Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBank
Право

«Վիզդ կթռցնեմ, քո նմաններին պիտի վառեն». «Մերիի» հաճախորդները «հոպ-ստոպ» են արել

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Բալայանի նախագահությամբ ավարտվել ու վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է արդեն Գարիկ Հ.-ի և Հարութ Ա.-ի գործի քննությունը: 25-ամյա Գարիկը դատապարտվել է դանակի գործադրմամբ կատարած ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասով:

24-ամյա Հարութը դատապարտվել է ուրիշի գույքի բացահայտ հափշտակության՝ կողոպուտի փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-176 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Հանցավոր արարքների հետևանքով տուժած անձը նույնն է: Երկու հանցավոր արարքները նրա նկատմամբ կատարվել են միաժամանակ…

Ըստ մեղադրանքի՝ 2015թվականի մարտի 20-ին, գիշերվա ժամը 3-ին Գարիկ Հ.-ն Բագրատունյաց փողոցում մոտեցել է մարմնավաճառությամբ զբաղվող Կարինեին՝ «Մերի» մականունով: Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Գարիկը մոտեցել է Կարինեին, իր մոտ եղած դանակը մոտեցրել է կնոջ պարանոցին, սպառնացել է կտրել նրա կոկորդը և գումար է պահանջել:

Ըստ մեղադրանքի՝ 2015թվականի մարտի 20-ին, գիշերվա ժամը 3-ին Գարիկ Հ.-ն Բագրատունյաց փողոցում մոտեցել է մարմնավաճառությամբ զբաղվող Կարինեին՝ «Մերի» մականունով: Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Գարիկը մոտեցել է Կարինեին, իր մոտ եղած դանակը մոտեցրել է կնոջ պարանոցին, սպառնացել է կտրել նրա կոկորդը և գումար է պահանջել:

Ըստ մեղադրանքի՝ 2015թվականի մարտի 20-ին, գիշերվա ժամը 3-ին Գարիկ Հ.-ն Բագրատունյաց փողոցում մոտեցել է մարմնավաճառությամբ զբաղվող Կարինեին՝ «Մերի» մականունով: Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Գարիկը մոտեցել է Կարինեին, իր մոտ եղած դանակը մոտեցրել է կնոջ պարանոցին, սպառնացել է կտրել նրա կոկորդը և գումար է պահանջել:

Հայանիստ գյուղից տաքսիով եկել են Երևան: Գիշերվա ժամը երկուսին հասել են Երևանյան լճի մոտ: Տաքսին ճանապարհել ու ոտքով գնացել են դեպի Գ. Նժդեհի հրապարակ: Իրենց է մոտեցել մի մարմնավաճառուհի և առաջարկել է 7 հազար դրամով բազմաբնույթ սեքսուալ ծառայություններ մատուցել: Ինքը զայրացել է այդ բնույթի առաջարկից ու երկու անգամ ապտակել է մարմնավաճառուհուն: Այդ ժամանակ իրենց է մոտեցել Հարութը, նա էլ իր հերթին է երկու անգամ ապտակել մարմնավաճառուհուն: Բայց այդ պահին իրենց են մոտեցել ոստիկանները ու իրենց բոլորին տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին:

Գարիկը պնդել է, թե ինքը տվյալ մարմնավաճառուհուն սեռական հարաբերություն ունենալու առաջարկ չի արել, դանակով նրան չի սպառնացել, իր մոտ դանակ չի էլ եղել, ինքը մարմնավաճառուհուց հեռախոս չի վերցրել, չի նկատել Հարութի կողմից հափշտակություն կատարելու պահը: Ինքը եղել է ալկոհոլի ազդեցության տակ: Տուժող կնոջ հետ առերեսման ժամանակ Գարիկը պնդել է, թե նրա վրա դանակ չի պահել, գումարի պահանջ չի ներկայացրել, հեռախոս չի հափշտակել: Մի քանի անգամ ապտակել է մարմնավաճառուհուն, քանի որ… զզվել է նրանից: Կողոպուտի փորձի համար մեղադրվող Հարութն իրեն մեղավոր է ճանաչել: Նա նույնպես հրաժարվել է ցուցմունքներ տալուց: Դատարանում հրապարակվել են նրա նախաքննական ցուցմունքները: Հարութը հայտնել է, թե տեսնելով՝ ինչպես է Գարիկը վիճում մարմնավաճառուհու հետ, ինքը մոտեցել, փորձել է բաժանել նրանց ու այդ ժամանակ մարմնավաճառուհու գրպանից հափշտակել է հազար դրամ, մի քանի պահպանակ ու մի քանի այցեքարտ: Ինքը մարմնավաճառուհուն չի հարվածել, միայն հրել է: Ինքը չի հայհոյել, մարմնավաճառն էլ իրեն չի հայհոյել: Ինքը չի տեսել, որ Գարիկը դանակ դրած լինի մարմնավաճառուհու կոկորդին… «Մերի» մականունով մարմնավաճառուհի տուժողը հայտնել է, թե դեպքի օրը իր «աշխատավայրում» էր՝ Երևանյան լճի հարակից վայրում: Իր կողքին էին գործընկերուհիները՝ Անչոկն ու Դինուլը: Իրենց են մոտեցել երեք երիտասարդներ, ցանկություն են հայտնել սեռական հարաբերություն ունենալու: Նրանք ալկոհոլի ազդեցության տակ էին, գումարի շուրջ սակարկել են իր հետ: Ինքը չի ցանկացել նրանց առաջարկած գումարով սեռական հարաբերություն ունենալ երեք հոգու հետ: Երրորդ տղան ընկերներին առաջարկել է հեռանալ:

Ինքը քայլել է դեպի «Կիլիկիա» հյուրանոց: Գարիկը ձայն է տվել իր հետևից: Ինքը կանգնել ու սպասել է նրան: Նա մոտեցել ու շարունակել է իրեն համոզել: Ինքը չի համաձայնել: Այդ ժամանակ Գարիկն իրեն հրել-գցել է ցանկապատի վրա, հետո իր վզին ինչ-որ սառը բան է պահել, ասել է. «Վիզդ կթռցնեմ, քեզի հալալ չի, քո նմաններին պիտի վառեն, փողերդ հանի»: Ինքն ասել է, որ փող չունի: Միաժամանակ հանել է հեռախոսը, որ զանգի: Գարիկն իր ձեռքից վերցրել է հեռախոսը, անջատել է: Իրենց է մոտեցել Հարութը, ապտակել է իրեն, ձեռքը մտցրել է իր բաճկոնի գրպանը, հանել է երեք հատ հազար դրամանոցները, պահպանակները, «Վիպ» հյուրանոցի այցեքարտը: Իրեն քաշքշելու ժամանակ պոկվել է իր բաճկոնի գլխարկի մորթին: Ինքը բղավել է, օգնություն է կանչել, պահանջել է իր հեռախոսը: Հարութն իրեն ապտակել ու պահանջել է, որ ինքը լռի… Մոտեցել են ոստիկանության աշխատողները, Գարիկին ձեռնաշղթա են հագցրել, նստեցրել են մեքենա…

Տուժողն ասել է, թե գործի քննության ընթացքում Գարիկի հորաքույրը մի քանի անգամ հանդիպել է իրեն, ցույց է տվել Գարիկի երեխաների լուսանկարները, իրեն հագուստ է տվել ու խնդրել է, որ ինքը բողոքից հրաժարվի: Ինքը խղճացել է Գարիկին, հաշվի է առել, որ ինքն էլ փոքր երեխա ունի, համաձայնել է օգնել ու դիմում է գրել, թե Գարիկն իրեն դանակով չի սպառնացել… Տուժողը պնդել է, թե դանակը տեսել է ոստիկանական մեքենայի մեջ: Հարձակման ժամանակ Գարիկն ինչ-որ սառը բան էր դրել իր կոկորդին, ինքն այդ «բանը» ընկալել է որպես դանակ ու մեքենայում տեսնելով դանակը՝ հասկացել է, որ դա այն նույն դանակը կարող է լինել, որը պահվել էր իր կոկորդին…

Տուժողը հայտնել է, թե ամբաստանյալների դեմ բողոք չունի: Ընդհանուր իրավասության դատարանը Գարիկ Հ.-ին մեղավոր է ճանաչել ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, և դատապարտել է 6 տարի ազատազրկման: Հարութ Ա.-ն մեղավոր է ճանաչվել կողոպուտի փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-176 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, և վերջին հաշվով դատապարտվել է 680 հազար դրամ տուգանքի:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել Գարիկ Հ.-ի շահերի պաշտպանը՝ պահանջելով բեկանել դատավճիռը, ճանաչել և հռչակել իր պաշտպանյալ Գարիկ Հ.-ի անմեղությունը՝ կայացնելով արդարացման դատավճիռ, կամ՝ վերաորակել արարքը, Գարիկին մեղավոր ճանաչել ոչ թե ավազակության, այլ՝ կողոպուտի համար: