Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Обновленный центр продаж и обслуживания Ucom открылся на проспекте Тиграна Меца Операция архиепископа Микаела Аджапахяна отложена на неопределенный срок«Euromedia24» удостоил Давида Амаляна почётной премии «Эталон борьбы» (видео)Уже открыто признают, что цель - разрушить Церковь: «Паст»Раскрываются ли мошенничества? «Паст»Народ и Церковь едины в борьбе против антицерковной кампании властей: «Паст»«Euromedia24» удостоил Рубена Матевосяна почётной премии «Хранитель армянской музыки» (видео)Трамп приостановил крупномасштабные ветроэнергетические проекты по меньшей мере на 90 дней«Осветим темноту вместе»: подарок Самвела Карапетяна ГюмриВо Франции проводится расследование по факту кибератаки на почту: сообщается о пророссийских хакерахЗа ситуацией вокруг армянской Церкви следят и в Лондоне — замглавы британского МИДГеоргий Макарян из Балашихи стал чемпионом мира по бразильскому джиу-джитсу«Тайный Санта» на idplus: анонимные подарочные картыФСБ России сообщила о предотвращении теракта на магистральном нефтепроводеПентагон: наращивание военной мощи Китая делает США уязвимымиАрмянский бренд Yeprem представлен в 5-м сезоне сериала «Эмили в Париже»Трамп рассмешил Сталлоне на вручении премииBrent подорожала до $62,46 за баррельВласти Армении не способны решить стоящие перед экономикой вызовы: КарапетянПапа римский Лев: «Очень печально, что Россия отказалась от перемирия»Сотрудничество между фондом «Музыка во имя будущего» и «Барур» - во имя распространения армянской музыкиЮнибанк завершил размещение бессрочных облигаций раньше срокаРазве дворовая команда сможет победить профессионалов. Аршак КарапетянСтипендии для 100 студентов из Арцаха в рамках программы IDBank «Бок о бок»Подведены итоги второго конкурса финансовой грамотности Junius Кому и за что благодарен Пашинян?... «Паст»В конце года правительство занято «соскабливанием» денег: «Паст»Что происходит, когда одного человека нет в Армении? «Паст»Роберт Амстердам рассказал престижному телеканалу о преследовании христиан в АрменииПутин: Товарооборот с Арменией скорректировалсяПашинян заявил Путину о важности восстановления ж/д, соединяющих Армению с Азербайджаном и ТурциейГосдеп опроверг сообщения о $60 млрд США на восстановление ГазыПесков: данные о якобы желании РФ восстановить сферы влияния СССР ошибочны НАТО откроет в Румынии крупный центр для поставок оружия УкраинеАрмянский фильм победил на Первом морском молодежном фестивале вертикального кино и видео «Золотой Якорь»Украинские беспилотники атаковали причалы и суда в крупном нефтяном порту Краснодарского краяЗолото подорожало выше $4380 за унцию и обновило ценовой рекордВласти РА и некоторые заблудшие священнослужители должны отказаться от своих идеологии: «Паст»Очередная неудача Никола Пашиняна: «Паст»«Рубинян был тем, кто варил мне кофе»: «Паст»В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитованных при МИД РФЕдинство против разрушения Церкви: «Паст»Артур Даниелян – бронзовый призер «Кубка Сильнейших» в МинскеКартина «Почтальон» Карена Геворкяна удостоилась специального упоминания на фестивале документального кино в КрасноярскеГенсер: Рубен и другие армянские христианские заключённые находятся в тюрьме за защиту права народа Нагорного КарабахаBernama: в Малайзии из-за наводнений эвакуировали более 15 тыс. человекПерсидский залив окрасился цветом крови, как в библейском пророчествеС азербайджанской железнодорожной станции Беюк-Кясик отправлен состав с топливом для АрменииUcom и SunChild реализуют программу «Умное наблюдение за птицами» Макрон заявил, что Европа должна быть готова к прямым переговорам с Россией
Общество

Պոպուլիզմի դարաշրջանն անցել է. հասկանում ենք ՝ գալու է մարդկանց սպասումներն իրականացնելու օրը, իսկ մենք ի վիճակի չենք լինելու դրա տակից դուրս գալ. Արսեն Քարամյան

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական Արսեն Քարամյանը հերքում է իր առնչությունը այսօր Երեւանի մի շարք կամուրջներ բեռնատարներով փակելու հետ:

Անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե կամուրջներ փակած բեռնատարները պատկանում էին «Էյ Դի Էյ Թեք» ընկերությանը, որի սեփականատերն ինքն է, Արսեն Քարամյանը կրկին հերքեց. «Ես որեւէ առնչություն չունեմ շրջանառվող տեղեկությունների մեջ մատնանշվող ընկերության հետ, չեմ հանդիսանում հիմնադիր, սեփականատեր: Հանդիսանում եմ ընդամենը պատվիրատու:Շինաշխատանքներ կատարելու համար ժամանակին պայմանագրեր եմ կնքել այդ ու ոչ միայն այդ ընկերության հետ. այդքան բան»:

Փոխնախարարը Aravot.am-ին ասաց, որ քաղաքացիական իրավունքների առաջմղման ջատագովն է, այս օրերին ընտանիքի անդամների հետ մասնակցում է երթերին, հանրահավաքներին. «Մեր քաղաքացիները ազատ են իրենց իրավունքները առաջ մղելուն Սահմանադրությամբ եւ օրենքի չարգելված տարբերակներով:

Բռնությանը վատ եմ վերաբերում, ինչպես վատ էի վերաբերում 2018-ին: Ես մասնակցում եմ այս պայքարին որոշակիորեն՝ որպես հանդիսատես, որպես ակտիվ քաղաքացի, որպես կուսակցական: Երթերին, հանրահավաքներին մասնակցում եմ ընկերներիս, ընտանիքիս անդամների հետ»: Մեր հարցին՝ համամի՞տ եք ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի դիտարկմանը, թե ընդդիմությունը բացի մորուք պահելուց՝ ամեն ինչում կրկնօրինակում են 2018 թվականի իրենց պայքարի ձեւերը, Արսեն Քարամյանը պատասխանեց.

«Ժամանակը ցույց կտա՝ ով, ում է կրկնօրինակում ու ինչի համար է կրկնօրինակում: Համենայն դեպս, չեմ կարծում՝ իրենց օրինակը հաջողված է, որ ինչ-որ մի խելոք մարդ էլ բռնի ու իրենց կրկնօրինակի: Երբ մենք էինք քաղաքական ասպարեզում եւ Հայաստանի ղեկն էինք վարում, այդ ղեկը վարում էինք անվթար, գոնե երկրում խաղաղություն էր, սահմաններում հարաբերական հանգիստ էր: Որեւէ թիզ սանտիմետր հող չէր պակասում: Մեր ձեռագիրը դա է եղել, իսկ եթե ոմանք ինչ որ բան են արել անհաջող ձեւով ու վթարի են ենթարկել, մենք այդ վթարը կրկնօրինակելու ոչ ցանկություն ունենք, ոչ՝ բնատուր կարողություն, ոչ էլ՝ նպատակ»:


Մեր զրուցակցի խոսքով, հանրային գիտակցության մեջ կա մի վատ նստվածք, որի արդյունքում իրենց պայքարը մի փոքր դժվարությամբ է առաջ գնում. «Ես նկատի ունեմ այն հանգամանքը, որ մի ստվար զանգված 2018-ի իրադարձությունների հետեւանքով իրեն զգում խաբված: Խաբված մարդկանց հոծ բազմությունների շերտի հետ գործ ունենք ու մեզ համար շատ դժվար է այդ մարդկանց բացատրել, որ չես խաբվելու այս անգամ, հարգելի քաղաքացի, տարբերությունն ու դժվարությունը դրա մեջ է: Երբ մեկ անգամ հիասթափվում են, երկրորդ անգամ նրան ինչ-որ լուսավոր ապագայի մասին, զարգացման մասին հավատացնելը շատ ավելի բարդանում է: 2018-ին դա շատ ավելի հեշտ էր, մանավանդ, երբ հրապարակ են գալիս պոպուլիստական լոզունգներ, այնպիսի բաներ, որոնք հետո չեն իրականանում. սկսենք բոլորիս հայտնի արագաչափերի, կարմիր գծերի տխուր պատմությունից եւ այլն:

Պոպուլիզմի դարաշրջանն անցել է: Այսօր ժողովրդին ակտիվության կոչ անող բոլոր ուժերը ախտահարված չեն պոպուլիզմով, մենք մարդկանց մոտ չհիմնավորված հավակնություններ ու սպասումներ չենք ձեւավորելու, որովհետեւ ի տարբերություն նախորդների՝ մենք ունենք բարձր պատասխանատվություն, որովհետեւ հասկանում ենք՝ գալու է մի օր պատասխան տալու ժամը: Երբ մարդու ցանկությունները, սպասումները կգեներացվեն, հասկանում ենք, որ գալու է դա իրականացնելու օրը, իսկ մենք ի վիճակի չենք լինելու դրա տակից դուրս գալ: Դրա համար ասում ենք այն, ինչ կա… Ես նախկին եմ, հասկանո՞ւմ եք, հիմա այդ նախկինը ում աչքն է ծակում, ում է վնասում:

Ես նախկին եմ, որ այսօր 1,7 միլիարդ դրամ վարկային ռեսուրսներով Սյունիքի մարզում ներդրում եմ անում, որ սյունեցին տեսնի, որ Սյունիքը անվտանգ է լինելու, ես իշխանություն չեմ, ես նախկին եմ: Չի կարելի ժողովրդին թունավորել, մանիպուլացնել, տանել դեպի հիվանդագին մտածելակերպ: Այդ հիվանդության մեջ թաղել, հետո ասել նախկինների դեմ: Նախկինները վնաս չեն, մի հատ լավ երգ կար, էն որ երգում էր՝ իմ հանճարը քո բանջարին վնաս չէ »: