Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
Политика

Հայաստանն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Ռուսաստանի բարեկամների շարքում. դեսպան

Պատմականորեն եղբայրական և դաշնակցային հարաբերությունների շնորհիվ Հայաստանն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Ռուսաստանի բարեկամների և դաշնակիցների շարքում։ 

Այս մասին հայտարարել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Ռուսաստանի օրվա առթիվ դեսպանատանը կազմակերպված ընդունելության ժամանակ, հայտնում է Sputnik Արմենիան։

Դիվանագետը նշել է, որ այս տարի երկրները նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 և Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակները: Դեսպանի գնահատմամբ` այս տասնամյակների ընթացքում մեր երկրների միջև համագործակցությունն աչքի է ընկել ինտենսիվ, փոխվստահության բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ, տարբեր նախարարությունների և գերատեսչությունների ակտիվ փոխգործակցությամբ:
Այս ժամանակահատվածում արագ զարգացել են և շարունակում են զարգանալ տնտեսական կապերը. 2021 թվականի արդյունքներով ապրանքաշրջանառությունը գերազանցել է նախահամավարակային ցուցանիշները և կազմել է շուրջ 2,6 մլրդ դոլար:

«Ռուսաստանը պահպանում է Հայաստանի հիմնական և հուսալի տնտեսական և ներդրումային գործընկերոջ դիրքերը։ Ընդլայնվում է մեր մշակութային, կրթական և հումանիտար համագործակցությունը։ Երկկողմ արդյունավետ համագործակցությունն առանցքային նշանակություն ունի ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային անվտանգության ոլորտում: Մեր երկրներն ակտիվորեն համագործակցում են միջազգային հարթակներում և ընդհանուր ինտեգրացիոն միավորումների` ԵԱՏՄ–ի ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում», - ասել է դիվանագիտական առաքելության ղեկավարը։

Ռուսաստանն առանձնահատուկ նշանակություն է տալիս գործընկերների հետ սերտ փոխգործակցությամբ համառ ու լարված աշխատանքին, որն ուղղված է տարածաշրջանային խնդիրների լուծմանը` լինի դա տրանսպորտային և տնտեսական կապերի բացում, հայ-ադրբեջանական խնդիրների կարգավորում` ներառյալ Լեռնային Ղարաբաղի հարցի արդար, բոլոր կողմերի իրավունքներն ու շահերը հաշվի առնող կարգավորում, առաջխաղացում դեպի Հայաստանի և Թուրքիայի միջև բնականոն, լիարժեք հարաբերություններ: Կոպիրկինը հատուկ ընդգծել է տարածաշրջանի համար այն բացառիկ կարևոր դերը, որը խաղում է ռուսական խաղաղապահ զորախումբը:

«Այս ամենը, ինչպես նաև պատմության, մշակույթի և արժեքների ընդհանրությունները մեր երկրներին միավորում են այն մարտահրավերների առջև, որոնց մենք բախվում ենք այսօր», - կարծում է դիվանագետը:
Դեսպանը նշել է, որ Ռուսաստանն ուղղություն է վերցրել դեպի բազմաբևեռ աշխարհի ձևավորում, որը քաղաքակրթությունների, ավանդույթների, ինքնությունների բազմազանությունը կհամատեղի իրավահավասարության, փոխադարձ հարգանքի և միջազգային իրավունքին հավատարմության սկզբունքների վրա հիմնված արդյունավետ փոխգործակցության հետ:

«Այս սկզբունքների համառ պաշտպանությունը Ռուսաստանին բերում է այն ուժերի դեմ պայքարի առաջնագիծ, որոնք ուղղված են գլոբալ գերիշխանությանը, աշխարհին իրենց բացառիկ շահերը պարտադրելուն։ Դա հատկապես ակնհայտ է հիմա, երբ Ռուսաստանն Ուկրաինայի տարածքում հատուկ ռազմական գործողություն է իրականացնում։ Գործողություն, որն, ըստ էության, մեզ պարտադրվել է հենց նրանց կողմից, ովքեր տարիներ շարունակ մեծամտորեն հրաժարվում էին լսել մեր մտահոգությունները, որոնք վերաբերում էին մեր երկրի կենսական շահերին ու անվտանգությանը»,–նշել է նա։

Կոպիրկին խոսքով` Ռուսաստանի ներուժն ու դերը չափազանց կարևոր են աշխարհի համար, պարզապես հնարավոր չէ այն «չեղարկել»։

Ընդ որում, Մոսկվան հենվում է իրեն հոգեհարազատ, իրենց ինքնիշխանությունը պաշտպանելու ունակ գործընկերների աջակցության վրա։