Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Союзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Юнибанк выпустил долларовые облигации с доходностью 5,6% Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Idram и IDBank — среди участников Career City Fest 2026Сегодня — последний год памяти Геноцида армян. СуренянцМалхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаВТБ (Армения) расширяет возможности оплаты для туристов из России Китай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыУтверждается, что Оник Гаспарян во время войны действовал под давлением приказов Пашиняна и в атмосфере страха․ Арам Габрелянов,,Сильная Армения с Россией ". Партия СКП судя по всему выдвигается на парламентские выборы Прямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияГрант Акопян назначен Генеральным исполнительным директором и Председателем Директората Конверс Банка Самолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против России Путешествуйте с комфортом с картой Mastercard World “Travel” от Юнибанка Чем грозит ссора с Москвой? Грубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»При поддержке Ucom сообщество ArmDrone проводит бесплатные курсы по FPV-дронам Тяжелые последствия «авантюризма»: разве мы представляем себе такое «будущее»? «Паст»
Общество

Արմեն Ալավերդյան. «Պետք է գոնե նվազագույն կարիքները բավարարենք, որպեսզի մարդ միայն իր անկողնու հետ չմնա». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սոցիալական պաշտպանության և աշխատանքի նախարարության կողմից շրջանառության է դրվել հաշմանդամի սայլակները հավաստագրերի հիման վրա տրամադրելու նախագիծը, ինչը հնարավորություն կտա հաշմանդամություն ունեցող անձին ձեռք բերել իր կարիքներին համապատասխան սայլակ:

Համաձայն նախագծի, եթե անձը նախընտրում է ձեռք բերել սայլակ, որն ավելի թանկ արժե, քան հավաստագրի գնային արժեքն է, ապա նա իր միջոցներից կարող է փոխհատուցել գների միջև եղած տարբերությունը: Եթե անձը նախընտրում է ձեռք բերել ավելի էժան սայլակ, քան հավաստագրի գնային արժեքն է, նախագծով առաջարկվում է հավաստագրի ավելացած գնային արժեքի սահմաններում նրան տրամադրել այլ պահեստամասեր կամ հարակից պարագաներ:

Միաժամանակ, հավաստագրի յուրաքանչյուր չօգտագործված տարվա համար առաջարկվում է բոնուսային համակարգ՝ հավաստագրի արժեքի 25%–ի չափով: Սա կնպաստի, որպեսզի շահառուն ավելի խնամքով պահի սայլակը, դրանով կնվազի նաև անհարկի դիմելիության քանակը:

Հաշմանդամություն ունեցող անձանց սայլակները հավաստագրով տրամադրելու նախագծի առաջարկը «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանինն է: Ալավերդյանը թեև կարծում է, որ հավաստագրերի համակարգը իդեալական և լավագույնը չէ, սակայն մինչ օրս ոչ բոլոր հաշմանդամ անձինք են ստացել իրենց կարիքները բավարարող սայլակներ:

«Աշխարհի հարուստ երկրներում, որտեղ գրեթե լիովին լուծված են հաշմանդամություն ունեցող անձանց հարցերը, մարդկանց ապահովում են այն սարքերով, որոնց կարիքը նրանք ունեն: Եթե պետք է էլեկտրական շարժիչով, նրանք ստանում են այդպիսին, եթե պետք է բազմաֆունկցիոնալ կամ ուրիշ շարք՝ մարդ դա ստանում է: Ցավոք սրտի մենք այդ մակարդակին դեռ չենք հասել, մեզ մոտ ստիպված են տալ այն ինչ–որ կա, բայց մեր սուղ միջոցներով ձեռք բերվածը մի քանի տեսակի սայլակներ են, որոնք ոչ բոլորին են բավարարում:

Բացի դրանից կա որակի, դիզայնի խնդիր: Հաշվի առնելով մեր սուղ միջոցները՝ չենք կարող ամենքին իրենց համապատասխան սայլակ տրամադրել: Այդ իսկ պատճառով իմ կողմից առաջարկված այս նախագիծը բոլոր գործընկերներս ողջունեցին: Սայլակի գնման հավաստագիր կստանա այն անձը, ով դրա իրավունքն ունի, և նա կգնա մասնավոր փարոս կամ պետական հիմնարկ և կտեսնի, թե որտեղ ավելի լավ առաջարկ կա: Մրցակցության պայմաններում և՛ գները կարող են ավելի մատչելի դառնալ, և՛ տեսականին կշատանա»,– ասաց նա:

Ըստ Ալավերդյանի՝ թեև ոչ բոլորն ունեն հնարավորություն գումար ավելացնելու և ավելի համապատասխան սայլակ գնելու, սակայն դա ավելի լավ է, քանի որ մինչ այդ մարդ պետությունից ստանում էր 0 դրամ, իսկ հիմա կստանա իքս գումարի հավաստագիր, որի դեպքում ավելի հեշտ է գտնել բարերար կամ սեփական միջոցներով գումար ավելացնել և գնել համապատասխան սայլակ:

Հարցին, թե կոնկրետ խանութ–սրահների հետ համագործակցություն լինելո՞ւ է, Ալավերդյանը պատասխանեց, որ սկզբունքորեն սահմանափակում չկա, սակայն այդ խանութները պետ է լինեն լիցենզավորված և համապատասխանեն պետության կողմից ներկայացված նվազագույն պահանջներին: Ըստ ՀԿ ղեկավարի՝ որքան շատ լինի մրցակցությունը, այնքան ավելի մատչելի ու բազմազան կլինի առաջարկը:

Մինչ այժմ պետության կողմից տրամադրվող սայլակների գները տատանվել են 90–200 հազար դրամի սահմաններում: Սակայն 200 հազար դրամով գնված սայլակները հազվադեպ են եղել: Նախագծով առաջարկվում է հավաստագրով տրամադրել 120 հազար դրամ:

Հարցին, թե սայլակի պիտանիության նվազագույն ժամկետ գոյություն ունի՞, Ալավերդյանը պատասխանեց, թե դա կախված է սայլակի որակից և շատ անհատական է: Այն կարող է ծառայել 5–6, ընդհուպ մինչև 10 տարի և կախված է մարդու ակտիվությունից: Եթե խնամքով է օգտագործվում և որակյալ է, երկար կծառայի:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում