Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Армянская церковь под давлением. Армяне обращаются во Всемирный совет церквейПоздравление лидера движения «Всеармянский фронт» генерал-майора Аршака Карапетяна с ПасхойIDBank предоставит стипендии на сумму 35 миллионов драмов 103 арцахским студентам Ереванского государственного университета ВТБ (Армения) упростил процесс автокредитования на первичном рынке Геополитическое балансирование — на «нитке». «Паст»Одним из главных рисков выборов является распыление голосов. «Паст»С кем же на самом деле встретился Никол Пашинян? «Паст»Власти уже «цепляются за соломинку». «Паст»А где же человечность? «Паст»Жители Тигранашена не имеют права собственности и живут в постоянном ощущении угрозы (Видео)Арман Царукян сделал громкое заявление насчет своего будущегоАрмия Ирана пригрозила отбросить военных США в период до каменного векаЮнибанк присоединился к Партнерству по финансовому учету углеродных выбросов (PCAF) NYT: Франция, РФ и Китай сорвали решение в Совбезе ООН по войне против ИранаБезопасная среда - ровные возможностиРазъяснение: Почему 18-летнего арестованного Давида Минасяна перевезли из УИУ «Армавир» в УИУ «Абовян»?Юнибанк присоединился к Партнерству по финансовому учету углеродных выбросов (PCAF)Келлог назвал союзников США по НАТО трусами и призвал создать новый альянсАмериканский сенатор заявил, что США проигрывают кампанию против ИранаШеф Пентагона уволил еще двух высокопоставленных военачальников армии СШАТигранашен на грани опустения: жители приграничного села живут в тревоге и неопределённости Арестовать весь армянский народ не получится: «Паст»IDBank получил награду Commerzbank STP Excellence Award 2025«В Армении идёт тенденция к ухудшению обстановки» Аршак Карапетян Геворг Геворкян не имеет никакого отношения к партии «Всеармянский фронт»: «Паст»Почему меморандум о союзе с «Сильной Арменией» подписал руководитель инициативы «Армения-это я»? «Паст»Армяне Москвы встретили Пашиняна акцией «Мы с Эчмиадзином»: «Паст»Десантные операции и сценарии возможного захвата иранских островов в персидском заливе Emirates: Гражданам Ирана запрещён въезд и транзит через ОАЭОАЭ сообщили о гибели человека в результате падения обломков беспилотникаВступило в силу постановление правительства о порядке расчета налога исходя из мощности двигателя электромобиляМарко Рубио: США придётся пересмотреть свои отношения с НАТО после завершения конфликта с ИраномЕреван и Армения вошли в топ стран с худшим воздухомНапряженная ситуация сложилась в ереванском детском саду: родители требуют отставки директора«Мы уйдем очень скоро»: Трамп анонсировал окончание войны независимо от того, будет ли сделка с ИраномВ Армению через Азербайджан сегодня будет отправлено 5 вагонов зернаЗатопили плакатами «с сердечками»: «Паст»Снова активизируют сквернословие, злобу и ненависть: «Паст»Существует желание не допустить, чтобы «Арарат-Армения» стала чемпионом: «Паст»Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»IDBank представил специальное предложение на TOON EXPO 2026Международная конференция FINTECH360 соберет в Ереване 500 участниковАрмянский самбист Карен Саргсян завоевал золото «Кубка основоположников самбо 2026» в МосквеЕАЭС хочет, чтобы Армения активнее участвовала в кооперации с другими странами ЕАЭС – ОверчукПредставители омбудсмена встретились с задержанными после инцидента в ЕреванеВ Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес АйвазянПри поддержке Ucom в Вагаршапате состоялся региональный молодежный форум «ДемАрДем: Диалог поколений»МИД Ирана: Зеленский пытается обобрать страны Ближнего Востока The Hill: свыше ста миллионов американцев уверены, что застанут апокалипсисИран грозит ударами по университетам США и Израиля в регионе
Право

«Հոկտեմբերի 27»-ի գործով ազատազրկվածի մորը խոստացել են 12 հազար դոլարով ազատ արձակել որդուն

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Աննա Մաթևոսյանի նախագահությամբ ընթանում է Թերեզա Սարգսյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ Թերեզա Սարգսյանը խաբեությամբ՝ ցմահ ազատազրկման դատապարտված Էդուարդ Գրիգորյանի նկատմամբ համաներում կիրառելու, ներում շնորհելու կեղծ խոստմամբ դատապարտյալի մորը՝ Թերեզա Օհանյանին դրդել է իր միջոցով առանձնապես խոշոր չափերի՝ 12 հազար դոլար կաշառք տալ պաշտոնատար անձանց, ապա ստանալով հիշյալ գումարը՝ հափշտակել է Օհանյանի առանձնապես խոշոր չափերով գույքը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Թերեզա Սարգսյանը առաջին անգամ Թերեզա Օհանյանին հանդիպել է 2011 թվականի գարնանը մերսման ծառայություններ մատուցող Վարսիկ Մ.-ի տանը: Վերջինիցս Թերեզա Սարգսյանն իմացել է, որ Թերեզա Օհանյանը «Հոկտեմբերի 27»-ի գործով «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալ Էդուարդ Գրիգորյանի մայրն է: Սարգսյանը վատ է արտահայտվել դատապարտյալի ու նրա մայրիկի հասցեին, իսկ Վարսիկը հորդորել է մորը վատ բան չասել, նա «խեղճ կին է», մեղք չունի որդու կատարածի համար:

Մի քանի ամիս անց՝ 2011 թվականի օգոստոսին, Թերեզա Սարգսյանը հերթական անգամ այցելելով մերսուհի Վարսիկին, սկսել է խոսել ցմահ ազատազրկման դատապարտված Էդուարդ Գրիգորյանի մասին՝ նշելով, թե սեպտեմբերին «մեծ համաներում» է լինելու՝ ՀՀ անկախության 20-ամյակ առթիվ, և ինքը հնարավորություն ունի Է. Գրիգորյանին օգնել՝ պատժից ազատվելու հարցում:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Թերեզա Սարգսյանը Վարսիկ Մ.-ին ասել է, թե կապեր ունի ՀՀ նախագահի աշխատակազմում և այդ կապերի միջոցով կարող է կարգավորել ցմահ ազատազրկված Է. Գրիգորյանին «համաներման ցուցակում ընդգրկելու, նախագահի կողմից ներում շնորհելու հարցը»:

Վարսիկ Մ.-ն Թերեզա Սարգսյանի ասածները փոխանցել է դատապարտյալի մայրիկին:

Թերեզա Օհանյանը հանդիպել է Թերեզա Սարգսյանի հետ, իմացել է, որ նա հայտնի լրագրող է, լայն կապեր ունի իրավասու պաշտոնատար անձանց շրջանում, հավատացել է նրան, թե կարող է կաշառքի միջոցով լուծել որդուն ազատելու հարցը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Թերեզա Օհանյանը 2011 թվականի օգոստոսի 29-ից մինչև նոյեմբերի 28-ը մաս-մաս Թերեզա Սարգսյանին է փոխանցել 12 հազար դոլար: Թերեզա Սարգսյանը այդ գումարը վերցնելով, ոչ մի գործողություն չի կատարել՝ պաշտոնատար անձանց չի փոխանցել, այսինքն՝ կաշառք տալը ավարտին չի հասցվել, իսկ Թերեզա Սարգսյանը խաբեությամբ հափշտակել է Թերեզա Օհանյանի առանձնապես խոշոր չափերի գույքը՝ 12 հազար դոլարը:

Առաջադրված մեղադրանքում Թերեզա Սարգսյանն իրեն մեղավոր չի ճանաչել ու չի ճանաչում: Մեր զրույցի ժամանակ նա ասաց, որ տուժող Թերեզա Սարգսյանն իրեն ընդհանրապես գումար չի տվել: Իրեն դիմել է իր «մասաժիստկա» Վարսիկը՝ խնդրել է օգնել ցմահ ազատազրկված մի տղայի մորը: Ինքը, իմանալով, որ խոսքը «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտվածի մասին է, կտրականապես մերժել է: Ասել է. «Ավելի շուտ ես իմ ձեռքը կկտրեմ, քան դիմում կգրեմ պետությունը գլխատողների գործով դատապարտվածի անունից»: Իր օգնությունը կայանալու էր դատապարտյալի անունից դիմում գրելու մեջ: Երբ «մասաժիստկան» շատ է խնդրել, ինքը, այնուամենայնիվ, Էդիկ Գրիգորյանի անունից դիմում գրել է լրիվ անշահախնդիր կերպով, դիմումը հանձնել է Վարսիկին ու այդ գործին այլևս առնչություն չի ունեցել… Մի օր էլ իրեն զանգել ու կանչել են ԱԱԾ…

Գործով տուժող Թերեզա Օհանյանն ասաց, որ իր որդին «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդուարդ Գրիգորյանն է: Մայրն ասաց, որ ինքը չգիտի՝ որդին ինչպես է հայտնվել Նաիրի Հունանյանի խմբում, բայց մի բան հաստատ գիտի՝ Էդիկը կրակոցների ժամանակ ԱԺ դահլիճում չի եղել, դրսում նստած է եղել մեքենայի մեջ: Կրակոցներ լսելով՝ նա ներս է մտել ու օգնել է վիրավորներին…

Էդուարդ Գրիգորյանը մասնագիտությամբ բժիշկ է՝ մանկական տրավմատոլոգ, նրա հայրը դեպքի պահին եղել «Արմենիկումի» գլխավոր բժիշկը, իսկ մայրը՝ իմ խոսակից Թերեզա Օհանյանը, գինեկոլոգ է, աշխատել է «Պլանի գլխի» հիվանդանոցում:

Թերեզա Օհանյանն ասաց, թե ինքը Վարսիկ Մ.-ից է իմացել Թերեզա Սարգսյանի մեծ հնարավորությունների մասին: Թերեզային հանդիպել է անձամբ, նա խոստացել է օգնել, որպեսզի որդին համաներմամբ ազատ արձակվի, ասել է, որ դրա համար միայն փաստաբանի գումար պետք է վճարել՝ 2 հազար դոլար: Ինքը Թերեզային հավատացել ու սկզբում տվել է 1200 դոլար, մնացած 800 դոլարը նրան փոխանցել է Վարսիկի միջոցով: Որոշ ժամանակ անց Վարսիկից իմացել է, որ Թերեզա Սարգսյանն առաջարկել է ՀՀ նախագահի աշխատակազմում աշխատող երեք ծանոթ պաշտոնյաների կաշառելու միջոցով հասնել նրան, որ Էդիկը համաներումով ազատվի: Թերեզա Սարգսյանը, ըստ տուժողի, սկզբում իրենից ուզել է 20 հազար դոլար: Ինքն ասել է, թե այդքան գումար տալ չի կարող, կարող է տալ միայն 10 հազար դոլար: Թերեզա Սարգսյանը համաձայնել է այդ գումարով անել գործը: Գումարը նրան է փոխանցել մաս-մաս: Ընդ որում՝ եղել է մի պահ, երբ կասկածել, այլևս չի ցանկացել որևէ գումար տալ, բայց Թերեզա Սարգսյանը Վարսիկ Մ.-ի հետ եկել է իրենց շենքի մոտ, խոսել է իր հետ, ասել է, թե պաշտոնատար անձինք, ովքեր պիտի Էդիկի գործն անեն, հետապնդում են իրեն, պահանջում են գումարը տալ, որ կարողանան գործն անել…

12 հազար դոլարը Թերեզա Սարգսյանին տալուց հետո Թերեզա Օհանյանը սպասել է, թե որդին համաներմամբ երբ կազատվի, իսկ երբ չի ազատվել, նա սկսել է Թերեզա Սարգսյանից հետ ուզել տված գումարը…

Որդին ու ամուսինը ոչինչ չեն իմացել: Էդիկի որդին պատահաբար լսել է իր հեռախոսային խոսակցությունը Վարսիկի հետ, երբ ինքը խոսում էր իր գումարը վերադարձնելու մասին: Հերթական տեսակցության ժամանակ որդին Էդուարդ Գրիգորյանին ասել է, թե տատիկը հեռախոսով կասկածելի խոսակցություն է վարում ինչ-որ գումար վերադարձնելու վերաբերյալ:

Էդուարդ Գրիգորյանը մորից ճշտելով տեղի ունեցածը, դիմում է գրել՝ հայտնելով, թե իր ազատման վերաբերյալ կեղծ խոստումներ տալով՝ ինչ-որ մեկը մորից գումարներ է վերցրել…

Այս դատական նիստին պետք է դատարան ներկայացվեր գործով վկա, ցմահ ազատազրկման դատապարտված Էդուարդ Գրիգորյանը, բայց նրան դատարան չէին ներկայացրել ՔԿՀ-ից:

Դատարանը հարցաքննեց վկա Հայկուշին, ով հեռախոսային խոսակցություններ էր ունեցել ինչպես Թերեզա Սարգսյանի, այնպես էլ իր «մասաժիստկա» Վարսիկի հետ:

Վկան ասաց, թե Թերեզա Սարգսյանի հետ հեռախոսով խոսել է միայն Արցախյան պատերազմի ու երկրի դրության վերաբերյալ՝ «Տեղյակ չեմ եղել, որ Թերեզան խնդիրներ ունի»:

Վարսիկ Մ.-ին հավատացել է, քանի որ իմացել է, որ նրա ամուսինը եղել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բժիշկը: Իր կարծիքով՝ նախագահի մոտ առավել վստահելի մասնագետներ կարող էին աշխատել…

Վկան ասաց, թե մոտ 13 տարի առաջ վիրահատություն է տարել, իրեն վատ է զգացել, ու Թերեզա Սարգսյանն իրեն տարել է «մասաժիստկա» Վարսիկի մոտ: Վերջինս ասել է, թե ինքն ու ամուսինը կարմիր դիպլոմով ավարտել են բժշկականը…

Վկայի հարցաքննության ժամանակ տուժող Թերեզա Օհանյանը հանդես եկավ հայտարարությամբ ու վկային հիշեցրեց, որ նա Վարսիկին ասել էր՝ թող էդ կինը չբողոքի, Թերեզա Սարգսյանին Մոսկվայից 10 հազար դոլար են ուղարկելու. «Քո ասածի պատճառով ես սպասեցի ու մեկ ամիս ուշացրի բողոքս… Ես անընդհատ զանգում էի Վարսիկին, ասում էի՝ Թերեզային փոխանցի, որ գումարս վերադարձնի: Վարսիկը խոսել է վկայի հետ, նա էլ ասել է՝ թող էդ կինը չբողոքի, սպասի… Ես էլ մեկ ամիս սպասել եմ… Հետո Թերեզա Սարգսյանը զանգեց՝ ապրիլի սկիզբն էր, ասեց՝ կգամ, կհանդիպենք: Ես էլ ասի՝ աշխատիր փողը վերադարձնես, որ տանեմ բանկում մուծեմ: Բայց հետո լռություն տիրեց՝ ոչ զանգ, ոչ բան… Ես էլ բողոքեցի…»:

Վկա Հայկուշը հայտնեց, թե իրեն զանգել էր Վարսիկը՝ «միտումնավոր կերպով», ու խնդրել էր, որ ինքը Թերեզա Սարգսյանին փոխանցի, թե մի կին կա, տունը գրավի տակ է, Թերեզան թող նրա գումարները տա, թե չէ լուրջ խնդիրներ կունենա անվտանգության ծառայության հետ: Հետո վկային զանգել է Թերեզա Սարգսյանը, ասել է, թե Ղարաբաղից եկել է, իրեն զանգել են անվտանգության ծառայությունից, Վարսիկը անվտանգության ծառայությունում իր դեմ ցուցմունք է տվել. «Վարսիկը ինձ սուտ շառի է կապել»… Ինքը Վարսիկի ասածը չի հաղորդել Թերեզային…

Դատարանում վկան ասաց, թե նախաքննական ցուցմունքում շփոթել է Թերեզայի ու Վարսիկի զանգերի հերթականությունը, իրականությունն այն է, ինչ ինքը հայտնեց դատարանում:

Վկան նշեց, թե նախաքննական ցուցմունքը տալու ժամանակ քննիչը իր նկատմամբ ճնշում է գործադրել. «Քննիչը տեղից հելել էր, սենց բաներ էր անում… ասում էր՝ ես քեզ պիտի դատեմ: Ես էլ ասի՝ դու ո՞վ ես, որ ինձ դատես… Ես ոչ մի սուտ ցուցմունք չեմ տվել… Բայց նստում էի 15-20 րոպե՝ մինչև շնչառությունս կարգավորվում էր, նոր ցուցմունք էի տալիս… Կարող ա մի բան էլ շփոթել եմ, մարդ եմ՝ կապլի եմ խմել, ներս եմ մտել, դուրս եմ էկել… Ես բարձրագույն կրթություն չունեմ ու «խեղաթյուրելը» չեմ հասկանում… Ես պնդում եմ, որ Թերեզան Ղարաբաղից էկել էր՝ կանչել էին անվտանգության ծառայությունից, նա դրանից հետո է զանգել ինձ…»:

Դատական հաջորդ նիստին՝ հուլիսի 6-ին, կշարունակվի վկաների հարցաքննությունը: