Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank
Общество

Երևանն ու Բաքուն շարժում են միմյանց ընդհառաջ

Regnum.ru-ն գրում է, որ Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ «ամենաբարձր մակարդակով» խաղաղության կոնկրետ պայմանագրի ստորագրումը կառավարության օրակարգային առաջնահերթություններից է։ Միաժամանակ նշվել է, որ «Հայաստանի կառավարությունն առաջնորդվում է Հայաստանի և Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ զարգացման դարաշրջան հռչակելու ռազմավարությամբ և, բնականաբար, պատրաստ է որոշակի քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ»։ Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև ասել էր, որ օրակարգում են տարածաշրջանային հաղորդակցությունների բացման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման, Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու  հարցերը։

Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի մասին խոսվում է ավելի քան մեկ տարի։ Այդ խնդիրն առաջացել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան ձևաչափով խաղաղության համաձայնագրի, որով ավարտվել է ղարաբաղյան երկրորդ պատերազմը, ստորագրումից անմիջապես հետո։ Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ անդրադարձել է այդ թեմային։ Նա առաջ է քաշել մի շարք նախապայմաններ: Նրա խոսքով, խաղաղության պայմանագիրը հնարավոր է և պետք է ստորագրվի միջազգային իրավական սկզբունքների հիման վրա, և առաջին հերթին երկրները պետք է ճանաչեն փոխադարձ տարածքային ամբողջականությունը։ Ուստի Փաշինյանի հայտարարության տրամաբանությունից, որը խոսում է այդ գործընթացը սկսելու պատրաստակամության մասին, բխում է, որ Երևանն ընդունում է Ալիևի առաջարկած հիմնարար սկզբունքը։ Համենայնդեպս, Հայաստանի կառավարությունն այլ մեկնաբանություն չի արել։ Ավելին, Երևանն այդ հարցը կապում է տարածաշրջանային հաղորդակցությունների բացման և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման խնդիրների, այլ ոչ թե Լեռնային ղարաբաղի կարգավիճակի որոշման խնդրի հետ։ Դա նշանակում է, որ խոսքն այն մասին է, որ Երևանն ու Բաքուն հատուկ ներկայացուցիչներ նշանակեն կամ ստեղծեն հանձնաժողով այդ փաստաթուղթը նախապատրաստելու և դիվանագիտական ​​շփման մեջ մտնելու համար։

Ակնհայտ է, որ եթե իրադարձությունները սկսեն զարգանալ նման սցենարով, դա կնշանակի իրավիճակային բեկում։ Այսինքն Փաշինյանը հրաժարվում է Ղարաբաղից այն ճանաչելով որպես «Ադրբեջանի անբաժանելի մաս», և խաղից դուրս է գալիս ղարաբաղյան ուղղությամբ էստաֆետը հանձնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ Ռուսաստանին, Ֆրանսիային և ԱՄՆ-ին։ Նման դեպքում Բաքուն պետք է նոր հայեցակարգ ներկայացնի Լեռնային Ղարաբաղում հայկական անկլավի ճակատագրի վերաբերյալ։ Այդ խնդրի առկայությունը վերջերս խոստովանել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Բացի այդ, դա տեղավորվում է Ալիևի նախապայմանների մեջ։ Այդուհանդերձ, ինչպես վերջերս խորհրդարանում կառավարության ժամին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովը դեռևս չի ստեղծվել, և «միայն քննարկվում է այդ գործընթացի մեկնարկը»։ Միգուցե՞ խնդիրը ճապոնական ճանապարհով լուծվի՝ նախ սահմանները, հետո հաշտության պայմանագիրը։ Բայց սահմանների խնդիրը հնարավոր է լուծել նաև խաղաղության պայմանագրի ձևաչափով։

Եթե ​​դա իրոք այդպես է, ապա խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին Երևանի ու Բաքվի խոսքերին պետք է հաջորդեն կոնկրետ գործեր։ Այդ ժամանակ իրավիճակը չափազանց պարզ կդառնա. Ադրբեջանը ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ իր ձեռքբերումները կամրագրի իրավական մակարդակով, իսկ Հայաստանը կճանաչի ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը։ Բայց ստեղծված իրավիճակում կա ևս մեկ կարևոր նրբերանգ: Բայրամովը այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ ասուլիսում խոսել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկի մասին. «Մենք՝ Ադրբեջանը և Թուրքիան, ուղերձ ենք հղում Հայաստանին, անհրաժեշտ է ստեղծել բարիդրացիական հարաբերություններ տարածաշրջանի երկրների միջև։ Մենք դրան դրական ենք վերաբերվում։ Մեր դիրքորոշումը միշտ հիմնված է եղել միջազգային իրավունքի վրա։ Ադրբեջանի և Թուրքիայի միջև կա ամբողջական համակարգում»։ Ինչ էլ ասեն, բայց Բաքուն և Անկարան շարունակում են համատեղ գործել հայկական ուղղությամբ, և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակում է մնալ որպես հայ-ադրբեջանական կարգավորման կարևոր հավելում։

Այժմ, ինչպես հաստատել են և՛ Անկարան, և՛ Երևանը, այդ հարցով պատրաստվում է երկու երկրների հատուկ ներկայացուցիչների ևս մեկ հանդիպում։ Միրզոյանը նաև կմասնակցի  Անթալիայում կայանալիք դիվանագիտական ​​համաժողովին։ Այդ առնչությամբ Փաշինյանը չի բացառում անգամ պետությունների ղեկավարների մակարդակով հանդիպման անցկացումը։ Ուստի, լայն իմաստով, կարելի է խոսել ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր  գործընթացի սկզբի, այլ նաև աշխարհաքաղաքականության համատեքստում Անդրկովկասում և Մերձավոր Արևելքում հարաբերությունների ձևավորման գործընթացի սկզբի մասին։ Ի դեպ, որոշ ռուս փորձագետներ ենթադրում են, որ Բաքվի և Երևանի միջև բանակցությունները հեշտ չեն լինելու, սակայն անգամ այս տարի կարելի է ակնկալել խաղաղության պայմանագրի ստորագրում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

Oragir.live