չի եղել, երբեք սեռական հարաբերություն չի ունեցել: Նա հրաժարվել է իր հետ էլ սեռական հարաբերություն ունենալուց՝ ասելով. «Դեռ պատրաստ չեմ, հանգստացի, առավոտյան մի բան կփորձենք»:

Այդպես՝ իրենք սեռական հարաբերություն չեն ունեցել: Ինքը հոգնած էր, պառկել է Սոնյայի կողքին ու քնել է:

Առավոտյան, երբ մեջքի վրա պառկած-քնած էր, ձախ կողմում սուր ծակոց է զգացել: Արթնացել ու տեսել է, որ Սոնյան դանակով հարվածում է իրեն:

Երկրորդ հարվածի ժամանակ ինքը հասցրել է ձախ ձեռքով բռնել դանակի շեղբից, պաշտպանվել է հարվածից ու վնասել է ձեռքի ափը: Ապա Սոնյային հրել ու տեսել է, որ իր կրծքավանդակից ուժեղ արյուն է հոսում:

Վազել է դռան մոտ, օգնություն է կանչել: Սոնյան դանակը ձեռքին հասել է իր հետևից, մինչ ինքը աջ ձեռքը դրել էր արյունահոսող վերքին, Սոնյան դանակով հարվածել է իր ձախ ուսագոտու շրջանին: Հետո նա փորձել է էլի հարվածել՝ ասելով. «Կսպանեմ»:

Ինքը Սոնյային հրել-գցել է հատակին: Նրա ձեռքից դանակն ընկել է: Սոնյան սեղանից մեկ ուրիշ դանակ է վերցրել ու կրկին հարձակվել է իր վրա, այդ դանակով քերծել է իր ձախ արմունկը:

Ինքը երկու ձեռքով նրան հետ է հրել ու հենել է բազմոցին: Այդ ժամանակ օգնության են հասել հյուրանոցի աշխատողները: Ինքը նրանց ասել է. «Փրկեք, սպանում ա, աղջկա ձեռքին դանակ կա»: Սոնյայի ձեռքից վերցրել են դանակը:

Ըստ հյուրանոցի աշխատողների՝ դանակահարված Երվանդը Սոնյային ասում էր. «Ես քեզ ի՞նչ էի արել ախր, բացի լավից՝ ոչ մի բան չէի արել, ա՛յ անշնորհակալ»: Սոնյան իրենց ներկայությամբ ոչ մի բառ չի ասել, միայն լուռ նայել է տղամարդուն: Տղամարդն ու աղջիկը մերկ էին: Սենյակում երկու արյունոտ դանակ են գտել…

Սոնյայի հայրը հայտնել է, որ պարբերաբար մեկնել է Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի: Վերջին անգամ Հայաստան է վերադարձել աղջկա հետ կատարված դեպքից մեկ ամիս առաջ:

Սոնյան ընդունվել էր երևանյան համալսարաններից մեկը, բայց երկրորդ կուրսից չի ցանկացել սովորել՝ վարձավճարի պատճառով, քանի որ իրենք ուսման վարձը դժվարությամբ են վճարել: Դրանից Սոնյան շատ նեղված է եղել:

2016 թվականի դեկտեմբերի 9-ին, երբ ինքը Ռուսաստանից եկել ու գումար էր բերել, Սոնյայի հետ գնացել են համալսարան, որ վարձը վճարեն, նա շարունակի սովորել: Բայց պարզվել է՝ իրենց նախատեսածից ավել պիտի վճարեին: Իրենք մեքենայի մեջ սպասել են, որ դեկանը գա, ինքը խոսի նրա հետ: Սպասելու ընթացքում ինքը մեքենայի մեջ քնել է: Այդ հանգամանքից օգտվելով՝ Սոնյան երկտող է գրել. «Ինձ ման չգաս, պա», երկտողը թողել է մեքենայի նստատեղի վրա ու հեռացել է:

Այդ օրվանից ինքն ամեն տեղ փնտրել է Սոնյային: Վախեցել են խայտառակ լինելուց, չեն իմացել՝ ում դիմեն: Գիտակցել են, որ նա ինքնակամ է հեռացել՝ նեղված լինելով ուսման վարձի հետ կապված խոսակցությունների պատճառով:

Երբ մի քանի օր Սոնյային չի գտել, արդեն պատրաստվել է գնալ ոստիկանություն, երբ իրեն զանգել ու կանչել են: Իրենք տուժած տղային չեն ճանաչել, վախեցել են Սոնյային հարցեր տալ: Ինքը միայն նրան հարցրել է՝ դո՞ւ ես արել: Նա ասել է՝ հա: Ինքը նրան հարցրել է նաև՝ մաքո՞ւր ես, թե՞ չէ: Նա պատասխանել է՝ մաքուր եմ: Այսինքն՝ կույս է: Ինքն այլևս հարցեր չի տվել, քանի որ Սոնյան ծանր հոգեվիճակում էր: Իրենք Սոնյայի մոտ նախկինում նկատել են ընկճված վիճակ, մի անգամ տարել են «Սթրես վերականգնման բաժանմունք», որտեղ նրան գրանցել են, նա համապատասխան բուժում է ստացել, նրա վիճակը լավացել է, նա հանգստացել է: Ընդհանրապես՝ Սոնյան փակ աղջիկ էր, ոչ մեկի հետ չէր կիսվում: Նրա մոտ հոգեկան հիվանդության, զառանցական խանգարման նշաններ կարծես չեն նկատել:

Դանակահարման դեպքից երկու օր հետո Սոնյան իրենց տանը մոր հետ զրուցելու ժամանակ հարձակվել է մոր վրա, գցել է հատակին, սկսել է ձեռքերով հարվածել: Երբ ինքը տուն է գնացել, կնոջ հետ միասին կապել են դստեր ձեռքերը, իսկ հաջորդ օրը նրան տեղափոխել են հոգեբուժական կլինիկա:

Սոնյայի ծնողներն ասել են, որ առկա է նաև ժառանգականության գործոնը, բայց իրենք այդ մասին չեն ցանկացել բարձրաձայնել:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ Սոնյա Ա.-ի կուսաթաղանթի ամբողջականությունը խախտված չէ…

Դատարանը Սոնյա Ա.-ին, որպես անմեղսունակության վիճակում օրենքով արգելված արարք կատարած անձի, ազատել է քրեական պատասխանատվությունից ու պատժից, նրա նկատմամբ կիրառել է բժշկական հարկադրանքի միջոց՝ հարկադիր բուժում՝ ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում: