Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBank
Право

1998 թ. «ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է». «Վարդանանց» համալսարանի գործադիր տնօրենի սպանությունը

1in.am\ «Վարդանանց» համալսարանի գործադիր տնօրեն Գերման Վ.-ին շատերն էին ճանաչում: Երբ 1998 թվականի նոյեմբերյան մի օր նա տուն չգնաց, որդիները նախ դիմեցին հայրիկի մտերիմ ընկերոջը՝ Սերգեյին: Ու վերջինս ջանադրաբար տղաների հետ դուրս եկավ նրանց հորն ու իր ընկերոջը փնտրելու:

Սերգեյը Գերմանին որոնում էր ամենուր, միայն ո՛չ այնտեղ, ուր կծկված ընկած էր Գերմանը՝ նրա խեղդամահ արված մարմինը: Սերգեյը գիտեր այդ տեղը, բայց Գերմանի որդիներին այնտեղ չէր տանում, քանզի ինքը… մասնակից էր եղել ընկերոջ սպանությանը…

Ապարդյուն որոնումներից հետո Գերմանի որդիները հոր կորչելու վերաբերյալ հայտարարություն տվեցին ոստիկանությունում:

Իրավապահները երկար չորոնեցին: Գտնվեց Գերմանի մեքենան՝ Թբիլիսյան խճուղու շենքերից մեկի բակում: Դատարկ, անշարժ մեքենան տիրոջ դիակը՝ բռնության հետքերով, կրում էր իր բեռնախցում:

Սպանությունը բացահայտվեց երեք օրվա ընթացքում…

…Աշնան երեկոն Գերման Վ.-ն ընկերական միջավայրում պիտի անցկացներ: Նախապես պայմանավորվել ու սպասում էր Ձորաղբյուրի իր ամառանոցում:

Ընկերները ժամանեցին երկու մեքենայով՝ Սերգեյն էր, Կարենը, Արան ու Վահանը: Գերմանը նրանց ջերմությամբ ընդունեց:

Վահանը պատրաստվեց վառել վառարանը: Մյուսները զրուցում էին…

Թե ինչպես խաղաղ ու բարեսիրտ հյուրերը կերպարանափոխվեցին ու վերածվեցին ավազակների՝ տանտերը գլխի ընկավ, երբ նրան արդեն բռնի նստեցրել էին բազկաթոռին ու կապում էին ոտքեր-ձեռքերը: Փող էին պահանջում, առնվազն՝ 20 հազար դոլար:

Տանտերն ասում էր՝ չունեմ: Իսկ նախկին ընկերները չէին հավատում: Մի կողմից ստիպում էին ասել փողերի տեղը, մյուս կողմից տակնուվրա էին անում տունը՝ փող գտնելու հույսով:

Գերմանը որոնում էր Սերգեյի հայացքը. մի՞թե իր ընկեր Սերգեյն էլ նրանց հետ է… Իսկ Սերգեյը, միգուցե Գերմանի որոնող հայացքից նեղվելով, հանկարծ հեռացավ ամառանոցից…

Հետագայում հանցընկերները ցուցմունք են տալու, որ Սերգեյն էր նախաձեռնել իրենց հարձակումը, մյուսներին գայթակղել էր Գերմանի մեծ հարստության մասին պատմություններով: «Համալսարանի համար նոր մասնաշենք պիտի առնի 200 հազար դոլարով»,- ասում էր Սերգեյը: Նրանք մտածում էին՝ եթե 200 հազար ունի, 20 հազարը ինչո՞ւ իրենց չտա:

Հանցընկերները Սերգեյի անսպասելի հեռացումը ամառանոցից բացատրում էին Գերմանին ավելի անօգնական դարձնելու մտադրությամբ՝ այնուամենայնիվ, Գերմանը ինչ-որ տեղ կարող էր հույսը Սերգեյի վրա դնել, մտածել, թե նա ավելորդություններ թույլ չի տա…

Սերգեյ Մ.-ի շահերի պաշտպանը հետագայում՝ գործի դատաքննության ժամանակ, ասաց. «Դիտավորյա՞լ է Սերգեյը հեռացել ամառանոցից: Ոչ մի ապացույց չկա: Նա գնացել է՝ մտածելով, թե Գերմանը ոչ շատ մտերիմների հետ ավելի ազատ կխոսի…»:

Բայց Գերմանը խոսելու ի՞նչ ուներ: Նա խնդրում էր իրեն ձեռք չտալ, բաց թողնել, ինքը գումար կճարի, ոչ մի տեղ չի բողոքի:

Պաշտպանը դատարանում ասաց. «Գերմանն այն մարդը չէր, որ գնար հայտներ: Իրենք՝ ամբաստանյալներն էլ հարգանքով են խոսում նրա մասին: Նա ասել է՝ չեմ բողոքի: Եվ նրան սպանելու մտադրություն չի եղել: Այդպես ստացվել է…»:

Իսկ նախաքննական ցուցմունքներում մեղադրյալները խոստովանել էին. «Եթե գումար չտար, որոշել էինք սպանել…»:

Եվ սպանության գնացողները ատրճանակներ ունեին ու՝ պարան՝ ծայրերին փայտեր ամրացված…

Երբ Սերգեյի հեռանալը ոչ մի արդյունք չտվեց՝ Գերմանը 20 հազար դոլարը չհանեց, հարձակվողները որոշեցին նրան տանել ամառանոցից: Դրսում ավելի հեշտ, ավելի քողարկելի կլիներ անել այն, ինչ մտադրվել էին:

Գերմանին նստեցրին իր «Մոսկվիչը», Կարենը նստեց ղեկին, Արան՝ հետևի նստատեղին, իսկ Վահանը «Նիվայով» պիտի հետևեր նրանց: Ճանապարհին՝ նախապես պայմանավորված տեղում, պիտի հանդիպեին Սերգեյին: Բայց պայմանավորված տեղում Սերգեյը չկար:

«Մոսկվիչը» դուրս բերեցին ճանապարհից: Արա Ա.-ն պարանը գցեց Գերմանի պարանոցին: Սպառնացին: Պահանջեցին: Վերջը՝ սպանեցին…

Դատարանում ասում էին՝ ինքնաբերաբար է ստացվել… Իբր՝ Արան պարանը մի քիչ ավելի է ձգել, քան պետք էր: Պաշտպաններից մեկը դատարանում ասաց. «Այդ սպանությունը չմտածված, հիմար գործողությունների հետևանք է եղել»:

Նույն պաշտպանը նաև ասաց. «Իրենց պահանջած գումարը չստանալով՝ ծայրահեղ միջոցի են դիմել, վախեցրել են վայրագ ձևով…»:

Արա Ա.-ի պաշտպանը ասաց. «Սահմանի բերանին չեն կանգնել, դա էլ Արայի էմոցիոնալ առանձնահատկություններից է գալիս, դուք էլ եք տեսնում, թե ինչ դյուրաբորբոք է նա»:

Դատարանում Արա Ա.-ն իրոք դյուրաբորբոք էր: Նա պնդում էր, թե ինքը չի ցանկացել սպանել, Գերմանի մահը անզգուշության հետևանք է:

Դյուրաբորբոք էր նաև Սերգեյ Մ.-ն: Նա իրեն ընդհանրապես մեղավոր չէր ճանաչում: Ինքը, իբր, կողքից է եղել, անտեղյակ, իրեն ցանկանում են մրոտել:

Ըստ խոստովանական ցուցմունքների՝ երբ Արան պարանը այնքան ձգեց, որ Գերմանն անշարժացավ, տղաները ստուգեցին նրա գրպանները, հանեցին 1500 դոլար, վերցրին Գերմանի պայուսակը, բանալիները, նստեցին վրա հասած «Նիվան» ու հեռացան…

Շատ չէին հեռացել, երբ հիշեցին, որ Գերմանի մոտ նաև բջջային հեռախոս կար: Վերադարձան դեպքի վայր: Ամեն բան այնպես էր, ինչպես թողել էին: Գերմանն էլ անշարժ էր ու անշունչ…

Բջջային հեռախոսը՝ «Էրիքսոն» ֆիրմայի, վերցրին: Իսկ Գերմանի մարմինը տեղափոխեցին մեքենայի բեռնախցիկ:

Դատարանում Արա Ա.-ն ասում էր, թե բեռնախցիկում մարմինը տեղավորելիս Գերմանի գլուխը դիպել է ինչ-որ գործիքների, քթից արյուն է հոսել, եթե նա մեռած էր, քթից ինչպե՞ս կարող էր արյուն հոսել: Հետևաբար, իրենք բեռնախցում տեղավորում էին ոչ թե դիակ, այլ դեռ ողջ Գերմանին… Հավանաբար՝ նա մահացել է բեռնախցում…

Դատարան հրավիրված դատաբժշկական փորձագետը պնդեց, որ տուժողի մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձությունից՝ պարանի օղով սեղմելու հետևանքով: Նա բեռնախցիկ է տեղափոխվել արդեն մահացած վիճակում…

Տուժողի քթից հոսած արյունը հանգիստ չէր տալիս Արա Ա.-ին:

Բժիշկը բացատրեց, որ մահվանը հետևում են արյան կուտակումներ վերջույթներում, և քթից ոչ թե արյուն է եկել, այլ եղել է կուտակված արյան հոսք: Ինչ վերաբերում է գլխի վնասվածքներին, դրանք հասցվել են կենդանության օրոք:

Հետքերը խճճելու համար Գերմանի մեքենան հասցրեցին շամպայն գինիների գործարանի մոտ, թողեցին շենքերից մեկի բակում…

Պաշտպաններից մեկը դատարանում ասաց. «Ներքին շշմեցուցիչ ապրումների հետևանքով են դիակը տեղափոխել ինչ-որ շենքի բակ…»:

«Շշմեցուցիչ ապրումներով» էլ բաժանեցին գումարը՝ 1500 դոլարից 400-ը տվեցին Սերգեյին, մնացածը բաժանեցին միմյանց միջև:

1998 թվականի նոյեմբերի 12-ն էր: Իսկ նոյեմբերի 15-ին 4-ն էլ արգելանքի տակ առնվեցին: Մինչ այդ՝ Սերգեյը Գերմանի որդիների հետ փնտրել էր Գերմանին, ճշմարտությունը չէր ասել… Նրա պաշտպանը դա «բարոյահոգեբանական պահ» անվանեց՝ ինչպե՞ս կարող էր ասել՝ ձեր հայրը մահացել է…

Արա Ա.-ն դատաքննության ավարտին ասաց. «Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում դատախազի առաջադրած մեղադրանքներում: Ով ինչ ուզում՝ ասում է: Սպանության նպատակ չենք ունեցել, չկանխատեսված սպանել եմ: Նիստերի ժամանակ կարող էր թվալ, թե ծիծաղում էի, չնայած մեծ վիշտ կա մեջս: Գերմանը մահացել է ոչ թե խեղդելուց, այլ հետո՝ մեքենայի բեռնախցում: Գնդակահարություն էլ որոշեք՝ համաձայն եմ: Այս թատրոնը պետք է վերջացնել…»:

Սերգեյ Մ.-ն ասաց. «Ներողություն եմ խնդրում Գերմանի երեխաներից: Ես ունեի պատիվ, հարգանք, չհաջողվեց պահել մինչև վերջ: Ինձ կպցրին դա, չգիտեմ, թե ինչ դրդումով: Ես ոչ մեկից չեմ խնդրի, թե մեղմ դատեք: Տղամարդ եղել եմ, տղամարդ էլ կմնամ: Ու չեմ թողնի, որ այսպես մնա: Ինչքան հարմար եք գտնում՝ տվեք, կուզեք՝ գնդակահարություն տվեք: Ես ասելու բան չունեմ…»:

1999 թվականի գարնանը գերագույն դատարանը Արա Ա.-ին դատապարտեց 15 տարի ազատազրկման, առաջին 5 տարին պիտի անցկացներ բանտում: Կարեն Հ.-ն ու Սերգեյ Մ.-ն դատապարտվեցին 13-ական տարի, իսկ Վահան Ա.-ն՝ 9 տարի ազատազրկման: