Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» Через Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»Как учесть голос диаспоры на выборах? Америабанк и АБР заключили договор на сумму 100 миллионов долларов США для расширения финансирования микро-, малых и средних предприятий и «зеленых» инвестиций в Армении ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Азербайджанцы: Пашинян – лучшее, что случилось с кочевым народом
Регион

Փաշինյանն ու Պուտինը պայմանավորվել են ջանքեր գործադրել ԼՂ-ում ստեղծված իրավիճակը կարգավորելու ուղղությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուրբաթ օրը կայացած հեռախոսազրույցում հարցադրում է արել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակում ռուս խաղաղապահների գործողությունների հետաքննության անհրաժեշտության մասին, հայտնում են Հայաստանի վարչապետի աշխատակազմի լրատվական վարչությունից։ Պաշտոնական հաղորդագրությունից պարզ չի դառնում, թե ինչպես է արձագանքել Պուտինը Փաշինյանի այս առաջարկին։

Կառավարության հաղորդագրության մեջ շեշտվում է, որ Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումից հետո ստեղծված իրավիճակը, որը Հայաստանի վարչապետը գնահատել է լարված։

«Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են ջանքեր գործադրել ԼՂ-ում ստեղծված ճգնաժամային իրավիճակը կարգավորելու ուղղությամբ», - նշված է հաղորդագրությունում։

Կրեմլն այս շաբաթ Հայաստանի վարչապետի ու Ռուսաստանի նախագահի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին չի հայտնել։ Պուտինի խոսնակն է միայն լրագրողներին տեղեկացրել, որ Ռուսաստանի նախագահը հինգշաբթի և ուրբաթ օրերին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետի հետ՝ տեղեկացնելով՝ քննարկվել է իրավիճակը Ղարաբաղում։ Հինգշաբթի օրը տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին էլ հայկական կողմը չէր հայտնել։

Կառավարությունից «Ազատությանը» տեղեկացրին՝ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցներ պարբերաբար են լինում և դրանցից ոչ բոլորն են լուսաբանվում։ Գործադիրից պարզաբանում են՝ միայն կարևոր հեռախոսազրույցների մասին է պաշտոնական էջում տեղեկացվում։

Հինգշաբթի օրվանից սկսած ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի լարվածությանն է անդրադարձել Միացյալ նահանգները։ ԱՄՆ պետքարտուղարությունից հայտնում են, որ պաշտոնական Վաշինգտոնն ուշադրությամբ հետևում է 2020 թվականի նոյեմբերից հետո շփման գծում հաստատված իրավիճակին։

«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Ադրբեջանի զորքերի տեղաշարժերով։ Զորաշարժերը և էսկալացիայի տանող այլ միջոցառումներն անպատասխանատու են և անհարկի սադրիչ», - ասել է գերատեսչության ներկայացուցիչ Ջալինա Փորթերը։

Ուրբաթ օրը կայացած ճեպազրույցի ժամանակ ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակի գլխավոր տեղակալը լրագրողի հարցին ի պատասխան՝ անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ փոխպետքարտուղարի մարտի 24-ի հեռախոսազրույցներին։

ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությանն Ադրբեջանի արտգործնախարարությունն է արձագանքել՝ այն որակելով «անպատասխանատու քայլ» և ընդգծել, թե Ադրբեջանը գործում է իր ինքնիշխան տարածքներում:

Ֆրանսիան էլ կոչ է անում Ադրբեջանի զինուժին բանակը վերադարձնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության օրվա դիրքերին:

«Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Փառուխ և Խրամորթ բնակավայրերի շրջանում տեղի ունեցած զինված միջադեպերի կապակցությամբ և Ադրբեջանի առաջ գնացած ստորաբաժանումներին կոչ է անում վերադառնալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի կրակի դադարեցման հայտարարության օրով զբաղեցրած դիրքեր»,- հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունը:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ևս անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին։ Նա Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել։

Այս ամենի ֆոնին պաշտոնական Երևաննն այսօր հայտարարեց, որ միջազգային հանրությունը պարտավոր է գործուն և հասցեական քայլեր գործարկել Հարավային Կովկասում իրավիճակը ապակայունացնելու փորձերը կանխելու ուղղությամբ: