Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBank
Право

Երևանում 3 զավակների մայրը չորրորդին վաճառել է $3 հազարով, իսկ չբեր ուսուցչուհին նորածնին գնել է 6500 դոլարով

1in.am\ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ ավարտվել է նորածին երեխայի առուվաճառքի վերաբերյալ գործի քննությունը:

Այս գործով ամբաստանյալի աթոռին էին ՀՀ ԱՆ «Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ մանկաբարձ-գինեկոլոգ Կարինե Անտոնյանը, ՀՀ ԱՆ «Արամյանց» բժշկական կենտրոնի բուժքույր Գոհարիկ Խաչատրյանը, նորածնի կենսաբանական մայր Ալլա Կ.-ն և երեխայի խնամքը հանցավոր ճանապարհով ստանձնած Քրիստինե Կ.-ն:

Ըստ մեղադրանքի՝ մանկաբարձ-գինեկոլոգ Կարինե Անտոնյանը պաշտոնական փաստաթղթերի կեղծմամբ այլ անձի՝ բուժքույր Գոհարիկ Խաչատրյանի նախաձեռնությամբ կազմակերպել է խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առք և ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառք:

2016 թվականի փետրվարի 22-ին բժիշկ Կարինե Անտոնյանը, ըստ մեղադրանքի, համաձայնել է բուժքույր Գոհարիկ Խաչատրյանի առաջարկին ու կազմակերպել է հղի, 36-ամյա Ալլա Կ.-ի կողմից ծննդաբերելուց հետո երեխայի՝ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով վաճառքը և խնամքը ստանձնելու նպատակով 37-ամյա Քրիստինե Կ.-ի կողմից երեխայի առքը, ինչի համար բժշկուհին պահանջել է 1500 դոլար:

Ըստ մեղադրանքի՝ Կարինե Անտոնյանը Գոհարիկ Խաչատրյանի դրդմամբ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ «Հղիի և ծննդկանի անհատական քարտում» ակնհայտ կեղծ տվյալներ է մտցրել, իրական հղի Ալլա Կ.-ին ոչ հղի Քրիստինե Կ.-ի անձնագրային տվյալներով որպես հղի ընդունել է բժշկական կենտրոն: Նա հղիի նախածննդյան բոլոր հետազոտությունները և բժշկական հաշվառումները գրանցել է Քրիստինե Կ.-ի անունով: 2016 թվականի ապրիլի 9-ին Ալլա Կ.-ն ծննդաբերել է:

Կարինե Անտոնյանը բժշկական կենտրոնի փաստաթղթերում, այդ թվում՝ «Բժշկական քարտում», ինչպես նաև զագսում նորածին երեխային ծննդյան վկայական տրամադրելու համար հիմք հանդիսացող պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տվյալներ է մտցրել, իբր՝ երեխային ծննդաբերել է Քրիստինե Կ.-ն, ինչի հիման վրա Քրիստինե Կ.-ն զագսում գրանցվել է որպես նորածին աղջնակի մայր, նրա ամուսինը՝ որպես հայր, երեխային տրվել է ծննդյան վկայական:

Քրիստինե Կ.-ն 2016 թվականի ապրիլի 9-ին «Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ տարածքում բժշկուհի Կարինե Անտոնյանին վճարել է նրա պահանջած 1500 դոլարը:

2016 թվականի ապրիլի 12-ին Քրիստինե Կ.-ն բուժքույր Գոհարիկ Խաչատրյանին վճարել է նրա պահանջած 2000 դոլարը: Միաժամանակ, երեխային ծննդաբերած Ալլա Կ.-ին նա վճարել է 3000 դոլար:

Ըստ մեղադրանքի՝ երեխայի կենսաբանական մայր Ալլա Կ.-ն դեռևս հղիության 5-րդ ամսում՝ 2015 թվականի դեկտեմբերին էր «Արամյանց» բժշկական կենտրոնի բուժքույր Գոհարիկ Խաչատրյանի միջոցով պայմանավորվել երեխայի խնամքը ստանձնելու նպատակով «գնորդի»՝ Քրիստինե Կ.-ի հետ՝ առուվաճառքի պայմանների վերաբերյալ:

Նորածնին առուվաճառքի առարկա դարձրած կանայք ընդհանուր իրավասության դատարանում իրենց մեղավոր են ճանաչել և միջնորդել են գործը քննել արագացված ընթացակարգով:

Դատարանը հաշվի է առել, որ բուժքույր Գոհարիկ Խաչատրյանը վատառողջ է: Միաժամանակ դատարանն արձանագրել է, որ հենց Գոհարիկ Խաչատրյանն է իրեն վերագրվող հանցագործության մեջ ունեցել առանձնապես ակտիվ դեր: Նա է առաջարկել հղի Ալլա Կ.-ին՝ նորածնին վաճառել այլ անձի: Ստանալով Ալլա Կ.-ի համաձայնությունը՝ նա է ձեռնամուխ եղել երեխայի վաճառքի գործընթացի կազմակերպմանը, դրա մասին տեղյակ է պահել Քրիստինե Կ.-ին: Գոհարիկ Խաչատրյանն է կազմակերպել Ալլայի ու Քրիստինեի հանդիպումը: Նա է առաջարկել երեխայի ձեռքբերման գործընթացը կազմակերպել ոչ օրինական կարգով: Եվ վերջապես, դատարանը հաշվի է առել, որ Գոհարիկ Խաչատրյանն է դիմել բժշկուհի Կարինե Անտոնյանին ու ձեռք է բերել նրա համաձայնությունը՝ երեխայի առուվաճառքը կազմակերպելու հարցում: Գոհարիկ Խաչատրյանը երեխայի «գնորդ» Քրիստինե Կ.-ից ստացել է 2000 դոլար, իսկ բժշկուհի Կարինե Անտոնյանից՝ 500 դոլար:

Դատարանը հաշվի է առել, որ բժշկուհի Կարինե Անտոնյանը զղջացել է կատարածի համար, խոստովանական ցուցմունքներով աջակցել է հանցագործության բացահայտմանը, նրա խնամքին է անչափահաս երեխան, և նա սպասում է երկրորդ երեխայի ծնունդին:

Դատարանը հաշվի է առել, որ երեխայի կենսաբանական մայր Ալլա Կ.-ի խնամքին երեք անչափահաս երեխաներ կան՝ 12, 10 և 8 տարեկան, Ալլա Կ.-ն մտավոր առողջության հետ կապված թեթև խնդիր ունի, իրեն վերագրվող արարքը կատարել է «կյանքի ծանր հանգամանքների զուգորդման՝ նյութական ծանր վիճակում գտնվելու հետևանքով», նա զղջացել է, տվել է խոստովանական ցուցմունքներ:

Դատարանը հաշվի է առել, որ Քրիստինե Կ.-ն բարձրագույն կրթություն ունի, ուսուցչուհի է, տվել է խոստովանական ցուցմունքներ, զղջացել է, իրեն վերագրվող արարքը կատարել է «ֆիզիոլոգիական առանձնահատկությունների պատճառով» երեխա ունենալ չկարողանալու հետևանքով:

Դատարանը Գոհարիկ Խաչատրյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-168 հոդվածի 1-ին և 38-325 հոդվածի 1-ին մասերով: Նրա նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել 1 տարի 9 ամիս 19 օր ազատազրկում և տուգանք՝ 400 հազար դրամի չափով:

Պատժի սկիզբը կհաշվվի Գոհարիկ Խաչատրյանին փաստացի արգելանքի տակ առնելու օրից, երբ դատավճիռն օրինական ուժ ստանա:

Կարինե Անտոնյանը մեղավոր է ճանաչվել 38-168 հոդվածի 1-ին և 325 հոդվածի 1-ին մասերով, վերջին հաշվով դատապարտվել է 1 տարի 11 ամիս ազատազրկման և 400 հազար դրամ տուգանքի: Նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել՝ ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չի կիրառվի, կսահմանվի 2 տարի փորձաշրջան:

Ալլա Կ.-ն և Քրիստինե Կ.-ն մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 168 հոդվածի 1-ին մասով:

Ալլա Կ.-ն դատապարտվել է 1 տարի 11 ամիս 29 օր, իսկ Քրիստինե Կ.-ն՝ 2 տարի ազատազրկման: Նրանց երկուսի նկատմամբ էլ պայմանական դատապարտություն է կիրառվել, յուրաքանչյուրի համար սահմանվել է 2 տարի փորձաշրջան:

Այս դատավճիռը բողոքարկել է միայն Գոհարիկ Խաչատրյանի շահերի պաշտպանը՝ խնդրելով իր պաշտպանյալի նկատմամբ նույնպես կիրառել պայմանական դատապարտություն, նրան իրական ազատազրկման չդատապարտել, սահմանել փորձաշրջան, ինչպես նաև 200 հազար դրամի չափով նվազեցնել տուգանքի ձևով նշանակված պատիժը: