Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»Ucom представляет новый региональный пакет uMix 5000: 3 услуги всего за 5000 драмов в месяц В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»
Регион

Երկաթգծի հետ կապված հնարավորությունները տեսանելի են. փոխվարչապետ

Փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբում «ամենակոնկրետը քննարկվել է» երկաթգծի հարցը, այն գործելու է մաքսային և սահմանային հսկողության ներքո, «Ազատության» հետ զրույցում ասաց այդ խմբում Հայաստանը ներկայացնող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նրա խոսքով` նոր պայմանավորվածություններ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու շահագործման առումով չկան, սակայն գործընթացի մեկնարկից առաջ պետք է լինի նաև գրավոր ձևակերպված փաստաթուղթ` ըստ իրավական պահանջների:

«Կան ընդհանուր ընկալումներ սիմետրիկ առ այն, որ ապաշրջափակման, մասնավորապես երկաթգծի հետ կապված հնարավորությունները տեսանելի են, և ըստ այդմ, իհարկե, նման միջոցառում սկսելուց առաջ պետք է լինի նաև գրավոր ձևակերպում պայմանավորվածության, որովհետև ներդրումները մեծ են և իհարկե, ենթադրում են պայմանավորվածության ձևակերպում: Այս պահի դրությամբ բոլոր համաձայնությունների շուրջ եղել են պաշտոնական հրապարակումներ», - նշեց նա:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, թե հույս ունեն, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կարձանագրվեն որևէ փաստաթղթի տեսքով, և արդեն նաև դե յուրե գործընթացն ամբողջ թափով կծավալվի, փոխվարչապետն ասաց. «Հույս հայտնել նշանակում է, որ կա հույս, որ կլինի առաջընթաց: Մենք եռակողմ աշխատանքային խմբի հարթակում ունեցել ենք 8-9 հանդիպումներ, և այո, քննարկումները եղել են ըստ էության, քննարկվել են բավականին կոնկրետ»:

Խորհրդային միության փլուզումից հետո չգործող Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղին վերագործարկելու վերաբերյալ պայմանավորվածության մասին կողմերը հստակ հայտարարեցին նախորդ տարեվերջին Սոչիում, ապա Բրյուսելում՝ երկու երկրների ղեկավարների հանդիպումներից հետո։ Հայաստան- Ադրբեջան երկաթուղու Երասխի հատվածը վերականգնելու համար ամիսներ են պետք, իսկ Մեղրիի հատվածում, որտեղ 45 կիլոմետրանոց երկաթգիծ պետք է կառուցվի, կառավարության հաշվարկով սա մոտ 200 միլիոն դոլար կարժենա:

Մհեր Գրիգորյանի փոխանցմամբ` յուրաքանչյուր երկիր իր մասի ենթակառուցվածքը կառուցելու է իր միջոցների հաշվին. «Մեր դեպքում ամենայն հավանականությամբ դա կլինի պետական նախաձեռնություն, պետական ենթակառուցվածք, կարծում եմ` այս իրավիճակում և այս դեպքում ճիշտ է, որ դա լինի պետական ենթակառուցվածք»:

Երկաթուղու վերագործարկման բանակցություններին նախորդ շաբաթներին մասնակցում էին նաև «Ռուսաստանյան երկաթուղիներ» ընկերության ներկայացուցիչները։ Մհեր Գրիգորյանը շեշտեց` ընկերության հետ ինտենսիվ համագործակցում են. «Աանկախ եռակողմ հարթակի աշխատանքներից` երկկողմ հարաբերությունների բազմաթիվ քննարկումների կարիք ունենք, և անկախ ապաշրջափակման հանգամանքներից` ռուսական երկաթուղու դուստր ձեռնարկությունը մեր օպերատորն է և կոնցեսորը: Դա նշանակում է, որ բոլոր տեսակի տեխնիկական փաստաթղթերի հետագա շահագործման հետ կապված, իհարկե, ճիշտ է քննարկել գործընկերների, ի վերջո իրենք են լինելու շահագործողը»:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի մեղադրանքներին, որ հայկական կողմը տապալում է ապաշրջափակումը, Հայաստանի ներկայացուցիչը շեշտեց` «բարդ գործընթացներ են` քաղաքական իմաստով»:

Փոխվարչապետերի աշխատանքային խմբի վերջին հանդիպումը դեկտեմբերի 1-ին էր կայացել: Մհեր Գրիգորյանն այսօր էլ չհստակեցրեց, թե երբ կլինի հաջորդ հանդիպումը, սակայն նշեց` ենթադրաբար աշխատանքները կշարունակվեն այդ հարթակում:

«Մեր վերջնական նպատակը ապաշրջափակման այնպիսի սցենար ունենալն է, որը տարածաշրջանային կայունություն կբերի, և ենթակառուցվածքները կսկսեն այլևս ունենալ տարածաշրջանային նշանակություն: Դա նշանակում է, որքան շատ լինեն կապուղային հնարավորությունները, այդքան ավելի արդյունավետ կլինեն մեր ծախսերը, և այդքան ավելի արդյունավետ կգործեն մեր ենթակառուցվածքները, և այդքան ավելի տնտեսապես արդյունավետ կլինի մեր նախաձեռնությունը», - հավելեց նա: